Հոկտեմբեր 24, 2016 14:18 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Անցած շաբաթ Եվրոպայի մայրցամաքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից էին ԵՄ-ի գագաթնաժողովը, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագրին ընդդիմանալը, ինչպես նաև Նորմանդյան խմբում Ուկրաինայի ճգնաժամի քննարկումը, որոնց համառոտ կերպով կանդրադառնանք մեր հաղորդման ընթացքում:

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն անցած շաբաթ երկօրյա նիստում քննարկեցին եվրոպական այդ կառույցին հուզող կարևոր հարցեր, այդ թվում փախստականների ճգնաժամը, այլ երկրների հետ այդ միության ազատ առևտրի պայմանագրերի ճակատագիրը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը և Սիրիայի ճգնաժամը:

Գագաթնաժողովի առաջին օրվա նիստի քննարկման թեմաներից էր Փախստականների հարցը: Այդ կապակցությամբ եվրոպացի ղեկավարներն ընդգծեցին փախստականների ու հատկապես Աֆրիկայի քաղաքացիների այդ միություն մուտք գործելու  ճանապարհին առավել սահմանափակությունների ստեղծման, ինչպես նաև նրանց իրենց երկրները վերադարձնելու նպատակով ջանքերի ընդլայնման անհրաժեշտությունը:

ԵՄ-ի գագաթնաժողովի քննարկման մյուս թեմա՝ Սիրիայի ճգնաժամը և այդ կապակցությամբ ԵՄ-ի հավանական քայլերն էին: Եվրոպացի ղեկավարներ այդ նիստում Հալեպում ողբերգական վիճակը շարունակվելու դեպքում Սիրիայի և նրա դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի դեմ բոլոր այլընտրանքները նկատի առնելու շուրջ համաձայնության եկան:

Այդուհանդերձ ԵՄ-ի ղեկավարները չկարողացան Հալեպում իրականացվող ռմբակոծությունների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության գալ:

Այն դեպքում երբ փաստերը վկայում են, որ արևմուտքի հովանավորած ահաբեկչական խմբերը պնդում են  Հալեպում հրադադարը խախտելու  վրա, ԵՄ-ն աչքերը փակել է իրողությունների վրա և Հալեպում ահաբեկիչների հետ բախման մեջ չմտնելու կապակցությամբ միայն ճնշում է գործադրում Ռուսաստանի և Սիրիայի կառավարության վրա: Թվում է, որ ԵՄ-ի նման կողմնորոշումը նպատակ ունի արգելք հանդիսանալ, որպեսզի առավել խիստ հարվածներ հասցվեն Հալեպի արևելքում Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների պաշարման մեջ հայտնված ահաբեկչական խմբերին:

-----------------------

Ահաբեկչությանը դիմակայելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու թեմայով Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի ու Մարոկկոյի դատական պաշտոնատարների քառակողմ նիստն անցած շաբաթ գումարվեց Փարիզում: Այդ երկրի դատախազներն ընդգծեցին ահաբեկիչների դեմ գործունյա պայքար մղելու համար տեղեկատվության ու անվտանգության ոլորտներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Նրանք նաև պահանջեցին վերահսկել հեռախոսային կարճ հաղորդագրություններն ու սոցիալական ցանցերում գրառումները:

Նկատի առնելով Ֆրանսիայում ու Բելգիայում ահաբեկչական գործողությունները և ապագայում նման քայլերը կրկնվելու հավանականությունը, հիշյալ բարդությունը դիմագրավող երկրները նման քառակողմ նիստ գումարելով փորձում են կիբեր- միջավայրում, սոցիալական ցանցերում ու նաև հաղորդակցության բնագավառում վերահսկողության խստացմամբ նվազեցնել  ահաբեկչական սպառնալիքների մակարդակը: Մարոկկոյի դատախազը հիշյալ քառակողմ նիստին հրավիրվել է այդ երկրում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության անցյալի, Եվրոպայի հետ այդ երկրի մերձավորության ու նաև Մարոկկոյում ահաբեկչական տարրերի գործունեության ակտիվացման հնարավորության պատճառով:

Դա ի տես այն բանի, որ հավանական ահաբեկչական գործողություններին հետևելու համար եվրոպական երկրներում վերահսկողական քայլերի խստացումն անհատական ու անձնական ազատությունների սահմանափակման ուղղությամբ մտահոգություն է պատճառել իրավապաշտպան կազմակերպություններին:

Իհարկե եվրոպական երկրներ փորձել են պատճառաբանել այդ սահմանափակությունները և այդ թվում Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենն ասել է, որ անձնական տեղեկությունների պաշտպանվածությունը քաղաքացիների հիմնական  ազատություններից է, սակայն ահաբեկչական սպառնալիքները դիմագրավելու համար դատական իշխանությունները նման տեղեկություններին օրինական հասանելիություն ունենալու հնարավորություն պիտի ունենան:

Ներկա ժամանակահատվածում եվրոպական երկրներն ահաբեկչական հարձակումների դիմաց կրավորական դիրքում են հայտնվել և անկարող են ազդեցիկ կերպով դրանց դիմակայել: Այդ թվում Եվրոպայի ոստիկանություն՝ Եվրապոլի գնահատմամբ, որը հիմք ընդունելով Եվրոպայի անվտանգության ոլորտի պաշտոնատարների բանակցությունները հրապարակվել է 8-էջանոց մի զեկույց,որը վկայում է, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների հավանականությունը մեծ է: Չնայած սպառնալիքների լրջությանը եվրոպական երկրների անվտանգության ու տեղեկատվության ոլորտում վերցրած քայլերն ավելի շատ անհատական բնույթ են կրում  և այդ մեթոդի շարունակվելն ահաբեկչական հարձակումների դիմակայման հարցում աղետալի հետևանքներ կարող է ունենալ  այդ երկրների համար:

-------------------------

Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանի ու Եվրամիության անդամ երկրների միջև առևտրի ծավալները նվազել են 2․6 տոկոսով, իսկ Ռուսաստանի հետ՝ աճել: Այդ թեմային է անդրադարձել լրագրող Հրաչ Մելքումյանը:

-------------------------

Անցած շաբաթ Բեռլինում գումարվեց Ուկրաինայի ճգնաժամի հարցով Նորմանդյան խմբի ղեկավարների նիստը: Նորմանդյան խմբի անդամներ՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները Բեռլինում գումարված նիստում ավելի քան հինգ ժամ բանակցեցին Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկարինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առանց լրագրողների ներկայությամբ գումարված նիստում քննարկեցին Ուկրաինայի արևելքի հակամարտության հետ կապված հարցեր:

Ուկրաինայի նախագահը նիստի ավարտին ասաց, որ Նորմանդյան խմբի ղեկավարները համաձայնել են միջազգային ոստիկանության խումբ   Ուկրաինայի արևելքում հակամարտության տարածք համարվող Դոնբաս գործուղելու շուրջ: Պյոտր Պոռոշենկոն նաև տեղեկացրել է մինչև նոյեմբեր ամիսը Ուկարինայի հակամարտության հարցի կարգավորման համար ուղեքարտեզի մշակման մասին:

Նա ի դեպ, ընդգծել է, որ Բեռլինի նիստում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Թվում է, որ Ուկրաինայի ճգնաժամում ներկա փակուղային վիճակը, որն առաջացել է Ուկրաինայի արևելքում բախումները շարունակվելու և «Մինսկ-2» համաձայնագրի կետերը չգործադրվելու պատճառով, Նորմանդյան խմբի ղեկավարներին պարտադրել է, որ չնայած Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում առկա լուրջ լարվածության, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի խիստ հակադրության, փակուղային վիճակից փրկվելու համար նիստ գումարեն Բեռլինում:

Չնայած նրան, որ ավելի քան մեկ ու կես տարի անցնում է 2015 թվականի փետրվարին «Մինսկ-2» համաձայնագրի ստորագրումից, բացի հրադադարի հաստատումից և բախման տարածքներից միջին ու խոշոր տրամաչափի սպառազինության դուրս բերումից  հրադադարի համաձայնագրի գործադրման ուղղությամբ դեռ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել:

----------------------------------------

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քրենն անցած շաբաթ նկատի առնելով բանակցությունների արդյունքներն ու առկա ծրագրերը ներկա պայմաններում անհավանական համարեց «Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում առևտրական ու ներդրումային համագործակցության» անվան ներքո ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի հետ համաձայնությունը:

Նա ընդգծել է, որ այս պահին անհրաժեշտ է հիմնական վերատեսության ենթարկել ԵՄ-ի առևտրական քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ այլևս չի ցանկանում, որպեսզի Կանադայի հետ ազատ առևտրի պայմանագրի նման ուշացումով հարցերի պարզաբանման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:

ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի ազատ առևտրի պայմանագրի շուրջ տարաձայնությունները բացահայտվեցին Բրյուսելում գումարված ԵՄ-ի գագաթնաժողովում:

ԵՄ-ի որոշ հզոր երկրներ ցանկանում են, որ ինչքան շուտ ազատ առևտրի պայմանագիր կնքվի ԱՄՆ-ի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկություն է հայտնել, որ այդ համաձայնագիրն ինչքան շուտ արդյունավորվի, ինչին դեմ է էկոնոմիկայի նախարար և կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը,  և ձախողած համարելով ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները, այդ հարցում պատասխանատու է ներկայացրել Վաշինգտոնին: Եվրոպական շատ երկրներ, այդ թվում Ավստրիան, Ֆրանսիան ու Բելգիան էլ հրաժարվելով այդ համաձայնագրից հակառակել են դրան: Հիշյալ հակառակության համար հիմք է ծառայում ներդրողների, արդյունաբերության, գյուղատնտեսության ու ծառայությունների բաժինների ու նաև եվրոպացի քաղաքացիների վրա այդ համաձայնագրի գործադրման հավանական հետևանքները:

 

 

 

 

Պիտակ