Մայիս 09, 2016 16:28 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն կրկին Ռուսաստանին մեղադրեց Կիևի դեմ թշնամական քաղաքականություն որդեգրելու մեջ: Նա շաբաթ օրը հայտարարեց, որ չնայած Կիևի դեմ Մոսկվայի թշնամական քաղաքականություններին, Ուկրաինան բռնել է զարգացման ուղին: Պոռոշենկոյի վերջին արտահայտությունները կարելի է նրա կողմից մի տեսակ դեպի առաջ կատարված փախուստ և Ուկրաինայի արևելքում ստեղծված փակուղային վիճակի համար Մոսկվային մեղավոր ձևացնելու փորձ համարել: Իրականության մեջ չնայած տարածաշրջանում հաստատված հրադադարին Ուկրաինայի արևելքում շարունակաբար բախումներ են արձանագրվում պետական ուժերի և ընդդիմության միջև ու միևնույն ժամանակ դեռ ընտրությունների մասին որևէ լուր չկա: Պոռոշենկոն Դոնբասում ընտրությունների կազմակերպումը հետաձգել է՝ այդ տարածքում ռուսական ուժերի ներկայության պատրվակով: Պոռոշենկոյի արտահայտությունների մյուս բաժինը վերաբերում է Ուկրաինայի զարգացման ճանապարհին Մոսկվայի խափանարարությանը: Թվում է, որ Ուկրաինայի նախագահը նման մեղադրանքներ ուղղելով Ռուսաստանին նպատակ ունի Մոսկվայի հետ թշնամություն հաստատելով արևմտյան երկրներին ու հատկապես ԵՄ-ին հրահրել առավել կոշտ դիրքորոշումներ կիրառել Ռուսաստանի դեմ: Հատկապես որ 2016 թվականի մարտի վերջերին Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի խզման նախագիծը վավերացնելու ուղղությամբ Ուկրաինայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հող է պատրաստվել երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք դադարեցման համար:

---

Բրիտանիայում խորհուրդների ու տեղական խորհրդարանների ընտրությունների արդյունքները պարզվելով թվում է, որ իշխանության ղեկը վարող Պահպանողական կուսակցությանը ձախողած պիտի համարել այդ երկրի խորհուրդների ընտրություններում: Բրիտանիայում տեղական խորհուրդների ընտրությունների արդյունքները վկայում են, որ Դեյվիդ Քամերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը տիրացել է 682 մանդատների: Դա ի տես այն բանի, որ Ջերեմի Կորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը շահել է առնվազն 1202մանդատներ: Մեծ հինգշաբթի կոչված հինգշաբթի օրվա ընտրություններում Բրիտանիայի ժողովուրդը բացի տեղական 124 խորհուրդների անդամներից, ընտրեց այդ երկրի մի խումբ քաղաքապետների, ոստիկանության ուժերի կոմիսարների, ինչպես նաև Շոտլանդիայի, Ուելզի ու Հյուսիսային Իռլանդիայի տեղական խորհրդարանների անդամներին: Չնայած Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում կրած պարտության, Ջերեմի Կորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը Մեծ հինգշաբթի օրվա ընտրություններում կարողացավ անսպասելի արդյունքներ ձեռք բերել: Մեծ հինգշաբթի օրվա ընտրություններում Լեյբորիստական կուսակցության անակնկալ հաջողությունը լուրջ քննություն համարվելով Ջերեմի Կորբինի համար նրան ձերբազատելու է ներկուսակցական ու արտաքին ճնշումներից: Տեղական ու հատկապես քաղաքապետների ընտրություններում Լեյբորիստական կուսակցության ամենաուշագրավ հաղթանակն արձանագրվեց Լոնդոնի քաղաքապետի ընտրության արդյունքում:

---

Հինգշաբթի օրը Հռոմում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մեթյու Ռենցիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերն իրենց հակառակությունն են հայտնել Շենգենյան սահմանները փակելու Ավստրիայի քաղաքականությանը:

Նրանք քննադատել են փախստականների հոսքը կանխելու նպատակով Իտալիայի ու Ավստրիայի միջև գտնվող «Բրեներ»-ի սահմանային անցակետում ստուգումների խստացման կապակցությամբ Վիեննայի ընդունած որոշումը և ընդգծել էմիգրատների հարցը սահմանները փակելուց բացի այլ միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Թվում է, որ փախստականների հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ ԵՄ-ի անդամ երկրների տարաձայնությունները հասել են գագաթնակետին: Հատկապես որ Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը ներկայացրել է փախստականներին ավտոմատ ու արդար կերպով ԵՄ-ի տարբեր երկրներում բաժանելու նախագիծը, որպեսզի այդպիսով մեղմի Դուբլինի պայմանագրի շրջագծում ԵՄ սահմաններում գտնվող երկրների վրա ծանրացող բեռը: Այս որոշման համաձայն նախագծին չմասնակցող երկրները պարտավորն են յուրաքանչյուր փախստականի դիմաց 250 հազար եվրո վճարել այդ փախստականին ընդունող երկրին: Դա ի տես այն բանի, որ Եվրոպայի արևելյան շատ երկրներ քննադատել են Եվրահանձնաժողովի այս որոշումը և դեմ են գնացել դրան: Այսպիսով Եվրահանձնաժողովի նոր որոշումը ծառայելու է որպես ԵՄ-ի անդամ երկրների միջև պառակտման միջոց:

