Ապրիլ 18, 2016 21:03 Asia/Yerevan

Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որտեղ ինչպես միշտ կփորձենք քննարկել այս մայրցամաքի կարևորագույն իրադարձություններն անցած շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 15-ին Բրիտանիայում պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը: Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովն անցած չորեքշաբթի երկու հասարակական կազմակերպությունների է ընտրել, որոնք ապրիլի 15-ին սկսել են հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը:

ԵՄ-ում մնալու քարոզարշավի գլխավոր կազմակերպիչը «Բրիտանիան ուժեղ է Եվրոպայում» միությունն է: Նրանց ընդդիմախոսների, այսինքն՝ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցների ճամբարը ղեկավարում է «Քվեարկիր հօգուտ դուրս գալու» կազմակերպությունը:

«Գլխավոր կազմակերպիչները» միավորումներ են, որոնք ընդգրկում են տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Իշխող Պահպանողական կուսակցության քաղաքական գործիչներ կան երկու ճամբարում էլ:

Այդ հանրաքվեն 2015 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում պահպանողական կուսակցության նախընտրական խոստումներից էր : Այնուամենայնիվ Պահպանողական կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ՝ Դևիդ Քեմերոնը աջակցում է Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում մնալուն և ԵՄ-ին Լոնդոնի անդամակցության պայմանները փոխելու համար՝ եվրոպացի ղեկավարների համաձայնությունը շահելով հուսով է,որ հունիսին կայանալիք ընտրություններին կշեռքի նժարի ծանրությունը Եվրոպամետների օգտին կլինի։

Ըստ այդ համաձայնության՝ Լոնդոնը հատուկ դիրք կունենա Եվրամիությունում, Բրիտանիան այլևս պարտավոր չի լինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եվրագոտուն և ներգրավվել արժութային բանկերի փրկության ծրագրում։Միգուցե ԵՄ-ի կողմից Լոնդոնին տրված սկանդալային արտոնությունն է՝ այդ միության անդամ երկրների մյուս քաղաքացիների՝ Բրիտանիայի բարեկեցիկ ծառայությունների համակարգին հասանելիությունը սահմանափակելու թույլտվությունը։

Բրիտանիայի ճակատագրի վերաբերյալ կասկածները այդ երկրի հայտնի գործարարներին մտահոգել են և ԵՄ-ի կազմից հավանաբար դուրս գալը բացասական հետևանքներ է ունենալու Բրիտանիայի համար։

Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի կողմից անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են անցած շաբաթվա սկզբին,որոնց համաձայն՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը լուրջ հարված է հասցնելու այդ երկրի տնտեսությանը և մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ վնաս է հասնելու Բրիտանիայի տնտեսությանը ,որը այդ երկրի տարեկան ՀՆԱ-ի հինգ տոկոսն է կազմում։ Այդ հիմամբ ԵՄ-ից դուրս գալով մոտ 950 աշխատատեղեր կկորցնի Բրիտանիան։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամն նախազգուշացրել է,որ ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալը կարող է խափանել առևտրական հին հարաբերությունները և բազում պրոբլեմներ ստեղծել Բրիտանիայի ու Եվրոպայի այլ կետերի համար։

---

Ուկրաինայի Գերագույն Ռադան անցած շաբաթ հաստատել է կառավարության նոր կազմը: Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը։

Նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա: Նրանցից մեկը Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովն է, որը պահպանել է պաշտոնը: Ուկրաինական կառավարության ազգությամբ հայ մյուս անդամը ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանն է: Մինչ նոր նշանակումը նա ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Երկու հայ նախարարներն էլ նշանակվել են Արսենի Յացենյուկի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության քվոտայով:

Գրոյսմանի թեկնածությունը, որն ավելի վաղ զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, պաշտպանել է 257 պատգամավոր: Դեմ է քվեարկել 50 խորհրդարանական:

