Հուլիս 21, 2019 18:20 Asia/Yerevan
  • Շրջայց Իրանում (3)

Շարունակելով մեր շրջագայությունն Իրանի Քերմանշահ նահանգում, այսօր կացյելենք Փավե քաղաք, որը հայտնի է նաև Հազար Մասուլե անունով:

 

Գտնվում ենք Թեհրանի կենտրոնից մոտավորապես 500 կմ հեռավորության վրա: Այցելել ենք Իրանի ամենաարևմտյան նահանգ՝ Քերմանշահ, որը սահմանակից է Իրաքի հետ: Նախկինում այն կոչվել է Բախթարան: Հետաքրքրական է, որ Իրանի ամենատաք և ամենասառը քաղաքները գտնվում են Քերմանշահ նահանգում: Պատմությունները որ լսել ենք այս յուրահատուկ քաղաքի մասին, մեզ բերել են այստեղ:

Երևի լսած կլինեք, որ Փավեն անվանում են նաև Հազար Մասուլե և որ Իրանի հյուսիսում կա գյուղ, որ կրում է Մասուլե անունը և ունի զարմանահրաշ տներ:

Մասուլե գյուղը Իրանի հյուիսում

 

Հիմա պատկերացրեք, որ Մասուլեի նման ու դրանից մի քանի անգամ մեծ մի քաղաք, գտնվում է բարձր սարերի վրա:

 

Փավե կամ Հազար Մասուլե քաղաքը

 

Տները որ տեղակայված են բարձր լեռան գագաթին,  քաղաքը վերածել են յուրահատուկ ճարտարապետական կառույցի:

Ամեն տան կտուրը մյուսի տան բակն է: Ոչ միայն Փավե քաղաքը, այլ նաև շրջակա բոլոր գյուղերն ունեն այս առանձնահատկությունը: Օրինակ՝ Հաջիջ գեղեցիկ գյուղը, որտեղ թաղված է իմամ Ռեզայի եղբոր մարմինը:

Հաջիջ գյուղը

 

Բել ջրվեժը որի ջուրն ունի հանքային ու քիմիական յուրահատուկ բաղադրություն, գտնվում է  այս գյուղում: Փավե քաղաքում ու դրա մերձակա գյուղերում, առկա է բնության հետ համակեցության լավագույն օրինակը: Փավե քաղաքը գտնվում է  Շահու լեռան վրա: Այստեղ կան ընկույզի, նռան, թզի ու այլ մրգատու ծառեր, որոնք առանձնահատուկ գեղեցկություն են փոխանցում Զագրոս լեռնաշղթային: Երբեմն, անգամ ամառվա կեսերին, լեռների վրա ձյուն կա:

 

 

Փավեի ու Հուրամանի գագաթների բուսական աշխարհն իսկապես տպավորիչ է: Շահույի վրա գարնանն աճում են բազմերանգ ծաղիկներ: Դրանցից  է լալեն կամ վայրի կակաչը, որ աճում է Փավեի բոլոր բարձունքների վրա և կրակարանի մերձակայքում: Կրակարանը գտնվում է Շահույի բարձունքներում: Այն կառուցվել է Սասանյանների օրոք և նվիրված է Ահուրա Մազդա Աստծուն: Այս գեղեցիկ ծաղիկն  իր տեսքով աչք է շոյում կանաչ բնության մեջ:

 

Վայրի կակաչը, իր կարմրանարնջագույն թերթերով, իր գեղեցկությամբ համարվում է Իրանի վայրի բնության արժեքավոր ժառանգությունը: Այն իր սրտում ունի մի գեղեցիկ պատմություն: Մարդիկ համոզված են, որ երբ Գրասիուսը գլխատեց Սիավաշին, վայրի կակաչն ականատես եղավ այդ սպանությանը: Դրանից հետո, այս դեպքը տխրեցրեց կակաչին: Կակաչը կարմրեց ու սկսեց գլխիկոր լացել Սիավաշի անմեղության համար: Կակաչի արցունքներն այն անգույն հեղուկն է, որ ծորում է  ծաղկից:

Հենց այս պատմության պատճառով է որ Փավեում և Ուրամանթում կակաչին անվանում են նաև Սիավաշի արցունքներ: Իրանի քրդերը համոզված են, որ յուրաքանչյուրի համար, ով քաղի այս ծաղիկը, կփակվեն Աստծո ողորմության ու բարիքների դռները: Դրա համար այն կոչում են նաև հացի ծաղիկ:

Ուրամանթի կակաչները

 

Իրանի պատմության մեջ այս հազվագյուտ ծաղիկը շատ է հանդիպում: Այս ծաղկի մասին հիշատակվել է Սասանյանների օրոք և այն առկա է նաև Թաղե Բոստան պատմական վայրում՝ շահի պատկերի կողքին: Վայրի կակաչի վիշտը սկսվեց Սիավաշի մահով ու շարունակվեց մինչև Իրան-Իրաք սրբազան պաշտպանության տարիները: Աճելով Փավեի հողում, որը ներկվել է այս պատերազմի նահատակների արյամբ, կակաչն իր գոյությամբ ամեն գարուն հիշեցնում է նրանց մասին: Այս սիրո ու տխրության ծաղիկն իր գեղեցկությամբ խոհրդանշում է սերը, անմեղությունն ու վիշտը:

Իսկ այժմ խոսենք Քուրի Քալա քարանձավի մասին, որը գտնվում է Փավեից մի քանի կլիոմետր հեռավորության վրա: Այն համարվում է  Արևմտյան Ասիայի ամենախոշոր  ջրային ու ամենաերկար քարանձավներից մեկը:

Քուրի Քալա քարանձավի

 

Քարանձավի սկզբում կա մի լիճ, որը պատված է քարանձավի առաստաղից կախված գեղեցիկ շթաքարերով, որոնք նման են կանթեղների: Դրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ձև և դարձել է քարանձավի կոնկրետ հատվածի անվան պատճառը:  Որպես օրինակ, դրանցից մեկը շատ նման է Մարիամ Աստվածածնին, և քարանձավի առաջին հատվածը կոչվում է «Մարիամի սրահ»: Քարանձավի 1000 մետր խորության վրա կա սրահ, որտեղ գտնվում է  աշխարհի ամենագեղեցիկ լճակներից մեկը: Այստեղ «կանթեղները» նման են վարագույրի, և դրանցից յուրաքանչյուրին կպչելու դեպքում, դրանք հնչում են որևէ երաժշտական գործիքի ձայնով: Այդ իսկ պատճառով, այս սրահը կոչվում է «Բեթհովենի սրահ»: Մի փոքր առջևում գտնվում է «Հարսի սրահը», որտեղի բյուրեղյա «կանթեղները» նման են հարսանեկան զգեստի: 1700 մետր խորության վրա կա գեղեցիկ ջրվեժ, որը սակայն բաց չէ այցելության համար: Այս քարանձավում կան դեռևս շատ չբացահայտված վայրեր և հնարավոր է, որ ապագայում, այցելության համար ավելի շատ սրահներ բացվեն:  

 

Հուսով ենք որ կգա մի օր, երբ Իրանի Փավե քաղաք կայցելեն մեծ թվով անձինք, ովքեր ցանկանում են իրենց համար հայտնաբերել ու ավելի լավ ճանաչել Իրանի արվեստն ու մշակույթը:

 

Պիտակ