---

Գերմանիայում դատարանը տուգանել է Փեգիդա իսլամատյաց շարժման հիմնադրին:

Համաձայն «Ասոշիեյթդ պրես»-ի հաղորդման, Գերմանիայի Դրեզդեն քաղաքի դատարանը Փեգիդա անվամբ հայտնի «Արևմուտքի իսլամականացմանը դեմ եվրոպացի հայրենասերներ» իսլամատյաց շարժման հիմնադիր Լութզ Բախմանին մուսուլմաններին անարգելու համար տուգանել է 9600 եվրոյով:

2014 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում հիմնադրված և արևմուտքի իսլամականացման դեմ պայքարի գաղափարախոսությամբ առաջնորդվող Փեգիդա շարժումը ցույցեր կազմակերպելով պահանջում է եվրոպական երկրներից փախստականների արտաքսումը:

Շարժման հիմնադիր Լութզ Բախմանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն դատարան կանչելը քաղաքական նպատակ է հետապնդում և նպատակ ունի վարկաբեկել Փեգիդա շարժումը: Դատարանի վճռում ուշագրավ կետը Բախմանի թեթև պատիժն է, որը միայն տուգանվել է, ինչը չի կարող կանխել նրա ցեղապաշտական ու հակաիսլամական գործունեությունը մուսուլմանների և հատկապես 2014 թվականից ի վեր Եվրոպա մեկնած փախստականների դեմ, որոնցից մեկ միլիոն երեք հարյուր հազարը բնակվում են Գերմանիայում: Փեգիդա շարժումը երևան եկավ 2014 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ու գրեթե շաբաթական կարգով հատկապես Գերմանիայի այս քաղաքում բողոքի ցույցեր է կազմակերպում: Նկատի առնելով էմիգրացիայի հետ կապված քաղաքականությունների վերաբերյալ քաղաքացիների և գերմանական որոշ կուսակցությունների դժգոհությունը, կարելի է կանխատեսել, որ Գերմանիայում աճեն ոչ միայն Փեգիդայի նման խմբերը, այլև այնպիսի խմբավորումներ որոնք դեմ են Եվրոպային, էմիգրանտներին ու իսլամին:

---

Ֆրանսիայում մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովը իր տարեկան զեկույցում տեղեկացրել է 2015 թվականին այդ երկրում իսլամի հանդեպ ատելության հողի վրա քայլերը եռապատկվելու մասին: Ցեղապաշտության ու քսենոֆոբիայի դեմ պայքարի կապակցությամբ այս հանձնաժողովի տարեկան զեկույցում ասված է, որ Ֆրանսիայի ՆԳ նախարարության վիճակագրական տվյալները վկայում են ցեղապաշտական դրդապատճառներով հանցագործ արարքների թվի աճի մասին: Մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի զեկույցը նաև վկայում է, որ նման արարքները 22 տոկոս աճ արձանագրելով 2014 թվականի 1662 դեպքից 2015 թվականին հասել է 2034 պարագայի: Հանձնաժողովի զեկույցում ընդգծվել է, որ հակաիսլամական քայլերը 223 տոկոս և ավելի քան երեք անգամ հավելում կրելով 2014 թվականին արձանագրված 133 պարագաներից 2015 թվականին հասել են 429 պարագայի: Այս զեկույցում հիշատակվել են միայն զեկուցված հանցագործություններին վերաբերող տվյալները: Իսկ իրական թվերը շատ ավելի մեծ են: Ֆրանսիան վեց միլիոն մուսուլմաններ ունենալով իր մեջ տեղավորում է Եվրոպայի մուսուլման ամենամեծ համայնքը: Այդուհանդերձ չնայած այդ երկրում մեծ թվով մուսուլմանների ներկայության ոչ միայն այդ երկրի ժողովրդի ցեղապաշտական հակումները չեն նվազել, այլ ամեն տարի աճ են արձանագրում: Ֆրանսիայում մուսուլմանների հետ հակառակության ընթացքը հանգեցրել է իրավապաշտպան կառույցների ու հատկապես ՄԱԿ-ի ցեղապաշտության դեմ պայքարի կոմիտեի քննադատության:

---

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն նոր հրամանատար գեներալ Քորթիս Սքափարոթին իր ներկայացման հանդիսության ժամանակ այս կազմակերպությանը կոչ արեց Ռուսաստանին և ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու նպատակով շարունակել ամրապնդել Եվրոպայի արևելքում իր ռազմական հզորությունը: Նա հավակնել է, որ ՆԱՏՕ-ն դիմագրավում է նոր ծնված մի Ռուսաստանի, որը որպես համաշխարհային ուժ նպատակ ունի իրեն պարտադրել բոլորին: Ամերիկացի այս գեներալը փոխարինել է գեներալ Ֆիլիպ Բրիդլավին, որը հայտնի էր Ռուսաստանի դեմ իր խիստ դիրքորոշումների պատճառով: Թեև ՆԱՏՕ-ն հավակնում է, որ Ռուսաստանի համար սպառնալիք չի համարվում, սակայն ռազմական այս կազմակերպության ավագ պաշտոնատարների դիրքորոշումներն ու նաև քայլերը դրա հակառակն են ապացուցում: Դա ի տես այն բանի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը մի առ ժամանակ մեկ Ռուսաստանին հանդարտեցնելու համար իր արտահայտություններում մերժում է Մոսկվայի հետ հակառակությունը:

---

Պիտակ