Օգոստոս 22, 2016 16:40 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա իրադարձությունների քննարկմանը, որոնցից կարևորներն էին Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հրաժարականի համար պահանջները, Եվրագոտում աշխատուժի միջին տարիքի բարձրացման կապակցությամբ զգուշացումը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բացասական արձագանքները և ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ Ռուսաստանի զգուշացումը:

Անցած շաբաթ Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանը միացավ նրանց շարքին, ովքեր պահանջում են Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հրաժարականը:

Սադեղ Խանն անցած շաբաթ իր կուսակիցներին կոչ արեց Ջերեմի Քորբինի փոխարեն այլ անձի ընտրեն, որպես Լեյբորիստական կուսակցության առաջնորդ:

Սադեղ Խանն ավելացրեց. «ԵՄ-ի կազմում մնալու կողմնակիցներին համախմբելու հարցում Ջերեմի Քորբինի անհաջողությունն ապացուցեց, որ նա չի կարող քվեարկողների հովանավորությունը ձեռք բերել»:

Քորբինի հեռացման մասին պահանջը դրվում է այն պայմաններում, երբ հենց սկզբից էլ նրա կուսակցության առաջնորդ ընտրվելը դեմ առավ Բրիտանիայի կառավարության գլխավոր ընդդիմադիր կուսակցության հզոր անդամների որոշ խմբի հակառակության: Իհարկե Քորբինն էլ մինչև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ընտրվելն այս կուսակցության պաշտոնական դիրքորոշումների հետ հակառակելու երկար անցյալ է ունեցել:

Ասվում է, թե Բրիտանիայի Համայնքների պալատում իր երկարատև ներկայության ընթացքում Քորբինը 500 անգամ Լեյբորիստական կուսակցության դիրքորոշումների դեմ է քվեարկել:

Հավանաբար այդ պատճառով էլ Լեյբորիստական կուսակցության առաջնորդության համար ներկուսակցական մրցապայքարին նրա մասնակցությունը դեմ առավ այս կուսակցության մի խումբ բարձրաստիճան անդամների, այդ թվում կուսակցության նախկին առաջնորդ Թոնի Բլերի հակառակության:

Քորբինը նույնիսկ դժվարությամբ կարողացավ գերազանցել այս մրցապայքարին մասնակցելու համար անհրաժեշտ 35 ձայների շեմը: Այդուհանդերձ կարծես թե նրա քննադատական դիրքորոշումները և համարձակությունը հաճելի էին Լեյբորիստական կուսակցության շատ համակիրների և նորամուտ անդամների համար և այն պայմաններում, երբ 2015 թվականի մայիսին կայացած ընտրություններում կրած պարտությունից հետո Լեյբորիստական կուսակցությունը գտնվում էր ճգնաժամային պայմաններում Քորբինը ստանձնեց նրա ղեկավարությունը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի ստանձնումը հակապատերազմ վետերան ակտիվիստի կողմից՝ նկատի առնելով այս ընտրության հետ կուսակցական որոշ շրջանակների հակառակությունը, հենց սկզբից կուսակցության շարքերում պառակտման կապակցությամբ մտահոգություններ առաջացրեց:

Իսկ այսօր ԵՄ-ն լքելու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայներով Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից Քորբինի պաշտոնազրկման կապակցությամբ տարբեր կոչեր են հնչեցվում:

---

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ կրկին զգուշացնելով ՆԱՏՕ-ի դեպի Եվրոպայի արևելք ընդլայնվելու կապակցությամբ, ասաց, որ դա առավել սրելու է տարածաշրջանում լարվածությունը:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն վերջերս ասել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորման նախապայմանը Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական քայլերի դադարեցումն է:

Լավրովն այն պայմաններում է զգուշացնում ՆԱՏՕ-ի ներազդեցության ոլորտը մինչև Ռուսաստանի սահմաններն ընդլայնվելու կապակցությամբ, երբ Ուկրաինայի ճգնաժամը Սառը պատերազմից հետո աննախընթաց մակարդակի է սրել է երկու վաղեմի մրցակիցների միջև լարվածությունը: Այս ճգնաժամում ԱՄՆ-ի ռազմական կողմնորոշումը, ինչպես նաև Ռուսաստանի հարևանության մեջ ու այդ երկրի գեոպոլետիկական խորքում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու վրա ՆԱՏՕ-ի դրած շեշտը Կրեմլի իշխանություններին պարտադրել են փոխադարձ քայլերի դիմել:

---

Այս օրերին Ռուսաստանում, նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններում, վերհիշում են 25 առաջ տեղի ունեցած պուտչը և դրան հաջորդած պատմական իրադարձությունը՝ Խորհրդային կայսրության փլուզումը։ Այդ թեմային անդրադարձել է լրագրող Ազա Բաբայանը:

