Հունիս 20, 2016 14:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ ինչպես միշտ կանդրադառնանք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Մոնտենեգրոյի խորհրդարանը 48 կողմ և 28 դեմ ձայներով վավերացրեց ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը: ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ այդ երկրի քաղաքականությունը հաստատող այդ բանաձևն այն պայմաններում է վավերացվել Մոնտենեգրոյի խորհրդարանում, երբ այդ երկրի ընդդիմադիր կուսակցություններն ու ժողովրդի մեծ մասը որոշ պատճառներով, այդ թվում 1999 թվականին Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների միջոցով իրականացված ռմբակոծության պատճառով դեմ են իրենց երկրի անդամակցությանը ռազմական այդ կառույցին: Ընդդիմությունը քաղաքական, տնտեսական ու հասարակական խնդիրների, ինչպես նաև գործազրկության բարդության կարգավորման հարցում անկարող է համարում Միլո Ջոկանովիչի գլխավորած ներկա կառավարությանը և պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: Շուրջ 600 հազար հոգի բնակչությամբ արևմտյան Բալկանների ամենափոքր երկիրը համարվող Մոնտենեգրոն իր անվտանգության գործակիցը բարձրացնելու և ԵՄ-ին անդամակցությանը թափ հաղորդելու համար, ՆԱՏՕ-ին անդամակցությունը դարձրել է իր ծրագրերի գերակայությունը: ՆԱՏՕ-ն 2016 թվականի մայիսի 19-ին պաշտոնապես Մոնտենեգրոյին հրավիրեց, որպես 29-րդ անդամ երկիր միանալ այդ կազմակերպությանը: Մոնտենեգրոյի անդամակցությունը նաև պիտի վավերացվի ԱՄՆ-ի Սենատում և անդամ մյուս 27 երկրների խորհրդարաններում:

---

ԵՄ-ն ուրբաթ օրը անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված նիստում մեկ տարվա ժամկետով և մինչև 2017 թվականի հունիսի 23-ը երկարաձգեց 2014 թվականից ի վեր՝ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների գործադրումը: Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները նաև ներառում են ներդրման արգելքներն ու նաև Ղրիմի թերակղզուց տարբեր արտադրանքների ներկրումը: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունների և այդ երկրի ներքին հարցերին Մոսկվայի միջամտության մեղադրանքով հակառուսական պատժամիջոցներ սահմանեցին, որպեսզի այդպիսով հակադարձեն Ռուսաստանի քայլերին: Այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ երկու տարբեր տեսակետներ գոյություն ունեն ԵՄ-ում: Առաջին խումբն ու հատկապես ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրները պնդում են, որ մինչև այն ժամանակ երբ ռուսները չեն ենթարկվել Ուկրաինայի հետ կապված արևմուտքի պահանջներին պատժամիջոցները պիտի շարունակվեն: Այդ երկրներին գլխավորում է Բրիտանիան, որը համարվում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի անդամ մի շարք այլ երկրներ, որոնք մինչև Ուկրաինայի ճգնաժամը առևտրական ու տնտեսական լայն կապեր են ունեցել Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունների ծավալի կրճատման կամ դադարեցման պատճառով ֆինանսական ու տնտեսական մեծ վնասներ են կրել, այսօր պահանջում են Ռուսաստանի դեմ շրջափակումների կրճատումը կամ չեղարկումը: Այդ երկրներին գլխավորում է Գերմանիան, որը նախկինում եղել է ԵՄ-ում Ռուսաստանի առևտրային ամենամեծ գործընկերը:

---

Եվրահանձնաժողովը մի զեկույց հրապարակելով հայտարարեց, որ Թուրքիան ունի Շենգենյան գոտու տեսգրի ռեժիմից հանվելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Հարևանության և էմիգրացիայի հարցերով Եվրոպայի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ 2016 թվականի մայիսի սկզբին հրապարակված նախորդ զեկույցից հետո առաջընթացը շարունակվում է, սակայն Թուրքիան պիտի հարգի ուղեքարտեզում նկատի առնված չափանիշները: Եվրահանձնաժողովն իր հաղորդագրության մեջ նաև հայտարարել է, որ նախկին զեկույցում ակնարկել է այն չափանիշներին, որոնք պիտի հարգվեն և դրանք վերաբերում են Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքներին: Նկատի առնելով 2015 թվականի ամառվանից Թուրքիայի արևելյան տարածքներում բախումների վերսկսումը Անկարան մինչ այժմ ընդդիմացել է ահաբեկչության դեմ օրենքներում փոփոխություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անգամներ սպառնացել է, որ եթե Թուրքիայի պարագային Շենգենյան տարածքի ռեժիմի գործադրումը չբեկանվի, չի գործադրի փախստականների հարցով մարտի 18-ին ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը: Դա ի տես այն բանի, որ Թուրքիայում ԵՄ-ի դեսպան Հանս Յուրգ Հաբերն անցած երեքշաբթի Անկարայի իշխանությունների հետ տարաձայնության պատճառով հրաժարվեց իր պաշտոնից: Հաբերը քննադատել էր փախստականներին վերադարձնելու հարցով պայմանագրի կապակցությամբ Թուրքիայի դիրքորոշումները:

Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Հեղինե Բունիաթյանը:

---

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունի հետ հանդիպման ժամանակ նրանից ուզեց Թուրքիային պարտադրել գործադրել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը: Պրոկոպիս Պավլոպուլոսն այս հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած ֆինանսական խնդիրներին Հունաստանն իր ամբողջ կարողությամբ ծառայում է իրենց տունն ու տեղը լքած փախստականներին, սակայն Թուրքիան ու մի շարք եվրոպական երկրներ այդ կապակցությամբ անհրաժեշտ համագործակցություն ու օժանդակություն չեն կատարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ դրվատելով այդ կապակցությամբ Հունաստանի ջանքերն, ասաց, որ Հունաստանը չնայած ֆինանսական ճգնաժամին ու տնտեսական լայն բարեփոխումների գործադրման ամենալավ համագործակցությունն է ցուցաբերել փախստականների հարցով և մյուս երկրներն էլ իրենց կարողությունների սահմաններում պիտի անհրաժեշտ օժանդակությունը կատարեն փախստականներին: Դա ի տես այն բանի, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը հայտարարել է, որ ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնության դեմ ի նշան բողոքի այսուհետ հրաժարվում է ընդունել ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունները: Եվրոպայի վիճակագրությունների կազմակերպությունը էլ տեղեկացրել է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ապաստանության դիմումների թիվը ուշագրավ չափերով նվազել է: Այս հաստատությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում այդ միության երկրներին պաշտոնական ապաստանության դիմում է ներկայացրել շուրջ 290 հազար մարդ, ինչը նախկին տարվա վերջին երեք ամիսներին եղել է 426 հազար հոգի:

---

Բրիտանիայի համայնքների պալատում Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսի սպանությունը լայն արձագանք ունեցավ այդ երկրում և սաստիկ ցնցում առաջացրեց այդ երկրի խորհրդարանում: Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ջո Քոքսը հինգշաբթի օրը նախ գնդակների հարվածի թիրախ դարձավ և ապա գրոհային անձը նրան դաշույնի հարվածներ հասցրեց: Քոքսը հիվանդանոց փոխադրվելուց հետո ստացած ծանր վերքերի պատճառով մահացավ: Ոստիկանության ուժերը տեղեկացրել են այս սպանության գործով 52-ամյա Թոմաս Մայերի ձերբակալության մասին, ով ասվում է, թե անդամակցում է «Բրիտանիա Ֆըրսթ« կոչվող ծայրահեղ աջակողմյան խմբավորմանը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը մի հաղորդագրությամբ հակազդեց այս դեպքին և հայտարարեց. «Երկիրն ու կուսակցությունը ցնցված են տիկ. Ջո Քոքսի դաժան սպանությամբ»:

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնն էլ մի հաղորդագրությամբ ցավակցեց Ջո Քոքսի հարազատներին և նրա սպանությունը ցավալի դեպք համարեց: Բրիտանիայի մյուս քաղաքական գործիչներն, այդ թվում Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջանսոնը և ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման գլխավոր պաշտպանը համարվող ծայրահեղ աջակողմյան «Յուքիփ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջն էլ ցնցիչ ու սարսափելի բնութագրեցին Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորի սպանությունը:

---

Ժողովրդավարական միավորում ղեկավարող կուսակցության ճնշումների ներքո Խորվաթիայի խորհրդարանը պաշտոնից հեռացրեց այդ երկրի վարչապետ Թիհոմիր Օրսկովիչին: Խորվաթիայի խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի օրը գումարված նիստում վավերացրեցին կառավարությանը տրված վստահության ձայնը հետ վերցնելու մասին Ժողովրդավարական միավորում ղեկավարող կուսակցության կողմից ներկայացված նախագիծը: Ժողովրդավարական միավորում կուսակցությունը Օրսկովիչի կառավարությանը մեղադրել է տնտեսական գերակայություններին ուշադրություն դարձնելու փոխարեն իր քաղաքական հիմքերի ամրապնդման ուղղությամբ հոգ տանելու մեջ: Ժողովրդավարական միավորում կուսակցությունը հույս ունի, որ վարչապետ կընտրվի ֆինանսների նախարար Ջարվքո Մարիչը: Եթե մինչև մեկ ամիս նոր կառավարություն չձևավորվի երկրի նախագահ Քոլինդա Գրաբար Քրաթովիչը պիտի արտահերթ ընտրություններ պահանջի: Դա ի տես այն բանի, որ արտահերթ ընտրությունները կարող են հետաձգել ԵՄ-ի ամենաթույլ տնտեսություններից մեկի վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական

բարեփոխումների իրագործումը:

---

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը Դումայում ունեցած ելույթում հայտարարեց, որ արևմուտքը չի կարող աշխարհում գերազանցության հավակնություն ունենալ և այդ կապակցությամբ ջանքերն ապարդյուն են: Լավրովի ընդգծմամբ արևմուտքը ձգտում է հարվածել էներգետիկայի ու սպառազինության շուկաներում Ռուսաստանի հաջողություններին: Նա ի դեպ ընդգծեց, որ Ռուսաստանը նպատակ չունի ներքշավել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կողմից պարտադրված առճակատմանը:

 

Պիտակ