Հուլիս 04, 2016 20:24 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ԵՄ-ից հեռանալու մասին հանրաքվեից հետո երկրորդ անգամ Լոնդոնը «Բրեքզիթ»-ի հազարավոր ընդդիմադիրների ցույցի ականատեսն էր: Բրիտանիայի ԵՄ-ից հեռանալու ընդդիմադիրները համոզված են, որ այս հանրաքվեի ուղղությամբ քարոզարշավի ժամանակ ԵՄ-ից հեռանալու հետևանքների մասին իրականությունը չի փոխանցվել ժողովրդին: Նրանք պահանջում են կրկնել հանրաքվեն: Մինչ այժմ 4 միլիոն բրիտանացիներ հանրագիր ստորագրելով պահանջել են կրկին հանրաքվե անցկացնել: Բրիտանիայի ժողովուրդը հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ժամանակ 48.1 տոկոսի դիմաց51.9 տոկոսով իրենց համաձայնությունը հայտնեցին ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուն: Դա ի տես այն բանի, որ այս հանրաքվեի ժամանակ չնայած «Բրէքզիթ»-ին բրիտանացիների տված կտրուկ ձայներին, Լոնդոնի բնակիչների 59 տոկոսը քվեարկեց հօգուտ ԵՄ-ի կազմում մնալուն: «Բրէքզիթ»-ի դեմ Լոնդոնի բնակիչների այդ տոկոսով ձայներն ակունք է առնում, որպես աշխարհի երկրորդ ֆինանսական քաղաք՝ Լոնդոնի դիրքի կապակցությամբ նրանց մտահոգությունից: Չնայած ԵՄ-ն լքելու ընդդիմադիրների մտահոգության, այս գործընթացն սկսվել է և ԵՄ-ն սպասում է այդ գործընթացի մեկնարկի պաշտոնական հայտարարմանը: ԵՄ-ի մեծ ու առանցքային երկրներ վերջնական են համարում ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը և ընդգծում դրա գործադրման թվականը հայտարարվելու անհրաժեշտությունը: Նրանք գիտակցում են, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման գործընթացի դանդաղումը կարող է քաղաքական ու տնտեսական մեծ հետևանքներ ունենալ այդ միության համար:

---

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրն ասաց որ երթևեկի ազատությունը ԵՄ-ի հիմնարար սկզբունքներից է և չի կարող փոխվել: Շենգենյան պայմանագրի համաձայն գործադրվող ԵՄ-ում երթևեկի ազատությունը համարվում է եվրոպական ասոցացման խորհրդանիշներից մեկը: Դա մի կողմ թողած հասարակական, մշակութային ու տուրիստական ծավալներն, այսինքն ԵՄ-ի քաղաքացիների միմյանց հանդեպ ունեցած ճանաչողության ընդլայնումն ու նաև եվրոպական ինքնության ամրապնդումը, արտակարգ դերակատարություն են ունեցել տնտեսական ու առևտրական ոլորտներում: Շենգենյան պայմանագրին տարբեր պատճառներով անորոշ ապագա է սպասվում: Փախստականների ճգնաժամը և ահաբեկչական սպառնալիքների ընդլայնումը Շենգենյան պայմանագրի գործադրումը շարունակելու կամ դրա բեկանման կապակցությամբ պառակտում է ծագել եվրոպացիների միջև: Եվրոպայի կենտրոնական ու արևելյան փոքր երկրներն ու նաև հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ պահանջում են սահմանափակել կամ առկախել Շենգենյան պայմանագրի գործադրումը, որպեսզի այդպիսով կանխվի փախստականների մուտքը: Հունաստանի ու Գերմանիայի նման երկրներ պահանջում են առկախել կամ մեղմել Շենգենյան պայմանագիրը, քանզի համոզված են, որ Շենգենյան գոտու փլուզումը կհանգեցնի ԵՄ-ի փլուզման: Այդուհանդերձ Յունքերի ընդգծած Եվրահանձնաժողովի կողմնորոշումն անհրաժեշտ է համարում Շենգենյան պայմանագրի պահպանումը, փախստականների Հունաստան մուտքի կանխումն ու նաև Շենգենյան գոտու երկրներում փախստականների տեղաշարժի կանխումը:

---

ԵՄ-ն ուրբաթ օրը պաշտոնապես վեցամսյա մեկ այլ ժամանակաշրջանի համար, այսինքն մինչև 2017 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց Ռուսաստանի դեմ 2014 թվականի ամռանը սահմանված պատժամիջոցների գործադրումը: ԵՄ-ն հայտարարել է, որ այդ պատժամիջոցների երկարաձգման պատճառը Ուկրաինայում բախումներին վերջ տալու նպատակով 2015 թվականին Մինսկում կնքված համաձայնագրի կետերի լիարժեք չգործադրվելն է : ԵՄ-ն Ուկրաինայի բախումներին Ռուսաստանի միջամտության մեղադրանքն առաջ քաշելով տնտեսական պատժամիջոցներ գործադրեց Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները ներառում են բանկերը, նավթային ընկերություններն ու Ռուսաստանի պաշտպանական բաժինը: Ուկրաինայի ճգնաժամը դրա հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը և Ղրիմի թերակղզու կցումը, իսկ հաջորդ փուլում Ուկրաինայի արևելքի ռուսամետ ընդդիմության հանդեպ համակողմանի հովանավորությունը պատճառ դարձան, որ արևմուտքցիների համադրված քայլով պատժամիջոցների նման փաթեթ հաստատեն ու գործադրեն Ռուսաստանի դեմ: Դրա նպատակն էր Ռուսաստանին պարտադրել փոփոխություն մտցնելու Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ իր դիրքորոշումներում և հատկապես հրաժարվել Ուկրաինայի արևելքի ընդդիմությանը հովանավորելուց: ԵՄ-ն Ռուսաստանի հանդեպ արևմուտքի ընդհանուր կողմնորոշման շրջանակներում շարունակում է հետապնդել Մոսկվայի դեմ ճնշումները շարունակելու և խստացնելու քաղաքականությունը: Այս կապակցությամբ արևմուտքցիները պահանջում են 2015 թվականի փետրվարին ստորագրված Մինսկ-2 համաձայնագրի կետերի գործադրումը Մոսկվայի կողմից: Այդուհանդերձ փաստեր չկան այն մասին, որ այդ ճնշումների ներքո Ռուսաստանը պատրաստվում է փոխել այս ճգնաժամի հանդեպ իր ներկա կողմնորոշումը:

---

Ռուսաստանի էթնիկ պատկերը փոխվում է: Սկսվել է արտագաղթի նոր ալիքը: Այդ մասին մանրամասնություններ է հաղորդում լրագրող Արմեն Քոլոյանը:

---

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հինգշաբթի օրն ընդգծեց, որ Ուկրաինան դեպի ԵՄ անվերադարձ գործընթաց է սկսել և ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը դա չի ընդհատելու: Թվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը կամ «Բրեքսիթ»-ը ԵՄ-ին միանալու ապագայի կապակցությամբ նաև մտահոգություններ են պատճառել Ուկրաինային: Իրականության մեջ ԵՄ-ից հեռանալու կապակցությամբ Բրիտանիայի հայտնած պահանջից հետո ուշագրավ չափերով եվրոպական երկրներում հաճախակի են դարձել Եվրոպան մերժող պահանջները և դա դեմ է ԵՄ-ի հետ ասոցացման ու ի վերջո դրան միանալու կապակցությամբ ուկրաինացիների պահանջին: Միևնույն ժամանակ 2016 թվականի ապրիլի հանրաքվեում Ուկրաինայի և ԵՄ-ի համագործակցության համաձայնագրին Նիդերլանդացիների տված դեմ ձայները ԵՄ-ին իրենց անդամակցության հետ լուրջ հակառակության գոյության կապակցությամբ մտահոգություն է պատճառել Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնատարներին: Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը երկար ժամանակ է ինչ ձգտում է արևմուտքի ու հատկապես ԵՄ-ի հետ իր կապերի ու համագործակցության ամրապնդմանը և այս ուղղությամբ Բրյուսելում ստորագրել ու հունվարից գործադրման է հանձնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Կիևի նպատակն է հստակ ժամանակացույցով անդամակցել ԵՄ-ին և օգտվել դրա առավելություններից: Ի դիմաց, տնտեսական, ինչպես նաև անվտանգության նկատառումներով Ռուսաստանը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Անվտանգության դիտանկյունից Մոսկվայի համոզմամբ արևմուտքի հետ Կիևի ասոցացումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության իմաստով կլինի, ինչը կհանգեցնի Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ արևմտյան ռազմական մի կառույցի ուժերի տեղակայմանը: Դա ընդունելի չէ Մոսկվայի համար, որը համոզված է, թե այդպիսով ՆԱՏՕ-ն հատում է Ռուսաստանի անվտանգության կարմիր գիծը և սպառնալիքի տակ է առնում այդ երկրի ազգային անվտանգությունը: Տնտեսական տեսակետից էլ Ռուսաստանը համոզված է, որ Ուկրաինային մոտենալու ԵՄ-ի ջանքերն ու ԵՄ-ի հետ այդ երկրի ասոցացումը վտանգելու են Ռուսաստանի տնտեսական շահերը:

---

Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարները երկուշաբթի օրը Բեռլինում համատեղ նիստ գումարեցին: Այս նիստից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ համաձայնության է եկել այն հարցում, որ մինչև ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու ծրագրերի մասին պաշտոնական հայտարարությունն այդ երկրի հետ ապագա հարաբերությունների շուրջ որևէ բանակցություն չի կատարվելու: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ Բրիտանիային կոչ արեց ԵՄ-ից հեռանալու հարցում չդանդաղել: Իտալիանի վարչապետ Մատեո Ռենցին էլ ընդգծելով, որ ԵՄ-ն գտնվում է պատմական պահում երկրորդեց Անգելա Մերկելի տեսակետը: Նա պահանջեց մասնավոր ուշադրություն ցուցաբերել եվրոպական նախագծին: ԵՄ-ի երեք մեծ պետությունների ու այդ եվրոպական կառույցների հիմնադիրների համատեղ նիստն այդ միությունից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ նրանց շտապ և ուղղակի արձագանքի ապացույցն է: Ինչպես Օլանդն էլ ընդգծեց դրա անհրաժեշտությունը բխում է անկայունության ու անվստահության մթնոլորտից, ինչպես նաև ապագայի հանդեպ անորոշ պատկերացումից, ինչն առաջին ազդեցությունը գործել է ֆինանսական ու հատկապես արժեթղթերի շուկաների վրա: Իրականության մեջ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետևանքները միայն այդ երկրով չեն սահմանափակվում, այլ նաև տարածվելու են եվրոպական այդ կառույցի անդամ մյուս երկրներում: Եվրոպացի երեք բարձրաստիճան պաշտոնատարները նաև մտահոգ են ԵՄ-ի ապագայի կապակցությամբ: Նրանք ԵՄ-ում առավել պառակտումն ու արդյունքում ԵՄ-ի փլուզումը կանխելու համար պահանջում են տնտեսական, ռազմական ու զարգացման ուղղությամբ ասոցացման ամրապնդման համար շտապ քայլեր ձեռնարկել: Այդ ուղղությամբ ազդեցիկ քայլերից մեկը հավանաբար կարող է եվրոպական ընդլայնված բանակի ստեղծումը լինել, որը մինչ այսօր Բրիտանիայի հակառակության պատճառով չեր իրագործվել: Տնտեսական տեսակետից էլ հավանաբար միության ավելի թույլ ու ճգնաժամի մատնված անդամների ֆինանսական օժանդակություններ տրամադրելու պես նախագծեր նկատի կառնվեն:

---

Սլովակիան ուրբաթ հուլիսի 1-ից վեցամսյա ժամանակաշրջանի համար ստանձնեց ԵՄ-ի հերթական նախագահությունը: Ներկա զգայուն ժամանակահատվածում ԵՄ-ն դիմագրավում է մեծ ճգնաժամեր: Փախստականների ճգնաժամը, ԵՄ-ի տնտեսական խնդիրներն ու ամենակարևորն՝ այդ միությունից Բրիտանիայի հեռանալու հետևանքներն այդ եվրոպական կառույցի դիմագրաված գլխավոր բարդություններ են: Այդուհանդերձ թվում է, որ նկատի առնելով այ միությունից Բրիտանիայի հրաժարումը ԵՄ-ում տիրող իրավիճակի կառավարումը լինելու Սլովակիայի նախագահության շրջանի հիմնական հարցը:

 

Պիտակ