Փետրվար 06, 2016 12:18 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ շաբաթների պես այսօր էլ մեր հաղորդաշարում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները, որոնցից ամենակարևորներն էին հարկային փախուստի դեմ պայքարի համար ԵՄ-ի նախագծերը, ԵՄ-ում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի շահագործումը և այդ միության էմիգրացիայի հետ կապված քաղաքականությունների հանդեպ քննադատությունը: Ընկերակցեք մեզ:

Անցած շաբաթ ԵՄ-ում հարկային փախուստի դեմ պայքարի ուղղությամբ նախագծեր ներկայացվեցին: ԵՄ-ի ֆինանսական ու էկոնոմիկայի հարցերով կոմիսար Պիեռ Մոսկովիսին անցած հինգշաբթի օրն այս նախագծերի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց վերջ է գտել այդ միության հարկային համակարգում գոյություն ունեցող բացերը բազմազգյան ընկերությունների միջոցով չարաշահման ենթարկվելու շրջանը:

Այս նախագծերը ներկայացվել են այն պայմաններում, երբ խոշորացույցի տակ է առնվել Եվրոպայում բազմազգյան որոշ ընկերությունների գործունեությունը:

Իտալիայի հարկային վարչության պաշտոնատարների հայտարարության համաձայն «Գուգըլ» ինտերնետային ընկերությունը խուսափել է ավելի քան 200 միլիոն եվրոյի հասնող հարկերի վճարումից:

Բրիտանիայի հարկային կառույցների միջոցով իրականացված հետազոտությունը նաև պարզել է, որ «Գուգըլ»-ը երկար տարիներ պահանջվածից ավելի քիչ հարկ է վճարել: Միևնույն ժամանակ «Գուգըլ»-ի և Բրիտանիայի կառավարության միջև կայացած համաձայնությամբ ամերիկյան այս ընկերությունը պարտավորվել է վճարել իր 172 միլիոն եվրո չվճարված հարկերը: Բացի այդ «Գուգըլ»-ն այսուհետ ավելի մեծագումար հարկեր պիտի վճարի:

Եվրահանձնաժողովն առաջին անգամ ԵՄ-ում հարկային փախուստի հարցին անդրադարձավ 2014 թվականին:

Հարկային փախուստը համարվում է եվրոպական երկրների ղեկավարության դիմագրաված գլխավոր բարդություններից մեկը և գնահատումների համաձայն այս երևույթը մինչ այժմ շուրջ 50-ից 70 միլիարդ եվրո վնաս է պատճառել անդամ երկրների տնտեսությանը:

ԵՄ-ի անդամները նաև չեն կարողացել հարկային փախուստի առաջն առնող ազդեցիկ լուծումներ և ֆինանսական միատարր քաղաքականություններ որդեգրել:

Այս հարցն առավել նշանակություն ստացավ ԵՄ-ում ծագած ֆինանսական ճգնաժամից և տնտեսական կոշտ քաղաքականություններ որդեգրվելուց հետո: Հետևաբար եվրոպացի ղեկավարների օրակարգի մեջ ներառվեց ֆինանսական փոխանցումների թափանցիկացման և մեծ ու բազմազգյան ընկերությունների հարկային փախուստների առաջն առնելու հարցը:

Այդ պատճառով էլ հարկային փախուստի առաջն առնելու համար ներկայացված նոր նախագծերում վերջ է տրվում ԵՄ-ի անդամ երկրների և բազմազգյան ընկերությունների միջև հարկային անօրինական համաձայնություններին: Անդամ երկրների միջև տեղեկությունների փոխանակումը հարկային փախուստի առաջն առնելու համար առաջարկված լուծումներից մեկն է:

------------------------------

Ըստ ԵԽ-ի փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:

------------------------گزارش-----------

Հարկային փախուստի առաջն առնող նախագծեր ներկայացվելուց բացի անցած շաբաթ շահագործման հանձնվեց ԵՄ-ում ահաբեկչության դիմակայման նոր կենտրոնը:

Այս կենտրոնն անցած երկուշաբթի որպես Եվրապոլին կից բաժին շահագործման հանձնվեց նպատակ ունենալով առավել համադրում ստեղծել ահաբեկչության ու ծայրահեղականության դիմակայման հարցում: Ահաբեկչության դիմակայման կենտրոնը գտնվում է Նիդերլանդների Հաագայում, որտեղ ահաբեկչության դիմակայման ոլորտի 40-ից 50 փորձագետներ աշխատանք են տանելու տեղեկությունների փոխանակման, արտասահմանցի ահաբեկիչների հետապնդման ու հետախուզման և ահաբեկչության ֆինանսական անօրինական աղբյուրների դեմ պայքարի ուղղությամբ:

2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումները ԵՄ-ի անդամ երկրներում անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ են առաջացրել: Այս հարձակումների իրագործմամբ իրականություն դարձավ Միջին Արևելքում գտնվող բախման կենտրոններ մեկնած արևմուտքցի ահաբեկիչների վերադարձի կոշմարը և ԵՄ-ի ղեկավարները նպատակ ունեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով ծայրահեղականության դիմակայման համար առավել ազդեցիկ միջոցներ որոնել:

Եվրապոլի վերջին զեկույցը վկայում է, որ Եվրոպայում մեծացել է ահաբեկչական հարձակումների հավանականությունը: Եվրապոլի համոզմամբ Փարիզի ահաբեկչական հարձակումներն ապացուցեցին, որ ԻԼԻՊ-ը վերատեսության է ենթարկել իր ռազմավարությունը և հակվել է առավել ընդլայնված ու համաշխարհային ռազմավարության կողմը ու դրան զուգահեռ մոտ ապագայում եվրոպական այլ երկրների դեմ ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականություն գոյություն ունի:

Խնդիրը սակայն կայանում է նրանում, որ ԵՄ-ի անդամ երկրները բավարարվել են ահաբեկչության ու ծայրահեղականության հանդեպ ծրագրասարքային դիմակայման, ինչը նկատելի է Եվրահանձնաժողովի անվտանգության նոր ռազմավարության մեջ: Անդամ երկրների միջև երթևեկի վերահսկման խստացումը, ԵՄ-ի ոստիկանության ուժերի հզորացումը, ծայրահեղականության դիմակայման և կամ այդ միության քաղաքացիների ինտերնետային ու հեռախոսային կապերի վերահսկման համար նոր կենտրոնի ստեղծումը չեն կարող միայնակորեն բավարար լինել դիմակայելու այս վտանգը: Միևնույն ժամանակ ահաբեկչական սպառնալիքների կարգավորման համար լուրջ լուծումների մասին խորհելու փոխարեն նման քայլերի ձեռնարկելը մտահոգություն է պատճառում քաղաքացիական ազատությունների պաշտպան խմբերին:

------------------------------

Անցած շաբաթ Դանիայում փախստականների գույքի առգրավման նախագծի վավերացման և Գերմանիայում Փեգիդա շարժման կողմնակիցների ցույցերի հետ միաժամանակ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատեց ԵՄ-ի էմիգրացիայի քաղաքականությունները:

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը Մարդու իրավունքների պաշտպան այդ կազմակերպության ամենամյա զեկույցում նշել է, որ փախստականների ճգնաժամի վերաբերյալ եվրոպական պետությունների վարած քաղաքականությունը թուլացրել է հիմնական ազատությունները:

Ռոթն ընդգծել է.«Փախստականների ճգնաժամի հետևանքների ու ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունը պատճառ է դարձել ,որ Եվրոպայում ու այլ տարածաշրջաններում ոտնահարվեն մարդու տարրական իրավունքները»:

Դրանից մեկ օր առաջ փախստականների գույքի առգրավման համար Դանիայի կառավարության առաջարկած նախագիծը վավերացվեց 81 կողմ և 72 դեմ ձայներով:

Համաձայն այս օրենքի 10 հազար քրոնից ավելի արժողությամբ գույք ունեցող փախստականները դրա հավելյալ բաժինն իրենց ծախսերի ապահովման համար պիտի հանձնեն Դանիայի կառավարությանը: Շատերն այս սկանդալային օրենքը համեմատել են նացիստական Գերմանիայում հրեաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին և ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել, որ նման քայլեր օտարամերժության հող են պատրաստում:

Այս նախագիծն այն պայմաններում վավերացվեց Դանիայի խորհրդարանում երբ Փեգիդա օտարամերժ շարժման կողմնակիցներն անցած շաբաթվա սկզբում նոր տարա գիշերը տեղի ունեցած դեպքերի պատրվակով կրկին ցույց կազմակերպեցին Գերմանիայում: Անցած շաբաթվա սկզբին Դրեզդեն քաղաքում կայացած ցույցը հանգեցրեց բախումների:

---------------------

ԵՄ-ի կառույցի բարեփոխման համար ներկայացված առաջարկներն անցած շաբաթ չկարողացան բավարարել Լոնդոնի պահանջները: Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնն անցած շաբաթ Բրյուսելում հանդիպեց Եվրհանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներ Ժան Կլոդ Յունկերին ու Մարտին Շուլցին: Այդ հանդիպումը տեղի ունեցավ ԵՄ-ին Լոնդոնի անդամակցության շարունակվելը երաշխավորելու նպատակով այդ միության կառույցի բարեփոխմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջագծում:

Դա ի տես այն բանի, որ Քամերոնն անբավարար հայտարարեց ԵՄ-ի կառույցում առաջարկված բարեփոխումները:

Շաբաթասկզբին այդ հարցով նա հեռախոսազրույց ունեցավ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Քամերոնը խոստացել է 2017 թվականին հանրաքվեի դնել ԵՄ-ում այդ երկրի անդամակցության ճակատագիրը: Բրիտանիայի վարչապետը թեև պաշտպանում է ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շարունակվելը, այդուհանդերձ եթե մինչև հանրաքվեն չկարողանա ձեռք բերել Լոնդոնի առաջարկած բարեփոխումների հանդեպ անդամ երկրների համաձայնությունը, մեծ շանսեր չի ունենալու:

 

Պիտակ