Հունիս 06, 2016 17:05 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Իտալիայում կիրակի օրը կայացան քաղաքապետարանների ընտրությունները: Քաղաքապետարանների ընտրության այս շրջանը կարևոր է այն պատճառով, որ դրա ընթացքում ընտրվելու է Հռոմի քաղաքապետը: Հռոմում երկու քաղաքական կին գործիչներ՝ Իտալիայի քաղաքական համակարգի քննադատ Վիրջինիա Ռաջին և ծայրահեղ աջակողմյան Ջիորջիա Մելոնին հաղթանակ տանելու ամենամեծ շանսն ունեն: Նկատի առնելով, որ ղեկավարող դեմոկրատական չափավոր ձախակողմյան կուսակցությունը, որի գլխավոր քարտուղարն է վարչապետ Մաթեու Ռենցին, Հռոմի քաղաքապետարանի ընտրություններում ուշագրավ թեկնածու չունի, դիտորդները Իտալիայի վարչապետին համարում են այս ընտրությունների պարտվող գլխավոր կողմը: Այդ իսկ պատճառով էլ Իտալիայի չափավոր ձախակողմյան վարչապետը կենտրոնացել է այլ քաղաքների ընտրությունների վրա: Իրականության մեջ այս ընտրությունները մեծ քննություն են համարվում վարչապետ Մաթեու Ռենցիի համար: Իտալիայի չափավոր ձախակողմյան կառավարությունն այս պահին դիմագրավում է ժողովրդի դժգոհության մի մեծ ալիք և ժողովուրդն իր կենցաղային պայմանների դեմ ի նշան բողոքի, նաև շարունակելով ԵՄ-ի կողմից հանձնարարված քաղաքականությունները մի առ ժամանակ մեկ բողոքի ցույցեր ու գործադուլներ է կազմակերպում:

---

Հայաստանը ողջունում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Բունդեսթագի բանաձևի հանդեպ Հայաստանի իշխանությունների քաղաքական հոսանքների հակազդեցությանն անդրադարձել է լրագրող Տաթևիկ Լազարյանը:

---

Գերմանիայի կանցլերի տեղակալ, տնտեսության նախարար և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը գերմանական «Շպիգըլ» օրաթերթին տված հարցազրույցում հատկապես փախստականների հարցով քրիստոնեական միավորված կուսակցությունների հետ խոր տարաձայնությունների պատճառով վտանգված է համարել այս երկրի իշխանական մեծ կոալիցիան: Գաբրիելն ասել է, որ քրիստոնյա միավորված կուսակցությունների միջև տևական տարաձայնությունները վնասում են Գերմանիայում քաղաքական բոլոր հավաքականությունների վարկին: «Քրիստոնյա-դեմոկրատական, Քրիստոնյա-սոցիալիստական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջև տարաձայնությունները լուրջ ճգնաժամի են վերածվել կոալիցիոն կառավարության համար և մենք նկատում ենք, որ հիմնական հարցերի կարգավորման համար վճռականությունը վերանում է»,-ասել է նա: Հատկապես փախստականների հետ կապված հարցում քրիստոնյա միավորված կուսակցությունների տարաձայնությունները սրվել են: Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկեին կոչ է արել հաստատել փախստականների կապակցությամբ իր քաղաքականություններում թույլ տված սխալները և այդ կապակցությամբ ընդունել թափանցիկ ու պարզ կողմնորոշում: Գերմանիայի կանցլերը, որ այդ երկրի գործադիր հարցերում առավել լիազորություններ ունի ուշադրություն չի դարձնում այդ հակառակություններին, ինչը հանգեցրել է այդ երկրի կանցլերի հանդեպ Գերմանիայի պաշտոնատարներից շատերի դժգոհության:

---

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում Օլանդը հավակնեց, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի տեղադրումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կենտրոնացած է Եվրոպայից դուրս գտնվող սպառնալիքների վրա: Ֆրանսիայի նախագահն ասաց. «Սա այն հարցն է, որին մենք պիտի անդրադառնանք նախքան Վարշավայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»: Վարշավայի գագաթնաժողովը հուլիսի 8-ի և 9-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ կգումարվի Լեհաստանում: Բացի այդ մոտ օրերս Վարշավայում գումարվելու է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը: Սա առաջին անգամ է, որ Ֆրանսիայի նախագահը դիրքորոշվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղադրման հարցի կապակցությամբ ու հստակ կերպով պաշտպանել է այն: Իրականության մեջ Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգերի տեղադրման հարցն այսօր վերածվել է Եվրոպայում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև գլխավոր տարաձայնության:

---

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը չորեքշաբթի օրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հանդիպելով Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, բանակցեց Ուկրաինայի արևելքի ճգնաժամի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճակատագրի շուրջ: Այն պայմաններում, երբ Շտայնմայերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները քայլ առ քայլ չեղարկելու կողմնակից է, նրա Ուկրաինայի պաշտոնակիցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը պայմանավորել է «Մինսկ-2» համաձայնագրի կետերի լիարժեք գործադրմամբ: Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրի կետերի գործադրման ուղղությամբ Ռուսաստանի կողմից առաջընթաց նկատվելու պարագային Ռուսաստանի պատժամիջոցները քայլ առ քայլ չեղարկելու մեխանիզմ պիտի որոշվի: Դա ի տես այն բանի, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը պիտի իրականացվի Ռուսաստանի կողմից հիշյալ համաձայնագրի կետերի լիարժեք գործադրումից հետո: Թվում է, որ Ռուսաստանի հանդեպ կողմնորոշման կապակցությամբ Գերմանիայի և Ուկրաինայի տարաձայնությունն առավելապես բխում է Մոսկվայի հետ հարաբերություններում նրա շահերում նկատվող տարբերությունից:

---

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մասիերևիչը տեղեկացրեց այդ երկրում ՆԱՏՕ-ի զորայինների տեղակայման մասին: Լեհաստանի պաշտպանության նախարարը չորեքշաբթի օրն ակնարկելով այդ երկրում ՆԱՏՕ-ի զորայինների տեղակայմանը հավակնեց, որ այդ զորայինների տեղակայումը կատարվում է դիմակայելու համար Ռուսաստանի հավանական հարձակումը: ՆԱՏՕ-ի զորայիններն այն պայմաններում են տեղակայվում Լեհաստանում, երբ ԱՄՆ-ն 2016 թվականի մայիսի 14-ին Լեհաստանի հյուսիսում և Բալթյան ծովի ափերի մերձակայքում գտնվող Ռեդզիկովոյի բազայում սկսեց հակահրթիռային համակարգի տեղադրման աշխատանքները: 2014 թվականին Ուկրաինայի ճգնաժամը սկսվելուց և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո ՆԱՏՕ-ն իր ուժը ցուցադրելու նպատակով կանոնավոր կերպով միջազգային զորավարժություններ է կազմակերպում Բալթյան ու Սև ծովերում և ընդլայնում է Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանության մեջ իր ռազմական ներկայությունը: Ռուսաստանի իշխանությունները նույնպես Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ներկայությունը սպառնալիք են համարում իրենց երկրի անվտանգության համար: Դա ի տես այն բանի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը Լեհաստան կատարած ուղևորության ընթացքում տեղեկացրեց այդ երկրում պաշտպանական ու կանխարգելիչ ներկայության կապակցությամբ այդ կազմակերպության ընդունած որոշման մասին:

---

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել նախքան ԵՄ-ի հետ համաձայնությունը վերատեսության ենթարկելը, խորհել այդ մասին: Յունկերը երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին զգուշացրեց փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագրում ցանկացած վերատեսության կապակցությամբ: Եվրոպացի այս պաշտոնատարն ընդգծել է, որ Թուրքիան պիտի կրկին խորհի իր հավանական որոշման մասին: ԵՄ-ն համոզված է, որ Թուրքիան դեռ չի իրագործել որոշ պահանջներն, այդ թվում մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու նաև այդ երկրի քաղաքացիների համար Եվրոպայի մուտքի վիզայի ռեժիմի բեկանման նախապայմանները: Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ միության անդամ երկրներ մուտք գործելու վիզայի ռեժիմի գործադրումը, չի գործադրելու դեպի Եվրոպա փախստականների հոսքը սանձելու համար կողմերի միջև կնքված պայմանագրի մյուս կետերը: Դա ի տես այն բանի, որ Էմիգրացիայի միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է 2016 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Միջերկրական ծովում փախստականների մահերի 34 տոկոսով ավելացման մասին: Միջազգային այս կառույցը հայտարարել է, որ 2061 փախստական մահացել է Միջերկրականի կենտրոնական տարածքներում՝ Աֆրիկայի հյուսիսից Իտալիա մեկնելու ճանապարհին, 376-ն այդ ծովի արևելքում և Հունաստանի ու Թուրքիայի ջրային տարածքների մերձակայքում, իսկ 6-ն էլ Միջերկրականի արևմուտքում: Այս զեկույցի համաձայն այս տարվա սկզբից շուրջ 204 հազար 311 փախստականներ մուտք են գործել Եվրոպա:

 

Պիտակ