Ուկրաինայում ճգնաժամն սկսվելուց ի վեր Գրոյսմանը համարվում է այդ երկրի երկրորդ վարչապետը։ Նա փոխարինել է Արսենի Յացենյուկին։ Ուկրաինայում բարեփոխումների դանդաղ գործընթացի և երկրում տիրող կոռուպցիայի պատճառով Յացենյուկը քննադատությունների թիրախում հայտնվեց և ապրիլի 12-ին հրաժարական ներակայացրեց։ Փաստորեն Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը 2015 թ․-ի փետրվարին այն բանից հետո սկսվեց,երբ այդ երկրի գերագույն Ռադայում ժամանակի վարչապետի արժանավորությունը հարցականի տակ գնաց։

Թեև Յացենյուկը կարողացավ վերստին ձեռք բերել խորհրդարանի վստահության քվեն, բայց նրա գլխավորած կուսակցությունը մեղադրվեց կոռուպցիայի մեջ և կառավարության անկայունության համար ենթահող ստեղծվեց։ Ուկրաինայում քաղաքական անկայունությունը մտահոգել է Կիևի արևմտյան դաշնակիցներին ու միջազգային ֆինանսական կառույցներին։

ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման ավելի վաղ իր ուկրաինացի պաշտոնակից՝ Պյոտր Պորոնշենկոյին զգուշացրել էր այդ երկրում տիրող քաղաքական անկայունության կապակցությամբ և ընդգծել էր․՝ քանի դեռ Ուկրաինայում նոր կառավարություն չի ձևավորվել այդ երկրին մեկ միլիարդ դոլարի աջակցության փաթեթը չի տրվի։

Առավել դրան Ուկրաինայում տնտեսական բարեփոխումների չիրագործվելու հետևանքով Արժույթի միջազգային հիմնադրամը հետաձգել է 17 միլիարդ 500 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը Կիևին։ Չնայած 2014 և 2015 թթ․-ի համեմատությամբ Ուկրաինան տնտեսական լավ վիճակում է գտնվում,բայց երկրի արևելյան շրջաններում ՌԴ-ի կողմից հովանավորվող զինված ընդդիմադիրների դեմ պատերազմի ծախսը այդ երկրի տնտեսությունը կանգնեցրել է ծանր պայմանների առջև։ Ուստի նման պայմաններում ԱՄՀ-ի կողմից ֆինանսական աջակցությունն անհրաժեշտ է այդ երկրի համար։

Ուկրաինայում նոր վարչապետի նշանակվելով, ակնկալվում է,որ ինչ-որ չափով փարատվեն այդ երկրի քաղաքական անկայունության հետ կապված մտահոգությունները և մեծանան Կիևին ուղղված ֆինանսական օգնություններ ստանալու հույսերը։

---

Անցած շաբաթ Ֆրանսիայի վարչապետ՝ Մանվել Վալսը փորձեց աշխատանքային օրենսդրության դեմ բողոքող երիտասարդների հետ հանդիպել ,որպեսզի կարողանա մեղմել նրանց բողոքը ,բայց այս շաբաթվա ընթացքում ևս շարունակվել է բողոքի ակցիաներն ընդդեմ այդ սկանդալային օրինագծին։

Ֆրանսիայի հիմնական արհմիություններն ու ավելի քան քսան երիտասարդական կազմակերպություններ օրերս կոչ են արել աջակցել համազգային գործադուլին՝ ընդդեմ Ֆրանսիայի կառավարության կողմից մշակված աշխատանքային օրենսդրության բարեփոխումների: Այս օրերին ողջ երկրով մեկ ցույցեր են կազմակերպվում բարեփոխումների հազարավոր հակառակորդների կողմից, ովքեր ավելի լավ աշխատանքային պայմաններ են պահանջում պատասխանատու մարմիններից:

Ակցիայի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ: Ոսիկանությունը փորձել է արցունքաբեր գազով ցրել նրանց դեմ: Ֆրանսիայի կառավարության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների ծրագիրը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում։ Ֆրանսիան ֆինանսական ծանր պայմաններում է գտնվում։Համաձայն Ֆրանսիայի զբաղվածության նախարար Միրիամ Էլ Կոմրիի՝ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են գործազրկության դեմ պայքարին, որն այժմ երկրում 10.3 տոկոս է կազմում: Ֆրանսիայի ժողովրդի 70%- ը դեմ է կառավարության առաջարկած աշխատանքային օրենսդրության բարեփոխումներին:

Ֆրանսիայում տնտեսական աճը կազմում է ավելի քիչ քան մեկ տոկոս և գործազրկությունը Եվրոպայի երկրորդ խոշոր տնտեսության տեր երկրում երիտասարդների շրջանում գործազրկությունը հասնում է 25 տոկոս։ Ուստի Ֆրանսիայի կառավարությունը դիմել է աշխատանքային օրենսդրության բարեփոխումների։ Այդ բարեփոխումներն այն դեպքում են դրվել Ֆրանսիայի սոցիալիստական հանրապետության նախագահ՝ Ֆրանսուա Օլանդի օրակարգում,երբ նա 2012 թ․-ին աշխատատեղեր ստեղծելու և տնտեսությանը զարկ տալու կարգախոսով մուտք գործեց Ելիսեյան պալատ։ Օլանդը չորս տարի անցնելուց հետո չկարողացավ ազդեցիկ քայլ կատարել երկրի տնտեսական պայմանների բարելավման ուղղությամբ։ Նրան չհաջողվեց նվազեցնել գործազրկության մակարդակը ։ Նա աշխատատեղեր ստեղծելու և տնտեսությանը զարկ տալու նպատակով աշխատանքային օրենսդրության բարեփոխումների օրինագիծ առաջադրեց։

Առաջարկված բարեփոխումները հնարավորություն են տալիս գործատուներին երկարաձգելու աշխատանքային ժամերն ընդհուպ մինչև շաբաթական 60 ժամ և նվազեցնել հավելավճարների քանակը: Նշենք, որ Եվրոպական միության միջին ցուցանիշը շաբաթական 35 աշխատաժամն է, ընդորում՝ ամենաերկար աշխատաժամերը գրանցվել են հարավարևելյան Եվրոպայի երկրներում (մասնավորապես Հունաստանում), իսկ ամենակարճ աշխատաժամերը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրներում (օրինակ՝ Սկանդինավյան եռյակում): Օրինագիծը նաև պարզեցնում է մարդկանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից հեռացնելու գործընթացները: Ընդդիմադիրներն ասում են,որ դա վտանգավոր հարձակում է նշանակում այն երաշխիքների դեմ,որոնք պաշտպանում են աշխատավորների իրավունքները։

---

Անցած շաբաթ հրապարակված տվյալները ցույց են տալիս,որ ԵՄ-ի անդամ երկրները չեն կատարել Հունաստանին տված իրենց խոստումը ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի շրջանակում   փախստականների վերաբնակեցման հետ։

ԵՄ-ի անցած շաբաթվա տվյալներով, 208 փախստան մարտի 16-ից առայսօր Հունաստանից տեղափոխվել են այլ երկրներ։ Դա այն դեպքում ,երբ այդ ժամանակահատվածում պետք է առնվազն 6 հազար փախստականներ բնակեցվեին այլ երկրներում։Այդ թվի ընդամենը 3․5 տոկոսը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել փախստականների աննախադեպ ճգնաժամի կառավարման վերաբերյալ։ Փախստականների կողմնակից փախստականները մտահոգիչ են բնութագրել Հունաստանի սահմաններում գտնվող փախստականների վիճակը։ Առավել դրան ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրագործումն ավելացրել է Հունաստանում փախստականների վիճակի վերաբերյալ մտահոգությունը։ Ըստ համաձայնագրի պետք է հետ վերադարձնել Թուրքիայից Հունաստան ժամանած բոլոր ապօրինի միգրանտներին։ Յուրաքանչյուր վերադարձվող փախստականի դիմաց Եվրոպան ընդունում է մեկ սիրիացի փախստականի։ԵՄ-Թուրքիա միգրացիոն պայմանագիրն առթել է մարդու իրավունքների ու միջազգային կառույցների քննադատությունը։

Պիտակ