Ապրիլ 26, 2016 01:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է կանաչ մայրցամաքի անցած շաբաթվա մի քանի կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկի ընկերակցությամբ շաբաթ օրը ժամանեց Թուրքիա: Սա վերջին ամիսներին Մերկելի չորրորդ ուղևորությունն է համարվում Թուրքիա: Թուրքիայի ղեկավարության հետ Մերկելի զրույցի գլխավոր թեմաներն են եղել՝ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի կետերի գործադրումն ու հատկապես Թուրքիային հատկացվելիք ԵՄ-ի երեք միլիարդ եվրո օժանդակությունը, Թուրքիայից ԵՄ փախստականների ուղևորման հարցն ու նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը թափ հաղորդելը: Փախստականների ալիքը սահմանափակելու նպատակով ԵՄ-ն մարտի 17-ին համաձայնագիր ստորագրեց Թուրքիայի հետ: Թուրք պաշտոնատարները հույս ունեն, որ այս համաձայնագրի գործադրումը կհանգեցնի ԵՄ-ին այդ երկրի անդամակցության համար դյուրությունների ստեղծման: Թուրք պաշտոնատարների դիտանկյունից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճամապարհին եվրոպացիների խափանարարությունն անպատճառաբանելի է: Չնայած այդ երկրի ու ԵՄ-ի միջև հումանիտար համագործակցություններին, ինչպես նաև եվրոպական այդ կառույցին Թուրքիայի անդամակցությանը թափ հաղորդելու կապակցությամբ Անկարայի իշխանությունների վճռակամության, այդ ուղղությամբ լուրջ անհամաձայնություններ գոյություն ունեն ԵՄ-ում: Եվրոպացի որոշ ղեկավարներ Թուրքիային մեղադրում են փախստականների հարցում ԵՄ-ից բռնատուրք պահանջելու մեջ և խիստ դեմ են ԵՄ-ին նրա անդամակցությանը:

---

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դոգլաս Լութն ուրբաթ օրը հայտարարեց, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ի ընդլայնումը հնարավոր չէ, քանզի ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի Ռուսաստանի ապակայունացման: Վրաստանն ու Բալկանյան որոշ երկրներ ձգտում են ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը, սակայն Լութն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում կրկին Ռուսաստանի ներքին թուլացման ականատեսը լինել: Նրա ընդգծմամբ ներկա պայմաններում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի: «ՆԱՏՕ-ն պատրաստ է նոր անդամներ ընդունելու համար, սակայն այս կազմակերպության բոլոր 28 անդամները պիտի համաձայնեն նոր անդամների ընդունմանը և ներկա պայմաններում այս հարցի շուրջ միաձայնության քիչ հավանականություն գոյություն ունի»,-ասել է Լութը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը լիովին հակասում է այս ռազմական կազմակերպության գործունեությանը: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի գործունեությունը վկայում է, որ ռազմական այս կառույցը շարունակաբար ձգտել է դեպի արևելք ընդլայնմանը և չնայած Ռուսաստանի հակառակության, նույնիսկ ներկա ժամանակահատվածում ձգտում է այս կազմակերպությանը Բալկանյան երկրների անդամակցությանը: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն սկսել է Մոնտենեգրոյի անդամակցության գործընթացը, ինչն արժանացել է Ռուսաստանի խիստ քննադատության:

---

ԵՄ-ի անդամ 28 երկրի ֆինանսների նախարարներն ուրբաթ օրը Ամեստերդամում գումարած նիստում միաձայնությամբ համաձայնեցին «հարկային դրախտ» համարվող երկրների սև ցուցակ պատրաստելու հարցում և ընդգծեցին հարկային փախուստի դեմ պայքարի խստացման անհրաժեշտությունը: Այս որոշումն ընդունվել է «Պանամյան թղթեր» կոչվող սկանդալի բացահայտումից հետո: Հարկային փախուստի դեմ պայքարի և ցուցական տեսք ունեցող ընկերությունների բացահայտման նպատակով տեղեկությունների հարցը տաս օր առաջվանից ներկայացվել է Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Բրիտանիայի կողմից: Պանամյան թղթերը վկայում են, որ Պանամայում գրանցված «Մուսաք Ֆոնսքա» ընկերությունն իր հաճախորդներին սատարել է հարկային փախուստի և փողերի լվացման հարցում: Բացահայտված փաստաթղթերը պարունակում են 11.5 միլիոն ֆայլեր, որոնք ցուցադրական տեսք ունեցող ավելի քան 215 հազար ընկերության մասին տեղեկություններ են պարունակում: Այս փաստաթղթերի նախնական քննարկումն ապացուցում է, որ աշխարհի շուրջ 140 քաղաքական այրեր ու ականավոր տնօրեններ ներգրավված են փողերի լվացման գործում: Ցուցակում հայտնվել է 12 երկրի նախագահների ու վարչապետների անուններ, որոնցից ոմանք իհարկե արդեն որևէ պաշտոն չեն զբաղեցնում:

---------------------

ԵՄ-ի ներքին և էմիգրացիայի հարցերով կոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հինգշաբթի օրը Լյուքսեմբուրգում ԵՄ-ի ՆԳ նախարարների նիստի ավարտին հայտարարեց, որ այդ միության անդամները համաձայնել են դեպի Եվրոպա փախստականների հոսքի դիմաց ցամաքային ու ծովային սահմանները պաշտպանելու համար վերազգային ուժ ձևավորելու նախագծին: Նա ակնարկելով այս հարցի հետ Եվրախոհրդարանի համաձայնության անհրաժեշտությունը հույս է հայտնել, որ այս նախագիծը վերջնական տեսք կստանա մինչև 2016 թվականի հունիս ամիսը: Ավրամոպուլոսը ավելացրեց. «Վերազգային ուժի ձևավորումը հարցականի տակ չի տանում ԵՄ-ի անդամ երկրների ազգային ինքնիշխանությունը: Թվում է, որ վերազգային ուժ ձևավորելու մասին ԵՄ-ի ՆԳ նախարարների նոր որոշումն ընդունվել է ցամաքային ու ծովային սահմանները փախստականների հոսքի դիմաց պաշտպանելու, ինչու չե նաև Հունաստանի սահմաններից այն կողմ փախստականների կուտակման պատճառով: 2014 թվականի վերջերից Եվրոպան դիմագրավում է այդ երկրներ փախստականների մուտքի հետ կապված համաշխարհային երկրորդ պատերազմից հետո աննախընթաց ճգնաժամին: Դեպի Եվրոպա ու հատկապես արևմտյան Եվրոպա ուղևորվող փախստականների մեծ թվի պատճառով նրանց ընդունումը, բնակեցումն ու հաջորդ փուլում ԵՄ-ի անդամ երկրներում բաժանելը վերածվել է անլուծելի հարցի:

---

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը անընդունելի է համարել այդ երկրի խնայողության քաղաքականության գործադրման շարունակվելը: Ցիպրասը հինգշաբթի օրը դժգոհություն հայտնելով իր երկրում խնայողության քաղաքականության գործադրումը շարունակվելու կապակցությամբ Հունաստանի միջազգային գործընկերներից ուզեց Աթենքի պարտքերի հետ կապված նոր համաձայնագիր մշակել: Հունաստանի վարչապետը մերժելով տնտեսական խնայողության քաղաքականության խստացումն, ավելացրեց. «Աթենքը պիտի ձերբազատվի իր պարտքերից»: Թրոիկա անունով ճանաչված Հունաստանի եվրոպական պարտքատերեր՝ Եվրոպայի կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու ԵՄ-ն վերջերս Վաշինգտոնում գումարված նիստում փորձեցին մեղմել մինչև 2018 թվականը Հունաստանի բյուջեի նպատակների շուրջ տարաձայնությունները: Եվրոպացի պարտքատերեր Հունաստանից պահանջել են տնտեսական ու ֆինանսական առավել քայլեր ձեռնարկել: Թրոիկան համոզված է, որ Հունաստանն անկարող է մինչև 2018 թվականը նվաճել որոշված նպատակը ու այդ պատճառով էլ տատանվում է Հունաստանի հետ համաձայնության հանգելու հարցում, որից ստացվող ֆինանսական աղբյուրներին խիստ կարիք ունի Հունաստանի ձախակողմյան կառավարությունը: Դա ի տես այն բանի, որ Հունաստանին 86 միլիարդ եվրո վարկ տրամադրելու կապակցությամբ Հունաստանի կառավարության ու Թրոիկայի բանակցությունները 2016 թվականի ապրիլի կեսերին ժամանակավոր կերպով առկախվեցին: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը 2015 թվականի ընտրություններում ժողովրդին խոստացել էր, որ ոչ միայն չի կրճատելու թոշակները, այլև բարձրացնելու է պետական պաշտոնյաների ու թոշակառուների թոշակները: Այդուհանդերձ վարկատուների ճնշման ներքո Հունաստանի ձախակողմյան կառավարությունը պարտավոր է հրաժարվել իր խոստումներից, որի պատճառով էլ Հունաստանի ղեկավարող կուսակցության վարկանիշը հետզհետե նվազում է:

---

Երկամյա դադարից հետո ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի պաշտոնատարները չորեքշաբթի օրը ի մի եկան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և ՆԱՏՕ- Ռուսաստան խորհրդի շրջանակներում խորհրդակցեցին Բալտյան ծովում լարվածությունների մեղմացման ու նաև Ուկրինայի արևելքի բախումների շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և այս խորհրդի նախագահ Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն մտահոգված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով: Կողմերի միջև երկու տարի տևած շարունակական լարվածությունից հետո ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի գումարումը կարևոր իրադարձություն է համարվում Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերությունների բնագավառում: Այս նիստը հիմնական փոփոխություն չի առաջացնելու կողմերի հարաբերություններում, սակայն կարող է հանգեցնել կողմերի միջև կանոնավոր նիստերի վերսկսման: Ուկրաինայի ճգնաժամը սկսվելով ՆԱՏՕ-ն սկսեց լրջորեն հակառակել Ռուսաստանի հետ և Ուկրաինայում Ռուսաստանի քայլերը պատրվակ ծառայեցնելով ընդլայնեց Եվրոպայի արևելքում իր ռազմական ներկայությունը:

Պիտակ