Օգոստոս 07, 2019 15:25 Asia/Yerevan

Բարի օր բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում «Առողջապահական զբոսաշրջություն »հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Թեհրանի Ֆարաբի հիվանդանոցը,որը համարվում է Իրանում ակնաբուժական գերմասնագիտական հիվանդանոցներից մեկը:Ընկերակցեք մեզ:

Իրանում ակնաբուժությունը վաղեմի  անցյալ ունի ,որի հետքերը վերադառնում են պատմական  շրջանի գիտնականներին: Ք.Ծ.Հ 854-ից 925 թվականներին ապրող իրանցի ականավոր գիտնական Մոհամադ  Իբն Զաքարիա Ռազին իր«Ալհավի»գրքի երկրորդ բաժնում , որը դարեր շարունակ համարվում էր բժշկական հեղինակավոր  աղբյուր, անդրադարձել է աչքի հիվանդություններին: Ռազին համարվում է առաջին բժիշկը, ով արծարծում է աչքի բիբից լույսի արտացոլման երեւույթը եւ առաջին անգամ ակնարկում է տրախոմա հիվանդության ժամանակ եղջերաթաղանթի թափանցիկությանը: «Ալհավի »գիրքը համարվում էր Եվրոպայում բժշկագիտական կարեւոր գրքերից եւ մինչեւ 20-րդ դարի սկիզբը այն դասավանդվում էր բազմաթիվ համալսարաններում:

Աշխարհում գիտության եւ տեխնոլոգիայի զարգացմամբ, Ակնաբուժությունը մեծ առաջընթաց է արձանագրել եւ Իրանը եւս վերջին տասնամյակներում մեծ հաջողություններ գրանցելով դաստիարակել է բազմաթիվ մասնագետ բժիշկներ: Հմուտ բժիշկները, բժշկական արդի տեխնոլոգիան եւ նպաստավոր ենթակառուցվածքներն  Իրանին ակնաբուժության ոլոլտում վերածել են առաջատար երկրի եւ չի կարելի անտեսել Ֆարաբի հիվանդանոցի դերն  Իրանի ակնաբուժության զարգացման բնագավառում:Հիվադանոցն  Իրանում եւ Մերձավոր արեւելքում ակնաբուժության կարեւորագույն կենտրոններից է :

 

«Ֆարաբի»հիվանդանոցը Իրանի հին հիվանդանոցներից մեկն է, որը կառուցվել է 1921 թվականին: Երկու տասնամյակ հետո,այսինքն  1946 թվականին, հենց այդ հիվանդանոցի տարածքում բացումը կատարվեց  13 հազար 102 քառակուսի մետր մակերեսով Իրանի ակնաբուժական ֆակուլտետի:Ֆակուլտետում եռամյա կտրվածքով   ակնաբուժական մասնագիտական դասընթացներ էին անցկացվում:Նրանք ովքեր ավարտում էին բժշկական համալսարանը կարող էին մասնակցել գիտական ու գործնական այդ դասընթացներին եւ անհրաժեշտ դասընթացները անցկացնելով եւ ավարտաճառ ներկայացնելով մասնագիտանալ ակնաբուժության ոլորտում: 

Իրանի ակնաբուժության ոլորտի հանրահայտ դեմքերից էր հանգուցյալ պրոֆեսոր Մոհամմադ Ղոլի Շամսը,ով խիստ ջանքեր է գործադրել Իրանում տրախոմա հիվանդությունը արմատախիլ անելու առումով: Նրա ծառայությունների բերումով ,1957 թվականին «Ֆարաբի »հիվանդանոցի ակնաբուժական բաժնի վիրահատարանը կոչվեց նրա անունով:Նա,որ համարվում էր Իրանի ակնաբուժության հայրը ,1934 թվականին Ֆարաբի հիվանդանոցում հաջողությամբ  կատարեց եղջերաթաղանթի պատվաստման  առաջին վիրահատությունը: 

Մոհամադ Ղոլի Շամսը

 

 

«Ֆարաբի»ակնաբուժական ֆակուլտետի շենքում նախապես գործում էին  զանազան բաժիններ ,ինչպես ակնաբուժարան, քթի,կոկորդի եւ ականջի կենտրոն,տարրալուծարան եւ դեղատուն եւ ուներ 120 մահճակալներ,որոնք  հետագայում ավելացել  են հասնելով 220-ի:

Իրանում ,իսլ.հեղափոխության հաղթանակից հետո ,հիվանդներին առավել ծառայություններ մատուցելու եւ  Ֆարաբի հիվանդանոցը ընդարձակելու առումով 1987 թվականին բացումը կատարվեց 23 հազար քառակուսի մետր մակերեսով հիվանդանոցի նոր շենքի  եւ այն կցվեց նախկին շենքին:

Նկատի առնելով հիվանդանոցի արդիականացումը ,պատկան պատասխանատուների ջանքերի շնորհիվ ,այսօր հիվանդանոցը վերածվել է Մերձավոր արեւելքի ամենամեծ ակնաբուժական կենտրոնի եւ աչքին առնչվող բազմաթիվ  վիրահատություններ, որոնք անցյալում հնարավոր չէր իրականացնել Իրանում այսօր իրանցի բժիշկների միջոցով  կատարվում է հիվանդանոցում եւ հիվանդները այլեւս պարտավոր չեն բուժման պրոցեսը անցկացնել արտերկրում: Հաղորդման  ընթացքում ձեզ կըներկայացնենք հիվանդանոցի հնարավորությունները:

 

Ֆարաբի հիվանդանոցը կառավարվում է  Պետական բաժնի կողմից եւ տրամադրվող սպասարկությունները շատ մատչելի են: Հիվանդանոցը հիվանդներ է ընդունում Իրանից ,հարեւան եւ նույնիսկ եւրոպական երկրներից: Հիվանդանոցն իր  որակյալ ծառայությունների շնորհիվ հարգված է ներքին ու արտասահմանյան շրջանակների կողմից:

Ֆարաբի հիվանդանոցում օգտագործվում են աշխարհի ամենաարդիական սարքավորումները, որի բերումով Ֆարաբին Մերձավոր արեւելքում առանձնահատուկ կենտրոնի է վերածվել: Այսօր Ֆարաբի հիվանդանոցն օժտված է 227 մահճակալով,ունի 57 գիտական դեմքեր ,80 օգնականներ եւ 16 ֆելոշիփ:

Հիվանդանոցում կան զանազան բաժիններ՝ լազերային բաժանմունքը  ,որն  ունի արդի սարքավորումներ ,երկու վիրահատարան, Referactive-ի , Keratoconus-ի եւ cornea Keratoplastyվիրահատության կլինիկա,նաեւ imaging  եւ Refraction սենյակներ:

Հիվանդանոցի կարեվոր այլ բաժիններից է հիմնարար բջիջների ապահովման կենտրոնը :Այդ բաժինը կարեւոր է բջջային թերապիայի, դրանց արտահանման եւ զանազան բջիջների Cloning-ի կամ նմանակման համար:

Ֆարաբի հիվանդանոցը իր հիմնադրման առաջին իսկ օրվանից միշտ էլ տարածաշրջանի եւ իմասնավորի արաբական երկրների ակնաբույժների ուշադրության կենտրոնում է եղել եւ այդ երկրների բժիշկները,այս հիվանդանոցի բժիշկներից ու դասախոսներից  մասնագիտական  եւ գերմասնագիտական խորհրդակցություններ ստանալուց բացի ,իրենց հիվանդներին եւս բուժման նպատակով այդ հիվանդանոց են ուղարկում: Հենց այդ պատճառով Ֆարաբի հիվանդանոցն արտասահմանցիներին  լավ ծառայություններ տրամադրելու նպատակով շահագործման է հանձնել Այ.Փի. Դի բաժինը:

Հիվանդանոցի Այ.Փի. Դի բաժինը շահագործման է հանձնվել 2017 թ․ : Բաժինը հիմնադրվել է արտասահմանցի հիվանդներին ընդունելու եւ հոսպիտալացնելու նպատակով: Այդ բաժնում են աշխատում աչքի գերմասնագետ բժիշկներ: Նաեւ հիմնադրվել է VIP բաժին հիվանդների առավել հանգստության նպատակով:

 

IPD -ին ,կամ միջազգային հիվանդներին ընդունելու բաժինն ունի 7 սենյակներ մոնիթորինգի հնարավորություններով,սենյակները օժտված են նաեւ գերարագ  ինտերնետով, հեռուստատեսությամբ եւ անձնական սանհանգույցներով :Բաժնի աշխատողները անգլերէնից բացի տիրապետում են նաեւ արաբերենի:

Միջազգային կարգի հիվանդներին ընդունելու ձեւաչափին ծանօթանալու նպատակով հարցազրույց ենք ունեցել IPD բաժնի VIP բաժնի պատասխանատու տիկ .Վեսալի հետ,որի ընթացքում նա ընդգծել է.«Ֆարաբի հիվանդանոցը Իրանի եւ Մերձավոր արեւելքի ակնաբուժության կենտրոնն է ,որն ունի գերմասնագիտացած անձնակազմ, ակնաբուժության եւ գիտահետազոտության բնագավառում եւ օժտված է աշխարհի արդիականացված լավագույն սարքավորումներով: Նկատի առնելով արտասահամնյան հիվանդների կարիքները ,անհրաժեշտ համարվեց յուրահատուկ բաժին ստեղծել նման հիվանդների համար: Մենք պաշտոնապես մեր աշխատանքը սկսել ենք իրանական 1396 թվականին առողջապահության նախարարության արտոնությամբ ,հիվանդները ուղղակիորեն կամ նախարարության վերակսկողության տակ գտնվող ընկերությունների միջոցով  դիմում են մեզ:Հիվանդները ապա մանրամասն ստուգումներ են անցկացնում :Կարեւոր է ընդգծել ,որ Ֆարաբի հիվանդանոցը ակնաբուժական ընդհանուր կլինիկաներից բացի ,ունի գերմասնագիտական կլինիկաներ Retinoblastoma-ի,uveitis-ի  եւ թերաճ նորածիների համարROP բաժինը: Հիվանդների մեծամասնությունը Իրաքից են,որոնք թե արաբներ են եւ թե քուրդեր եւ գալիս են Սոլեյմանիեից կամ Արբիլից ,ինչպես նաեւՆաջաֆից եւ Քարբալայից: Հաջորդ երկրներն են Ադրբեջանը եւ Աֆղանստանը ,մենք նաեւ ունեցել ենք դիմորդներ եւրոպական երկրներից ,ինչպես՝Շվեդիա,Հոլանդիա,եւ Ֆրանսիա:Տվյալների համաձայն, մենք 1396 թվականին ունեցել ենք 700 հիվանդներ ,որոնցից երկու երրորդը վիրահատվել են:1397 թվականին ընդունել ենք 1253 հիվանդներ որոնցից 355 -ն է վիրահատվել :

Մեր որոշ հիվանդներ մեզ են դիմում կայքէջի միջոցով:Հիվանդանոցի կայքէջում մի բաժին կա առողջապահության զբոսաշրջիկների համար ,որի միջոցով դիմորդները կարող են յուրացնել իրենց տվյալները եւ մեր մասնագիտական անձնակազմը իր քննարկումները կատարելով նրանց հեռակա կարգով պատասխանում է: Նման հիվանդները մեզ դիմելով անմիջապես ուղղորդվում են արտասահմանցիների բաժին : Ես հիվանդի հետ զրուցելով տեղեկանում եմ նրա վիճակին ,ապա ներկայացնում վիրաբույժին ,որն ստուգումներ է անցկացնում եւ հիվանդի համաձայնության դեպքում շարունակվում է բուժման ընթացքը: 

 

Մեզ դիմում են երեք կարգի հիվանդներ՝ աչքի ուռուցքով տառապող հիվանդներ ,եւ  նշել է  մենք  միակ հիվանդանոցն ենք, որ ունենք Անկոլոգիայի բաժին:Աչքի ուռուցքներով տառապող հիվանդների բաժնում աշխատում է դոկտ.Ֆարիբա Ղասեմին եւ իր գերմասնագիտացած թիմը:Նման պարագաներով հիվանդներ են դիմել Լիբանանից,Սիրիայից եւ Իրաքից ,որոնք բուժում են ստացել ռադիոակտիվի միջոցով եւ մասամբ դադարել է նրանց հիվանդության ընթացքը:

 

Ունենք հիվանդներ,որոնք եղջերաթաղանթի պատվաստման համար են դիմում մեզ ,որոնց թիվը շատ է :Երրորդ կարգի հիվանդները   ցանցաթաղանթի վիրահատման հիվանդներն են ,որը շատ ծանր եւ բարդ վիրահատություն է եւ մեր գերմասնագետ եւ հմուտ վիրաբույժներն են նման պատվաստումներ իրականացնում ,նաեւ եղել է պարագա,որ ցանցաթաղանթի վիրահատման հետ միաժամանակ կատարվել է եղջերաթաղանթի պատվաստումը»: 

Բուժման ընթացքին ,հոսպիտալացման եղանակի եւ ծախսերի մասին իրազեկման նպատակով կարելի է դիմել հետեւյալ կայքէջին ՝

http://farabieye.tums.ac.ir

եւ

[email protected] 

իմեյլի հասցեին։