Օգոստոս 08, 2016 14:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։Ընկերակցեք մեզ։

Լոնդոնի բնակիչներն անցած շաբաթ հանրահավաք կազմակերպելով դատապարտեցին Լոնդոնում ռասսայական դրսևորումները: «Կարևոր է սևամորթների կյանքը» հակառասիստական շարժումն անցած ուրբաթ օրը Լոնդոնում բողոքի երթ կազմակերպելով փակեց դեպի Հիդրո օդանավակայան տանող ճանապարհը:

Լոնդոնի ոստիկանությունը բերման ենթարկեց ռասսայական  անհավասարությունների դեմ բողոքող 19 անձանց: Այս հանրահավաքը տեղի ունեցավ Մարք Դուգանի սպանության 5-րդ տարելիցին: Մարք Դուգանը 2011 թվականի օգոստոսի 4-ին սպանվեց Թաթենհամի ոստիկանության ուժերի աշխատակիցների արձակած գնդակից: Նրա մահը հանգեցրեց մի շարք անհանդարտությունների ու հրապարակային բախումների: Լոնդոնի հյուսիսում գտնվող Թաթենհամից սկսված այդ անհանդարտություններն արագորեն տարածվեցին Բրիտանիայի այլ քաղաքներում:

Բրիտանիայի իշխանությունների կողմից ցեղային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքն ու ցեղապաշտությունը զայրույթ է պատճառել հասարակական տարբեր խմբերի:

Շաբաթներ առաջ «Ընդդեմ կոշտ տնտեսության  ժողովրդի միավորում» քաղաքացիական խմբի կողմից  կազմակերպված հանրահավաքի ժամանակ ցուցարարները կարգախոսներ վանկարկեցին Բրիտանիայի կառավարության  տնտեսական կոշտ քաղաքականությունների և ցեղապաշտության դեմ»:

Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ ընդլայնելու է կրոնական ու ցեղային փոքրամասնությունների նկատմամբ  հանցագործությունների դեմ ուղղված իր քայլերը: Կառավարությունը մի առ ժամանակ Բրիտանիայի դատական իշխանություններից պահանջեց առավել խիստ վճիռներ արձակել դատապարտյալների դեմ և հայտարարեց, որ ցեղապաշտության ու կրոնական հողի վրա հանցագործությունների համար նոր կանոնակարգ է մշակում:

 Ի դեպ Լոնդոնի իշխանությունների հայտարարության համաձայն, ԵՄ-ն լքելու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնը վերջին շաբաթներում լարվածություն է առաջացրել այդ երկրի քաղաքական ու հասարակական միջավայրում և առավել ընդլայնել է ցեղապաշտության հողի վրա հանցագործություններն ու օտարամերժությունը:

Վերջին շրջանում Բրիտանիայում էմիգրանտների դեմ բանավոր ու նաև ֆիզիկական բռնությունների դեպքեր են զեկուցվել:

Այս բռնությունները միայն Բրիտանիայում բնակվող եվրոպացի էմիգրանտներով չեն սահմանափակվել ու ներառել են այլ էմիգրանտներին ու փոքրամասնություններին:

---

Ռուսաստանցիների մեծ մասը Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը վաղաժամ է համարում: Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:

---

ԵՄ-ի վիճակագրության կենտրոն «Եվրոստատ»-ն անցած շաբաթ հրապարակեց մի  զեկույց,որում  հայտարարեց, որ Եվրոպայում մինչև 16 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխան ենթակա է չքավորության ու հասարակական զրկվածության վտանգին: Համաձայն վիճակագրական այս տվյալների Եվրոպայում 22 միլիոն 850 հազար երեխա կամ Եվրոպայի երեխաների ընդհանուր թվի 27.4 տոկոսը 2014 թվականին հասարակական խտրական պայմաններում է ապրել: Եվրոպայում տնտեսական ճգնաժամը վերջին 7 տարիների ընթացքում եվրոպական ու հատկապես ֆինանսական ճգնաժամի մեջ մխրճված երկրներում հանգեցրել է տնտեսական ու հասարակական ճեղքվածքների: Ի հետևումն այս ճգնաժամի եվրոպական ճգնաժամի մատնված պետություններն իրենց բյուջեի դեֆիցիտն ու նաև պարտքերի ծավալը կրճատելու նպատակով որդեգրեցին ծախսերի կրճատման քաղաքականությունը: Ծախսերի կրճատման քաղաքականությունն առավելապես ուղղված էր հասարակական հովանավորությունների ու բարեկեցության հետ կապված ծառայությունների բաժիններին: Տնտեսական կոշտ  քաղաքականությունների գործադրումը տնտեսական ու հասարակական ծավալուն հետևանքներ ունեցավ: Եվրոպական հասարակությունների միջակ ու չքավոր խավերն ամենաշատը տուժեցին տնտեսական կոշտ  քաղաքականություններից: Միլիոնավոր աշխատատեղեր փակվեցին: Հասարակության չքավոր ու միջակ խավերի գնողունակությունը  նվազեց: Որպես ցանկացած հասարակության մեջ ամենախոցելի անձեր երեխաներն ու պատանիներն ամենաշատը տուժեցին Եվրոպայում ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից:

Եվրոպայի տնտեսական հեռանկարը նկատի առնելով չի կարելի կանխատեսել, որ տնտեսական պայմանների բարելավմամբ կարող են վերականգնվել թույլ խավերի հանդեպ հասարակական հովանավորությունները: Եվրոպական պետություններն առաջնորդվում են շուկան մրցակցային դարձնելու կողմը, իսկ շուկայական տնտեսության քաղաքականության գործադրման համար ընդգծվում է խթանիչ քաղաքականությունների կրճատումը:

--- 

Իսպանիայի Սահմանադրական դատարանն անցած շաբաթ մերժեց ի պաշտպանություն անկախության Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձևը:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը հինգ ամսով առկախել է Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձևը և այդ ժամկետի ավարտին Սահմանադրական դատարանը կարող է վերցել այդ արգելքը և կամ բանաձևն ընդմիշտ չեղարկել:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պահպանողական կառավարությունը մտադիր է անցած շաբաթ անկախությունը պաշտպանող բանաձևը քվեարկության դնելու համար մեղադրանք առաջադրել Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Քարմե Ֆորքադելին, ինչը կարող է առավել սրել Կատալոնիայի տարածքի հետ Իսպանիայի կենտրոնական կառավարության լարվածությունները: Այդուհանդերձ արդեն յոթ ամիս շարունակվող քաղաքական փակուղային վիճակից հետո նոր կառավարություն ձևավորելու համար Մարիանո Ռախոյն ու Ժողովրդային աջակողմյան կուսակցությունը տարածքային կուսակցությունների հովանավորության կարիքն ունեն:

Իսպանիայի Սահմանադրական դատարանն անցած տարի էլ նման վճիռ էր կայացրել Կատալոնիայի խորհրդարանի նման նախագծի դեմ:

Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամը մեծացրել է անկախության ուղղությամբ Կատալոնիայի կամքն ու վճռականությունը:

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի ինքնավար նահանգը 7.5 միլիոն բնակչությամբ այդ երկրի ամենահարուստ տարածքներից է համարվում և նրան է պատկանում Իսպանիայի ՀՆԱ-ի մեկ հինգերորդը:

Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն Կատալոնիայի բնակիչներն առավել քան երբևէ հակված են այդ տարածքի  անկախացմանը:

---

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարն անցած շաբաթ ազդարարեց Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի թվի ավելացման կապակցությամբ:

Զեյդ Ռաըդ Ալ-Հոսեյնը չորեքշաբթի օրն ասաց, որ Ուկրաինայի արևելքում գնդակոծումների, նաև ականների ու այլ տեսակի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է վերջին մեկ տարվա ամենաբարձր չափերին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը նշել է. «Հուլիս ամսին առնվազն 73, իսկ հունիս ամսին՝ 69 խաղաղ քաղաքացիներ սպանվել կամ վիրավորվել են Ուկրաինայի արևելքում, ինչը երկու անգամ գերազանցում է դրան նախորդող՝ մայիս ամսում արձանագրված թվերին:

Ռաըդ Ալ-Հոսեյնն Ուկրաինայի արևելքում բախվող կողմերին կոչ է արել լիարժեքորեն ու շարունակական կերպով գործադրել Մինսկի համաձայնագիրը:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն էլ անցած շաբաթ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ 2014 թվականի ապրիլից 2016 թվականի հուլիսի 31-ի կտրվածքում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 9553 և վիրավորվել  22137 մարդ:

----

Խորվաթիայի անկախության օրվա տոնախմբության հետ միաժամանակ Սերբիայի հետ այդ երկրի հարաբերություններում լարվածության սրումը Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր լուրերից էր:

Հարյուր հազարավոր խորվաթներ անցած հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում նշեցին 1995 թվականին անջատական սերբերի դեմ տարած հաղթանակը: 1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո արյունալի պատերազմ ծագեց սերբ անջատականների ու Զագրեբի կենտրոնական իշխանության միջև: Խորվաթիայի բանակը 1995 թվականի օգոստոսի 4-ից ՆԱՏՕ-ի օդային պաշտպանությամբ «Փոթորիկ» կոչվող մեծ գործողություն սկսեց անջատական սերբերի դեմ: Այդ գործողության ընթացքում կողմերն ունեցած հազարավոր զոհեր, որոնցից շատերի վիճակը դեռ պարզ չէ և նրանք համարվում են անհետ կորածներ: Խորվաթիայի ժողովուրդն ամեն տարի նշում է օգոստոսի 4-ն ու 5-ը, մինչդեռ Սերբիայի կառավարությունը 2015 թվականից ի վեր օգոստոսի 5-ը հայտարարել է հանրային սուգի օր:

 

Պիտակ