Փետրվար 09, 2016 12:06 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք կանաչ մայրցամաքի անցած շաբաթվա մի քանի կարևոր իրադարձությունների քննարկմանը նվիրված հաղորդաշարի այս շաբաթվա համարով: Ընկերակցեք մեզ:

Փեգիդա անվամբ ճանաչված «Արևմուտքի իսլամականացմանը դեմ եվրոպացի հայրենասերներ» հակաիսլամական շարժման պաշտպան հազարավոր ծայրահեղականներ շաբաթ օրը փախստականների դեմ ուղղված ցույց կազմակերպելով Գերմանիայի Դրեսդեն, Չեխական հանրապետության մայրաքաղաք Պրահայում, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, նաև Ավստրիայի՝ Գրաց, Անգլիայի՝ Բիրմենգամ ու Ֆրանսիայի՝ Մոն Փելիյե քաղաքներում, պահանջեցին իրենց երկրից նրանց արտաքսումը: Արևմուտքի իսլամականացման դեմ պայքարի հավակնությամբ 2014 թվականին Գերմանիայի Դրեսդեն քաղաքում հիմնադրված Փեգիդա շարժումն անգամներ ցույցեր կազմակերպելով պահանջել է եվրոպական երկրներից փախստականների արտաքսումը: Դա ի տես այն բանի, որ Եվրոպայում առավել լուրջ տեսք են ստանում փախստականների բնակեցման կենտրոնների դեմ հարձակումները: Փախստականների ճգնաժամը սրվելուն զուգահեռ Ավստրիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարներն ազդարարեցին, որ եթե Հունաստանը ձախող փախստականների ճգնաժամի կառավարման հարցում, ԵՄ-ն գործի անցնելով պիտի իր վրա վերցնի Բալկանյան տարածաշրջանի երկրների սահմաններում վերահսկողության հզորացման պատասխանատվությունը: Ֆրանսիայի ու Գերմանիայի ՆԳ նախարարներն էլ ուրբաթ օրը հայտարարեցին, որ դեպի Եվրոպա փախստականների հոսքը պիտի սանձվի Թուրքիայի օգնությամբ և փախստականների դիմումների առավել խիստ քննարկմամբ: Նրանք կրկին ազդարարեցին Շենգենյան տարածքի փլուզման իրական վտանգի մասին և պահանջեցին Թուրքիայի օգնությամբ առավել լավ վերահսկողություն իրականացնել այդ տարածքի արտաքին սահմանների պարագային և ընդլայնել իրական էմիգրանտներին, տնտեսական էմիգրանտներից զանազանելու Հունաստանի կարողությունը:

--------------------------

Կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Իսպանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Փեդրո Սանչեզի ջանքերն արդյունքի չեն հագել: Սոցիալիստական կուսակցության առաջնորդը Փոդոմոս կուսակցության առաջնորդ Փաբլո Իգլեսիասի հետ հանդիպումից հետո ասաց, որ չի մասնակցի այն կոալիցիային, որին կանդամակցի Քաղաքացի աջակողմյան կուսակցությունը: 2015 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրություններում Ժողովուրդ կուսակցությունը տիրացավ խորհրդարանի 350 մանդատներից 123-ին: Սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանում ունի 90, Փոդոմոսը՝ 69, իսկ Սիվդադանոս կամ Քաղաքացի կուսակցությունը՝ 40 տեղեր: Ցանկացած կուսակցություն կամ կոալիցիա կառավարություն ձևավորելու համար կարիք ունի խորհրդարանական 176 մանդատների: Սա 70-ական թվականներին Ֆրանկոյի իշխանությունն ավարտվելուց հետո Իսպանիայի ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամն է, որ այդ երկրի միջի ձախակողմյան կամ աջակողմյան երկու կուսակցություններից որևէ մեկը չունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար գոյություն ունի միայն մեկ միջին ճանապարհ և դա Ժողովուրդ, Սոցիալիստական ու Քաղաքացի կուսակցության կոալիցա կազմելն է: 2015 թվականի դեկտեմբերին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են վերջին չորս տասնամյակներում այդ երկրում տիրող երկբևեռ մթնոլորտին վերջ տալու ուղղությամբ ժողովրդի ցանկությունը: Անցած չորս տասնամյակներում Իսպանիայի ժողովուրդը հնարավորություն ուներ ընտրություն կատարել Սոցիալիստական կամ Ժողովուրդ կուսակցությունների միջև: Սակայն տնտեսական ճգնաժամը և վերջին հինգ տարիներում այդ ճգնաժամի սանձման համար հիշյալ երկու կուսակցությունների գործադրած ճգնության քաղաքականությունները դժգոհություն են առաջացրել ժողովրդի մոտ: Այդ դժգոհության արդյունքում էլ ժողովուրդը երես է թեքել ավանդական կուսակցություններից և դա պատճառ է դարձել, որ երևան գան մեծ թվով կողմնակիցներ ունեցող նոր կուսակցություններ: Իսպանիայի ավանդական կուսակցությունները կոալիցիան կառավարության փորձ չունեն, ինչը բարդացնում է Իսպանիայի քաղաքական ապագա հեռանկարի ուրվագծումը:

----------------------------

Տասնյակ հազարավոր հույներ այդ երկրում հակապետական ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպեցին: Բողոքարարները պաշտպանում էին ԵՄ-ից, Եվրոպայի Կենտրոնական բանկից ու ԱՄՀ-ից բաղկացած Եռյակի նկատի ունեցած սոցիալական ապահովության ու թոշակառության բնագավառում բարեփոխումների դեմ ուղղված համընդհանուր գործադուլը: տարբեր արհմիություններ հայտարարել են, որ Հունաստանի կառավարության նոր նախագծի համաձայն թոշակառության շրջանի համար պահ վերցվող գումարի չափը, ինչպես նաև բազմաթիվ արհեստների պարագային հարկերի չափի բարձրացումը պատճառ է դառնում, որ քաղաքացիների տարեկան եկամտի շուրջ 70-ից 80 տոկոսը վերադառնա կառավարության: Այդուհանդերձ Եվրոհանձնաժողովը հինգշաբթի օրը մի զեկույց հրապարակելով հայտարարվեց, որ հնարավոր է սոցիալական ապահովության ու թոշակառության ուղղությամբ կատարված բարեփոխումներն ու հարկերի բարձրացումը չկարողանան բավարարել միջազգային վարկատուների պահանջները, ինչն առավել քան երբևե ճնշման տակ է դրել Ցիպրասի կառավարությանը:

------------------

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն չընդունեց այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հրաժարականը: Ուկրաինայի նախագահը չորեքշաբթի օրն ասաց, որ հրաժարական էկոնոմիկայի նախարար Այվարաս Աբրոմավիչիուսը պիտի շարունակի իր պաշտոնավարությունը և իրագործի խոստացված բարեփոխումների ծրագիրը: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարն իր հրաժարականում հայտարարել է, որ նախագահի դաշնակիցներից Իգոր Կոնոնենկոն խանգարում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքները: Տնտեսությանը զարկ տալու հարցում ձախողելու պատճառով Ուկրաինայի գործող կառավարություն արժանացել է այդ երկրի ժողովրդի ու եվրոպացի դաշնակիցների խիստ քննադատության: Սա ի տես այն բանի, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը շարունակվելով այդ երկրի կառավարությունը դիմագրավում է լուրջ դժվարություններ և այդ պատճառով էլ խստացրել է Ուկրաինայի արևելքում հաստատված ընդդիմության պաշտպան Ռուսաստանին ուղղված իր քննադատությունները:

--------------------

Միջազգային ներում կազմակերպությունը Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի շարունակվելը մարդու իրավունքների ոտնահարում համարեց: Միջազգային ներում կազմակերպության հայտարարության համաձայն արտակարգ իրավիճակի գործադրումը հանգեցրել է առանց դատական արտոնության տնային խուզարկումների ու կալանքների: Այս զեկույցը հրապարակվել է այն պայմաններում, երբ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Ստեֆան Լոֆոլը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրում արտակարգ իրավիճակի պայմանների գործադրումը կշարունակվի մինչև դատական նոր օրինագծերի վավերացումը: Ֆրանսիայի կառավարության խոսնակն ավելացրել է, որ կառավարությունը պահանջել է փետրվարի 26-ից սկսած երեք ամսով երկարաձգել այդ երկրում արտակարգ իրավիճակի գործադրումը: Դրան զուգահեռ Ֆրանսիայի Սահմանադրության բարեփոխումներն էլ արժանացել են այդ երկրի մուսուլման համայնքի ու քաղաքացիական ակտիվիստների խիստ բողոքներին: Այդ օրինագծի գլխավոր պաշտպաններ են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու վարչապետ Մանուել Վալսը: Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Քրիստիան Թոբիերան հրաժարական ներկայացնելուց հետո քննադատեց ահաբեկչության գործով դատապարտվածներին քաղաքացիության իրավունքից զրկելու կապակցությամբ կառավարության ներկայացրած նախագիծը:

-------------------------

Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքների հետ կապված մտահոգությունները սրվելով Եվրոհանձնաժողովը ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը դիմակայելու նպատակով նախագիծ ներկայացրեց: Երեքշաբթի օրը Ստրասբուրգում գտնվող Եվրոխորհրդարանին ներկայացված նախագիծը նախատեսում է առվել խիստ օրենքներ գործադրել նախապես վճարված քարտերի ու վերացական դրամի կամ Բիթ Քոյնի պարագային: Նախագծում ներառված են նաև ԵՄ-ի բանկային փոխանցումները, որոնք ներկայումս Ահաբեկչության ֆինանսավորման հետաքննության ծրագրի համաձայն վերահսկողության չեն ենթարկում: Ահաբեկչական խմբերի ֆինանսավորման դիմակայումն այն պայմաններու է ներառվել Եվրոհանձնաժողովի քննարկումների օրակարգում, երբ անցած նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումները մեծացրել են այդ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների ու հարձակումների իրականացման շուրջ մտահոգությունները:

-----------------------

Բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք խաղաղությամբ:

Պիտակ