----

Արժույթի միջազգային հիմնադրամն անցած շաբաթ զգուշացրեց Եվրագոտում աշխատուժի միջին տարիքի բարձրացման հետևանքների կապակցությամբ: Ֆինանսական այս կառույցն անցած շաբաթ մի զեկույց ներկայացնելով հայտարարեց, որ Եվրագոտում աշխատուժի ծերացման պատճառով առաջիկա տարիների ընթացքում այս տարածքում արդյունավետության աճն անկում է ապրելու:

Զեկույցում ընդգծված է, որ Եվրագոտու աշխատուժի ծերանալը հանգեցնելու է 15-ից 64 տարեկան աշխատուժի դիմաց թոշակառուների թվի ավելացման ու բարձրացնելու է աշխատուժի միջին տարիքը:

Եվրոպական երկրներում բնակչության ծերացումը ճգնաժամի է վերածվում այդ երկրների համար:

Արևմտյան երկրներում բնակչության աճի անկում է արձանագրվում և որոշ երկրներում, այդ թվում Իտալիայում բնակչության աճը բացասական է:

Այս հարցը հանգեցնելու է բնակչության բուրգում երիտասարդ խավի թվի կրճատմանն ու դրա դիմաց մեծահասակների ու ծերերի թվի ավելացմանը: Ծեր բնակչությունը բազմաթիվ հետևանքներ կարող է ունենալ, որոնցից գլխավորը տվյալ երկրում աշխատող բնակչության վրա բացասական ազդեցությունն է:

Եվրոյի դրամական միավորն ընդունած և ֆինանսա-արժութային ներդաշնակ քաղաքականությունների հետևող 19 երկրներից ձևավորված Եվրագոտին ամենաշատն է տուժում այս հարցից: Այդ պատճառով էլ ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: Հիմնադրամի դիտանկյունից մեծահասակ աշխատուժի առողջական առավել անկայուն վիճակը, ինչպես նաև հնացած հմտությունը կարող է հանգեցնել արդյունավետության աճի անկման: Իհարկե Եվրագոտու բոլոր երկրներում իրավիճակը նույնը չէ: Եվրագոտու երկրներում բնակչության ծերացումը և արդյունավետության վրա դրա ազդեցությունն ամենաշատը երևան է գալու Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում ու Իտալիայում, որոնց ազգային պարտքը վերջին տարիներին մեծացել է և տնտեսական մրցունակության ու գործազրկության տոկոսի կրճատման համար արդյունավետության արագ աճի կարիք ունեն: Այդուհանդերձ այս խնդրի համար որևէ հիմնական լուծում գոյություն չունի:

---

Այս շաբաթ ԵՄ-ի ավագ պաշտոնատարները առաջիկա վեց տարիների ընթացքում անհնարին համարեցին այս միությանն Անկարայի դիմումի քննարկումը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերն ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար որևէ հեռանկար գոյություն չունի, քանզի Թուրքիան չի իրագործել դրա նախապայմանները:

Բրյուսելում Եվրահանձնաժողովի  խոսնակն էլ հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հստակ թվականը չի կարելի քննարկել և այդ կապակցությամբ ցանկացած բանակցություն կախում ունի Թուրքիայի արձանագրած առաջընթացից: Այս կապակցությամբ նախապայմաններից մեկը Թուրքիայի կառավարության կողմից օրենքի իշխանության և մարդու իրավունքների հարգումն է:

Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլմար Բրուքն ալ կասկած հայտնելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կապակցությամբ, ասաց, որ մինչև Թուրքիայի դեսպանի միջոցով մատնանշված 2023 թվականը հնարավոր չէ իրագործված տեսնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և բանակցություններում դանդաղ առաջընթացի համար պատասխանատու է Անկարան:

Եվրախորհրդարանում Սոցիալ-դեմոկրատականների խմբակցության նախագահ Օդո Բուլմանն էլ քննադատելով Թուրքիային ասել է, որ Անկարան պատրաստ չէ հարգել այս միության անդամակցության պայմաններն, այդ թվում օրենքի իշխանության հանդեպ հավատարմությունը:

Իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթն անցած ուրբաթ օրը հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների տևողությունն անորոշ է:

Փախստականներին ընդունելու հարցում Թուրքիայի և ԵՄ-ի տարաձայնությունների սրմամբ եվրոպական որոշ պետություններ, հատկապես Ավստրիան հակառակում են այդ միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակվելուն:

Չնայած ԵՄ-ի հետ տարաձայնություններին Թուրքիան ցանկանում է հառաջիկա վեց տարիների ընթացքում ԵՄ-ի անդամ դառնալ: ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Սալիմ Յանելը «Դի Վելթ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան ցանկանում է մինչև 2023 թվականը ԵՄ-ի անդամ դառնալ:

 

 

Պիտակ