Սեպտեմբեր 05, 2016 20:49 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը հատկացված է կանաչ մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:Ընկերակցեք մեզ:

Հունիսի 23-ին կայացած հանրաքվեից ավելի քան երկու ամիս անց, Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ այդ երկրի տարբեր քաղաքներում ԵՄ-ն լքելու դեմ ի նշան բողոքի ցույց կատարեցին: «Երթ հանուն Եվրոպայի» անվան ներքո այս ցույցը կայացավ Լոնդոնում, Էդինբուրգում, Բիրմենգամում, Աքսֆորդում, Քեմբրիջում ու Բրիստոլում: Երթի մասնակիցների պահանջելով դադարեցնել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացը, Թերեզա Մեյի պահպանողական կառավարությունից պահանջեցին շարունակել ԵՄ-ի հետ տնտեսական ու մշակութային սերտ հարաբերությունները: Շաբաթ օրը կայացած երթին ուշագրավ էր շոտլանդացիների մասնակցությունը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի օրը մերժելով Բրեքզիթի կապակցությամբ երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկն ընդգծեց ԵՄ-ն լքելու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Թերեզա Մեյը կիրակի օրն էլ Չինաստանի Հանչժոու քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ԵՄ-ն լքելու արդյունքում Բրիտանիայի տնտեսությունը տուժելու է և դա ծանր շրջան է լինելու: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանն էլ արձագանքել է Բրեքզիթին: Ռուսաստանի նախագահի տեղակալ Արկադի Դորկովիչը շաբաթ օրը հայտարարեց, որ ԵՄ-ն լքելու Բրիտանիայի որոշումը կթուլացնի այդ երկիրը:

----

«Շառլի Էբդո» սկանդալային պարբերաթերթը, որ կրոններին անարգելու երկար անցյալ ունի այս անգամ մի ծաղրանկար հրապարակելով ծաղրի թեմա դարձրեց Իտալիայի երկրաշարժից տուժածներին: Այս քայլն առթեց Իտալիայի քաղաքական այրերի ու ժողովրդի սաստիկ զայրույթը: «Իտալական ոճի երկրաշարժ» խորագիրը կրող այս ծաղրանկարը երկրաշարժի զոհերին համեմատել է իտալական կերակուրների հետ: Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն շաբաթ օրը խիստ բողոք ներկայացրեց այս ծաղրանկարի հրապարակման դեմ: Ալֆանոն հիշեցնելով Ֆրանսիայում այս պարբերաթերթի գրասենյակի դեմ հարձակման ժամանակ Իտալիայի ընդունած դիրքորոշումն ասաց. «Մենք սգացինք ձեր զոհերի կորուստը, իսկ դուք ծաղրեցիք մեր երկրաշարժի զոհերին»: «Շառլի Էբդո» պարբերաթերթն անգամներ իսլամի և մեծահարգ մարգարեի դեմ հակակրոնական ու անարգալից ծաղրանկարներ է հրապարակել ու չնայած Ֆրասնիայում ու աշխարհի այլ կետերում մուսուլմանների ծավալուն բողոքներին, նույնիսկ այդ պարբերաթերթի խմբագրության դեմ 2015 թվականի հունվարին իրականացված հարձակումից հետո, շարունակում է իր այդ քայլը: Հարց է ծագում, թե արդյոք խոսքի ազատությունը որևէ սահման չի ճանաչում և այդ պատրվակով կարելի է ամեն ինչ ասել կամ պատկերել: Միջազգային օրենքներն ու որոշումներն ուսումնասիրելով պարզվում է, որ խոսքի ազատությունն էլ սահամափակում ունի: Խոսքի ազատության իրավունքը չի թույլատրում որևէ գրության, խոսքի կամ պատկերի հրապարակումը, որն ինչ-որ կերպով խախտում է հանրային կարգը, իրավունքներն ու արժանապատվությունը և կամ անարգում է այլ կրոնների հետևորդներին: Այսպիսով հստակ կարելի է ասել, որ Իտալիայի վերջին երկրաշարժի զոհերի թեմայով ծաղրանկարի հրապարակումը ոչ միայն անբարոյական քայլ է համարվում և դեմ է մարդկային զգացմունքներին, այլև վիրավորանք է աղետի ընթացքում իրենց հարազատներին կորցրածների հասցեին:

---

Իսպանիայի ժամանկավոր վարչապետ Մարիանո Ռախոյը երկրորդ անգամ չկարողացավ վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից: Չնայած նրան, որ անցած չորեքշաբթի օրը Ռախոյը խորհրդարանի 350 ձայներից 176 կողմ ձայնի կարիք ուներ, այս անգամ համեմատական մեծամասնությամբ կամ մեկ հավելյալ ձայնի տարբերությամբ էլ կարող է վարչապետ դառնալ, ինչը կրկին հնարավոր չդարձավ և 170 կողմ ձայների դիմաց 180 դեմ ձայներ ստացավ: Ռախոյը նախքան քվեարկությունը Իսպանիայի սոցիալիստների առաջնորդի Փեդրո Սանչեզին ուղղված խստաոճ ուղերձով նրան մեղադրել է,որ այդ երկրում քաղաքական փակուղային վիճակը պահպանում է հույսեր կապելով մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երրորդ ընտրությունների կազմակերպմանը: 2015 թվականի դեկտեմբերից ի վեր Իսպանիան քաղաքական փակուղի է մտել և այդ երկրի կուսակցությունները չեն կարողացել կայուն կառավարություն ձևավորել: Թեև այդ փակուղու շրջանցման համար 2016 թվականի հունիսին Իսպանիայում երկրորդ անգամ ընտրություններ տեղի ունեցան և կուսակցություններն էլ կոալիցիոն կառավարության ձևավորման համար համագործակցության խոստում էին տվել: Սակայն դա գործնականում տեղի չունեցավ: Իսպանիայում քաղաքական այս վիճակը շարունակվում է այն պայմաններում, երբ այդ երկիրը գտնվում է տնտեսական ծանր պայմաններում և քաղաքական ճնշումներն առավել սրում են նրա տնտեսության ճգնաժամային պայմանները:

---

«Արևմուտքը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու համար որևէ իրավական խնդիր չունի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

---

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը կատարած արտահայտություններում ԵՄ-ում միավորված բանակի ձևավորումը մոտ ապագայում անհնարին համարեց: Եվրոպական միավորված բանակի ստեղծման գաղափարը երկար ժամանակ է ինչ քննարկվում է ԵՄ-ի գլխավոր անդամների, այդ թվում Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից: Այդ երկու երկրի դիտանկյունից ներկա սպառնալիքների դիմագրավման համար անհրաժեշտ է եվրոպական բանակի ձևավորումը: Հատկապես Գերմանիան, որպես ԵՄ-ի ամենամեծ ու կարևոր երկիր և ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներից մեկն այդ կապակցությամբ դրական հայացք ունի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ արտահայտվել է եվրոպական այլ բանակների հետ Գերմանիայի բանակի կոալիցիա ստեղծելու մասին, Ֆրանսիան ու Գերմանիան համատեղ բրիգադ ստեղծելով այդ ուղղությամբ առաջին քայլը վերցրել են: Այդուհանդերձ եվրոպական բանակին միանալու համար այլ երկրների ցանկության բացակայության ու նաև ՆԱՏՕ-ի զուգահեռ այլ ռազմական կառույց առաջացնելու մտահոգության պատճառով  միավորված  բանակ ստեղծելու նախագծում գործնական որևէ առաջընթաց չի արձանագրվել: Այսօր, սակայն, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով ԵՄ-ում պայմանները փոխվում են: Բրիտանիայի հեռանալով գործնականում վերցվում է եվրոպական համընդհանուր բանակի ստեղծման ճամբին ծառացած այդ արգելքը: Միևնույն ժամանակ եվրոպական բանակը նաև կողմնակիցներ ունի: Այդուհանդերձ եվրոպական բանակի ստեղծման հեռանկարի մասին այդ միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի  հայտարարությունը պարզում է, որ առնվազն մոտ ապագայում եվրոպական միավորված բանակի ստեղծման ակնկալիք չի կարելի ունենալ: Այդ արգելքը մի կողմից վերադառնում է միավորված զորամիավորի ստեղծման հետ կապված վարչական ու ֆինանսական բարդություններին ու միևնույն ժամանակ այդ բանակին մասնակցության չափի ու ծավալների շուրջ եվրոպական երկրների միջև առկա տարաձայնություններին: Ի դեպ, մեծ հավանականությամբ դրա հանդեպ դրական մոտեցում չի ունենալու նաև ԱՄՆ-ն, քանզի այդ կառույցը կարող է ՆԱՏՕ-ի թուլացման նշան համարվել:

----

ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն անցած ուրբաթ օրը Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում գումարած երկօրյա նիստում քննարկեցին տարբեր հարցեր, այդ թվում Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների ապագան, Մինսկում հրադադարի համաձայնության գործադրումը, Ուկրաինայի արևելքի զարգացումները, ինչպես նաև Եվրոպայի արտաքին քաղաքականության ու անվտանգության վրա դրա թողած ազդեցությունը: Թուրքիայի հարցով եվրոպական այս կառույցի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ չնայած հուլիսի 15-ի չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում սկսված հալածանքներին, Անկարայի հետ բանակցությունները պիտի շարունակել: Թվում է, որ ներկա ժամանակահատվածում ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերությունները հասել են զգայուն ու ճգնաժամային փուլի և հուլիսի 15-ի հեղաշրջման հետ կապված անձանց դեմ հալածանքների ու ձերբակալությունների կապակցությամբ ԵՄ-ի որոշ անդամների սուր քննադատությունները հանդիպել են Անկարայի խիստ արձագանքին: Դա ոչ միայն վտանգել է երկու կողմի միջև նախկին համաձայնությունների ու հատկապես փախստականների հարցով 2016 թվականի մարտին կնքված համաձայնագրի գործադրումը, այլև հիմնականում անորոշության է մատնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճակատագիրը:

----

Այն պայմաններում երբ Սպիտակ տունը շարունակում է հուսադրված մնալ մինչև 2016 թվականի ավարտն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքմանը, Եվրոպայի քաղաքական ղեկավարները պահանջել են դադարեցնել ու վերատեսության ենթարկել այդ բանակցությունները: ԱՄՆ նախագահի խոսնակ Ջաշ Էռնեստը երեքշաբթի օրն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կապակցությամբ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել և շարունակելու է մինչև տարեվերջ այդ բանակցություններն արդյունքի հասցնելու ուղղությամբ իր ջանքերը: Դա ի տես այն բանի, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ Փարիզը չի ցանկանում անտեղի լավատեսություն հայտնել մինչև տարեվերջ ու նախքան Բարաք Օբամայի նախագահության շրջանի ավարտն ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի կնքման կապակցությամբ:

  

 

 

Պիտակ