Սեպտեմբեր 12, 2016 20:58 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է լինելու Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից առանձնացվում ին եվրոպական բանակի ձևավորման հարցի լրջացումը, փախստականների հարցի շուրջ տարաձայնությունների շարունակվելը, ԵՄ-ի շրջանակներից դուրս առևտրական կապեր հաստատելու Բրիտանիայի ջանքերի կապակցությամբ հակազդեցությունը և ԵՄ-ի ֆինանսների նախարարների նստաշրջանը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ Փարիզն ու Բեռլինը պատրաստվում են համատեղ առաջարկներով հանդես գալ առավել ակտիվ ու գործունյա եվրոպական պաշտպանական քաղաքականության շուրջ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն անցած ուրբաթ օրը հայտարարեց, որ այս փաստաթուղթը քննարկվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լոդերիանի և Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Վան Դեր Լինի միջոցով և հիմք է ծառայելու Եվրոպայի պաշտպանական քաղաքականության վերատեսության համար:

Այդ փաստաթուղթը ներկայացվել է Եվրոպայի անվտանգության մակարդակի և պաշտպանական մեխանիզմների ընդլայնման նախագծերի քննարկման համար նախատեսված ԵՄ-ի նստաշրջանի սեմին:

Փաստաթղթի մշակման նպատակն է առանց ազգային պաշտպանական կառույցների փոխարինման Եվրոպայի պաշտպանական դերակատարության ակտիվացումը և դրա համաձայն Եվրոպայում պաշտպանական ազգային կառույցները կշարունակեն իրենց աշխատանքը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնատար ընդգծել է, որ Փարիզն ու Բեռլինն իրականում ձգտում են Եվրոպայում գործողությունների իրականացման հեշտացմանը:

Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջարկած նախագիծը նախատեսում է Եվրոպայի պաշտպանական գրասենյակների տեղադրումը, արբանյակային հետախուզական ու վերահսկողական համակարգի գործարկումը և լոգիստիկական ու ռազմական հնարավորությունների փոխանակումը:

Եվրոպական միավորված բանակ ձևավորելու գաղափարը ներկայացվել է տարիներ առաջ և Ֆրանսիան ու Գերմանիան համատեղ բրիգադ ստեղծելով այդ կապակցությամբ առաջին քայլը վերցրին:

Վերջին տարիներին Բրիտանիան եվրոպական միավորված բանակի ստեղծման գլխավոր ընդդիմադիրներից է եղել և դա ՆԱՏՕ-ի հետ զուգահեռ կառույց համարելով դրա ստեղծումը ֆինանսական ու մարդկային ռեսուրսի վատնում է բնութագրել:

---

Անցած շաբաթ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գումարվեց Եվրոգոտու ֆինանսների նախարարների երկօրյա նստաշրջանը: Նստաշրջանի առաջին օրվա օրակարգը տնտեսական բարեփոխումների ուղղությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրման հարցում Հունաստանի անկարողության, ինչպես նաև այդ երկրին ֆինանսական օժանդակություններ տրամադրելու կամ չտրամադրելու հարցերի քննարկումն էր: Նստաշրջանում նաև քննարկվեց Իսպանիայի ու Պորտուգալիայի բյուջեների մեծ դեֆիցիտի հարցը: Եվրոգոտու ֆինանսների նախարարները շաբաթ օրվանից վերսկսեցին հարկային հարցերում թափանցիկության, տարածաշրջանային ներդրումների ու նաև ֆինանսական օրենքների շուրջ քննարկումները:

Եվրոգոտու ֆինանսական բարձրաստիճան պաշտոնատարներին մտահոգող գլխավոր թեմաներից է համարվում Հունաստանի ֆինանսական ճգնաժամը և այդ երկրին 86 միլիարդ եվրո ֆինանսական օժանդակության դիմաց տնտեսական կոշտ  քաղաքականությունների գործադրման համար միջազգային Եռյակի՝ ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի դրած պահանջն է: Տնտեսական ճգնության քաղաքականությունը Հունաստանում հանգեցրել է տնտեսական ճգնաժամի սրման:

Բյուջեի համար ԵՄ-ի կողմից սահմանված չափերը Իսպանիայի ու Պորտուգալիայի միջոցով չհարգվելը նույնպես հանգեցրել է ԵՄ-ի խիստ հակազդեցության: Եվրահանձնաժողովը 2016 թվականի հուլիսին նամակ հղելով ԵՄ-ի ղեկավարներին պահանջեց առկախել Պորտուգալիայի ու Իսպանիայի ենթակառույցներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունները: Դա առաջին անգամ էր, որ Եվրահանձնաժողովը պահանջում էր ֆինանսական պատժամիջոցներ սահմանել հարավային Եվրոպայի երկրների դեմ:

Եվրոգոտու ֆինանսների նախարարները Իսպանիայից ու Պորտուգալիայից պահանջեցին ինչքան շուտ իրենց բյուջե դեֆիցիտը իջեցնել ԵՄ-ի կողից սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսին:

Հարկերի վճարումից հրաժարվելու տարածման պատճառով ֆինանսական թափանցիկությունն էլ Եվրոգոտու մտահոգություններից է: Շատ դրամատերերի ու բազմազգյան ընկերությունների հարկեր վճարելուց փախչելն այսօր եվրոպական երկրներին հուզող գլխավոր հարցերից է համարվում:

---

«Հյուսիսատլանտյան դաշինքը նոր սառը պատերազմի չի ձգտում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց այսօր` Թբիլիսիի խորհրդարանական գրադարանում, Վրաստանի մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում Գևորգ Ստամբոլցյանը:

---

ԵՄ-ն լքելուց հետո այլ երկրների հետ ազատ առևտրի պայմանագիր կնքելու ուղղությամբ Լոնդոնի ջանքերն անցած շաբաթ զայրույթ պատճառեցին այդ միության անդամներին:

Գերմանիայի կանցլերի խոսնակը հայտարարեց որ Բրիտանիան մինչև այնքան ժամանակ, որ չի հեռացել ԵՄ-ից ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու իրավունք չունի:

Գերմանիայի կանցլերի խոսնակն անուղղակի կերպով ակնարկել է անցած շաբաթ Չինաստանում գումարված Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած բանակցություններին:

Լրատու աղբյուրներ ավելի վաղ տեղեկացրել էին ԵՄ-ն լքելուց հետո Բրիտանիայի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքելու կապակցությամբ Ավստրալիայի վարչապետի հայտնած պատրաստակամության մասին:

Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ խորհրդակցությունը գլխավոր թեմաներից է, որ տարբեր երկրներ իրականացնում են դիմակայելու համար տնտեսական ներկա խնդիրները, լճացումն ու գործազրկությունը:

Թվում է թե նման բանակցություններ կատարելով բրիտանացի պաշտոնատարներ փորձում են մեղմել ԵՄ-ն լքելուց հետո այդ երկրին սպառնացող տնտեսական վնասները:

---

 Եվրոպայում փախստականների ճգնաժամն անցած շաբաթ էլ շարունակվեց և Ֆրանսիայի Քալեն, որպես այն գլխավոր կենտրոններից մեկը, որտեղից շատ փախստականներ ձգտում են հասնել Եվրոպայի սահմանները, հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Քալեյի ճգնաժամը վերջին շաբաթների ընթացքում այն պայմաններում է սրվել, երբ մեծ թվով ապաստանյալներ Քալեյի «Անտառ» կոչվող տարածքում գտնվում են չափազանց ծանր պայմաններում և նրանցից շատերը փորձում են անցնել Բրիտանիա:

Վերջին շաբաթների ընթացքում Քալեյի շատ բնակիչներ բողոքել են այդ տարածքում փախստականների կեցության վայրերի գոյության դեմ: Նրանք համոզված են, որ փախստականների ներկայությունը թուլացնում է տարածքի տնտեսությունը:

Այդ տարածքում բարձրացված բողոքի ալիքը պատճառ դարձավ, որ Ֆրանսիայի ՆԳ նախարարը վերջին շաբաթներում արդեն քանիերորդ անգամ այդ տարածք այցելի:

 

 

 

 

Պիտակ