Օգոստոս 18, 2018 18:03 Asia/Tehran
  • Ավելացել է ՌԴ-ի նախագահի ժողովրդականությունը

Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ռուսների երկու երրորդը գոհ է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունից:

Ինտերֆաքս գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ-ում անցկացված ամենավերջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ ռուսների 63 տոկոսը գոհունակություն է հայտնել նախագահի և 31 տոկոսն էլ երկրի վարչապետի գործունեությունից:

Օգոստոս ամսի առաջին կեսին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ռուսների ավելի քան 63 տոկոսը գոհունակություն է հայտնել Վլադիմիր Պուտինի գործունեությունից: Հուլիս ամսին ՌԴ նախագահի ժողովրդականությունը ավելի քան 62 տոկոս էր:

Այս սոցհարցման արդյունքների համաձայն ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը արժանացել է այդ երկրի բնակչության ավելի քան 31 տոկոսի հավանությանը:

Հարցվողների 37 տոկոսն էլ գոհունակություն է հայտնել կառավարության կազմի գործունեությունից:

Պիտակ