Հունիս 26, 2016 20:58 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնց անշուշտ գլխավորում է ԵՄ-ն լքելու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի նախագահի զգուշացումը և Շվեդիայում փախստականների պայմանների բարդացումը:

 

Անցած շաբաթ Եվրոպային ու աշխարհին ապշեցրած գլխավոր լուրը ԵՄ-ի շարքերը լքելու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնն էր:

Բրիտանիայի ժողովուրդն անցած շաբաթ դիմեց քվեակենտրոններ, որպեսզի իր կամքն արտահայտի ԵՄ-ին այդ երկրի անդամակցությունը շարունակվելու կապակցությամբ: Քվեների հաշվարկման արդյունքում պարզվեց, որ բրիտանացի քվեարկողների 52 տոկոսն իր ձայնը տվել է հօգուտ ԵՄ-ից հեռանալուն, իսկ 48 տոկոսը ցանկացել է պահպանել ԵՄ-ին անդամակցությունը: Այս հանրաքվեի արդյունքները այս երկրի ապագա ճակատագրի որոշման համար չափազանց կարևոր գործընթացի սկիզբն են համարվում:

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, որ ավելի վաղ այս հանրաքվեի կազմակերպման մասին խոստումներ տալով քննության էր հանձնել իր քաղաքական ապագան ու նաև երկրի ճակատագիրը, ձայների հաշվարկման արդյունքները պարզվելուց քիչ հետո հայտարարեց, թե հրաժարական է ներկայացնելու իր պաշտոնից: Այսպիսով ակնկալվում է, որ Պահպանողական կուսակցության ապագա առաջնորդը, որ պիտի ընտրվի կուսակցության համագումարի միջոցով և կապված է լինելու Պահպանողական կուսակցության հակաեվրոպական թևին,ստանձնելու է ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման երկար ու ցավալի գործընթացը:

Միությունից Լոնդոնի հրաժարումն իրականացվելու է Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, սակայն դա ժամանակ պահանջող գործընթաց է լինելու: Այս ընթացքում Լոնդոնը պիտի քննարկի անցած հինգ տարիներում ԵՄ-ի ստորագրած ավելի քան 80 հազար էջ պարունակող պայմանագրերն ու դրանց բեկանման մասին որոշում ընդունել: Այս գործընթացը պիտի իրականացվի Բրիտանիայի խորհրդարանի վերահսկողության ներքո, որի անդամների գլխավոր մասը համաձայն են ԵՄ-ին Լոնդոնի անդամակցությունը շարունակվելուն և պաշտպանում են եվրոպական միացյալ շուկային այդ երկրի անդամակցության շարունակվելը:

Եվրոպական շուկային անդամակցության շարունակվելը նշանակում է աշխատանքային ուժ ներգրավել միության անդամ մյուս երկրներից և մասնակից լինել այդ միության բյուջեին: Դա համարվում է ԵՄ-ի անդամակցության ընդդիմադիրների դժգոհության գլխավոր պատճառը, ինչն էլ պատճառ դարձավ, որ անցած հինգշաբթի օրվա հանրաքվեի արդյունքները  նրանց օգտին լինեն:

---

Հայաստանում տարակարծիք են Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների  վերաբերյալ: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Նանե Սահակյանը:

---

ԵՄ-ն լքելուն օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնն անցած շաբաթ մեծ արձագանք գտավ: Ամենաարագ ու խիստ հակազդեցությունը վերաբերում էր ֆինանսական շուկաներին: Անցած հինգշաբթի օրվա հանրաքվեի արդյունքների պատճառով ֆունտի փոխարժեքն իջավ 1985 թվականից ի վեր նվազագույն չափերին: Բրիտանական բանկերի բաժնեմասերի արժեքն էլ շուրջ 30 տոկոս անկում ունեցավ: Հանրաքվեի արդյունքները հայտարարվելուց հետո անկում արձանագրվեց նաև եվրոպական ու միջազգային արժեթղթերի շուկաներում:

Եվրոպացի ղեկավարներն էլ ցավ հայտնելով Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների կապակցությամբ պահանջեցին, որ ինչքան շուտ սկսվի ԵՄ-ից այդ երկրի հրաժարման գործընթացը: Նրանք մտահոգ են նրանից, որ այս ընթացքի ձգձգումը կարող է սրել ԵՄ-ում անկայունությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը լավատես է մնացյալ 27 անդամների միջև միասնականությունը պահպանվելու կապակցությամբ, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավատացած է, որ ԵՄ-ն ունի ստեղծված պայմանները դիմագրավելու համար անհրաժեշտ ամրությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մի հաղորդագրությամբ հույս հայտնեց, որ Բրիտանիան շարունակի մնալ այս ռազմական կառույցի հզոր անդամներից մեկը, նույնիսկ եթե այլևս ԵՄ-ի կազմում չլինի:

Թեև Բրիտանիայի ժողովրդի տված ձայներին Սպիտակ տան հակազդեցությունը զգուշավոր էր, սակայն այդ երկրի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ողջունեց այդ հանրաքվեի արդյունքները:

Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կարծես թե հաճելի էին ռուսների համար, այնպես որ Ռուսաստանի նախագահի խորհրդական Բուրիս Թիթովը կանխատեսեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը երկարատևում կհանգեցնի Եվրոպայում անգլոսաքսոնների ներազդեցության վերացմանը:

Եվրոպայի հակաեվրոպական կուսակցություններն, այդ թվում Ֆրանսիայի Ազգային ճակատը ողջունեցին ԵՄ-ն լքելու օգտին տրված Բրիտանիայի ժողովրդի ձայները և նման ճակատագիր փափագեցին իրենց երկրների համար:

---

ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման հետևանքների կապակցությամբ մտահոգությունների սրմանը զուգահեռ Ռուսաստանի նախագահն անցած շաբաթ ՆԱՏՕ-ին ներկայացրեց, որպես տարածաշրջանում անկայունության ու լարվածության գլխավոր գործոնը:

Վլադիմիր Պուտինն անցած չորեքշաբթի օրը Դումայի նիստում պահանջեց հավաքական անվտանգության համակարգ ստեղծել, որը հավասարապես բոլոր երկրների օգտին կլինի:

Պուտինի ընդգծմամբ անկախ ու հավասար պայմաններում հավաքական անվտանգության համակարգի ստեղծումը մեծ նշանակություն ունի բոլոր երկրների համար և Ռուսաստանն անգամներ իր պատրաստակամությունն է հայտնել այս կապակցությամբ բանակցությունների մասնակցելու համար:

Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ահաբեկչությունը համարվում է համաշխարհային գլխավոր սպառնալիքը, սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել Ռուսաստանի սահմանների հարևանությամբ իր ուժերի ներկայությունը:

Պուտինն ի դեպ, այն պայմաններում է զգուշացնում Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի թշնամական հայտարարությունների կապակցությամբ, երբ Ուկրաինայի ճգնաժամն այդ երկու վաղեմի մրցակիցների միջև լարվածությունը հասցրել է Սառը պատերազմի շրջանից հետո աննախընթաց չափերի:

Ուկրաինայի ճգնաժամի շուրջ արևմուտք-Ռուսաստան լարվածությունը Եվրոպայի արևելքը վերածել է երկու կողմերի միջև ռազմական ուժերը չափելու ասպարեզի: Այս ճգնաժամի հանդեպ ԱՄՆ-ի ռազմական կողմնորոշումը և ընդհանրապես Ռուսաստանի հարևանության և այդ երկրի ռազմավարական խորքում իր ռազմական ներկայությունը շարունակելու վրա ՆԱՏՕ-ի պնդումը Կրեմլի իշխանություններին պարտադրել են փոխադարձ քայլերի: Ուկրաինայում ճգնաժամ սկսվելուց հետո ՆԱՏՕ-ն օգտվելով Եվրոպայի արևելքի երկրների հակառուսական դիրքորոշումները փորձել է առավել թափ հաղորդել դեպի Եվրոպայի արևելք ընդլայնվելու իր քաղաքականությանը, որը հենց սկզբից դեմ է առել Ռուսաստանի հակառակությանը և այսօր Մոսկվային առավել քան երբևէ մտահոգություն է պատճառել ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտենալու կապակցությամբ:

Ի դեպ  Մոսկվայի դեմ արևմուտքի շրջափակումների շարունակվելն առավել քան երբևէ սրել է Ռուսաստանի և իր եվրոպացի հարևանների միջև լարվածությունը:

Այս աննախընթաց լարվածությունը Ռուսաստանի նախագահի նկատի ունեցած անվտանգության նոր համակարգի ստեղծումը՝ եվրոպական երկրների մասնակցությամբ, եթե ոչ անհնարին, առնվազն դժվարացնում է:

---

Անցած շաբաթ փախստականների ընդունումը բարդացավ եվրոպական հյուրընկալ ամենաբարեհամբավ երկրում: Շվեդիայի խորհրդարանի անցած երեքշաբթի օրն ընդունած որոշմամբ առաջիկա երեք տարիների ընթացքում փախստականներին այդ երկրում մշտական բնակության արտոնություն չի տրվելու և մասամբ սահմանափակվելու է ծնողների և զավակների վերամիավորումը:

Նաև այդ երկրում եռամյա կեցության արտոնություն ունեցող փախստականները եթե իրենց կարիքները բավարարող աշխատանք գտնեն կկարողանա երեք տարուց հետո մշտական կեցության կարգավիճակ ստանալ: Փախստականների ու էմիգրանտների ընդունման նոր օրենքը հուլիսի 20-ից գործադրվելու է 2014 թվականի նոյեմբերի 24-ից հետո ներկայացված ապաստանության բոլոր դիմումների պարագային:

Մարդու և երեխաների իրավունքների պաշտպան կառույցները խիստ քննադատության են ենթարկել Շվեդիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքը:

 

 

Պիտակ