Արաբական լիգան դատապարտել է ԱՄՆ-ում Պաղեստինի ազատության կազմակերպության գրասենյակի փակման քայլը
(last modified Tue, 11 Sep 2018 14:06:20 GMT )
Սեպտեմբեր 11, 2018 18:36 Asia/Tehran
  • Արաբական լիգան դատապարտել է ԱՄՆ-ում Պաղեստինի ազատության կազմակերպության գրասենյակի փակման քայլը

Արաբական պետությունների լիգայի՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Վաշինգտոնում Պաղեստինի ազատության կազմակերպության՝ ՊԱԿ-ի գրասենյակը փակելու քայլը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ դատապարտել է Վաշինգտոնում ՊԱԿ-ի գրասենյակը փակելու քայլը և այն համարեց ԱՄՆ-ի հակապաղեստինյան քաղաքականություններից մեկը:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի կառավարությունը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելուց և ԱՄՆ դեսպանատունը այդ քաղաք տեղափոխելուց ի վեր ցույց է տվել, որ լիովին պաշտպանում է Իսրայելի վարչակարգի հանցագործությունները:

ԱՄՆ-ի պետդեպարտմենտն ավելի վաղ հայտնել էր UNRWA-ին հատկացվող ֆինանսական աջակցության դադարեցման մասին:

Պիտակ