Հոկտեմբեր 03, 2016 15:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Իսպանիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեզը շաբաթ գիշեր հրաժարական ներկայացնելով ճանապարհ հարթեց այդ երկրում քաղաքական ճգնաժամին վերջ տալու համար: Սանչեզն իր հրաժարականը ներկայացրեց Սոցիալիստական կուսակցության համագումարի իր հանդեպ հայտնած անվստահությունից հետո: Սանչեզը ներկուսակցական քվեարկության ժամանակ 107 կողմ ձայների դիմաց 133 դեմ ձայներով պարտություն կրեց: Այս կուսակցության ղեկավար կազմի որոշ անդամները Սանչեզին ճնշման տակ դնելու նպատակով չորեքշաբթի օրը հրաժարական էին ներկայացրել: Սանչեզի ընդդիմադիրները հատկապես պահանջում են, որ նա վերջ տա Մարիանո Ռախոյի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորման հետ հակառակությանը: Նրանք նաև քննադատում են ընտրություններում արձանագրված թույլ արդյունքները: Թվում է, որ Սանչեզի հրաժարականը ճակատագրական իրադարձություն է համարվում Իսպանիայի քաղաքական բեմում և այդ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար դուռ է բացելու: Մինչև Սոցիալիստական կուսակցության համագումարի կայացումը որոշ վերլուծաբաններ համոզմունք էին հայտնել, որ այդ նիստի արդյունքը կարող է հանգեցնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորման վրա Սոցիալիստական կուսակցության դրած վետոյի չեղարկմանը: 2015 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո Իսպանիայի կուսակցությունները չեն կարողացել նոր կառավարության ձևավորման շուրջ համաձայնության գալ և Մարիանո Ռախոյն ու նրա կառավարությունը միայն վերահասու են առօրյա հարցերին:

---

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդգծելով, որ նկատի է առնելու Brexit-ի կապակցությամբ Շոտլանդիայի մտահոգություններն, ասաց.-«Brexit-ի շուրջ բանակցություններում Շոտլանդիայի կառավարությունը վետոյի իրավունք չի ունենալու: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը երեքշաբթի օրը ասել է, որ Շոտլանդիան ցանկանում է տեղյակ լինել Brexit-ի համար Բրիտանիայի կառավարության նախագծի մանրամասնություններից, որպեսզի կանխի Շոտլանդիայի տնտեսության վրա դրա բացասական հետևանքները: Ըստ երևույթին թեև Բրիտանիայի կառավարությունը դեռ չի սկսել Brexit-ի գործընթացը, սակայն դրա շուրջ Բրիտանիայի պահպանողական կառավարության և տեղական իշխանությունների միջև տարաձայնություններն արդեն երևան են եկել: Տարաձայնության համար հիմք է ծառայում Շոտլանդիայի տնտեսության վրա Brexit-ի իրագործման բացասական հետևանքների կապակցությամբ Բրիտանիայի հյուսիսային տարածքի բնակիչների  մտահոգությունը: Նիկոլա Ստերջենի ընդգծմամբ Brexit-ը Շոտլանդիայի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատման պատճառ դառնալով տարեկան ավելի քան 11 միլիոն ֆունտ ստեռլինգ վնաս է պատճառելու Շոտլանդիայի տնտեսությանը: Շոտլանդիայի կառավարությունը կանխատեսում է, որ Brexit-ի իրագործմամբ հարկային եկամուտները 1միլիարդ 700 միլիոնից մինչև 3 միլիարդ 700 միլիոն ֆունտ ստեռլինգ  կրճատվելու են: Brexit-ի հետևանքների մասին վիճակագրական այս տվյալների հրապարակումը մտահոգություն է պատճառել այդ տարածքի բնակիչներին: ԵՄ-ից Բրիտանիայի ինչքան շուտ դուրս գալու համար այդ միության պնդումների պատճառով Brexit-ի իրագործումը լուրջ տեսք ստանալով Շոտլանդիայի տեղական իշխանություններն ու ժողովուրդն իրենց կանգնած են տեսնում մի դառն իրականության առջև, որը կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Նկատի առնելով այս հարցը, Շոտլանդիայի բարձրաստիճան պաշտոնատարները ԵՄ-ի կազմում մնալու համար համակողմանի ջանք են սկսել: Շոտլանդիան մաս է կազմում Բրիտանիային ու եթե Բրիտանիան հեռանա ԵՄ-ից Շոտլանդիան էլ նրա հետ միասին հրաժարվելու է այդ միությունից: Այս դրությամբ միակ այլընտրանքը Բրիտանիայից անկախանալու հանրաքվեի կրկնումն ու դրան շոտլանդացիների կողմ ձայներն են: Այդ դեպքում ու նաև Լոնդոնի հաստատումն ստանալով Շոտլանդիան կկարողանա, որպես անկախ երկիր ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ջանքեր  գործադրել:

---

Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանման հարցով միջազգային քննչական խումբը ներկայացրել է իր զեկույցի երկրորդ մասը, որում ասված է, որ օդանավը խոցել են Ռուսաստանից բերված «Բուկ» տիպի հրթիռային համալիրից, որն այնուհետ նորից տարել են Ռուսաստան:  Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում կործանված «Բոինգ»-ի հարցով միջազգային քննչական խմբի երեկ հրապարակված զեկույցը չի կարելի համարել վերջնական: Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

