Մայիս 01, 2016 20:57 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ քննարկելու ենք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մեջ ծագած ճգնաժամը, Իսպանիայում առաջացած քաղաքական փակուղին,Հաննովերում ԱՄՆ-ի նախագահի և եվրոպական չորս երկրի ղեկավարների հանդիպումը և Ֆրանսիայում բողոքի ակցիաների շարունակվելը:

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության երկու անդամների հրեատյացության մեղադրանքի առաջադրումը պատճառ դարձավ, որ այս կուսակցության առաջնորդն հատուկ նախագծով փորձի դիմակայել դրան: Ջերեմի Քորբինն անցած ուրբաթ օրը տեղեկացրեց մի կոմիտե ձևավորելու մասին, որը պարտականություն ունի քննարկել Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության մեջ ցեղապաշտության ու հատկապես հրեատյացության տարբեր տեսակի դրսևորումները: 

Հրեա ակտիվիստ Շամի Չաքերբաթիի գլխավորությամբ աշխատող այս կոմիտեն առաջիկա երկու ամիսներին զեկույց է պատրաստելու հրեատյացության ու ցեղապաշտության կապակցությամբ մեղադրանքների հանդեպ Լեյբորիստական կուսակցության հակազդեցության մասին:

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մեջ հրեատյացության շուրջ սկանդալը սկիզբ առավ այնտեղից, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգեսթոնն ու խորհրդարանում այդ կուսակցության պատգամավոր Նազ Շահը Սինոիստական ռեժիմի կապակցությամբ կատարած արտահայտությունների պատճառով մեղադրվեցին հրեատյացության մեջ: Այդ արտահայտությունները պատճառ դարձան, որ սառեցվի Լեյբորիստական կուսակցությանը նրանց անդամակցությունը:

Նազ Շահը 2014 թվականի ամռանը Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետ միաժամանակ և 9-ն ամիս նախքան Համայնքների պալատում մանդատի տիրանալն իր ֆեյսբուքյան էջում Իսրայել-Պաղեստին տարաձայնությանը վերջ տալու լուծումը համարել էր իսրայելցիների փոխադրումը ԱՄՆ:

Քորբինի հայտնի հովանավորներից Լիվինգեսթոնն էլ պաշտպանելով Նազ Շահին ասել էր, որ Հիտլերն ինքն էլ հրեա է եղել ու մինչև 1932 թվականի ընտրություններում հաղթելն ու խելագարվելը և միլիոնավոր հրեաների սպանելը պաշտպանել է սիոնիստներին և հրեաների Պաղեստին տեղափոխելը:

Սա առաջին անգամ չէ, որ արևմուտքցի քաղաքական այրեր ու ակտիվիստներ Սիոնիստական ռեժիմին քննադատելու պատճառով մեղադրվում են հրեատյացության մեջ: Իրականության մեջ Իսրայելին ու Պաղեստինի ժողովրդի նկատմամբ նրա ոճրագործություններին ուղղված քննադատությունը և նույնիսկ այդ կապակցությամբ պատմական ճշմարտությունների արտահայտումը հրեատյացության հետ հավասարեցնելը միշտ էլ աղմկահարույց թեմա է եղել արևմտյան երկրներում:

---

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը հինգշաբթի օրը բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով չպաշտպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու առաջարկը, պատժամիջոցներ, որ Մոսկվայի դեմ սահմանվել են Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելու և Ղրիմը բռնակցելու պատճառով:

---

Իսպանիայում քաղաքական փակուղային վիճակը շարունակվելով այդ երկրի թագավորը պարտավորվեց լուծարեց խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնելու դիմում ներկայացնել:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդն անցած երեքշաբթի օրը կառավարության ձևավորման շուրջ մի քանի ամիս տարվող բանակցությունները ձախողելուց հետո խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջ ներկայացրեց:

Ավելի վաղ Իսպանիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեզը հայտարարել էր, որ այդ երկրում ձախակողմյան կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները ձախողել են: Սանչեզը «Պոդեմոս» կուսակցությանն է այդ ձախողման պատասխանատու ներկայացրել:

Անցած դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում «Պոդեմոս» և «Սյուդադանոս» նորահայտ կուսակցությունների ուժ ստանալով թուլացան Սոցիալիստ աշխատավորների և աջակողմյան Ժողովուրդ հեղինակավոր կուսակցությունների դիրքերը և դրա արդյունքում Իսպանիայի խորհրդարան մուտք գործած չորս կուսակցություններից որևէ մեկը չկարողացավ կառավարություն ձևավորելու ամար անհրաժեշտ մեծամասնության տիրանալ:

Խորհրդարանում ամենաշատ տեղերին տիրացած Ժողովուրդ կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյը հույս ուներ, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելով կկարողանա չորս տարվա համար վարել այդ երկրի վարչապետի պաշտոնը: Դա ի տես այն բանի, որ խորհրդարանում ներկա մյուս երեք կուսակցությունները հրաժարվեցին նրա հետ կոալիցիայի մեջ մտնելուց:

Նրանից հետո երբ Ռախոյը հրաժարվեց կառավարություն ձևավորելու պարտականությունից Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդն այդ պարտականությունը վստահեց Սանչեզին: Սակայն կառավարություն ձևավորելու համար Սոցիալիստ աշխատավորների կուսակցության ղեկավարի ջանքերն էլ արդյունքի չհանգեցին:

Վերջին 40 տարիներին սա առաջին անգամ է, որ վարչապետության պաշտոնի մի թեկնածու չի կարողանում վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից, թեև նկատի առնելով խորհրդարանական տեղերի բաժանումը դա այնքան էլ անհավանական չէր թվում:

Այժմ այն մտահոգությունը գոյություն ունի, որ արտահերթ ընտրությունները կարող են հանգեցնել Իսպանիայում քաղաքական անկայունության խորացմանը և հակակշռի տակ առնել այդ երկիրը տնտեսական ճգնաժամից փրկելու ուղղությամբ ջանքերը:

---

Անցած շաբաթ Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայացավ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարների հանդիպումը: Անցած երկուշաբթի օրը Հաննովեր քաղաքում գտնվող «Հերնհաուզեն» պալատում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հյուրընկալությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգության հետ կապված հարցեր, համաշխարհային, այդ թվում Սիրիայի, Լիբիայի և Ուկրաինայի ճգնաժամերը, փախստականների ճգնաժամն ու նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագիրը:

Այդ նիստից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանովվերում հանդիպեց Մերկելին: Գերմանիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման գլխավոր թեման Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագիրն էր:

Այդ պայմանագրի արդյունավորումը մեծ նշանակություն ունի կողմերի համար:

ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ազատ առևտրի պայմանագրի նպատակն է կրճատել աշխարհի երկու տնտեսական ուժերի միջև մաքսային ու առևտրական արգելքները: Այդ պայմանագրի գործադրման դեպքում ԱՄՆ-ի հետ եվրոպական երկրների առևտրաշրջանառության արժեքը կբարձրանա տարեկան շուրջ 100 միլիարդ եվրոյի: Մաքսային տարիֆների 97 տոկոսի կրճատմանը հանգեցնող այս պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2013 թվականի հուլիսից:

Եվրոպական երկրները հուսով են, որ այս պայմանագրի ստորագրումը կհանգեցնի ԵՄ-ի անդամ երկրներում տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման:

---

Աշխատանքի օրենքում բարեփոխումների դեմ Ֆրանսիայի ժողովրդի ծավալուն բողոքներն անցած շաբաթ չորրորդ անգամ շարունակվեցին գլխավոր արհմիությունների հրավերով:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներ անցած շաբաթ այդ օրենքի դեմ ի նշան բողոքի ցույցերի ականատես եղան, որոնք մի քանի քաղաքներում, այդ թվում Փարիզում, Նանթում, Ռենում ու Լիոնում հանգեցին ոստիկանության ուժերի հետ բախման:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազանովուի հայտարարությամբ այս բախումների ընթացքում վիրավորվել են ոստիկանության ուժերի 24 աշխատակիցներ և բերման են ենթարկվել 124 ցուցարարներ:

Ֆրանսիան դիմագրավում է ֆինանսական ճգնաժամ ու գտնվում է լճացման պայմաններում: Այդ երկրի տնտեսական աճը չի գերազանցում մեկ տոկոսը և Եվրոպայի երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող այդ երկրի երիտասարդության մոտ գործազրկությունը հասել է 25 տոկոսի: Այդ պատճառով էլ կառավարությունը աշխատանքի օրենքում բարեփոխումներ կատարելով նպատակադրել է ներդրողներին ներդրման ուղղությամբ խրախուսելով գործատուներին լիազորություններ փոխանցել աշխատավորներ ընդունելու և աշխատանքից հեռացնելու հարցում:

Դա ի տես այն բանի, որ աշխատանքի օրենքում բարեփոխումների ընդդիմադիրները հավատացած են, որ աշխատաժամերի ու աշխատավարձի շուրջ աշխատողների հետ ընկերության տերերի ուղղակի բանակցության հնարավորություն ստեղծող այս բարեփոխումները ոտնահարում են աշխատանքի հետ կապված ազգային օրենքները:


Պիտակ