Դեկտեմբեր 05, 2016 17:33 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին Ավստրիայում կազմակերպված ընտրություններն ու Իտալիայում տեղի ունեցած հանրաքվեն,  Ֆրանսիայի ընտրություններին թեկնածությունը դնելուց Օլանդի հրաժարումը, Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ստորագրումը և Եվրոպայի համատեղ պաշտպանության հիմնադրամի ստեղծումը:

Անցած շաբաթվա վերջին օրերին Իտալիայի ժողովուրդը մասնակցեց այդ երկրում սահմանադրական բարեփոխումների աղմկահարույց հանրաքվեին: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Իտալիայի Սահմանադրության մեջ ամենակարևոր փոփոխությունը համարվող այս բարեփոխումների նպատակն է Սենատը վերածել 315 անդամներով տարածքային խորհրդարան կոչվող ավելի փոքր կառույցի:

«Ռենցի-Բուսկի» բարեփոխումներ կոչվող այս նախագծի համաձայն սահմանափակվում են Սենատի լիազորությունները և հիմնականում առնչվելու են նահանգներին ու քաղաքապետարաններին: Իրականության մեջ այս բարեփոխումների արդյունքում վերջ է տրվում Իտալիայում երկխորհրդարան կառույցին:

Այս խորհրդարանն այլևս կառավարություններին վստահության քվե տալու լիազորություն չի ունենալու և կառավարության, նահանգների ու քաղաքապետարանների միջև կապ հաստատելու պարտականությունը ստանձնելով միայն կարող է որոշում կայացնել սահմանադրության ու դրա բարեփոխման հետ կապված օրենքների, հանրաքվեներին վերաբերող օրենքների, քաղաքային օրենքների և տեղական ինքնակառավարման կառույցների ընտրական օրենքի պարագային: Բացի այդ նոր սենատորները խորհրդարանի պատգամավորների նման խորհրդարանական անձեռնմխելիություն կունենան և առանց Սենատի թույլտվության չեն կարող գաղտնալսման և կամ բերման ենթարկվել:

Բարեփոխումների հեղինակ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որ ավելի վաղ իր քաղաքական ճակատագիրը կապել էր հանրաքվեի արդյունքների հետ և հայտարարել էր, որ պարտվելու դեպքում կհեռանա իշխանությունից, այժմ փոխել է իր տեսակետը: Իտալիայի ֆեդերալական կուսակցություն՝ Հյուսիսային լիգան հակառակել է այս բարեփոխումներին, քանի որ համոզված է դրա նպատակն է կենտրոնական կառավարության իշխանությունը տարածել ավելի շատ տարածքների վրա: Ինչը նշանակում է, որ Իտալիայի 20 տարածքները պիտի իրենց լիազորությունները փոխանցեն կենտրոնական կառավարությանը:

Սահմանադրական բարեփոխումներին դեմ են հանդես եկել ու այն վտանգավոր են բնութագրել Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած աջակողմյան չափավորական կուսակցություն՝ «Ֆորզա Իտալիա»-ն և Իտալիայի Հինգ աստղ շարժման առաջնորդը:

------------------------------

Ավստրիայի ժողովուրդն էլ անցած շաբաթավերջին մասնակցեց նախագահական ընտրությունների: Ընտրություններում մրցեցին ձախակողմյան հակումներով անկախ թեկնածու Ալեքսանդր Ֆոն դեր Բլենը և աջակողմյան Ազատություն կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերը:

Ավստրիայի նախագահը ձևական պաշտոն է համարվում, սակայն Հոֆերի հաղթանակը կարող է կարևոր իրադարձություն համարվել Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ու շարժումների համար: Հոֆերի հաղթանակը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Եվրոպայի մայրցամաքում աջակողմյան առաջին նախագահի իշխանության հասնելու իմաստով կլինի:

Ապրիլի 24-ի կայացած ընտրությունների առաջին փուլում Նորբերթ Հոֆերը ձայների խոշոր տարբերությամբ գերազանցեց իր մյուս մրցակիցներին: Ընտրությունների առաջին փուլում Նորբերթ Հոֆերը շահեց ձայների 35, իսկ Ալեքսանդր Ֆոն դեր Բլենը՝ 21 տոկոսը: Ավստրիայում քաղաքական կյանքը վարող սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնյա պահպանողական կուսակցությունների թեկնածուներն ընտրությունների առաջին փուլում պարտություն կրեցին: Նորբերթ Հոֆերը մայիսին կայացած ընտրությունների երկրորդ փուլում ձայների քիչ տարբերությամբ պարտվեց մրցակցից, սակայն ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեցին:

Հոֆերը ներկայացնելով Ավստրիայի Ազատություն կուսակցությունը ձգտում է այնպիսի երկրի կերտմանը, որ անկախ կերպով է տնօրինում իր ճակատագիրը և ձերբազատված է ԵՄ-ի կապանքներից: Նրա գաղափարները գրավիչ են համարվում նրանց համար ովքեր դժգոհ են անդամ երկրների վրա ԵՄ-ի ներազդեցության տարածումից:

-----------------------------

Ֆրանսիայում գործող նախագահի հառաջիկա ընտրություններին իր թեկնածությունը դնելուց հրաժարումն անցած շաբաթ հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ֆրանսուա Օլանդն անցած հինգշաբթի օրը հեռուստատեսային մի ելույթի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է 2017 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելուց: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ ցանկանում է Սոցիալիստական կուսակցությանը հաղթանակի հնարավորություն տալ պահպանողականության և ծայրահեղականության դիմաց: Օլանդն այն պայմաններում է հրաժարվում կրկին Ելիսեյան պալատ մուտք գործելու համար պայքարից, երբ սոցհարցումների արդյունքների համաձայն հինգերորդ հանրապետության ձևավորումից ի վեր իշխանության հասած նախագահների համեմատությամբ ամենաքիչ համակրանքն է վայելում:

Օլանդը 2012 թվականի սեպտեմբերի 9-ին, իշխանության հասնելուց չորս ամիս անց գործազուրկների թվի կրճատման խոստում տվեց: Սակայն ոչ միայն գործազրկությունը չնվազեց, այլև ֆրանսիացիներն ամեն օր գործազուրկների թվի աճի  ականատես եղան:

Սոցիալիստ նախագահը 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումներից հետո խոստացավ չեղարկել երկքաղաքացի ահաբեկիչների ֆրանսիական քաղաքացիությունը, սակայն հանդիպելով մրցակից թևի ու նույնիսկ իր կուսակցության որոշ անդամների հակառակության 2016 թվականի մարտ ամսին պարտավորվեց հետ կանչել այդ նախագիծը:

Ֆրանսիայում աշխատանքի օրենքի բարեփոխումն էլ հանդիպելով ֆրանսիացիների մեծամասնության հակառակության հանգեց 7 ամիս տևած ժողովրդային ցույցերի:

Օլանդի հրաժարումն այն պայմաններում է մտահոգություն առաջացրել չափավորական ձախակողմյանների շարքերում, երբ չափավորական աջ թևը ներկայացնող Ֆրանսուա Ֆիոնը և ծայրահեղ աջակողմյան Մարիա Լը Պենը 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանս ունեն:

----------------------

Վլադիմիր Պուտինն աշխարհին հորդորում է պայքարել իրական, այլ ոչ թե հորինված թշնամու դեմ: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

--------------------

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը կենտրոնացած է Սիրիայի հարցի կարգավորման և այդ երկրի տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի նպատակով միջազգային մեծ կոալիցիայի ձևավորման վրա:

Այս հայեցակարգում ընդգծվել է, որ Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել առանց արտասահմանյան միջամտության Միջին Արևելքում հակամարտությունների քաղաքական միջոցներով կարգավորումն ու նաև Միջին Արևելքը միջուկային սպառազինությունից զերծ տարածքի վերածվելը: Այդ հայեցակարգի համաձայն որպես միջազգային հարաբերությունների կարգավորման կենտրոն որևէ կառույց չի կարող փոխարինել ՄԱԿ-ին: Չնայած տարածաշրջանային պատերազմների վտանգի հզորացման այդ հայեցակարգը միջուկային պատերազմի հավանականությունը թույլ է համարում: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի գլխավոր առանցքներից մեկը արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի կողմից ցանկացած սպառնալիքի կտրուկ դիմագրավումն է: Այդ հայեցակարգում Մոսկվան հայտարարել է, որ չի հանդուրժելու իր վրա ճնշում գործադրելու ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը և իրեն է վերապահում ԱՄՆ-ի ոչ-բարեկամական քայլերին կտրուկ պատասխան տալու իրավունքը: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ԵՄ-ին համարել է Մոսկվայի կարևոր գործընկերը և կողմերի միջև կայուն համագործակցության ցանկություն է հայտնել:

-------------------

Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ստորագրման հետ միաժամանակ հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովը եվրոպական համատեղ պաշտպանական ռազմավարության ամրապնդման նպատակով մտադիր է համատեղ պաշտպանության հիմնադրամ ստեղծել, որտեղ միլիարդավոր եվրո գումար է մուծվելու: Եվրահանձնաժողովն այս քայլով նպատակ ունի ԵՄ-ի անդամ երկրներին մղել պաշտպանական ոլորտին առավել հատկացումներ կատարելու կողմը: Այս նախագծի համաձայն 2021-ից 2027 թվականների կտրվածքում ԵՄ-ի բյուջեից 3.5 միլիարդ եվրո փոխանցվելու է այս հիմնադրամին: Եվրահանձնաժողովը նաև մտադիր է Եվրոպայի ներդրման բանկին թույլատրել ֆինանսավորելու այս հիմնադրամը: Մինչև գործադրման հանձնվելը նախագիծը պիտի վավերացվի Եվրախորհրդարանում ու նաև ԵՄ-ի անդամ երկրների կողմից:

 

 

 

Պիտակ