Հուլիս 12, 2016 07:28 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում ինչպես միշտ կանդրադառնանք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնց գլխավորում էին Լեհաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Իրաքի պատերազմին Բրիտանիայի մասնակցության մասին զեկույցը, Ռուսաստանի հակաահաբեկչական օրենքը և Ֆրանսիայում աշխատանքի մասին աղմկահարույց օրինագծի վավերացումը:

Անցած շաբաթ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գումարվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էին անդամ 28 երկրի և 26 գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաև ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:

Շաբաթ օրը հրապարակված այս գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ մասնակիցներն ընդգծեցին Բալտյան ծովում ու Լեհաստանում ՆԱՏՕ-ի չորս գումարտակների տեղակայման միջոցով Բալտյան տարածաշրջանում և Եվրոպայի արևելքում այդ կազմակերպության ներկայության հզորացման, Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղադրման և կիբերային միջավայրը ռազմական համարելու անհրաժեշտությունը:

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է Ռուսաստանի հետ բանակցության նշանակությունը և ասված է, որ ՆԱՏՕ-ն նպատակ չունի Ռուսաստանին դիմակայելու նպատակով հարձակողական կարողությամբ օժտել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը: Ռազմական այս դաշինքի անդամները միևնույն ժամանակ հնարավոր են համարել Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգի տեղադրման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունը:

Եզրափակիչ հաղորդագրության մեջ նաև անդրադարձ կա Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելու կապակցությամբ արևմտյան երկրների դիրքորոշումներին և այդ քայլը դատապարտվել է: Աֆղանստանում տիրող իրավիճակն էլ այս երկօրյա նստաշրջանի քննարկման թեմաներից է եղել:

Բացի այդ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անցած ուրբաթ օրը համատեղ հռչակագիր ստորագրեցին նպատակ ունենալով վերացնել անվտանգության ոլորտում, այդ թվում կիբերային հարձակումների ու փախստականների ճգնաժամի հետ կապված մարտահրավերները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Շտոլտենբերգը ԵՄ-ի ղեկավարների հետ մամլո համատեղ ասուլիսում այս որոշումը պատմական համարելով դա առավել սերտ համագործակցության առիթ բնորոշեց և հավելեց. «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրները վերջին տարիներին անսպասելի մարտահրավերներ են դիմագրավել»:

ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմավարական համագործակցության հռչակագրի ընդունումը շրջադարձային կարելի է համարել արևմտյան, քաղաքական, տնտեսական ու ռազմական այս երկու կառույցների հարաբերություններում:

Նկատի առնելով որ 90 տոկոսով նույն երկրներն են անդամակցում այս երկու կառույցներին, հետևաբար կարելի է կանխատեսել, որ այս համագործակցությունը ռազմավարական տեսակետից էլ կհանգեցնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի համալրմանը:

---

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել ու ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդել լրագրող Կարլեն Ասլանյանը:

---

Երկար սպասումից հետո, ի վերջո հրապարակվեց Իրաքում Բրիտանիայի ռազմական միջամտության ծավալները պարզող զեկույցը: «Չիլքաթ» կոչվող այս զեկույցը մշակվել է Իրաքի պատերազմում զոհված բրիտանացի զորայիններ հարազատների պնդումով 2009 թվականին ստեղծված փաստահավաք կոմիտեի միջոցով:

Փաստահավաք կոմիտեի հետաքննության արդյունքները պիտի հրապարակվեին 2010 թվականին, ինչը որոշ քաղաքական նկատառումներով հետաձգվեց:

Ասվում է, թե հետաքննության արդյունքների հրապարակման ճամբին գլխավոր արգելքն առնչվել է Իրաքի դեմ հարձակման ժամանակ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ժամանակի ղեկավարներ Թոնի Բլերի ու Ջորջ Բուշի զրույցների բովանդակության հրապարակման շուրջ տարաձայնությանը, ինչը նաև քննարկվել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի Վաշինգտոն կատարած ուղևորության ընթացքում:

«Չիլքաթ»-ի զեկույցի հիմնական հարցերից մեկն այն է, որ Բրիտանիայի նախագիծն ու այս պատերազմին մասնակցելու համար նրա պատրաստվածությունն ընդունելի չեն եղել: Զեկույցում ասված է, որ Բրիտանիան այն պայմաններում մասնակցեց 2003 թվականին Իրաքի դեմ հարձակմանը, երբ դեռ խաղաղ լուծման հանգելու հնարավորություն գոյություն ուներ: Փաստահավաք կոմիտեի նախագահ Սեր Ջոն Չիլքաթն իր զեկույցում ընդգծել է, որ Իրաքի դեմ ռազմական հարձակման նախագիծը հիմնված է եղել այդ երկրում մասսայական կոտորածի զենքերի գոյության մասին սխալ տեղեկությունների վրա:

Բրիտանիան հետևելով ԱՄՆ-ին 2003 թվականին Իրաքի կործանված բռնապետ Սադդամ Հոսեյնի ռեժիմի մասսայական կոտորածի զենքերի պատրվակով հարձակվեց այդ երկրի դեմ: Այս հարձակումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ ավելի վաղ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Իսպանիայի միջոցով Իրաքի դեմ Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձևի նախագիծը, որը պարունակում էր Իրաքի դեմ բռնի ուժի գործադրման սպառնալիքը չկարողացավ շահել այդ խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը: Այդուհանդերձ Վաշինգտոնն ու Լոնդոնն առանց նկատի առնելու միջազգային հասարակայնության մտահոգությունները և առանց Անվտանգության խորհրդի բանաձևի հովանավորությունն ունենալու ներխուժեցին Իրաք: Իրաքի բռնազավթումից հետո իրականացված քննությունների արդյունքները պարզեցին, որ Սադդամ Հոսեյնի ռեժիմի միջուկային, քիմիական ու բիոլոգիական զենքերի ծրագրերը 1991 թվականից ի վեր դադարեցված են եղել և այդ երկրի դեմ հարձակման ժամանակ այդ ուղղությամբ որևէ աշխատանք ընթացքի մեջ չի եղել:

---

Ռուսաստանում հակաահաբեկչական օրենքների ստորագրումն էլ անցած շաբաթվա կարևոր լուրերից էին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ստորագրեց այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի աղմկահարույց օրենքները և կառավարությունից պահանջեց նոր օրենքների հետ կապված հավանական վտանգների կրճատման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր վերցնել:

Անցած ամիս Ռուսաստանի խորհրդարանում վավերացված օրենքները գործադրման հանձնվելուց առաջ պիտի ստորագրվեին նախագահի կողմից:

Նոր օրենքի համաձայն ահաբեկչական հանցագործությունների համար պատասխանատվություն կրելու և ազատազրկման դատապարտվելու նվազագույն տարիքը 16-ից իջեցվել է 14-ի:

Համաձայն նոր օրենքի կապի ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավորվում են մինչև վեց ամիս պահպանել իրենց բաժանորդների կապերի մասին բոլոր տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում դրանք տրամադրել դատական ու անվտանգության կառույցներին:

Միևնույն ժամանակ ահաբեկչության կոչեր անելու կամ խրախուսելու, ինչպես նաև իրազեկության դեպքում ահաբեկչական դեպքերի մասին տեղեկություններ փոխանցելուց խուսափելու համար դրամային ծանր տուգանքներ են սահմանվել կամ առավել խստացվել են:

Նոր օրենքի գործադրումը Ռուսաստանի կառավարությանը թույլատրում է արգելել հանցագործության անցյալ ունեցող քաղաքացիների ել ու մուտը:

Ռուսաստանն ահաբեկչական սպառնալիքներ է դիմագրավում հատկապես ծայրահեղականների կողմից, որոնց կենտրոնը գտնվում է հյուսիսային Կովկասում: 1999 թվականին 300 զոհեր խլած բնակելի հարկաբաժիններում պայթյունների շարանը, Մոսկվայի թատրոնի շենքում պատանդառությունը և Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունները, վերջին տարիներին Ռուսաստանի տարածքում ահաբեկչական խմբերի միջոցով իրականացված հարձակումներից են եղել:

Դա ի տես այն բանի, որ իրավապաշտպան խմբեր հավատացած են, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը պատրվակ են ծառայում Կրեմլին ընդդիմադիր խմբերին ու որոշ կրոնների հետևորդներին դիմակայելու համար: Քննադատների համոզմամբ նոր օրենքները անսահմանափակ լիազորություններ են փոխանցում Ռուսաստանի անվտանգության ծառայություններին:

---

 

Անցած շաբաթ Ֆրանսիայի խորհրդարանն առանց քվեարկության վավերացրել է աշխատանքային օրենքի բարեփոխման աղմկահարույց օրինագիծը:

Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի օրն օգտվելով այդ երկրի Սահմանադրության 49-3 հոդվածից, կարողացել է առանց քվեարկության վավերացնել աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների օրինագիծը:

Ֆրանսիայի Սահմանադրության 49-3 հոդվածի համաձայն, եթե ազգային խորհրդարանում որևէ օրինագծի քննարկման ժամանակ կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու դիմումը 24 ժամերի ընթացքում բավարար ձայներ չի հավաքում, կառավարությանը թույլատրվում է առանց օրենսդիր կառույցի մեծամասնության համաձայնության, վավերացնել իր ներկայացրած օրինագիծը:

Օրինագծի ընդդիմադիրներն անցած 24 ժամերի ընթացքում չկարողացան կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու համար բավարար ձայներ հավաքել, որի արդյունքում օրինագիծը վավերացվեց առանց քվեարկության:

Որոշ քաղաքական այրեր և նույնիսկ ղեկավարող Սոցիալիստական կուսակցության պատգամավորները, բողոքել են օրինական այդ լծակից օգտվելու կառավարության որոշման դեմ և դա ոչ-ժողովրդավարական ընտրություն են համարել, որը վկայում է պատգամավորների ձայների մեծամասնությունը շահելու ու նաև հասարակական կառույցների հետ բանակցություններում կառավարության ձախողման մասին:

 

 

 

Պիտակ