Սեպտեմբեր 19, 2016 16:31 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումն ինչպես միշտ հատկացված է լինելու այս մայրցամաքի անցած շաբաթվա մի շարք կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները կիրակի՝ սեպտեմբերի18-ին, տեղի ունեցան Ռուսաստանի 11 տարբեր շրջաններում: Խորհրդարանական ներկա ընտրություններում Ռուսաստանի քաղաքացիները տարբեր թեկնածուների միջից ընտրեցին համամասնական կարգով 225 և մեծամասնական կարգով 225 պատգամավորների, որոնք զբաղեցնելու են Ռուսաստանի խորհրդարանի 550 տեղերը: Կանխատեսումները վկայում են ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» ղեկավարող կուսակցության հաղթանակի մասին: Դա ի տես այն բանի, որ FOM հաստատության նոր սոցհարցման արդյունքները պարզել էին, որ Ռուսաստանի քաղաքացիների 43 տոկոսն իր ձայնը տալու է այդ կուսակցության ցուցակներին: 2011 թվականի համեմատությամբ այս տարվա ընտրությունների քարոզարշավն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում: 2011 թվականի ընտրություններից հետո և ընտրախախտումների մասին շշուկ տարածվելով Ռուսաստանում բողոքի ծավալուն ցույցեր տեղի ունեցան, որոնք հովանավորվում էին արևմուտքցիների կողմից: Այդուհանդերձ կառավարությունը կարողացավ սանձել այդ բողոքները: Այս ընտրությունների նոր իրադարձությունը երկու ընտրատարածքների այսինքն Ղրիմի և Սևաստոպոլի հավելումն էր և առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունն այս երկու տարածքներն էլ ներառեց ընտրատարածքների շարքում: Կանխատեսումների համաձայն ուշագրավ փոփոխություն տեղի չի ունենալու ներկայումս Ռուսաստանի խորհրդարանում ներկա չորս կուսակցությունների զբաղեցրած տեղերում: Ընտրություններից հետո կարևոր զարգացումների պիտի սպասել Ռուսաստանի համակարգի կառույցում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իշխանության առավել կենտրոնացում ստեղծելու համար նպատակ ունի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների մակարդակում ծավալուն փոփոխություններ ձեռնարկել և կարևոր պաշտոններում նշանակել իր վստահելի անձերին:

---

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի հանձնաժողովը «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծից հանել է այն հոդվածը, որը վերաբերում էր ցեղասպանությունների և մարդկության դեմ գործված ոճիրների ժխտումը պատժելուն: Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ռուզան Կյուրեղյանը:

---

ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարներ ուրբաթ օրը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Բրիտանիայի վարչապետի բացակայությամբ գումարված գագաթնաժողովում համաձայնության հանգեցին  այդ տարածաշրջանի ժողովրդի վստահության ու հավատքի վերականգնման ինչպես նաև առաջիկա վեց ամիսներում Բրիտանիայի բացակայությամբ այդ միության հեռանկարի ուրվագծման շուրջ:   

Թվում է, որ այս ժամանակահատվածում ԵՄ-ի գլխավոր խնդիրն ինչքան շուտ Բրիտանիայի անորոշ վիճակի պարզաբանում է, որը ԵՄ-ն լքելու օգտին այդ երկրի ժողովրդի տված կողմ ձայներով լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել այս միությանը: Բրէքզիթն այսօր ԵՄ-ում անջատողական ձգտումների առաջացման պատրվակ է դարձել: ԵՄ-ի ղեկավարները ցանկանում են, որ ինչքան շուտ հստակեցվի անջատական այս անդամի վիճակը և գործադրվի ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացը: Դա ի տես այն բանի, որ Բրիտանիան ապահովում է ԵՄ-ի բյուջեի խոշոր մասը, հետևաբար ինչքան շուտ պիտի հստակեցվեն ԵՄ-ի անդամների նոր մասնավճարները: Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործադրման հանձնվելով Բրիտանիան միայն 2 տարի ժամանակ կունենա առևտրի ու էմիգրացիայի կապակցությամբ այդ միության մյուս 27 անդամների հետ համագործակցության շրջանակները հստակեցնելու համար և Բրիտանիայի կառավարությունը մտադիր է մինչև հետադարձ հաշվարկի սկսվելը, սկսել այդ կարևոր ու ճակատագրական բանակցությունները:

---

Բրատիսլավայում գումարված գագաթնաժողովում նաև քննարկվեցին ԵՄ-ի դիմագրաված մարտահրավերները: ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկը անդամ երկրների սահմանների պաշտպանության ուղղությամբ այդ միության մեջ բարեփոխումների շարունակվելը, ահաբեկչության դեմ պայքարը և հասարակական ու տնտեսական տարբեր հարցեր այս գագաթնաժողովի օրակարգում են եղել: Նրա ընդգծմամբ այսօր ԵՄ-ին սպառնում են անօրինական էմիգրացիայի, ահաբեկչության և համաշխարհայնացման հանդեպ մտահոգության երեք գլխավոր մարտահրավերները: ԵՄ-ի գագաթնաժողովը կայացավ զգայուն պայմաններում: Գագաթնաժողովից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ այդ միությունը գտնվում է ճգնաժամային պայմաններում և նրա դիմագրաված բոլոր խնդիրները մեկ նիստում հնարավոր չէ կարգավորել: Գագաթնաժողովի գլխավոր թեման փախստականների ճգնաժամն էր: Նկատի առնելով Եվրոպա մեկնող փախստականների մեծացող թիվը դա հրատապ թեմա է դարձել եվրոպացի ղեկավարների համար: Եվրոպայում ահաբեկչական քայլերի ընդլայնումը և հատկապես Փարիզում, Նիսում ու Բրյուսելում տեղի ունեցած հարձակումները պատճառ դարձան, որ եվրոպական երկրները անդամ երկրների միջև ազատ երթևեկի կապակցությամբ Շենգենյան պայմանագրի գործադրման կապակցությամբ տարաձայնությունների մատնվեն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց, որ ԵՄ-ում դեռ բավարար միասնականություն գոյություն չունի: Յունկերը հավելեց, որ շատ պարագաներում ազգային շահերը գերադասվում են: Իհարկե ԵՄ-ի ներկա իրավիճակի կապակցությամբ քննադատությունները միայն Եվրահանձնաժողովի նախագահով չեն սահմանափակվում: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ հայտարարել է, որ այդ միության անդամները միասնականության պահպանման համար անհրաժեշտ հանձնառություն չունեն:

---

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բրյուսելում գումարած նիստում կողմ քվեարկեցին Ռուսաստանին՝ Ղրիմի թերակղզու միացումը պաշտպանելու պատճառով 146 ռուս և ուկրաինացի պաշտոնատարների և 37 ռուսական կառույցների դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի վեցամսյա երկարաձգմանը:

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և դեպի ԵՄ ուղևորության արգելում:

ԵՄ-ն խիստ քննադատել է Ղրիմի թերակղզին իր տարածքին միացնելու Ռուսաստանի քայլը: Այն  ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները, որոնց դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրել, մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության դեմ քայլեր ձեռնարկելու մեջ: ԵՄ-ն հայտարարել է, որ այս պատժամիջոցները, որոնց գործադրումը սկսվել է 2014 թվականից, կշարունակվեն մինչև 2017 թվականի մարտի 15-ը: Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանված շրջափակումների գործադրման ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարի վերջին և այդ պատճառով ԵՄ-ի ղեկավարները մտադիր են իրենց հոկտեմբերյան նստաշրջանում այդ կապակցությամբ որոշում ընդունել:

Արևմուտքը Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելով նպատակ ունի պարտադրել փոխել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ իր դիրքորոշումը և հատկապես  հրաժարվել Ուկրաինայի արևելքի ընդդիմությանը պաշտպանելուց:  Մոսկվան բազմիցս  հայտարարել է, որ քանի դեռ  Կիևի արևմտամետ կառավարության և ԱՄՆ-ի ու ԵՄ- կողմից իր շահերն ու պահանջները չեն հարգվել,   չի  փոխելու Ուկրաինայի ճգնաժամի հանդեպ իր դիրքորոշումը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը միայն դիտորդի դերում հանդես չի եկել  և փոխադարձ քայլի դիմելով մինչև այսօր պատժամիջոցների մի քանի փաթեթներ է գործադրել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեմ:

---

Գերմանիան հակառակեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության: Այս կապակցությամբ Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Էռնեստ Վոլֆգանգ Ռիշելն ուրբաթ օրը հայտարարեց, որ Ուկրաինան այս պահին պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և այս հարցը կարճաժամկետում ՆԱՏՕ-ի օրակարգում ներառված չէ: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ռազմական այս դաշինքում քննարկվող աղմկահարույց թեմաներից է: 2016 թվականի հուլիսին Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրները Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնման շուրջ հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ հայտարարեցին բաց դռների քաղաքականության հանդեպ իրենց հավատարմությունը: Այս քաղաքականության գործադրումը բոլոր պարտավորությունները հարգելու դեպքում ապագայում կարող է պատրաստել Ուկրաինայի անդամակցության համար, այդուհանդերձ այդ հարցը մոտ ապագայում ՆԱՏՕ-ի օրակարգում չի լինելու: Մոտ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հանդեպ Ուկրաինայի հույսերը խամրելով հանդերձ Եվրոպայի արևելքում գտնվող այդ երկիրը փորձել է իր զինված ուժերը բարձրացնել ՆԱՏՕ-ի նկատի ունեցած մակարդակին: 2016 թվականի մարտին ՆԱՏՕ-ն և Ուկրաինան համաձայնության հանգեցին մի շարք բարեփոխումների շուրջ, որի համաձայն ՆԱՏՕ-ի զինված ուժերը պիտի աշխատեն ՆԱՏՕ-ի չափանիշների և կանոնների շրջագծում:  

    

 

 

Պիտակ