Նոյեմբեր 07, 2016 15:00 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում թռուցիկ հայացք ենք նետելու այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին Իսպանիայում նոր կառավարության ձևավորումը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու մասին այդ երկրի գերագույն դատարանի վճիռը, փախստականների իրավիճակի մասին մտահոգությունները և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի զորավարժությունները:

 

Անցած շաբաթ ամիսներ տևած քաղաքական փակուղային վիճակից հետո Իսպանիայի նոր կառավարությունը սկսեց իր աշխատանքը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի նոր կառավարությանն անդամակցում են 8 տղամարդ և 5 կին նախարարներ, որոնք անցած ուրբաթ օրը երդվեցին այդ երկրի նախագահ Ֆիլիպ վեցերորդի ներկայությամբ:

Իսպանիան վերջին տասն ամիսներին հայտնվել էր քաղաքական փակուղային վիճակում: Նոր կառավարության ձևավորման հարցը հանդիպել էր Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովուրդ կուսակցության կողմից կառավարության ձևավորման հետ այլ կուսակցությունների հակառակության: Ի վերջո Սոցիալիստ աշխատավորական կուսակցության ղեկավար կադրերում տեղի ունեցած փոփոխությամբ և «Սիվդադանոս» կամ «Քաղաքացիներ» կուսակցության հետ Ռախոյի սեղմ խորհրդակցությունների արդյունքում նոր կառավարության հետ խորհրդարանի համաձայնության համար հող պատրաստվեց: Նոր կառավարության ձևավորումը Իսպանիայում ճգնաժամն ավարտվելու իմաստով չէ և այս երկիրը շարունակում է դիմագրավել քաղաքական ու տնտեսական բարդություններ: Նկատի առնելով, որ Իսպանիայի նոր կառավարության դիմագրաված գլխավոր բարդությունը տնտեսական խնդիրներն են, Իսպանիայի վարչապետը հստակ կերպով հայտարարել է, որ իր նոր կառավարության գերակայությունը լինելու է տնտեսական պայմանների բարելավումը:

------------------------

ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու մասին այդ երկրի գերագույն դատարանի վճիռն անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էր:

Բրիտանիայի գերագույն դատարանն անցած հինգշաբթի օրը Brexit-ի մասին բանակցությունների սկսվելը պայմանավորեց խորհրդարանի վավերացմամբ: Դատարանը հայտարարեց, որ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյն առանց այդ երկրի Համայնքների պալատի կողմ կարծիքն ունենալու չի կարող գործադրման հանձնել ԵՄ-ն լքելու հետ կապված Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը և բանակցություններ սկսել Բրյուսելի հետ:

Միևնույն ժամանակ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն էլ կառավարությանը կոչ արեց հարգել Brexit-ի մասին գերագույն դատարանի ընդունած որոշումը:  

Թվում է թե Brexit-ի կապակցությամբ Բրիտանիայի գերագույն դատարանի վճռի հրապարակումը շրջադարձային պիտի համարել աղմկահարույց այս ծրագրի իրագործման հարցում: Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ հիմք ընդունելով 2016 թվականի հունիսի 23-ին հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվեց ԵՄ-ը լքելուն, դրա գործադրումը անհրաժեշտ է համարվում և Համայնքների պալատի վավերացման կարիք չի զգացվում: Դա ի տես այն բանի, որ Brexit-ի մեծ թվով ընդդիմադիրներ պահանջում են այդ մասին ստանալ խորհրդարանի տեսակետը, հատկապես որ Brexit-ի գործադրումը լուրջ ու ուշագրավ ազդեցություն կարող է ունենալ թե Բրիտանիայի, թե ԵՄ-ի և թե  համաշխարհային տնտեսության վրա:

------------------

Հայաստան - ԵՄ շրջանակային համաձայնագիրը հավանաբար կստորագրվի 2017-ի առաջին եռամսյակում: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Այդ թեմային է անդրադարձել լրագրող Հովհաննես Մովսիսյանը:

-------------------

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միաժամանակ կազմակերպված զորավարժությունները Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էին:

Անցած շաբաթ մեկնարկեց ՆԱՏՕ-ի «Մոնտենեգրո-2016» զորավարժությունը: Զորավարժությանը ներգրավված էին  ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրի  և դաշինքի չորս գործընկեր՝ Վրաստանի, Ալբանիայի, Ուկրաինայի և Իսրայելի  680 զինծառայողներ: Մինչև  նոյեմբերի 4-ը տևած զորավարժության ընթացքում զինծառայողները մասնակցեցին քիմիական հարձակումներին և բնական աղետներին դիմակայելու գործողություններին:

Անցած չորեքշաբթի օրը նաև սկսվեց Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ զորավարժությունը: Բալկաններում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի զորավարժությունների միևնույն ժամանակ անցկացումը մեծ նշանակություն ունի: Քանի որ Բալկաններում տիրում են տարբեր ճգնաժամեր և անկայուն իրավիճակ: Այդ զորավարժություններն այն դեպքում են անցկացվում, երբ արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածությունը հասել է բարձրակետին և կողմերը փորձում են իրենց ռազմական դիրքերն ամրապնդել այդ տարածաշրջանում: ՆԱՏՕ-ն փորձում է ընդլայնվել դեպի արևելյան Եվրոպա և այս կապակցությամբ 2015 թվականի դեկտեմբերին Մոնտենեգրոյին  պաշտոնապես  հրավեր ուղղվեց  ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար ,իսկ 2016 թվականի մայիսին Մոնտենեգրոն այդ կառույցում  դիտորդի կարգավիճակ ստացավ: Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ի զորավարժությունը կարելի է Բալկանյան տարածաշրջանի այդ երկրի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործնական ցուցադրումը համարել: Ռուսաստանը միշտ բողոքել է  Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ և դա դիտել է,որպես ՆԱՏՕ-ի կողմից թշնամական քայլ: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը Բալկաններում իր դաշնակից Սերբիայի հետ միաժամանակ զորավարժություն անցկացնելով, հակադարձել է այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը: Սերբիայի կառավարությունը խստորեն դեմ է ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը,քանզի այդ երկիրը մի ժամանակ Սերբիայի մաս է կազմել և 2006 թվականին անկախություն է հռչակել: Մոնտենեգրոյի կառավարությունը բազմիցս իր ցանկությունն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի համար կարևոր է այն առումով, որ գտնվում է Բալթյան տարածաշրջանում, Եվրոպայի արևելքում ու Ռուսաստանի արևմուտքում:

-----------------------------

Միջազգային ներում կազմակերպությունն անցած շաբաթ խիստ քննադատելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարեց, որ նա հակառակ իր տված խոստումներին հստակ ու վճռակամ կերպով պայքար չի մղում Գերմանիայում ցեղապաշտության դեմ: Իրավապաշտպան այս կազմակերպության ակնարկը վերաբերում է «Նացիոնալ-սոցիալիստական կորիզ» կոչվող նեոնացիսական մի խմբի ոճրագործությունների դեմ պայքար ծավալելու հարցում Մերկելի խոստումնադրժությանը: Գերմանիայի կանցլերը 2012 թվականն ընդհատակյա այս կազմակերպության զոհերի հիշատակի մեծարմանը նվիրված հանդիսության ժամանակ իր ելույթում խոստացել էր թափանցիկ ու լիարժեք հետաքննություն իրականացնել ահաբեկչական այս բարդ կազմակերպության նկատմամբ, ինչն իրականություն չի դարձել:

Սա առաջին անգամ չէ, որ Գերմանիայում ցեղապաշտության հարցը քննադատության է արժանանում: 2014 թվականի փետրվարին ԵԽ-ն Գերմանիայի կառավարությանը խիստ քննադատության ենթարկեց օտարամերժության ու ցեղապաշտության դեմ պայքարի հարցում թերանալու պատճառով և այդ կապակցությամբ զգուշացրեց այդ երկրի իշխանություններին: Միջազգային ներում կազմակերպության ընդգծմամբ փաստերը վկայում են Գերմանիայում արմատական ու խորացած ցեղապաշտության գոյության մասին, որը նույնիսկ «Նացիոնալ-սոցիալիստական կորիզ» ընդհատակյա կազմակերպության համար ցեղապաշտական քայլեր իրականացնելու ենթահող է պատրաստել:

--------------------------

Անցած շաբաթ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ ԵՄ-ին մեղադրեցին փախստականների իրավունքներն անտեսելու և այդ միության հարավային սահմաններում հազարավոր փախստականների մահվան հարցում դերակատար լինելու մեջ: Այս ուղղությամբ «Էմիգրանտների օժանդակության միջազգային կազմակերպություն» կոչվող հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ վերջին միջադեպերը, որոնց ընթացքում կրկին մի քանի նավեր խորտակվեցին Լիբիայի ու Իտալիայի ջրերում 2016 թվականի սկզբից սպանված փախստականների թիվը հասցրել են 4220 հոգու: Այդ թիվը գերազանցում է 2014 և 2015 թվականներին զոհված էմիգրանտների ընդհանուր թվին:

Ինչպես նաև Միջերկրական ծովում անօրինական էմիգրանտներին օժանդակություն կատարող կազմակերպություններից MOAS-ը, որի կենտրոնը գտնվում է Մալտայում, քննադատեց այս կապակցությամբ ԵՄ-ի գործունեությունը և ԵՄ-ին կոչ արեց բարեփոխել փախստականների հանդեպ իր վերաբերմունքը:

Միջազգային ներում կազմակերպության վերջին զեկույցների համաձայն Իտալիայի ոստիկանության ուժերի սպաները էմիգրանտների ու փախստականների հարցով իրենց ծառայությունների ժամանակ նրանց նկատմամբ կտտանքներ են գործադրել:

Անօրինական էմիգրանտների ու փախստականների հանդեպ ԵՄ-ի երկրների անվայել վերաբերմունքի և նրանց հանդեպ միջոցառումների խստացման, հատկապես Միջերկրական ծովում նրանց նավերի հետախուզման մասին իրավապաշտպան կազմակերպությունների վերջին զեկույցները քողազերծել են մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ այդ երկրների անմարդկային վերաբերմունքը:

 

 

 

 

 

Պիտակ