Օգոստոս 01, 2016 17:00 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդումը հատկացված է Եվրոպայի մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրն այդ երկրի կառավարության մի քանի նախարարների ընկերակցությամբ ուղևորվեց Սլովենիա և Լյուբլիանայում առևտրական ու տնտեսական համագործակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների շուրջ զրույց ու մտքերի փոխանակում կատարեց այդ երկրի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնատարների հետ: Սա 2000 թվականից ի վեր Պուտինի երրորդ ուղևորությունն էր Սլովենիա: ԵՄ-ին անդամակցող Սլովենիա կատարած Պուտինի ուղևորությունը տարբեր նպատակներ է հետապնդում: Անկասկած նկատի առնելով քաղաքական, դիվանագիտական, առևտրական, տնտեսական ու ռազմական, նաև անվտանգության ոլորտներում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ գործադրված պատժամիջոցներն այս ուղևորությունը վկայում է որպես ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ երկրի՝ Սլովենիայի հետ հարաբերությունները պահպանելու Ռուսաստանի ջանքերի մասին: Վերջին երկու տասնամյակներում Ռուսաստանն ու Սլովենիան սերտ հարաբերություններ են ունեցել և բնականաբար դրանց ակունք առնող շահերն այնքան մեծ նշանակություն ունեն երկու երկրի համար, որ Լյուբլիանայի իշխանությունները չնայած Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած ծավալուն պատժամիջոցներին ցանկանում են պահպանել նախին սերտ հարաբերությունները: Սլովենիան դասվում է ԵՄ-ի այն կարգի երկրների, այդ թվում Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի շարքը, որոնք դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրմանը և դա ԵՄ-ի ու իրենց երկրի վնասին են համարում: Պուտինն ուղևորվելով այն երկրներ, որոնք միշտ էլ բարեկամական կապեր են ունեցել Ռուսաստանի հետ ձգտում է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը զուգահեռ նաև խորացնել Ռուսաստանի հանդեպ կողմնորոշման հարցում ԵՄ-ում առաջացած պառակտումը:

---   

Նոր շրջանակային փաստաթղթի շուրջ Հայաստանի ու Եվրամիության միջև շուրջ ութ ամիս շարունակվող բանակցություններում արդեն իսկ համաձայնություններ կան: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով հայկական կողմի գլխավոր բանակցողներից մեկն է: Այդ մասին մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

---

Ի հետևումն ԵՄ-ն լքելու համար բրիտանացիների ընդունած որոշման, երեքից չորս հազար մարդ շաբաթ օրը ցույց կատարեց Շոտլանդիայի Գլասքո քաղաքում:

Այս քայլարշավը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ «Յուգավ» հաստատության իրականացրած սոցհարցման արդյունքների համաձայն Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կրկնվելու դեպքում շոտլանդացիների 53 տոկոսը դրան դեմ է լինելու, իսկ 47 տոկոսը կողմ է քվեարկելու անկախությանը: «Յուգավ» հաստատության ընդգծմամբ 2016 թվականի մայիսի սկզբին կատարված սոցհարցման արդյունքների համաձայն վերջին արդյունքները վկայում են Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների թվի մեկ տոկոս ավելացման  մասին:   

2014 թվականի սեպտեմբերին կայացած Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեի ընթացքում շոտլանդացիների շուրջ 55 տոկոսը ցանկացավ մնալ Բրիտանիայի կազմում, իսկ 45 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստորջենը հունիսի 23-ին կայացած «Բրէքզիթ»-ի մասին հանրաքվեի հաջորդ օրը հայտարարել էր, որ այս պահին օրակարգում է գտնվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման հարցը:

Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդը երկուշաբթի օրը ասել էր. «Եթե համոզված  ենք, որ Բրիտանիայի կազմում մնալով մեր շահերը չեն ապահովվում, անկախությունը կարող է հնարավոր այլընտրանքներից լինել»:

Հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքները վկայում են, որ ԵՄ-ն լքելու հարցում շոտլանդացիների մեծամասնության տեսակետը չի համապատասխանում բրիտանացիներին: Հանրաքվեի արդյունքների համաձայն Շոտլանդիայի քաղաքացիների 63 տոկոսը ցանկություն էր հայտնել մնալ ԵՄ-ի կազմում ու միայն 38 տոկոսն էր ցանկացել լքել այդ միությունը: Դա ի տես այն բանի, որ բրիտանացիների 52 տոկոսը ցանկացել էին հեռանալ ԵՄ-ից, իսկ 48 տոկոսն իր ձայնը տվել էր հօգուտ ԵՄ-ի կազմում մնալուն:

---

Europol-ը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի համար կռված ահաբեկիչները Եվրոպա են վերադառնում: Europol-ի ընդգծմամբ ահաբեկչական խմբերի անդամներն ու ծայրահեղականներ հաճախ կեղծված կամ իսկական անցագրերով են Եվրոպա մուտք գործում ու դրա համար մարդու թրաֆիկինգով զբաղվող բանդաներին կարիք չունեն: Եվրոպայի ոստիկանությունը  ԵՄ-ի քաղաքացի Սիրիայում ու Իրաքում կռվող ահաբեկիչ ծայրահեղականների թիվը 5000 հոգի է կանխատեսել, որոնց շուրջ 1500-ից 1800-ը վերադարձել է Եվրոպա:

Եվրոպայում ահաբեկչական գործողությունների թվի ավելացման կապակցությամբ Եվրոպոլի հաղորդագրությունը իմաստ է ստանում Եվրոպայի մեծ երկրներում՝ հատկապես  Ֆրանսիայում ու Գերմանիայում իրականացված ահաբեկչական հարձակումների շրջանակում:

Հակասական կետն այն է, որ անվտանգության ոլորտի եվրոպական կառույցներն ու պաշտոնատար անձինք այն պայմաններում են ահաբեկչական սպառնալիքների սրման մասին արտահայտվում, երբ ԵՄ-ի որոշ մեծ երկրներ, հատկապես Ֆրանսիան ու Բրիտանիա, ԱՄՆ-ի ու նրա արաբ դաշնակիցների հետ հիմնական դերակատարություն են ունեցել Սիրիայում՝ ԻԼԻՊ-ի, ինչպես նաև թաքֆիրական այլ խմբերի ստեղծման ու հզորացման գործում: Նրանց այդ քայլի արդյունքը Եվրոպայում դրսևորվել է երկու տարբեր ձևով: Առաջինը դեպի Եվրոպա փախստականների ծավալուն ալիքն է, որը ԵՄ-ին կանգնեցրել է հիմնադրման օրից իր դիմագրաված ամենալուրջ մարտահրավերի առջև: Երկրորդը՝ Եվրոպայում ահաբեկչության տարածումն է իրենց երկրները վերադարձող եվրոպացի թաքֆիրական տարրերի միջոցով: Իրականության մեջ եվրոպական պետությունները քաղում են Միջին Արևելքում տարածած ահաբեկչության սերմի պտուղները: Փորձը ցույց է տվել, որ ահաբեկչական խմբեր ահաբեկչական հարձակումներում հանդես են գալիս նախաձեռնողի դերում և կարող են ծրագրավորել հարձակման ժամանակն ու գործադրման մեթոդը: Սա պատճառ է դարձել, որ չնայած անվտանգության խիստ նախաձեռնությունների, այդ երկրների անվտանգության կառույցներն ու ոստիկանության ուժերը հաճախ հայտնվեն կատարված գործի առջև:

---

Ուկրաինաին Ռուսաստանի դեմ արևմուտքի շրջափակումների շրջագծում պատժամիջոցն է սահմանել ռուսական 243 ընկերությունների դեմ: Տնտեսական ու ոչ-տնտեսական ոլորտներում աշխատող այս ընկերություններին արգելվում է աշխատել կամ համագործակցել ուկրաինական ընկերությունների հետ: Կիևը նոր պատժամիջոցների պատճառը հիշյալ ընկերությունների ներկայությունն է հայտարարել ընդդիմության կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: 2014 թվականին Ուկրաինայի ժամանակի կառավարության անկումից, ինչպես նաև նոր իշխանություններ գործի անցնելուց և պետական ուժերի հետ այդ երկրի արևելքի ռուսամետ աշխարհազորայինների բախումներն սկսվելով Կիևն ու Մոսկվան լարված հարաբերություններ ունեն: Ուկրաինան արդեն քանիերորդ անգամ պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի նախագահը 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի քաղաքացիների ներառող մի ցուցակ վավերացրեց, որտեղ պատժամիջոցներ էին սահմանվում Ռուսաստանի 380 իրական և 105 իրավաբանական անձանց, այդ թվում 28 բանկերի ու 25 ընկերությունների պաշտոնատարների դեմ: Այս հրամանի համաձայն նրանցից որոշներին արգելվել է Ուկրաինա մուտք գործել և սառեցվել են նրանց ակտիվները: 2015 թվականի մարտի 25-ին էլ Ուկրաինայի ազգային ու պաշտպանական խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մեծ թվով պաշտոնատարների դեմ: Այս խորհուրդը հակադարձելով ուկրաինացի կին օդաչու Նադիա Սավչենկոյի Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտվելուն պատժամիջոցներ գործադրեց այդ գործում ներգրավված 54 ռուս պաշտոնատարների դեմ: Վերջին երկու տարիներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները մթագնել են ու երկու երկրները պատժամիջոցներ են գործադրում միմյանց դեմ: Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը արևմուտքցիներին խրախուսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը շարունակելու հարցում:

---

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը տեղեկացրեց փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնագիրը բեկանվելու հավանականության մասին:

Նա այս համաձայնագրի գործադրման ոլորտում արձանագրված հաջողությունը փխրուն համարելով, ասաց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը քանի անգամ կողմնակի հայտարարել է, որ ցանկանում է չեղարկել այս համաձայնությունը»: Եվրահանձնաժողովի նախագահի ընդգծմամբ այդ դեպքում պիտի սպասել դեպի Եվրոպա փախստականների հոսքին: Մահապատժի վերականգնման շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածություններ են առաջացել: Թուրքիայի կառավարության վերջին քայլերի կապակցությամբ ազդարարելով Բրյուսելն Անկարային կոչ է արել հարգել օրենքի իշխանությունը: Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Օմար Չելիքն ուրբաթ օրը ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ձախողած հեղաշրջման ժամանակ Թուրքիայի կառավարության հանդեպ հզոր պաշտպանություն չցուցաբերելու հետ կապված քննադատեց ԵՄ-ի անդամ երկրներին ու կառույցներին:

 

Պիտակ