Ապրիլ 02, 2016 08:26 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Նկատի առնելով իրանական նոր տարին մեր այսօրվա հաղորդման ընթացքում էլ փորձելու ենք հայացք նետել Եվրոպայի անցած տարվա իրադարձություններին: Անցած տարի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածությունը ոչ միայն ստվեր նետեց երկու երկրի հարաբերությունների վրա, այլ իր հակակշռի տակ առավ Մոսվկա-արևմուտք հարաբերությունները:

Մինչ 2015 թվականին Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը մասամբ կարողացան մեղմել այդ երկրում արյունալի բախումները, սակ

------------------------------------

Ուկրաինայի արևելքում այդ երկրի բանակի ու Մոսկվայի կողմից հովանավորվող ընդդիմության միջև 2014 թվականի ապրիլից բռնկված բախումների կրակը 2015 թվականի սկզբին թեժացավ: Այն պայմաններում երբ 2014 թվականի սեպտեմբերին Մինսկում ստորագրված առաջին համաձայնագիրը չկարողացավ կողմերի միջև կայուն հրադադարի հանգեցնել, այս անգամ՝ 2014 թվականի փետրվարին Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների միջնորդությամբ ուրիշ համաձայնագիր ստորագրվեց Բելառուսիայի մայրաքաղաքում:

Մինսկ-2 անունով հայտնի դարձած այս նոր համաձայնագրում նախատեսվել էին հրադադարի հայտարարումը, բախման գոտուց ծանր սպառազինության դուրս բերումը և ի հարկե տարածքային իշխանություններին առավել լայն լիազորություններ փոխանցելու նպատակով Ուկրաինայի Սահմանադրության մեջ բարեփոխումները: Այս համաձայնագրով համեմատական անդորր հաստատվեց Ուկրաինայի արևելքում, սակայն նույնությամբ առկա է պատերազմն ու բախումները տարածաշրջան վերադառնալու վտանգը: Բացի այդ Ուկրաինայի արևելքում հումանիտար վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի հայտարարության համաձայն Ուկրաինայի արևելքում բախումների սկզբից սպանվել է ավելի քան 9000 մարդ: Չնայած Ուկրաինայի Դոնբասում իրավիճակի բարելավման այդ տարածքի բնակիչները հումանիտար շտապ օժանդակությունների կարիք ունեն:

Թեև Մինսկի համաձայնագիրը 2015 թվականի ավարտական ամիսներին հանգեցրեց Ուկրաինայի արևելքում համեմատական հրադադարի հաստատման, սակայն համաձայնագրի մյուս կետերի գործադրումն ու հատկապես տարածքային իշխանություններին լայն լիազորությունների փոխանցումը լուրջ բարդությունների հանդիպեց:

Մինսկի համաձայնագրի մի բաժինն ընդգծում է կենտրոնական իշխանության ուժի կենտրոնացման նվազումը, որպեսզի այդպիսով հող պատրաստվի Ուկրաինայի տարբեր տարածքների, այդ թվում Դոնբասի հակամարտության առարկա տարածքում ինքնավարության համար: Ուժի կենտրոնացման նվազումը պահանջում է սահմանադրական բարեփոխումներ: Հետևաբար այդ կապակցությամբ հատուկ հանձնաժողով ստեղծվեց և ի վերջո Ուկրաինայի խորհրդարանը վավերացրեց այդ բարեփոխումները:

Այն պայմաններում, երբ Կիևն ընդգծում է, որ Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումները որևէ փոփոխություն չեն առաջացնելու կենտրոնացված իշխանության ներկա քաղաքական համակարգում, Կրեմլը և Ուկրաինայի արևելքում Մոսկվայի հովանավորությունը վայելող զինված ընդդիմությունն անբավարար են համարում Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումները:

Չնայած Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ ծագած տարաձայնություններին, պիտի ասել որ Մինսկի համաձայնագրի ճակատագիրը ծանր սպառազինության դուրս հանումից և տեղական իշխանություններին առավել լիազորություններ փոխանցելուց բացի հանգուցված է չափազանց կարևոր մեկ այլ հարցի,որը Ռուսաստանի և արևմուտքի մրցակցությունն է:

Ի դեպ մարտի սկզբին Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ուկրանիայից բաղկացած Նորմանդիի խմբի ԱԳ նախարարների Ուկրաինայի ճգնաժամի քննարկման համար գումարած նիստն ավարտվեց առանց արդյունքի:

--------------------------

Անցած մարտին ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ 146 քաղաքացիների և 37 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին լսենք լրագրող Արմեն Քոլոյանին:

---------------------گزارش-----------

2015 թվականին Ուկրաինայում ճգնաժամը սահմանափակված չմնաց միայն այդ երկրի արևելքում բախումներով և սատարեց մի կողմից Կիևի ու Մոսկվայի և դրան զուգահեռ Ռուսաստանի և արևմուտքի տնտեսական հակադրությանը: Երկու հարևան երկրների միջև գազի ու առևտրի հարցերով տարաձայնությունները շարունակվելով Ռուսաստանի ու արևմուտքի փոխադարձ տնտեսական պատժամիջոցները տնտեսական ուշագրավ վնաս պատճառեցին երկու կողմերին: Դրանից հետո երբ Ուկրաինան անկարող եղավ մարել Ռուսաստանին ունեցած պարտքերը, նոյեմբեր ամսին դադարեցվեց Ռուսաստանից դեպ Ուկրաինա գազի արտահանումը: Կիևն էլ փորձեց իրեն անհրաժեշտ գազը գնել այլ երկրներից, այդ թվում Ֆրանսիայից ու Անգլիայից:

ԵՄ-ի անդամ երկրների և Ուկրաինայի խորհրդարաններում ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը Ռուսաստանին մղեց պատասխան քայլի: Երկու կողմերի միջև համապարփակ համագործակցությունների շրջագծում ստորագրված այս համաձայնագրով Ուկրաինայի ու ԵՄ-ն չեղյալ են հայտարարում առևտրական ապրանքներից գանձվող մաքսատուրքի շուրջ 90 տոկոսը: Հակազդելով ԵՄ-ի և Ուկրաինայի ազատ առևտրի համաձայնագրին Ռուսաստանը հայտարարեց, թե արգելում է Ուկրաինայից սննդամթերքի ներկրումը, որի հետևանքով Ուկրաինայի տնտեսությունը շուրջ 600 միլիոն դոլար վնաս է կրելու:

2015 թվականին Ուկրաինայի ու Ռուսաստանի տնտեսական հակադրումից բացի, Ռուսաստան-արևմուտք տնտեսական առճակատման ծախսը պատժամիջոցները շարունակելու հարցում լուրջ տարաձայնություններ առաջացրեց ԵՄ-ի անդամների միջև:

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի ու նրա գործընկերների պատժամիջոցները մասն են կազմում այն քայլերին, որոնք գործադրվել են Ուկրաինայի ճգնաժամը սկսվելուց հետո նպատակ ունենալով խստացնել Մոսկվայի վրա ճնշումները: Այս պատժիչ քայլերը, որոնք իհարկե պատասխանվել են Մոսկվայի կողմից, վնասներ են պատճառել բախվող երկու կողմերին և հատկապես Ռուսաստանին ու ԵՄ-ին, որոնք համարվում են ռազմավարական բնական գործընկերներ:

ԵՄ-ի հետ Ռուսաստանի հակադրության պատճառած ծախսերն ընդունելի չեն Իտալիայի ու Հունաստանի նման երկրների համար, որոնք ֆինանսական ճգնաժամ են դիմագրավում: Այդ պատճառով էլ անցած տարվա ընթացքում ընդլայնվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բեկանման ուղղությամբ պահանջները:

---------------------------------------

Մոսկվայի և Համայն Ռուսիոյ պատրիարք ՝ Կիրիլը Կուբայում հանդիպեց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ՝ Ֆրանցիսկոս Ա Պապին :

Սա վերջին հազար տարվա ընթացքում երկու եկեղեցիների առաջնորդների առաջին հանդիպումն էր: Վերջին տասնամյակի քաղաքական ու հասարակական սպառնալիքները վերացնելու անհրաժեշտությունից ելնելով , երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները քայլեր են նախաձեռնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ :

Պատրիարք Կիրիլի և Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ավարտին ստորագրված հռչակագրոում ընդգծվել է Միջին Արևելքի երկրներում պատերազմի ու արյունահեղության պատճառով իրենց տնից ու երկրից տարհանված փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայում կրոնական տարաձայնություններին ու պառակտումին վերջ տալու և այդ երկրում ընդհանուր հաշտություն հաստատելու նշանակությունը: Երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև անընդունելի են համարել միասեռական ամուսնությունները և ավանդական ամուսնության հետ այդ երևույթի հավասար դասելը:

-------------------------

Մյունխենի անվտանգության համաժողովն անցած փետրվարին գումարվեց աշխարհի տարբեր երկրների քաղաքական ու պաշտպանական ոլորտի 600 պաշտոնատարների ներկայությամբ: Համաժողովի օրակարգում էին Սիրիայի ճգնաժամի, փախստականների ճգնաժամի, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիմակայման և Ուկրաինայի ճգնաժամի քննարկումը: Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն այս նիստի սկզբում մատնանշելով այն կետը, որ միջազգային համակարգը գտնվում է ամենավատ պայմաններում, աշխարհի երկրներին կոչ արեց ճգնաժամերն իրենց ազգային դիտանկյունից կարգավորելու ուղղությամբ ջանք գործադրելու փոխարեն, առավել միասնականության ուղղությամբ քայլ վերցնեն և համատեղ հակազդեցություն ցուցաբերեն ճգնաժամերի հանդեպ: Նկատ առնելով համաժողովին մասնակցող պաշտպանական ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների թիվն ու նրանց նշանակությունը, ինչպես նաև համաշխարհային անվտանգության հետ կապված կարևոր հարցերի քննարկումը, Մյունխեն անվտանգության համաժողովը համարվում է աշխարհում կարևոր նիստերից մեկը: Ներկայումս այս համաժողովը վերածվել է համաշխարհային անվտանգության բնագավառում կարևոր միջազգային ֆորումներից մեկը և Տնտեսության համաշխարհային ֆորումի հետ իր ընդհանրությունների պատճառով նաև ստացել է Անվտանգության Դավուս անվանումը: Մյունխենի համաժողովում որոշումներ չեն ընդունվում և միայն կատարվում են քաղաքական խորհրդակցություններ և տեղի են ունենում հանդիպումներ ու մտքերի փոխանակում:

Պիտակ