Մարտ 25, 2016 14:16 Asia/Tehran
  • Բրյուսելում ահաբեկչության մեջ կասկածվող 6 անձ է ձերբակալվել

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ոստիկանության կողմից հինգշաբթի իրականացված զանգվածային գործողության արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին:

Հաղորդման համաձայն` բելգիական ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է անցկացրել Ժետ և Սքարբեկ համայնքներում, որին մասնակցել են նաև հատուկ ջոկատայիններ և ուղղաթիռներ:

Ոստիկանության կողմից օպերացիան անցկացվել է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ուրբաթ` մարտի 25-ին պետք է որոշում կայացվի` կտրվի արդյոք մանդատ ձերբակալվածներին կալանավորելու համար:

Panorama.am

25/3/2016

Պիտակ