Արաբական լիգայի նախկին գլխավոր քարտուղար. Պաղեստինի տեսլականը երբեք չի կորսվի
(last modified Sat, 20 Oct 2018 13:55:35 GMT )
Հոկտեմբեր 20, 2018 17:25 Asia/Tehran
  • Արաբական լիգայի նախկին գլխավոր քարտուղար. Պաղեստինի տեսլականը երբեք չի կորսվի

Արաբական լիգայի նախկին գլխավոր քարտուղարն ընդգծելով, որ Պաղեստինի հարցը երբեք չի մոռացվի, հայտարարել է, որ Սինայի անապատում պաղեստինցիների բնակեցումը երբեք տեղի չի ունենա:

Արաբական լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, շաբաթ օրը «Ալ-Յոմ Ռուսիա» կայքի հետ հետ զրույցում ասել է, որ պաղեստինցիները պետք է ապրեն իրենց տարածքում, այլ ոչ թե դրանից դուրս:

Ամր Մուսան անդրադառնալով Սիոնիստական խորհրդարանում (Քնեսեթ) «Հրեական պետության» մասին օրենքի վավերացմանն ասել է, որ այս օրենքի ընդունումը օկուպացված Պաղեստինում բողոքների առիթ է ստեղծել:

Սիոնիստական խորհրդարանը հուլիսի 19-ին վավերացրեց «հրեական պետություն» ստեղծելու ռասիստական օրինագիծը:

Օրենքի համաձայն, պաղեստինյան տարածքները համարվում են սիոնիստական հայրենիք, և պաղեստինցիները զրկված են բոլոր մարդկային և քաղաքացիական իրավունքներից:

Հրեական պետությունը համարվում է ամերիկյան «Դարերի գործարքի» սյուներից մեկը, որը մշակվել է ԱՄՆ կառավարության կողմից և որի գործադրումը սկսվել է:

 

Պիտակ