Հոկտեմբեր 31, 2016 17:17 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձությունների քննարկմանը:

Իսպանիայի վարչապետության պաշտոնի թեկնածու Մարիանո Ռախոյը շաբաթ գիշեր վստահության ձայն ստանալով Իսպանիայի խորհրդարանից չորս տարով վերահաստատվեց այդ պաշտոնում: Նա հինգշաբթի գիշեր տեղի ունեցած առաջին քվեարկության ժամանակ շահել էր 170 կողմ և 180 դեմ ձայներ, սակայն շաբաթ գիշեր կայացած քվեարկության արդյունքում 170 կողմ, 111 դեմ և 68 ձեռնպահ ձայներով կարողացավ իր ձեռքն առնել կառավարության ղեկը և վերջ տալ Իսպանիայում քաղաքական ճգնաժամին: Թվում է, որ Ռախոյի վարչապետության նոր շրջանը սկսվելով նա քաղաքական նոր պայմաններ է դիմագրավելու: Առաջին հերթին հարավային Եվրոպայի այս երկրում անցած տասն ամսվա քաղաքական փակուղային վիճակն ապացուցեց, որ այլևս իր ավարտին է հասել երկու հզոր կուսակցություններ՝ Ժողովրդային աջակողմյան և Սոցիալիստական ձախակողմյան կուսակցությունների բացարձակ տիրապետության շրջանը և հատկապես քաղաքական երկու նոր կուսակցությունների՝ աջակողմյան «Սիվդադանոս» և ձախ-արմատական «Պոդեմոս» կուսակցությունների երևան գալով պարզ դարձավ, որ առանց երկու կուսակցությունների համաձայնությունը շահելու գլխավոր կուսակցություններն անկարող են լինելու կոալիցիոն կառավարություն ձևավորել: Քաղաքական այս ճգնաժամում ուշագրավ մյուս կետը Իսպանիայի Սոցիալիստական կուսակցության թուլացումն էր, որ չնայած Ռախոյի կրկին իշխանության հասնելու հետ իր համառ ընդդիմությանն ի վերջո պարտավորվեց համաձայնել դրան: Միևնույն ժամանակ Ռախոյն իր պաշտոնավարության նոր շրջանում տնտեսական բնագավառում մեծ մարտահրավերներ է դիմագրավելու: Չնայած 2008 թվականից ի վեր տնտեսական ճգնաժամի մատնված Իսպանիայի ֆինանսական ու տնտեսական վիճակի համեմատական բարելավման, այդ երկիրը դեռ շարունակում է դիմագրավել տնտեսական բարդություններ, որոնցից գլխավորներն են ԵՄ-ի կողմից հստակեցված շեմը գերազանցող բյուջեի դեֆիցիտը և ծավալուն գործազրկությունը:

------------------

Ստամբուլի հայ համայնքում տարիներ շարունակ քննարկվող նոր պատրիարքի ընտրության հարցը կարծես հանգուցալուծում է ստանում:

Նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն այլևս հիշատակվելու է իբրև «Հանգստյան կոչված պատրիարք», այլ կերպ ասած՝ նա թոշակի է անցնում: Թեմային անդրադարձել է լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