---

ԵՄ-ի անդամ 28 երկրի բնապահպանության նախարարներն ուրբաթ սեպտեմբերի 30-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նիստ գումարելով քննարկեցին Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագիրն ու դրա գործադրման ուղիները: Հիծյալ նախարարները նպատակ ունեն քննարկել այս համաձայնագրի գործադրման ճամբին առկա վերջին արգելքներն, այդ թվում հիշյալ միության որոշ անդամների, այդ թվում Լեհաստանի այդ համաձայնագրին մասնակից չդառնալու հարցերը և դրանց համար լուծում գտնել: Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագիրը նպատակ ունի դանդաղեցնել Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման ընթացքը: Այդ համաձայնագիրը ստորագրած երկրներն արտադրում են ջերմոցային գազերի 93 տոկոսը և պատասխանատու են Երկրագնդի տաքացման համար: Բրյուսելում ԵՄ-ի բնապահպանության նախարարների նիստն ապացուցում է, որ եվրոպացիները նպատակ չունեն Երկրագնդի տաքացման դեմ պայքարի հարցում հետ մնալ մյուս խոշոր երկրներից, հատկապես որ ԱՄՆ-ն ու Չինաստանը, որպեսզ Երկրագնդի մթնոլորտն ապականող երկու խոշոր երկրներ վավերացրել են Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագիրը: Միևնույն ժամանակ այն մտահոգությունը գոյություն ունի, որ ջերմոցային գազերի արտադրման և Երկրագնդի տաքացման հարցում գլխավոր դերակատարություն ունեցող երկրները տարբեր պատրվակներով հրաժարվեն Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելուց, ինչն անկասկած կարող է մեծ սպառնալիք համարվել Երկրագնդի ու դրա բնակիչների համար: Դա ի տես այն բանի գլոբալ տաքացման ընթացքի արագությունը գերազանցում է կանխատեսումներին:

---

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը վավերացրեցին Թրոյկա կոչվող միջազգային վարկատուների՝ ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջած բարեփոխումները: Ընդունված որոշման համար կրճատվելու է կառավարության կողմից թոշակառուներին հատկացված բյուջեն և Հունաստանի կառավարությունը պարտավորվում է ֆինանսական առավել օժանդակությունների դիմաց արագացնել սեփականաշնորհման գործընթացը: Հունաստանի խորհրդարանը նաև ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց էներգիայի ոլորտում բարեփոխումների, ինչպես նաև պետական գույքն անկախ ընդգրկուն հիմնադրամ փոխանցելու մասին օրինագծերին: Հունաստանի խորհրդարանը մայիսի վերջերին էլ քվեարկեց Հունաստանի կառավարության կողմից ներկայացված տնտեսական բարեփոխումների մի այլ օրինագծի օգտին: Անուղղակի հարկերի ավելացումը և սեփականաշնորհմանը թափ հաղորդելն այս օրինագծում նշված բարեփոխումներից էին: Թրոյկան Հունաստանից պահանջում է այդ երկրին 86 միլիարդ եվրո ֆինանսական օժանդակության դիմաց շարունակել տնտեսական կոշտ քաղաքականությունները: Դա ի տես այն բանի, որ տնտեսական կոշտ քաղաքականությունը, որի գործադրման շարունակվելը ԵՄ-ի հարուստ երկրների, այդ թվում Գերմանիայի պահանջներից է համարվում սրել է Հունաստանի տնտեսական վիճակը և այդ երկրի քաղաքացիներին կանգնեցրել է աշխատավարձերի կրճատման, կենսամակարդակի անկման ու նաև աճող չքավորության պես բարդությունների առջև:

---

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երեքշաբթի օրը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գումարված ԵՄ-ի պաշտպանության նախարարների նիստին առընթեր հայտարարեց, որ հզոր Եվրոպայի և հզոր ՆԱՏՕ-ի միջև որևէ հակասություն գոյություն չունի: Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքըլ Ֆալոնը երեքշաբթի օրը պատճառաբանելով եվրոպական համատեղ բանակ ստեղծելու հետ Լոնդոնի հակառակությունն, ասաց, որ այս քայլը թուլացնելու է ՆԱՏՕ-ի հզորությունը: Նա ասել է, որ Բրիտանիան ԵՄ-ից հեռանալուց հետո շարունակելու է հակառակել եվրոպական բանակ ստեղծելու գաղափարին: Եվրոպական համատեղ բանակ կազմելու գաղափարը մի առ ժամանակ է ինչ հայտնվել է ԵՄ-ի որոշ գլխավոր անդամների, այդ թվում Գերմանիայի ու Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում: Այդ երկու երկրների դիտանկյունից եվրոպական համատեղ բանակ ձևավորվելը ներկա պայմաններում սպառնալիքները դիմագրավելու համար անխուսափելի են համարվում: ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով Եվրոպայում քաղաքական ու անվտանգության պայմանների փոփոխությունն է նկատվում: Գերմանիայի ու Ֆրանսիայի դիտանկյունից ԵՄ-ն ՆԱՏՕ-ից առանձին, անվտանգության պաշտպանության, հավանական սպառնալիքները դիմագրավելու և անվտանգության հետ կապված զարգացումներին արագ արձագանքելու համար անկախ բանակ պիտի ունենա: ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով թվում էր, որ եվրոպական բանակի ճամբին առկա գլխավոր արգելքը վերցվում է, սակայն Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը վկայում է, որ Լոնդոնը նպատակ ունի լրջորեն արգելել եվրոպական բանակի կազմավորումը: Սա զայրույթ է պատճառել ԵՄ-ի գլխավոր անդամների ու հատկապես Գերմանիային: Անկասկած Լոնդոնի հակառակության շարունակվելը հանգեցնելու է Եվրոպայում Բրիտանիայի առավել մեկուսացմանը և եվրոպական մեծ երկրների, հատկապես Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ Բրիտանիայի տարաձայնությունների սրմանը:      

 

 

 

Պիտակ