Հոկտեմբեր 02, 2019 17:05 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Իլամ նահանգի Դարրեհ շահր քաղաքին:

Հանուն բարեգութ Արարչի

Իրանի արևմտյան շրջանի ամեն մի քաղաք իր հատուկ երկրպագուներն ունի: Բնական հատուկ գրավչությամբ, պատմական կոթողներով, ձեռարվեստի հատուկ արտադրանքներով ու բազում հատկություններով քաղաքներ, որ հնարավոր է ցանկացած մարդու համար զբոսաշրջության առումով համարվեն առաջնահերթություն: Դարրեհ շահրը այն քաղաքներից է, որ մեծ գրավչություն ունի Իրանի պատմության սիրահարների համար: Այս պատմական քաղաքը գտնվում է Իլամ շրջկենտրոնի արևմտյան հատվածում և ունի բնական, պատմական ու մշակութային գրավչությունների հավաքածո այդ թվում՝ Սեյմարեհ պատմական քաղաքի ավերակները, որ հայտնի են Մադաքթո անվամբ և Գավմիշան կամուրջը, որոնք գտնվում են «Քաբիր քուհ» վեհաշուք լեռան ստորոտում:

Դարրեհ շահր

Քաբիր քուհ լեռան բարձունքներում, մի կանաչապատ հովտում է գտնվում Քալմ տեսարժան վայրը: Խիտ այգիների ու վարարուն գետերի գոյության պատճառով այս գյուղական վայրը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Այս շրջանի գետը ակունք է առնում Քաբիր քուհ լեռից և անցնելով կանաչապատ ու գրավիչ վայրերից թափվում է Սեյմարեհ գետի մեջ: Սասանյանների ժամանակաշրջանից մնացած ամրոցի ու ատրուշանի մնացորդները, Ջաբեր Բեն Անսարիի ու Սեյեդ Թաջեդդինի սրբավայրերի մնացորդները պատճառ են դարձել, որ կանաչ ու գեղեցիկ բնությունից բացի այս վայրը ուխտավայրի ու պատմական կոթողի դիրք ունենա:

Քալմ գեղեցիկ գյուղը

Դարրեհ շահրի հարավ-արևմտյան ու արևմտյան մասում է գտնվում Իրանի պատմական ամենամեծ տարածքներից մեկը: Մի տարածք, որի գեղեցիկ բնությունն ու պատմական հին անցյալ ունեցող կոթողները գտնվում են կողք կողքի և բազմապատկել են այս շրջանի գեղեցկությունները: Այո շատ ճիշտ է խոսքը Մադաքթո անունով հայտնի Սեյմարեհ քաղաքի մասին է: Որոշ պատմաբանների համոզմամբ այս քաղաքի վաղեմությունը թվագրվում է հնադարյան էլամացիների ժամանակաշրջանով, որ տիրում էին Լոռեստան նահանգի լեռներում: Էլամացիները գրավեցին ընդարձակ տարածաշրջաններ և իրենց երկրորդ մայրաքաղաքը կառուցեցին այս վայրում ու անվանեցին Մադաքթո: Աքեմենյանների օրոք այս քաղաքի մասին ոչ մի խոսք չկա, սկայն Սասանյանների օրոք այն կրկին հասնում է իր գագաթնակետին:

Սեյմարեհ պատմական քաղաքը

Ներկա դրությամբ այս քաղաքի ավերակների մեջ տեսնվում են Սասանյանների ժամանակաշրջանի քաղաքաշինության ոճի հետքեր: Այս համալիրն ունեցել է պահակության աշտարակներ, պողոտաներ, ջրամատակարարման համակարգ ու կոյուղի: Երբ քայլում եք քաղաքի ավերակների մեջ կարող եք հայտնագործել երկրաչափական ու ճարտարապետական հատուկ նրբություններն ու ճշգրիտ հաշվարկները: Մի պահ պատկերացրեք այն ժամանակաշրջանը, որ այս գեղեցիկ քաղաքը կանգնած է եղել այդ հորդառատ գետի կողքին: Կարող եք քայլելով այս վայրում մտովի ճամփորդեք պատմական հնամենի ժամանակաշրջաններ: Տարածքի գեղեցիկ բնությունը կարող ենք այսպես նկարագրել. ընդարձակ դաշտից անցնում է մի արագահոս ու հորդառատ գետ: Այս դաշտը կազմված է բազմաթիվ ցածր ու բարձր բլուրներից և այս վայրիվերումների ռիթմն ու երփներանգ ծաղիներով պատված հյուսվածքը շլացնում է այցելուների աչքերը: Երբ արևի լույսի տակ քայլում եք հնադարյան քաղաքի ավերակների մեջ հասկանում եք, որ  ճարտարապետության ու  բնության միաձուլումից ինչ հրաշալիքներ են ստեղծվում: Այս հնադարյան քաղաքի մեջ գտնված այլ կարևոր կոթողներից մեկն էլ հողից դուրս բերված մզկիթն է, որ թվագրվում է իսլամի սկզբնական ժամանակաշրջանով: Այս կառույցի համար որպես շինանյութ օգտագործվել է քար ու գաջ և մուտքի կառույցների վրա կառուցված առաստաղները բոլորն օրորոցային են: Այս մզկիթի գավիթն ու շաբեսթանները ունեն գաջի վրա արված գեղեցիկ զարդաքանդակներ:

Գավմիշան կամուրջը

Այս բոլոր գեղեցկություններից բացի Սեյմարեհ գետը զարդարված է Գավմիշան կոչվող գեղեցիկ կամրջով, որ Իրանի ամենամեծ, ամենահին և ամենահայտնի պատմական կամուրջներից մեկն է համարվում: Ներկա դրությամբ Սեյմարեհ գետի հունը անցնում է կամուրջը պահող երկու սյուների միջով, որի առաստաղը այժմ կոտրվել է, բայց կամրջի մյուս բաժինները կանգուն են մնացել: 1500 տարի առաջ կառուցված այս շինության մեծությունը պատկերացնելու համար բավական է իմանալ, որ այս կամուրջն ունի 168 մետր երկարություն և 8 մետր լայնք: Ներկա դրությամբ այս կամրջի 6 մասերը համարյա կանգուն են մնացել: Այս կամրջի կառուցման համար օգտագործվել է քար, աղյուս և գաջի շաղախ: Այս շինության ճարտարապետական հրաշալիքներից մեկն այն է, որ ջրի հոսանքը հեշտացնելու համար կամրջի սյուները օվալաձև են:

Գավմիշան կամուրջը

Դարրեհ շահր կատարած ուղևորության ընթացքում պետք է անպայման տեսնել Բահրամ Չուբինի հայտնի կիրճը: Այս կիրճը գտնվում է Քաբիրքուհի բարձրադիր ժայռերից մեկի ու հսկայական նրբանցքի միջև: Այս համալիրը և ռազմական ամրոցների մնացորդները, որն իդեպ Չուբինի ամրոց էլ են ասում լի են ռազմական խորհրդանշաններով: Ինչպես բարձր քարե պատերի մեջ ձեռքով քանդակված կառույցները կամ դիտակետը, որ կիրճը մտնելուն պես տեսնվում է, ինչը մի վայր է եղել որտեղ ապաստանել է  Բահրամ Չուբինը՝ Խոսրո Փարվիզի դեմ  ապստմաբելու օրերին: Այս կիրճն այնպես է կառուցվել, որ թշնամիները չեն կարող հեշտությամբ մուտք գործել այնտեղ: Այս կիրճի վրա կառուցված պատերը շատ ամուր ու ապահով են: Դրանից բացի, որ այս ժայռերն իրենք ամուր ամրոցներ են և այս պարիսպներով ավելի ապահով ու ամուր էին դարձել: Մյուս հետաքրքիր կետերից մեկն այն է, որ այս ժայռերի վրա ինչպես են այսքան բարձր պարիսպներ կառուցվել, այն էլ այն դեպքում, երբ այս ժայռերի վրա բարձրանալը արդեն դժվար գործ է: Այս դժվարանցանելի կիրճի մեջ գոյություն ունեն բնակելի տարածքներ, արքայանիստ կառույց, ջրմաբարների քարե ավազաններ ու աշտարակ: Բահրամ Չուբինի կիրճի մուտքի ու բարձունքների բաժնում առկա են արժեքավոր կոթողներ: Այնտեղ կա գաջով ու քարով պատրաստված մի շինություն, որ պատկանում է Սասանյանների ժամանակաշրջանին և հասնում է մինչև Քաբիրքուհի անտառային բարձունքները և կիրճի դժվարանցանելի վայրերին:

Բահրամ Չուբինի կիրճը

Այս կիրճը նաև անվանում են Բահրամ Չուբինի ոոսորդական տարածք, քանի որ այս կիրճում ու նրա հետին մասում կենդանիների ու թռչունների ապրելու համար կան շատ հարմար վայրեր և Բահրամ Չուբինը այս տարածքում որսորդությամբ է զբաղվել: Պատերի վրա քարե աստիճանների առկայությունից բացի Բահրամ Չուբինի կիրճի գլուխգործոցն ու գեղեցկությունը ամուր ժայռերի մեջ քանդակված ջրամբարն է: Կարող ենք այսպես եզրակացնել, որ Բահրամ Չուբինը ժամանցի ու հանգստանալու համար թե ընտրել է այդ գեղեցիկ վայրը և թե իմաստությամբ այս վայրը դարձրել է ապահով ու ամուր ապաստան ու նաև հայթայթել է այնտեղ ապրելու հնարավորությունները:

Դարրեհ շահրը այն քաղաքներից է, որ բազմաթիվ ջրվեժներ ունի ինչպես Մարբերե ջրվեժը, որ գտնվում է Դարրեհ շահրից դեպի Փոլ Դոխթար տանող մայրուղու վրա՝ Դարրեհ շահրից 20 կմ. հեռավորությամբ: Այս գեղեցիկ ջրվեժը շրջապատվել է մի քանի բարձր ծառերով և համարյա տարվա բոլոր օրերում մանավանդ գարնանը ունենում է առատ ջուր: Բարձրաճաշակ ուղևորներին առաջարկում ենք անպայման այցելել այս ջրվեժը:

Մարբերե ջրվեժը

Ընդհանուր առմամբ Դարրեհ շահրի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության, այգեգործության ու անասնապահության վրա: Անասնապահությունը զարգացած է այս շրջկենտրոնում, որի արտադրանքները արտահանվում են այլ շրջկենտրոններ: Հնարավոր չէ մեկ կամ երկու օրվա ընթացքում այցելել Դարրեհ շահրի բոլոր մասերը և քաղաքի հրաշալի բնությունը տեսնելու համար պետք է բավականաչափ ժամ հատկացնել: Դարրեհ շահեր այցելելով անշուշտ ձեր հիշողության մեջ հավերժ կմնան  քաղաքի  գեղեցիկ պատկերները: