Ապրիլ 11, 2016 14:58 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարն ինչպես միշտ հատկացված է լինելու այս մայրցամաքի անցած շաբաթվա մի շարք կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

 

Ի հետևումն «Պանամյան թղթեր»-ի բացահայտման սաստկացել են Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի հրաժարականի ուղղությամբ ճնշումները: Հազարավոր բրիտանացի ցուցարարներ շաբաթ օրը Լոնդոնում հանրահավաքի մասնակցելով պահանջեցին նրա հրաժարականը: Դա ի տես այն բանի, որ հասարակական կարծիքի ու ընդդիմադիր կուսակցությունների ճնշման ներքո Քամերոնը պարտավորվեց հրապարակել իր եկամուտների ու վճարած հարկերի ծանուցագիրը: Քամերոնի հարկային փաստաթղթերը հրապարակվեցին նրանից հետո, երբ նա Լոնդոնում Պահպանողական կուսակցության գարնանային նստաշրջանում հաստատեց, որ իր հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ ծագած սկանդալների  վերաբերյալ առավել թափանցիկ ընթացք պիտի որդեգրի: Ի դեպ, բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը մի հոդվածում ակնարկելով «Պանամյան թղթեր»-ին և բացահայտելով իր հորից ժառանգած արտասահմանյան գաղտնի ակտիվներից Քամերոնի վաստակած շահը, ինչպես նաև քննարկելով Բրիտանիայի վարչապետի կապակցությամբ սոցհարցումների արդյունքները գրեց, որ մեծացել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Քամերոնի հրաժարման հավանականությունը:


----------------------


Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն ասաց, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի շուրջ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքները հարձակում են համարվում Եվրոպայի միատարրության դեմ և այս հանրաքվեն կազմակերպողների հիմնական նպատակն է եղել կանխել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև անհրաժեշտ համաձայնությունների ստորագրումը: Պոռոշենկոն ընդգծել է, որ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքները պարտադիր տեսք չեն և չեն կարող ազդել դեպի ԵՄ Ուկրաինայի երթի վրա: Նիդերլանդացիների ավելի քան 61 տոկոսը չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեց Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրին: Իհարկե հանրաքվեին քիչ թվով նիդերլանդացիների մասնակցությունը հարցականի տակ է տարել դրա արդյունքների վավերականությունը: Նիդերլանդներում գործող օրենքի համաձայն եթե հանրաքվեին մասնակցության տոկոսը չգերազանցի 30 տոկոսը, դրա արդյունքները անվավեր են ճանաչվում: Նկատի առնելով այս համաձայնագրի հետ նիդերլանդացիների հակառակությունն այդ երկրի կառավարությունը կարող է խորհրդարանից պահանջել դրա քննարկումը: Նկատի առնելով հանրաքվեին ժողովրդի քիչ տոկոսով մասնակցությունը կառավարությունը կարող է հեշտությամբ անտեսել այդ հանրաքվեի արդյունքները: Հանրաքեվում նիդերլանդանցիների բացասական քվեները դժգոհություն են առաջացրել ԵՄ-ի պաշտոնատարների մոտ:


---------------------


Կառավարության ձևավորման համար Իսպանիայի Սոցիալիստական, Քաղաքացիների և Պոդեմոս կուսակցությունների հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում գումարած նիստերը սաստիկ տարաձայնությունների պատճառով արդյունքի չհանգեցին: Պոդեմոս կուսակցությունն այս նիստում ընդգծեց, որ չի պաշտպանելու Քաղաքացիների կուսակցության մասնակցությամբ սոցիալիստների հավանական կառավարությանը: Այսպիսով հենց այնպես որ ակնկալվում էր այս նիստը որոշակի արդյունք չունեցավ: Այդուհանդերձ Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խոսնակը նշել է, որ կառավարության ձևավորման համար բոլոր հույսերը դեռ չեն խամրել: Պոդեմոս կուսակցությունը չհամաձայնելով Քաղաքացիների կուսակցությանն ու ընդհանրապես ցանկացած կոալիցիայի ձևավորմանը կրկին առաջ քաշեց «Ինքնորոշման իրավունք»-ի հարցն այսինքն հանրաքվե անցկացնելու համար որոշ նահանգների անջատականների պահանջը, որին դեմ են Սոցիալիստական և Պոդեմոս կուսակցությունները: Իսպանիան այս պահին քաղաքական փակուղի է մտել: Իսպանիայում նոր կառավարություն ձևավորելու հարցում Ժողովրդային ղեկավարող կուսակցության ձախողումից հետո այդ ուղղությամբ անհաջող եղան նաև Սոցիալիստական կուսակցության ջանքերը: Իսպանական կուսակցությունները կառավարություն ձևավորելու և վարչապետ ընտրելու համար մինչև մայիսի 2-ը ժամանակ ունեն, այլ դեպքում խորհրդարանը լուծարվելու է և հունիսի 26-ին Իսպանիայում անց են կացվելու արտահերթ ընդհանուր ընտրություններ:


-------------------


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի օրը փախստականների ճգնաժամի առավել ազդեցիկ լուծման համար պահանջեցին եվրոպական երկրների միասնականությունն ու միատարրությունը: Գերմանիան ու Ֆրանսիան, որպես ԵՄ-ի առաջին ու երկրորդ գերպետություններ ընդհանուր դիրքորոշում ունեն փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իրականության մեջ փախստականների ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ի սահմաններից ներս անդամ երկրների միջև հստակ դիրքավորումների ականատես ենք: Առաջին խումբը, որին գլխավորում են Գերմանիան ու Ֆրանսիան և նրանց կողքին կանգնած են Իտալիան, Հունաստանը, Իսպանիան ու եվրոպական որոշ երկրներ ընդգծում են անդամ երկրներում փախստականների ընդունման քվոտաների համակարգի միջոցով այս ճգնաժամի կառավարումը: Իհարկե մինչև փախստականների ճգնաժամի անսանձելի ծավալներ ստանալը Գերմանիայի կանցլերը համարվում էր բաց դռների քաղաքականության գլխավոր պաշտպանը, սակայն դրանից հետո կրավորական դիրք ընդունելով պահանջեց սահմանափակել փախստականների մուտքը Եվրոպա: Մյուս կողմում, Բրիտանիան Եվրոպայի արևելյան ու կենտրոնական փոքր երկրների, այդ թվում Հունգարիայի, Սլովակիայի, Չեխական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի ու Խորվաթիայի հետ միասին հակառակ են փախստականների ընդունման քվոտաների նախագծի գործադրմանը:


------------------


Հինգշաբթի օրը սկսվեց Հունաստանում ճգնության քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի Հունաստանի Աշխատավորական ընդհանուր արհմիության 24-ժամյա գործադուլը: Այս գործադուլը Կաթվածահար արեց Հունաստանը: 24-ժամյա այս գործադուլը սկսվեց այն պայմաններում, երբ արտասահմանցի վարկատուների ներկայացուցիչները գտնվում էին Աթենքում՝ ընդգծելով իրենց պահանջների շտապ իրագործումը: Հունաստանում տնտեսական ճգնության քաղաքականության գործադրումը գործազրկության տարածման և ժողովրդի բողոքների ու կառավարության հանդեպ նրանց վատատեսության պատճառ է դարձել: Դա 2016 թվականին Հունաստանում երկրորդ ընդհանուր գործադուլն էր: Փետրվարի 4-ին էլ կառավարության ճգնության քաղաքականությունների և հատկապես սոցիալական ապահովության կառույցում բարեփոխումների դեմ ի նշան բողոքի ծավալուն գործադուլը Կաթվածահար արեց երկիրը: Հունաստանի կառավարությունը Եռյակի պահանջով մշակել է սոցիալական ապահովության բարեփոխումների նախագիծը և մտադիր է դա վավերացման համար խորհրդարանին ներկայացնել: Այս բարեփոխումների համաձայն կրճատվելու են թոշակները, բարձրացվելու է թոշակի անցնելու տարիքը ու նաև մեծ չափերով բարձրացվելու են գյուղատնտեսների ու ազատ աշխատանք ունեցողների արտադրության համար սահմանված հարկերն ու նաև եկամտահարկերը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը խոստացել է այս տարվա ընթացքում 1.8 միլիարդ եվրո կրճատել թոշակառության հետ կապված ծախսերը:


--------------------


Ավստրիայի նախագահ Հայնս Ֆիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով երեքշաբթի օրը մի պատվիրակություն գլխավորելով երկօրյա այցով  մեկնեց Մոսկվա: Նա Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ավստրիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ պնդում է, որ պիտի նկատի առնվեն Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների ընդլայնման բոլոր հավանական այլընտրանքները: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շտապ չեղարկման համար ընդհանուր լուծում պիտի գտնել: Ավստրիայի նախագահն ավելացրել է, որ իր երկիրը շարունակելու է մնալ ԵՄ-ի հավատարիմ անդամներից մեկը: Ռուսաստան ուղևորվելուց առաջ Ավստրիայի նախագահը ընդգծել էր այդ երկրի հետ համագործակցության անհրաժեշտությունը և սխալ էր գնահատել Մոսկվային Եվրոպայից հեռացնող քաղաքականությունը: ԵՄ-ի ու այդ թվում Ավստրիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները լարվածության մատվեցին 2014 թվականին նրանից հետո, երբ ԵՄ-ն պաշտպանեց Ուկրաինայի ճգնաժամը սրելու կապակցությամբ Վաշինգտոնի կողմից Մոսկվային ուղղված մեղադրանքները: Վաշինգտոնն ու արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայում ռազմական միջամտություն կատարելու հարցում և այդ երկրի դեմ պատժամիջոցներ են սահմանել:


 

Պիտակ