------------------------

Եվրախորհրդարանի պատգամավորները վատատեսությամբ  են մոտենում ԵՄ-ի ներկա իրավիճակին և այդ միության մեջ ծավալուն բարեփոխումների պահանջ են ներկայացնում: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ԵՄ-ի ներկա պայմանները մտահոգիչ ու ցավալի է բնութագրել: Շուլցի ընդգծմամբ միությունը գտնվում է փլուզման սեմին և  այդ վտանգի իրականություն դառնալը պատմական մեծ բացթողում կլինի: Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլմար Բրուքն ընդգծել է, որ Brexit-ի հարցն ու Կանադայի հետ ԵՄ-ի ազատ առևտրի պայմանագրի վավերացման գործընթացը կրկին երևան են բերել ԵՄ-ում շտապ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: ԵՄ-ի այդ երկու բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարությունները վկայում են ԵՄ-ում լուրջ բարդությունների գոյության մասին և կարող են վտանգել ողջ միության գոյությունը: Փախստականների հարցի, ինչպես նաև ֆինանսական բարդությունների և գործազրկության նման ճգնաժամեր, որոնք ազգայնական հակումների սրման պատճառ են դարձել, միավորված Եվրոպայի հետ հաշտ չեն: Եվրոպացի այդ պաշտոնատարների դիտանկյունից ԵՄ-ի ճգնաժամերի դիմակայումը հնարավոր է լինելու եվրոպական համախոհության հիմքի վրա շտապ ու ծավալուն բարեփոխումների իրագործմամբ: Ներկայումս Եվրոպայի գլխավոր բարդությունը փախստականների ճգնաժամն է, որի կարգավորման համար որևէ հեռանկար գոյություն չունի: Այդ ճգնաժամը ԵՄ-ի երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: Միևնույն ժամանակ եվրոպական ասոցացման խորհրդանիշներից համարվող Շենգենյան պայմանագիրն այսօր հանգուցվել է փախստականների ճգնաժամին: ԵՄ-ի դիմագրաված մյուս խնդիրը որոշ երկրներում կենտրոնախույս հակումներն են, որոնք ԵՄ-ից Բրիտանիայի հեռացմամբ առավել սրվել են:

---------------------------

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հակազդեց այդ երկրի նախագահի Ղրիմ կատարած այցի հանդեպ Ուկրաինայի իշխանությունների բողոքին: Լավրովը հինգշաբթի օրը պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստան կատարած ուղևորության դեմ Ուկրաինայի բողոքին ասաց, որ Ռուսաստանի պաշտոնատարները ազատ են առանց ուրիշից թույլտվություն խնդրելու ուղևորվել ցանկացած վայր: Պուտինը չորեքշաբթի օրը տարածաշրջանային նիստի մասնակցելու նպատակով Ղրիմի կենտրոն Յալտա ուղևորվեց: Ուկրաինայի ԱԳ նախարարը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կառույցին հղած նոտայում բողոքեց Պուտինի Ղրիմ կատարած ուղևորության դեմ: Մեծամասնության ռուս բնակչությամբ Ղրիմը և նավահանգստային Սևաստոպոլ քաղաքը 2014 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հանրաքվեում Ուկրաինայից մասնատվելու և Ռուսաստանին կցվելու ցանկություն հայտնեցին: Ղրիմի շուրջ Ռուսաստանի և արևմուտքի միջև հակամարտությունը ոչ միայն վերջ չի գտել, այլ թևակոխել է նոր փուլ: Մոսկվայի դիտանկյունից Կիևը Ղրիմը Ռուսաստանին կցվելու հետ հակառակելուն զուգահեռ ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով իրավիճակն անկայունացնել և անապահով դարձնել Ղրիմում, որպեսզի այդպիսով հող պատրաստի Ղրիմի բնակչության դժգոհության ու ընդվզման համար: Պուտինը հավատացած է, որ Ուկրաինայի գաղտնի ծառայությունները Ղրիմում խափանարար քայլեր իրականացնելով ցանկանում են հասարակական կարծիքն ապակողմնորոշել այդ երկրի ներքին վիճակից: Մոսկվան էլ փոխադարձաբար տարբեր քայլերի դիմելով փորձում է իր տիրապետության հիմքերն ամրացնել Ղրիմում, որի շրջագծում պիտի համարել որպես Ռուսաստանի գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնատար Պուտինի հաճախակի այցերը Ղրիմ:

----------------------

Եվրոպական հինգ երկրներ հետևելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի եռամյա պատժամիջոցների քաղաքականությանը վեցամսյա ժամկետով երկարաձգեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը: ԵԽ-ն երեքշաբթի օրը հայտարարեց, որ Նորվեգիան, Լիխթն Շտայնը, Ալբանիան և Ուկրաինան պատժամիջոցների երկարաձգման որոշում են ընդունել: Այսպիսով եվրոպական 34 երկրներ գործադրում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարներ պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարաձգման պատճառը Ուկրաինայի բախումների վերջ տալու նպատակով 2015 թվականի փետրվարին կնքված համաձայնագիրը լիարժեքորեն չգործադրվելն են հայտարարել:

