Հուլիս 09, 2018 13:18 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորի թշնամական դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի դեմ

Ամերիկացի սենատորը սպառնալի հայտարարություն է կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ:

Հիլ կայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոյի հետ բանակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից ցավալի բնութագրվելուց մեկ օր անց, ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը կրկնել է Փխենյանի դեմ ամերիկացի պաշտոնատարների սպառնալի հայտարարությունը:

Գրահամը նշել է, որ Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ:

Կորեական թերակղզում միջուկային զինաթափման գործընթացի և կորեական պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների դիակների հանձնման հարցերի շուրջ բանակցելու նպատակով,  ուրբաթ օրը Մայք Պոմպեոն այցելել էր Փխենյան:

Այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չԷր ընդունել Պոմպեոյին:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի պաշտոնատարները հայտարարել էին, որ չեն վստահում ամերիկացի պաշտոնատարների հետ բանակցություններին:

Պիտակ