Մայիս 16, 2016 15:07 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից գլխավորներն էին Եվրոպայի օրվա մեծարումը, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովը, ֆինանսական ճգնաժամից Հունաստանի փրկության հույսերի մեծացումը, ինչպես նաև փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնության ձախողման շուրջ մտահոգությունների սրումը: Ընկերակցեք մեզ:

Եվրոպական ամենահին կառույցի ձևավորումը հիշեցնող Եվրոպայի օրն անցած շաբաթ նշվեց եվրոպական մայրաքաղաքներում: ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի օրվա տոնակատարության ժամանակ հիշեցրեց փախստականների հարցով առաջացած բարդությունն ու դրա կապակցությամբ եվրոպական երկրներից յուրաքանչյուրի կրած պատասխանատվությունը:

1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի ժամանակի ԱԳ նախարար Ռոբեր Շումանը Գերմանիայի ու Ֆրանսիայի հանքերի ու պողպատի արդյունաբերությունը համատեղ կարգով վերահսկելու նախագիծ ներկայացրեց, ինչը հանգեց եվրոպական ամենահին կառույցի՝ Եվրոպայի պողպատի ու հանքերի ֆորումի ձևավորման: Այս ֆորումի ձևավորումը նպաստեց Եվրոպայում զուգամերձության գաղափարի տարածմանը, ինչն ի վերջո հանգեց ԵՄ-ի հիմնադրման: Այսօր էլ Շումանի օրվա անունով ճանաչված Եվրոպայի օրը ԵՄ-ում մեծարվում է, որպես խաղաղության ու զուգամերձության օր:

Այդուհանդերձ եվրոպացի ղեկավարներ այն պայմաններում են այդ օրը նշում, երբ փախստականների ճգնաժամը, ծայրահեղական հոսանքների հզորացումը, ֆինանսական ճգնաժամը, Բրիտանիայի անդամակցությունը շարունակվելու շուրջ կասածներն ու Ռուսաստանի հետ լարվածությունների սրումը լուրջ բարդությունների դիմաց են կանգնեցրել ԵՄ-ին:

Ֆինանսական ճգնաժամի շարունակվելը և ԵՄ-ի կողից պարտք ունեցող երկրներին պարտադրված ճգնության քաղաքականությունները և դրանց զուգահեռ փախստականների աննախընթաց հոսքը տարածաշրջան, հանգեցրել են ծայրահեղական հոսանքների հզորացման: Ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար լուծում գտնելու ուղղությամբ եվրոպացի ղեկավարների հիասթափությունը հասարակական կարծիքն առավել քան երբևէ պատրաստել են ընդունելու համար այնպիսի գաղափարներ, որոնք ցանկանում են անդամ երկրներում ԵՄ-ի ներազդեցության կրճատումը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունը հասել է սառը պատերազմից հետո աննախընթաց մակարդակին: Այս միջոցին չի թվում, որ ԵՄ-ն ունի այս բարդությունների կարգավորման համար անհրաժեշտ ճկունությունը: ԵՄ-ի անդամ երկրները հույս ունեին, որ միավորում ու միացյալ շուկա ստեղծելով կարող են ընդլայնել իրենց ներազդեցությունն ու մրցակցության հնարավորությունը, սակայն թվում է, որ այս միությունն առնվազն որոշ անդամների համար վերածվել է սահմանափակող շրջագծի, որը սպառնում է նրանց անկախությանը:

---

Ռուս պաշտոնյաների հավաստմամբ, թուրքական մրգերի ու բանջարեղենի ներկրման ամբողջական արգելքը շուկայում դեֆիցիտ չի ստեղծի և գների վրա չի ազդի:Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:

---

Միջազգային վարկատուների հետ Հունաստանի նախնական համաձայնությունն անցած շաբաթ մեծացրեց այդ երկիրը ֆինանսական ճգնաժամից փրկելու հետ կապված հույսերը: Հունաստանի փոխվարչապետ Եանիս Դրաղսաքիասն անցած ուրբաթ օրը հույս հայտնեց, որ այս համաձայնության գործադրման դեպքում առաջիկա մեկ ամսում 10-ից 12 միլիարդ եվրո կանխիկ դրամ կսրսկի այդ երկրի շուկաներին:

Այս հուսադրությունն առաջացավ նրանից հետո, երբ Հունաստանի խորհրդարանի պատգամավորները մայիսի 8-ին չնայած ներքին բողոքներին վավերացրեցին միջազգային վարկ ստանալու համար անհրաժեշտ տնտեսության ճգնության նախագիծը:

Այդ նախագիծը, որ միջազգային վարկատուների նախապայմաններից է համարվում հող է պատրաստում տնտեսական քաղաքականությունները շարունակվելու համար և ներառում է հարկային բարեփոխումներն ու թոշակները:

Այս նախագծի շրջագծում թոշակները կրճատվելու և Հունաստանի միջակ ու հարուստ խավերի հարկերն ավելանալու են:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ասում է, որ այս նախագծի նպատակն է ստեղծել կայուն մի համակարգ, որի հիմնական կորիզը համարվում է հասարակական արդարությունը:

Այդուհանդերձ Հունաստանի աշխատավորական ամենամեծ արհմիությունը հավատացած է, որ առաջարկված բարեփոխումները վերջին մեխն են ամրացնելու աշխատավորների ու թոշակառուների դագաղի վրա, ովքեր վերջին վեց տարիների ընթացքում արդեն բավարար չափով տուժել են ճգնության քաղաքականություններից:

Ճգնության քաղաքականությունների դեմ կարգախոսներով ընտրություններում հաղթանակած Ցիպրասը հետագային պարտավորվեց ստորագրել տնտեսական փրկության երրորդ փաթեթը և հանձնվել միջազգային վարկատուների պայմանների դիմաց: Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը, առաջիկա հուլիսին Եվրոպայի կենտրոնական բանկի պարտատոմսերի գումարը, ինչպես նաև պետական պարտքերը մարելու համար տնտեսական մի այլ փաթեթի կարիք ունի:

Միջազգային վարկատուները ֆինանսական այս փաթեթը պայմանավորել են հարկային օրենքներում ու թոշակներում բարեփոխումներ մտցնելով:

Միջազգային վարկատուները 2010 և 2012 թվականներին 240 միլիարդ եվրո արժող տնտեսական երկու փաթեթներ են տրամադրել Հունաստանին:

---

Գերմանիայի խորհրդարանը դեմ գնալով Թուրքիայի քաղաքացիներին մասնավոր արտոնություններ շնորհելուն մեծացրեց փախստականների հարցով ԵՄ-ի ու Անկարայի համաձայնության ճակատագրի շուրջ կասկածները: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ Թուրքիայի քաղաքացիների առանց տեսգրի Շենգենյան գոտի ճամբորդելու շուրջ Թուրքիայի հետ համաձայնության վավերացումը չի կարող իրականություն դառնալ մինչև հառաջիկա հուլիս հստակեցված ժամկետներում:

Շուլցի ընդգծմամբ Թուրքիան դեռ չի իրագործել ԵՄ-ի 72 նախապայմաններից հինգը:

Այս հայտարարությունը դեմ առավ Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բուզքեյրի հակազդեցության: Նա ասաց, որ եթե ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց չարձանագրվի, այդ երկիրը կվերանայի փախստականների հարցով այդ միության հետ կնքած իր համաձայնագիրը:

Այս համաձայնության շրջագծում Հունաստանի կղզիներ մուտք գործած բոլոր այն փախստականները, որ ապաստանության դիմում չեն ներկայացրել և կամ նրանց դիմումը մերժվել է վերադարձվելու են Թուրքիա: Դրա դիմաց ԵՄ-ն որոշ փախստականների ուղղակիորեն Եվրոպա փոխադրելուց բացի նաև ֆինանսական օժանդակություններ է տրամադրելու Անկարային և արագացնելու է այդ երկրի քաղաքացիների համար մուտքի վիզայի, ինչպես նաև այդ միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացը:

Դա ի տես այն բանի, որ Թուրքիան պատրաստ չէ իրագործել ԵՄ-ի որոշ նախապայմանները, այդ թվում բարեփոխումներ կատարել ահաբեկչության դեմ պայքարի օրենքում:

---

Բրիտանիայի մայրաքաղաք Եվրոպան անցած շաբաթ հյուրընկալեց կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովը: Այս նստաշրջանին մասնակցած քաղաքական ու տնտեսական ղեկավարներն ընդգծեցին կազմակերպված հանցագործությունների, ծայրահեղականության ու ահաբեկչության համար հող պատրաստող կոռուպցիայի և հարկային փախուստի կետի դեմ պայքարի համար գործնական ուղեքարտեզ գծելու անհրաժեշտությունը:

Այս նստաշրջանում վեց երկրներ, այդ թվում Բրիտանիան, Նիգերիան ու Աֆղանստանը համաձայնեցին բացահայտել իրենց սահմաններում աշխատող բոլոր ընկերությունների տերերի իրական ինքնությունը:

Լոնդոնի նստաշրջանը գումարվեց այն պայմաններում, երբ «Պանամյան թղթեր» անունով հայտնի դարձած «Մուսաք Ֆոնսքա» պանամական իրավաբանական ընկերության միլիոնավոր փաստաթղթերի հրապարակումը բորբոքել է հարկային փախուստի ելքերի, ինչպես նաև կոռուպցիայի տարբեր տեսակների, այդ թվում փողերի լվացման կապակցությամբ աշխարհի տարբեր երկրների հասարակական կարծիքի զգայնությունը:

Բացահայտված փաստաթղթերը վկայում են, որ աշխարհի մի շարք ամենահզոր գործիչներ իրենց ունեցվածքը տարբեր միջոցներով ու այդ թվում ձևական ընկերություններ հիմնելով թաքցնում են օֆշորային երկրներում ու տարածքներում: Այս փաստաթղթերում բացահայտվել է ավելի քան 200 հազար ցուցական ընկերության ու հիմնադրամի անուններ, որոնք հարկեր չվճարելու համար գրանցվել են օֆշորային այնպիսի երկրներում ու տարածքներում, որոնցից որոշները գտնվում են Բրիտանիայի իշխանության ներքո:

Պիտակ