Նոյեմբեր 28, 2016 14:37 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:

Եվրոպայի կենտրոնական բանկն իր կիսամյա զեկույցում նկատի առնելով մի շարք հարցեր, այդ թվում ԱՄՆ-ի տնտեսական ապագա քաղաքականությունների հանդեպ անվստահությունը , Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում տնտեսական քաղաքականության անորոշությունը, ազդարարեց Եվրոգոտում ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգների կապակցությամբ : Եվրոպայի կենտրոնական բանկի գնահատման համաձայն Եվրոգոտում ֆինանսական անկայունության հետ կապված սպառնալիքները կրկին մեծացել են: Իհարկե այս զեկույցում ընդգծվել է, որ Եվրոգոտու ֆինանսական համակարգն անցած վեց ամիսների ընթացքում չնայած իրարահաջորդ ցնցումներին, շարունակել է մնալ դիմադրող ու ճկուն: Թվում է, որ եվրոպական կառույցներն, այդ թվում Եվրոպայի կենտրոնական բանկը, որը պարտականություն ունեն համադրել ԵՄ-ի ու հատկապես Եվրոգոտու ֆինանսա-արժութային քաղաքականությունները, խիստ մտահոգված են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության համար, ինչը պայմանավորված է նախընտրական քարոզարշավում ԱՄՆ-ի տնտեսության մեջ հիմնական բարեփոխումներ կատարելու նրա խոստումներով: Նկատի առնելով ԱՄՆ-ի տնտեսության և եվրոպական տնտեսությունների փոխկապակցվածությունն անկասկած ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականություններում ու բիզնես միջավայրում ցանկացած փոփոխություն կարող է դրական կամ բացասական հետևանքներ ունենալ եվրոպական երկրների և հատկապես ԵՄ-ի տնտեսության համար: Թրամփի հակառակությունը Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում առևտրական ու ներդրման բնագավառում համագործակցության անվան տակ ամփոփված ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հետ վստահաբար բացասական ազդեցություն է գործելու ԵՄ-ի ու հատկապես Եվրոգոտու անդամ երկրների տնտեսական ծաղկման վրա: Հատկապես որ այդ պայմանագրի կողմնակիցների համոզմամբ առևտրական այդ համաձայնագրի գործադրմամբ ԱՄՆ-ի հետ եվրոպական երկրների առևտրաշրջանառությունը կբարձրանա տարեկան 100 միլիարդ եվրոյի և կհանգեցնի 800 միլիոն բնակչությամբ աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտու ստեղծմանը:

-----------------------

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեների մեծամասնությամբ հինգշաբթի օրը հաստատեցին Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը: Թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-------------------

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարության ու ներքին հարցերի կոմիտեն հինգշաբթի օրը հովանավորեց անվտանգության հարցերում և ահաբեկչության հետ կապված հետաքննությունների գծով ԱՄՆ-ի հետ տեղեկությունների փոխանակման համաձայնությունը: Այսպիսով Եվրախորհրդարանի դեկտեմբերի 1-ին գումարվելիք նիստում այդ համաձայնության վավերացման համար հող նախապատրաստվեց: Համաձայնությունը պաշտպանում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի դատական իշխանությունների և ոստիկանության ուժերի միջև անհատական տեղեկությունների, այդ թվում անվան, հասցեի և դատապարտվածության անցյալի մասին փաստերի փոխանակումը: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համաձայնությունը նպատակ ունի պաշտպանել երկու կողմի քաղաքացիների ու պետական պաշտոնատարների տեղեկությունների գաղտնիությունը: Այս համաձայնության կետերի հիման վրա եվրոպացի քաղաքացիներ ԱՄՆ-ի դատարաններում քննվող գործերում ամերիկացի քաղաքացիներին հավասար իրավունքներ կունենան: ԵՄ-ի իշխանությունների դիտանկյունից սա եվրոպացի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրագործման ուղղությամբ կարևոր հառաջընթաց է համարվում: Այս համաձայնությունը կայացավ նրանից հետո, երբ 2013 թվականին եվրոպացի պաշտոնատարների ու քաղաքացիների պարագային ԱՄՆ-ի իրականացրած ծավալուն լրտեսությունը երկու կողմի հարաբերություններում լարվածություն առաջացրեց և լուրջ մտահոգություններ ծագեցին եվրոպացի ու ամերիկացի քաղաքացիների անձնական սահմանների պաշտպանվածության կապակցությամբ: Եվրոպական երկրներն ընդգծում են իրենց քաղաքացիների անձնական տեղեկությունների պաշտպանվածությունը:

--------------------

Եվրախորհրդարանի պատգամավորները մի բանաձև ընդունելով դատապարտեցին Ռուսաստանի հակաեվրոպական քարոզչությունը: 304 կողմ, 179 դեմ և 208 ձեռնպահ ձայներով վավերացված այս բանաձևում խիստ քննադատության է ենթարկվել Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ իրականացվող քարոզչությունը: Նախագծում որպես Ռուսաստանի հակաեվրոպական քայլերի նմուշ են ներկայացվել Ռուսաստանի ներազդեցության պահպանման նպատակով սխալ տեղեկությունների փոխանցումը և կամ ԵՄ-ում պառակտման առաջացմանն ուղղված ջանքերը: Հակառուսական այս բանաձևի ընդունումը կարելի է քարոզչական ու հոգեբանական պատերազմի բնագավառում Ռուսաստանի դեմ արևմուտքի ծավալուն քայլերի նոր փուլի մեկնարկը համարել: Իրականության մեջ  Մոսկվան շարունակ քննադատել է Ռուսաստանի դեմ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջամտողական քայլերը և արևմուտքցիներին մեղադրել է Ռուսաստանի ներքին հարցերին միջամտելու և հատկապես 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի ժողովրդին ընդվզման կոչեր անելու մեջ, իսկ հիմա Եվրախորհրդարանը հավակնում է, որ Ռուսաստանը ծայրահեղ աջակողմյան հոսանքներին, ինչպես նաև ԵՄ-ին դեմ ու անջատականներին կուսակցություններին ու խմբերին հրահրելու համար աշխատանքի է անցել և օգտվում է տարբեր մեթոդներից ու միջոցներից, որոնց շարքում են գտնվում «Ռաշա Թուդեյ» բազմալեզու հեռուստակայանը, լրատվական գործակալությունները, սոցիալական ցանցերն ու ինտերնետային խուլիգանները: Ռուսաստանը խիստ կերպով արձագանքեց այս բանաձևին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ԶԼՄ-ների դեմ սահմանափակումների գործադրումը ժողովրդավարության պարագային արևմուտքի տեսակետների սասանման և արևմտյան հասարակություններում ժողովրդավարության մասին գոյություն ունեցող սխալ ընկալման վկայությունը համարեց:

------------------------

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծելով ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացի իրագործման ուղղությամբ իր կառավարության վճռակամությունը հայտարարեց, որ Brexit-ի կապակցությամբ չպիտի նոր հանրաքվե կազմակերպվի: Նա ընդգծեց, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը մինչև 2017 թվականի մարտ ամսվա ավարտը գործադրման կհանձնվի: Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդն էլ չորեքշաբթի օրը բյուջեի զեկույցը Համայնքների պալատին հանձնելիս բացահայտեց, որ Brexit-ի պատճառով այդ երկրի կառավարությունը պարտավորելու է շուրջ 59 միլիարդ ֆունտ հավելյալ վարկ ստանալ: Համոնդն ասել է, որ պետական պարտքի հավելումը պայմանավորված է լինելու մինչև 2020 թվականը Brexit-ի հետևանքով երկրի տնտեսական աճի կրճատմամբ: Brexit-ն ու նրա գործադրումն այս օրերին տարբեր մարտահրավերներ են դիմագրավում: Մի կողմից Brexit-ն ընդդիմադիրների կողմից հարցականի տակ է գնացել և նրանք մերժելով հանրաքվեի արդյունքները պահանջում են, որ դա քննարկման դրվի Համայնքների պալատում: Բրիտանիայի գերագույն ատյանը կողմ է քվեարկել այս դիմումին, իսկ Բրիտանիայի կառավարությունը դիմել է վճռաբեկ դատարան: Այդուհանդերձ դժվար թե Բրիտանիայի գերագույն ատյանն իր որոշման մեջ փոփոխություն մտցնի:

-----------------------

Ֆրանսիայի հանրապետականների կուսակցության ներքին ընտրության կայացմամբ մեկնարկեց առաջիկա տարի կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների գործընթացը: Շուրջ 4 միլիոն քվեարկողների մասնակցությամբ տեղի ունեցած ներկուսակցական այս ընտրության արդյունքում Ֆրանսայի հանրապետականների կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին չկարողացավ երկրորդ փուլ անցնել և մյուս երկու թեկնածուների դիմաց պարտություն կրեց: Ֆրանսիայի նախկին վարչապետ և խորհրդարանի ներկա պատգամավոր Ֆրանսուա Ֆիոնը ձայների ավելի քան 42 տոկոսը, իսկ նախկին վարչապետ Ալեն Ժուփեն ձայների 26 տոկոսը շահելով ընտրություններում զբաղեցրեցին առաջին և երկրորդ տեղը և անցան երկրորդ փուլ: Հառաջիկա շաբաթ կայանալու է Ֆրանսիայի աջակողմյանների ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը: Վերջնական հաղթողը ստանձնելով հանրապետականների թեկնածությունը հառաջիկա նախագահական ընտրություններում մեծ հավանականությամբ պարտավոր է լինելու մրցել Ֆրանսիայի Ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարիան Լոփանի հետ: Այդ կուսակցության թեկնածուներն իրենց հանձնառու են համարում Ֆրանսիայի անվտանգության մակարդակի բարձրացման և ռազմական կարողության ընդլայնման ուղղությամբ, սակայն Եվրոպայի դիմագրաված մարտահրավերների կարգավորման, ինչպես նաև Սիրիայի հետ կապված միջինարևելյան քաղաքականությունների հարցով տարաձայնություններ ունեն: Փաստերը վկայում են, որ առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանս ունի հանրապետականների թեկնածուն, սակայն նկատի առնելով աշխարհում սկսված նոր գործընթացը նաև չի կարելի անտեսել աջակողմյան կուսակցությունների հաղթանակի հավանականությունը: Ֆրանսիայում փոփոխությունների կարիքը շոշափելի է, որն ընդգծում են ֆրանսիական բոլոր կուսակցությունները:

 

 

 

Պիտակ