Հունիս 13, 2016 16:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ շաբաթների նման այսօր էլ մեր հաղորդման ընթացքում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնք էին Բրիտանիայի քաղաքացիների առավել լրտեսման օգտին այդ երկրի խորհրդարանի տված քվեն, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունների շարունակվելը, Իսպանիայում ընտրապայքարի մեկնարկը և բոլոր քաղաքացիներին հավասար գումար վճարելու նախագծին Շվեյցարիայի ժողովրդի դեմ քվեն:

Անցած շաբաթ Բրիտանիայի Համայնքների պալատը կողմ քվեարկեց մի օրինագծի, որն այդ երկրի անվտանգության ու տեղեկատվական կառույցներին լայն լիազորություններ է փոխանցում Բրիտանիայի քաղաքացիների լրտեսման ու տեղեկությունների հավաքագրման համար:

Այս օրինագիծն անցած երեքշաբթի վավերացվեց այդ խորհրդարանի 444 անդամների, այդ թվում ղեկավարող կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցության գլխավոր անդամների կողմ ձայներով: Բրիտանիայի խորհրդարանի 69 պատգամավորներ, այդ թվում Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամները քաղաքացիների քաղաքացիական իրավունքների և անձնական սահմանների վրա այս նախագծի բացասական հետևանքների շուրջ մտահոգության պատճառով դեմ գնացին այդ երկրի հետախուզական ծառայությունների լիազորությունների ընդլայնմանը:

Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ավելի վաղ օգտվում էին տարբեր մեթոդներից, այդ թվում է ՝ահաբեկչության գծով կասկածյալ անհատների համակարգիչների ու բջջային հեռախոսների տեղեկությունների խառը հավաքագրումը : Բրիտանիայի Համայնքների պալատի անցած շաբաթ ընդունած որոշումն օրինականություն է փոխանցում այդ մեթոդներին:

Այս օրինագիծը ներկայացվեց 2015 թվականին, սակայն չկարողացավ շահել Լեյբորիստական կուսակցության համաձայնությունը, սակայն որոշ բարեփոխումներից հետո խորհրդարանական գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ եղավ պաշտպանել այդ օրինագիծը:

Այդ բարեփոխումներից մեկը լրագրողների հանդեպ առավել հովանավորությունն ու կասկածյալների հետախուզման ենթարկելուց առաջ դատական թույլտվություն ստանալու անհրաժեշտությունն է: Այդուհանդերձ իրավապաշտպանները տակավին մտահոգ են այն կապակցությամբ, որ այդ երկրի հետախուզական ծառայությունների լիազորությունների ընդլայնումը կարող է հող պատրաստել քաղաքացիների առավել վերահսկողության և անձնական սահմանների ոտնահարման համար և դա ի տես այն բանի, որ այդ երկրի քաղաքացիների անձնական սահմանները մինչ այդ էլ այնքան պաշտպանված չեն եղել անվտանգության կառույցների ոտնձգություններից: Քաղաքացիական իրավունքների պաշտպաններից բացի Բրիտանիայի հետախուզական ծառայությունների լիազորությունների ընդլայնման նախագիծը նաև զայրույթ է պատճառել տեխնոլոգիական մեծ ընկերություններին, այդ թվում «Ափըլ»-ին, «Ֆեյսբուք»-ին, «Թուիթեր»-ին, «Եահու»-ին ու «Գուգըլ»-ին: Այս մեծ ընկերությունները մտահոգ են այն բանի համար, որ վիրտուալ միջավայրում Բրիտանիայի քաղաքացիներին հետախուզման ենթարկելու այդ երկրի կառավարության քայլը խաթարելու է նրանց հաճախորդների վստահությունը: Այդուհանդերձ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հավակնել է, որ հետախուզական ծառայությունների ընդլայնումը անկայունության մատնված աշխարհում երաշխավորում է կայունությունը:

---

ՆԱՏՕ-ն անցած շաբաթ և Լեհաստանում այդ կազմակերպության մեծ զորավարժությունը սկսվելու հետ միաժամանակ հայտարարեց, որ Եվրոպայի արևելքում իր ներկայությունն ընդլայնելու ցանկության մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նաև պահանջել է մեծացնել ՆԱՏՕ-ի անդամների ռազմական բյուջեները և քննադատել է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների միջև համագործակցության թուլացումը:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ի մեծ զորավարժությունը 31 հազար զորայինների մասնակցությամբ սկսվեց Լեհաստանում: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հակազդելով 10-օրյա այս զորավարժությանն զգուշացրեց իր ներկայությունը Ռուսաստանի սահմանների մերձակայքում ընդլայնելու ՆԱՏՕ-ի ջանքերի մասին Ի դեպ ՆԱՏՕ-ին միանալու համար Վրաստանի և Ուկրաինայի դիմումն էլ անցած շաբաթ սրեց Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը: Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշվիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սեմին ասաց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ունեցած կարիքից առավել դա ՆԱՏՕ-ն է, որ Վրաստանի անդամակցության կարիքն ունի: Ուկրաինայի խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Հանա Հոփքոն նույնպես ՆԱՏՕ-ի ադամներին կոչ արեց Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանից պաշտպանելու համար իրական լուծումների մասին խորհել:

Ուկրաինայի ճգնաժամի հարցով արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածությունը Եվրոպայի արևելքը վերածել է երկու ուժերի ռազմական կարողությունը չափելու ասպարեզի: Այս ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմական կողմնորոշումը և ընդհանուր առմամբ Ռուսաստանի հարևանությամբ ու նաև ռազմավարական խորքում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու վրա ՆԱՏՕ-ի պնդումները, Կրեմլի իշխանություններին մղել են ռազմական փոխադարձ քայլերի:

Ուկրաինայի ճգնաժամը սկսվելուց հետո ՆԱՏՕ-ն առավել թափ է հաղորդել դեպի Եվրոպայի արևելք ընդլայնվելու իր քաղաքականության գործադրմանը: Այս քաղաքականությունը դեմ է առել Ռուսաստանի հակառակության և Ռուսաստանին առավել քան երբևե մտահոգել է ՆԱՏՕ-ի դեպի իր սահմաններն ընդլայնվելու կապակցությամբ»:

---

Վրացական հանցաշխարհը` ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման գլխավոր խոչընդոտ: Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

---

Անցած ուրբաթ օրը սկսվեց Իսպանիայի խորհրդարանական ընտրապայքարը: Իսպանիայի ժողովուրդը հունիսի 26-ին, վերջին վեց ամիսներում երկրորդ անգամ դիմելու է քվեակենտրոններ: Վաղաժամկետ ընտրությունները կազմակերպվեցին նրանից հետո, երբ Իսպանիայում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ քանի ամիս տևած բանակցությունները ձախողեցին և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդն ի վերջո պարտավորվեց լուծարեց գործող խորհրդարանը: Տնտեսական խնդիրների շարունակվելը և ճգնության քաղաքականությունների ու լայն կոռուպցիայի կապակցությամբ դժգոհությունների տարածումը և դրան զուգահեռ այս ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Իսպանիայի կառավարության ձախողումը հանգեցրել են այդ երկրում ավանդական կուսակցությունների վայելած համակրանքի նվազման:

Այս միջոցի «Սիվդադանոս» կամ «Քաղաքացիներ»-ի և «Պոդեմոս» կամ «Մենք կարող ենք» նորահիմն կուսակցությունները օգտվելով այդ դժգոհություններից փորձել են իրենց դիրքերն ամրապնդել քվեարկողների մոտ:

2015 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում «Պոդեմոս» և «Սիվդադանոս» կուսակցությունների ուժ ստանալով թուլացան Սոցիալիստ աշխատավորների և Ժողովուրդ աջակողմյան ավանդական կուսակցությունների դիրքերը և դրա արդյունքում խորհրդարան մուտք գործած այդ չորս կուսակցություններից որևէ մեկը չկարողացավ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ մեծամասնության տիրանալ: Դեկտեմբերին կայացած ընտրությունների բացառիկ երևույթը «Պոդեմոս» կուսակցությունն էր: Տնտեսական ճգնության քաղաքականությունների հետ հակառակ ձախակողմյան այս կուսակցությունը երրորդ տեղը գրավեց ընտրություններում:

Մարիանո Ռախոյը, որի գլխավորած Ժողովուրդ կուսակցությունը տիրացել էր խորհրդարանական ամենաշատ մանդատներին հույս ուներ կոալիցիոն կառավարություն ձևավորելով կկարողանա ևս չորս տարի վարել երկրի իշխանության ղեկը: Այդուհանդերձ մյուս երեք կուսակցությունները մերժեցին պահպանողականների հետ կոալիցիայի մեջ մտնելը: Կառավարություն ձևավորելու համար անհաջող եղան նաև Սոցիալիստ աշխատավորների կուսակցության ջանքերը:

Այժմ այն մտահոգությունը գոյություն ունի, որ խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններն առավել սրեն Իսպանիայում քաղաքական անկայունությունը:

---

Անցած շաբաթվա սկզբում հայտարարվեցին Շվեյցարիայում այնպիսի մի հանրաքվեի արդյունքները, որի նմանը դեռ չի կայացել որևէ այլ երկրում: Աշխարհում առաջին անգամ Շվեյցարիայի ժողովուրդը քվեակենտրոններ դիմեց իր կարծիքը հայտնելու համար 18-ից վեր տարի ունեցող բոլոր քաղաքացիներին ամսական 2200 եվրո գումար վճարվելու մասին: Այդուհանդերձ հանրաքվեի մասնակիցների 78 տոկոսը հակառակեց բոլոր քաղաքացիներին ամսական մնայուն վճարում կատարելու նախագծին:

Նախագիծը կառավարությանը ներկայացրել էր Դանիել Հաենի անունով պարզ մի քաղաքացի, որը կարողացել էր 100 հազար ստորագրություններ հավաքել դրա համար:

Այս նախագիծը հենց սկզբից բազմաթիվ քննարկումների թեմա դարձավ: Շվեյցարիայի կառավարությունը, այդ երկրի բոլոր կուսակցությունն ու նաև տնտեսական բաժինը համառորեն դեմ էին այդ նախագծին և հավատացած էին, որ ոչ միայն դա տնտեսական առումով գործադրելի չէ, այլ դրա արդյունքում հարկերը աննախընթաց չափերով պիտի բարձրացվեն: Նախագծի կողմնակիցներն էլ պնդում էին, որ ապագա Շվեյցարիայում, որևէ մեկը չպիտի պարտավոր լինի գումար վաստակելու համար աշխատել:

 

Պիտակ