Հուլիս 18, 2016 14:48 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը: --------------------

ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից երեք շաբաթ անց Թրեզա Մեյն անցած չորեքշաբթի օրը ստանձնեց այդ երկրի իշխանության և իհարկե «Բրէքզիթ»-ի գործադրման ղեկը: Բրիտանիայի նոր վարչապետն առաջին քայլում փոխեց Դեյվիդ Քամերոնի կառավարության կազմի անդամ 11 նախարարների: Այս շրջագծում քաղաքական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվեց երեք պահպանողական նոր նախարարների մուտքը կառավարություն: Արդարադատության ու գանձապահության նախարարներ Մայքըլ Գովն ու Ջորջ Ազբորնը կառավարությունը թողած կարևոր դեմքերից էին: Փոխարենը կառավարության մեջ մտան Բորիս Ջանսոնը, Լիամ Ֆաքսն ու Դեյվիդ Դեյվիսը: Այս երեքը ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կողմնակիցներից են և կառավարության մեջ հայտնի են դարձել «հեռացման բանդա» անունով: Թրեզա Մեյի այս ընտրությունն ապացուցում է, որ նա ցանկանում է իր կառավարության մեջ օգտվել «Բրեքէզիթ»-ի կողմնակից ու ընդդիմադիր տարբեր դեմքերից և այդպիսով հանրաքվեից հետո վերականգնել Պահպանողական կուսակցության շարքերում միասնականությունը: Մինչև ԵՄ-ն լքելու մասին պաշտոնական բանակցությունների մեկնարկը Թրեզա Մեյը ցանկանում է ԵՄ-ից հեռանալու ուղեքարտեզ գծել, այսպիսով նա փորձում է ԵՄ-ը միանալու նպատակով՝ Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի Բրիտանիայաից անջատվելու ջանքերի ուղղությամբ առաջացած մտահոգությունը նվազագույնի հասցնել:

---------------------------

Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը շաբաթ օրը հայտարարեց, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված Մոսկվայի դեմ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով արևմտյան երկրները շուրջ հարյուր միլիարդ դոլար վնաս են կրել: Ռուսաստանի դեմ արևմուտքի շրջափակումները սահմանվեցին 2014 թվականի մարտին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո: Կրեմլն էլ փոխադարձ քայլի դիմելով արգելեց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Նորվեգիայից, Ավստրալիայից ու Կանադայից սննդամթերքի ներկրումը: ԵՄ անդամ երկրներն հունիսին միաձայնությամբ որոշեցին Ուկրաինայի անհանդարտություններում Մոսկվայի դերակատարության պատճառով վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը: Մինչև Ուկրաինայի ճգնաժամը ԵՄ-ն համարվում էր Ռուսաստանի առևտրական գլխավոր գործընկերը: Բնականաբար Մոսկվայի կողմից գործադրված շրջափակումները մեծ վնաս պիտի պատճառած լինեն եվրոպական երկրներին ու հատկապես Գերմանիային: Այս պատճառով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը շարունակելու կամ դադարեցնելու հարցով տարբեր ճակատներ են ստեղծվել Եվրոպայում:

---------------------------------

Վերգերս Ֆրանսիան կրկին ահաբեկչական մեծ հարձակման թիրախում հայտնվեց: Բեռնատարի վարորդը Նիս քաղաքում Ֆրանսիայի ազգային օրվա՝ հուլիսի 14-ի գիշերը մխրճվեց հրավառությունը դիտելու համար փողոցում համախմբված բազմության մեջ: Բեռնատարը շուրջ երկու կիլոմետր տարածության վրա վրաերթի ենթարկեց քաղաքացիներին և կրակեց նրանց կողմը: Այս հարձակման հետևանքով զոհվեց 84 և վիրավորվեց շուրջ 100 մարդ: Բեռնատարի վարորդը սպանվեց ոստիկանության ուժերի հրաձգության հետևանքով: Բեռնատարի մեջ հայտնաբերվեց թունիսական ծագումով մի ֆրանսիացու պատկանող ինքնության թղթեր: 2015 թվականի նոյեմբերին՝ Փարիզում և ապա 2016 թվականի մարտին՝ Բրյուսելում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացրած ահաբեկչական հարձակումներից հետո Նիսում ժողովրդի վրաերթի ենթարկվելը համարվում է ամենամահաբեր հարձակումը: Թվում է, որ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների շարանը շարունակվում է: Սա ի տես այն բանի, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի օրը տեղեկացրել էր այդ երկրում արտակարգ վիճակին վերջ տալու մասին: Սակայն ահաբեկչական նոր հարձակումն ապացուցեց, որ Ֆրանսիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները չափից ավելի լավատես են այդ երկրում տիրող անվտանգության պայմանների մասին: Ի դեպ, այդ հարձակումից հետո լուրեր տարածվեցին այն մասին, թե Ֆրանսիայում արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգվում է:

Ֆրանսիայում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը պիտի դիտել 2015 թվականից այս կողմ այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շրջագծում: Կարելի է նախատեսել, որ ահաբեկչական այս հարձակումը կտրուկ ազդեցություն կգործի ոչ միայն Ֆրանսիայում այլ ողջ Եվրոպայում անվտանգության քայլերի վրա և հիմնական փոփոխություն կառաջացնի անվտանգության հետ կապված գործընթացներում: 2015 թվականի հունվարին և նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներից հետո Ֆրանսիայի ժողովուրդն իր երկրում անվտանգության նոր օրենքների վավերացման ականատես եղավ: Այդ օրենքներից մեկը վերաբերում էր ահաբեկչական ակտերի մեջ մեղադրվող անձանց քաղաքացիության չեղարկմանը, ինչը քաղաքացիական իրավունքների անտեսման պատճառով արժանացավ հատկապես երկքաղաքացիություն ունեցողների հակառակության: Սակայն ըստ երևույթին նոր օրենքների գործադրումը, արտակարգ իրավիճակի հաստատումը և անվտանգության այլ միջոցառումներ չեն կարողացել կանխել ահաբեկչական նոր հարձակումները:

------------------------

Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն ու այդ կազմակերպության մոտ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրեշկոն չորեքշաբթի օրը՝ Բրյուսելում, երեք ժամ տևողությամբ զրույց ունեցավ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Շտոլտենբերգի ընդգծմամբ այդ բանակցությունները բացահայտել են հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի խոր տարաձայնությունները: Նա հայտարարել է, թե Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունները չեն հանգեցրել տարաձայնությունների կարգավորմանը: Բրյուսելում չորեքշաբթի օրը գումարված ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստն ընթացիկ տարում այդ խորհրդի գումարած երկրորդ նիստն էր: Նախորդ նիստն ապրիլի 20-ին գումարվեց Բրյուսելում: Չնայած, որ վերջին երկու նիստերն ապարդյուն են անցել, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը գումարվում է կողմերի միջև երկու տարի շարունակվող լարվածության ֆոնին և կարևոր իրադարձություն է համարվում Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերություններում: Մինչև Ուկրաինայի ճգնաժամն ու Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածությունը, երկու կողմերը ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջագծում շարունակում էին համագործակցությունները: Այս խորհուրդը ձևավորվեց 2002 թվականին և դրա վերջին պաշտոնական նիստը գումարվեց 2014 թվականի հունիսին: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև շփումները դադարեց դրանից հետո:

---------------------

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շուրջ 6 ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել Մոսկվայում: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

---------------------

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն այդ երկրում կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար բանակցությունների նոր շրջան է սկսել կուսակցությունների առաջնորդների հետ: Պահպանողական կուսակցության առաջնորդը երեքշաբթի օրը հանդիպեց Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Փեդրո Սանչեզի հետ: Ռախոյն ավելի վաղ հանդիպել էր նաև «Սիուդադանոս» կուսակցության առաջնորդ Ալբերտո Ռիվերայի հետ: «Սիուդադանոս» կուսակցությունը «Փոդոմոս» ձախակողմյան կուսակցությունից հետո ընտրություններում չորրորդ տեղն է գրավել: Իսպանիայի ժողովուրդը 2016 թվականի հունիսի վերջին անցած վեց ամիսներում երկրորդ անգամ մասնակցեց ընտրություններին: Այս ընտրությունների արդյունքում էլ կուսակցություններից ոչ մեկը չտիրացավ կառավարության ձևավորման համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնության: Այս ընտրությունների արդյունքում «Ժողովուրդ» պահպանողական կուսակցությանը բաժին հասավ խորհրդարանի 350 մանդատներից 137-ը: Սոցիալիստական կուսակցությունը 85 տեղեր շահելով կանգնեց երկրորդ տեղում: Իրականության մեջ Իսպանիայում խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքում որևէ փոփոխություն չառաջացավ կուսակցությունների դիրքերում և կրկնվեց վեց ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պատկերը: Այսպիսով Ժողովուրդ պահպանողական կուսակցությունը միայն Սոցիալիստական կուսակցության հետ կարող է երկկուսակցական կոալիցիա ձևավորել, ինչը պատճառ կդառնա, որ Գերմանիայի օրինակով առաջին անգամ կոալիցիա ստեղծվի չափավորական ձախակողմյան ու աջակողմյան կուսակցությունների միջև:

-------------------------

Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի օրը պաշտոնապես որոշեցին բյուջեի չափից ավելի դեֆիցիտի պատճառով պատժամիջոցներ կիրառել Պորտուգալիայի ու Իսպանիայի դեմ: ԵՄ-ում բյուջեի դեֆիցիտի թույլատրված չափը ՀՆԱ-ի երեք տոկոսն է և դա ի տես այն բանի, որ Պորտուգալիայի բյուջեի դեֆիցիտը 2015 թվականին հասավ ՀՆԱ-ի 4.4 տոկոսին: Իսպանիան էլ 2015 թվականին իր բյուջեի դեֆիցիտը պիտի իջեցներ ՀՆԱ-ի 4.2 տոկոսին, սակայն գործնականում հաջողեց դա հասցնել 5.1 տոկոսի: Համաձայն ԵՄ-ում գործող օրենքների Եվրոհանձնաժողովը կարող է Եվրոգոտու տարածքի երկրների ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով տուգանել բյուջեի դեֆիցիտ ունեցող եվրոպական երկրներին: Միևնույն ժամանակ այդ երկրներն ԵՄ-ի ֆինանսական օժանդակության չափը կես տոկոս կրճատվում է: Թվում է, որ Եվրոպայի հարավ-արևմտյան երկու կարևոր անդամների դեմ ԵՄ-ի պատժիչ քայլերը համարվում են ապագայում այս ընթացքը շարունակվելու նախաբանը:

-----------------------

 

 

 

Պիտակ