Սեպտեմբեր 16, 2018 18:34 Asia/Tehran
  • Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Թագավորական պալատի և խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի շենքի մոտակայքում:

Հաղորդման համաձայն,հրաձգության հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել: Հարձակվողները՝ մոտ հինգ կամ վեց մարդ, ավտոմեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեռ վաղ է խոսել հարձակման դրդապատճառների մասին: Դատախազությունը զբաղվում է այս գործով:

Պիտակ