-----------------------------

Եվրահանձնաժողովը հաստատեց Շենգենյան գոտու ներքին սահմանների վերահսկման երկարաձգումը: ԵՄ-ի գործադիր մարմինը երեքշաբթի օրը համաձայնեց Շենգենյան գոտու ներքին սահմանների վերահսկման եռամսյա երկարաձգմանը: Եվրոպայում փախստականների ճգնաժամը սրվելով Շենգենյան պայմանագրի գործադրումը շարունակվելու շուրջ տարաձայնությունը լուրջ պառակտում է առաջացրել ԵՄ-ի երկրների միջև: Հիմնականում Եվրոպայի արևելյան ու կենտրոնական փոքր երկրներն ու նաև հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ ցանկանում են սահմանափակել ու նույնիսկ առկախել Շենգենյան պայմանագրի գործադրումը և այդպիսով կանխել փախստականներ մուտքն իրենց տարածքները: Փոխադարձաբար մի շարք երկրներ այդ թվում Հունաստանն ու Գերմանիան դեմ են Շենգենյան պայմանագրի սահմանափակմանն ու առկախմանը և հավատացած են այդ դեպքում ԵՄ-ն փլուզման սեմին կկանգնի: Նկատի առնելով Շենգենյան պայմանագրի խաթարման վտանգավոր հետևանքները ըստ երևույթին Եվրահանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ որոշ զիջումների գնալով և որոշ ժամանակահատվածի համար պայմանագրի գործադրումը բացառելով որոշ երկրների համար, պահպանել այս պայմանագրի գոյությունը: Եվրահանձնաժողովը մի առ ժամանակ ազդարարել էր, որ Շենգենյան պայմանագրի փլուզման դեպքում դրա տնտեսական բեռը առաջիկա 10 տարիներում կարող է մեկ տրիլիոն 400 միլիարդ դոլարի հասնել:

-------------------------

Երկուշաբթի օրվանից պաշտոնապես սկսվեց Ֆրանսիայի հյուսիսային Քալեի տարածքում գտնվող ջունգլիների գաղթակայանից հազարավոր փախստականների տարհանման գործողությունը: Համաձայն Ֆրանսիայում տեղյակ աղբյուրների հայտարարության Քալեի գաղթակայանում հաստատված էին 6000-ից 8000 փախստականներ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի վերջերին խոստացել էր մինչև տարեվերջ փակել Քալե քաղաքում ստեղծված գաղթակայանը: Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ Քալե գաղթակայանն ավերելուց հետո նպատակ ունի փախստականներին բնակեցնել Ֆրանսիայի տարածքում փախստականների ընդունման 160 կենտրոններում: Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքը մի առ ժամանակ առաջվանից հազարավոր փախստականների բնակության վայրն էր դարձել, ովքեր առիթ էին սպասում, որպեսզի ծովի կամ Մանշի թունելի ճանապարհով Բրիտանիա գնալ: Թեև փախստականները երկար ժամանակ է ինչ հումանիտարական ամենածանր պայմաններում բնակվում են Քալեի տարածքում, սակայն մի կողմից փախստականներին չընդունելու շուրջ Ֆրանսիայի ու Բրիտանիայի միջև համաձայնության և միևնույն ժամանակ այդ տարածքում բարդություններն ու գաղթակայանի բնակիչների բողոքները սրվելու, ինչպես նաև Քալեի բնակիչների բողոքների պատճառով ի վերջո Ֆրանսիայի կառավարությունը որոշում ընդունեց փակել այդ տարածքում ստեղծված գաղթակայանները: Ֆրանսիայի կառավարությունն այն պայմաններում է այդ գաղթակայանը փակելու որոշում ընդունել, երբ այդ երկիրը շարունակ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության հավակնությամբ է հանդես գալիս, իսկ այսօր ամենաանմարդկային որոշումներն է ընդունում ու գործադրում փախստականների պարագային:

 

 

Պիտակ