Դեկտեմբեր 12, 2016 17:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ:«Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրները 2017 թվականի մարտի 15-ից կվերսկսեն փախստականներին Եվրոպայից Հունաստան վերադարձնելու աշխատանքը: Համաձայն Եվրահանձնաժողովի ներկայացրած ծրագրի ԵՄ անդամ երկրները  2017 թվականի մարտից կարող են Հունաստան վերադարձնել Եվրոպայի տարածք մուտք գործած բոլոր փախստականներին: Եվրոպացի պաշտոնատարների ընդգծմամբ նախագծի նպատակն է գործադրել «Դուբլինի պայմանագիր»-ը: Դուբլինի պայմանագիրը փախստականներին ապաստան տալու որպիսության կապակցությամբ ԵՄ-ի քաղաքականության առանցքային փաստաթուղթն է: Այս պայմանագրի համաձայն, փախստականները նախ պիտի ապաստան խնդրեն իրենց մուտք գործած առաջին ապահով երկրում և այլ երկիր ընտրելու իրավունք չունեն:  Եվրահանձնաժողովը նույն պայմանագրի գործադրմամբ է պատճառաբանում ապաստանի  դիմում ներկայացնողների Հունաստան վերադարձվելը: ԵՄ անդամ երկրները Դուբլինի պայմանագրի գործադրման շուրջ տարաձայնություններ ունեն: Նկատի առնելով հարցի բարդությունը ԵՄ-ն պարտավոր է պահպանելով հանդերձ Դուբլինի պայմանագիրը փախստականների ընդունման ներկա գործընթացի պահպանման համար դրա մեջ որոշ փոփոխություն առաջացնել ու դրան համալրել առավել արդար պայմաններով՝ այդպիսով օժանդակություն կատարելով այն երկրին, որը դիմագրավում է փախստականների հոսքի խնդիրը: Այս լուծման ելքը ձախողելու դեպքում երկրորդ այլընտրանքը լինելու է Դուբլինի պայմանագրի չեղարկումը և փախստականներին քվոտաների համաձայն Եվրոպայի տարածքում բաժանելը: Եթե իրականություն դառնա փախստականներին Հունաստան վերադարձնելու հարցը Եվրոպայի հարավում գտնվող այդ երկիրը, որ միևնույն ժամանակ տնտեսական ճգնաժամ է դիմագրավում հիմնականում անկարող է լինելու կարգավորել այդ քանակությամբ փախստականների հարցերը և նրանց ընդունելու համար անկասկած ԵՄ-ի խոշոր օժանդակության կարիք է զգալու:

-----------------------------------

Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարարը՝ անցանկալի անձ Ադրբեջանում: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:

---------------------------------

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկուշաբթի գիշեր հրաժարական ներկայացնելով զբաղեցրած պաշտոնից, պաշտոնապես իր թեկնածությունը ներկայացրեց այդ երկրի 2017 թվականի նախագահական ընտրությունների համար: Նրանից հետո, երբ Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվեց առաջիկա տարվա նախագահական ընտրություններին մասնակցելուց, ձախակողմյան երիտասարդ քաղաքական գործիչ Մանուել Վալսի ընտրական ասպարեզ մուտք գործելը Ֆրանսիայի աջ-չափավորական թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին համարժեք թեկնածու ասպարեզ հանելու ուղղությամբ վերցված քայլ է համարվում: Սոցհարցումների արդյունքների համաձայն Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության կողմնակիցների շուրջ կեսն, այսինքն 45 տոկոսը, համաձայն է 2017 թվականի նախագահական ընտրություններին Մանուլ Վալսի թեկնածությանը: Հետևաբար Վալսն առնվազն այն շանսը կարող է ունենալ աջ-չափավորական թեկնածու Ֆիյոնի դիմաց շահել ուշագրավ թվով ձախակողմյանների ձայները: Ֆրանսուա Ֆիյոնը նոյեմբերի 20-ին և 27-ին երկու փուլերում կազմակերպված ներկուսակցական ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի աջ-չափավորական թևի թեկնածու առաջադրվեց: Մարին Լը Պենն էլ, որպես Ֆրանսիայի աջ-ծայրահեղական թևի թեկնածու կմրցի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուների հետ: Թեև Վալսը, որպես սիոնիստների թարմ ուժ է ասպարեզ իջել, այդուհանդերձ պարտավոր է բազմաթիվ մարտահրավերներ դիմագրավել: Վալսն առաջին փուլում պարտավոր է հաղթել իր ներկուսակցական մի քանի մրցակիցներին, այդ թվում Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնին, որոնք փորձելու են ներկուսակցական պայքարի միջոցով ներկայանալ, որպես սոցիալիստների վերջնական թեկնածու: Այդ փուլը թիկունքում թողնելուց հետո էլ Նա պարտավոր է սեղմ ու ծանր մրցակցություն վարել աջ-չափավորական թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի և աջ-ծայրահեղական թևի թեկնածու Մարին Լը Պենի հետ: Կանխատեսումների համաձայն Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը գնալու է աջ չափավորական ու ծայրահեղական թևերի միջև:

----------------------

ԵՄ-ի ֆինանսների նախարարները չորեքշաբթի օրը Բրյուսելում գումարած նիստում համաձայնեցին տնտեսական աճի և զբաղվածության տոկոսի բարձրացման նպատակով ընդլայնել Յունկերի նախագծի ծավալներն ու երկարաձգել դրա գործադրման ժամկետը: Այս համաձայնությամբ, որոշված է, որ Յունկերի նախագծի հետ կապված ներդրումները մինչև 2020 թվականը հասնեն շուրջ 500 միլիարդ եվրոյի: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը 2016 թվականի սեպտեմբերի 14-ին առաջարկեց իր անունով հռչակված և 2014 թվականին ներկայացված նախագծի ֆինանսական տարողությունը մեծացվի: Այս նախագծում նախատեսված է մինչև 2020 թվականը 500 միլիարդ եվրո ներդրում կատարել և դա մինչև 2022 թվականը բարձրացնել 630 միլիարդ եվրոյի: Թվում է Յունկերի նախագծի նպատակն է լուծում գտնել ԵՄ-ի դիմագրաված ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերի համար: ԵՄ-ն այս պահին դիմագրավում է բազմաթիվ խնդիրներ և եվրոպացի պաշտոնատարների դիտանկյունից նոր ներդրումների ուղղությամբ խրախուսանքն առավել քան երբևէ անհրաժեշտ է համարվում: ԵՄ-ի անդամ երկրներն իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման համար մասնավոր ու պետական բաժինների ներդրման կարիք ունեն: Դա քիչ թե շատ վերաբերում է այդ միության անդամ բոլոր երկրներին: Չնայած ճգնաժամի մատնված շատ երկրների, այդ թվում Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի գործադրած շարունակական ջանքերին, այդ երկրները դեռ չեն կարողացել հաղթահարել տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը: Այդ պատճառով էլ Յունկերի նախագիծը վավերացվել է նպատակ ունենալով աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական աճի նպատակով օգնել տարբեր նախագծերի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների ապահովմանը: Այդ նախագծի հետ ԵՄ-ի ֆինանսների նախարարների համաձայնությունը վկայում է տնտեսությանը զարկ տալու համար ֆինանսական աղբյուրների ներարկման կապակցությամբ այդ միության անդամ երկրների մոտ համախոհության գոյության մասին: Այդուհանդերձ որոշ գործոններ ԵՄ-ի տնտեսական դիրքերի թուլացման պատճառ են դառնում, որոնց գլխավորն անշուշտ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հարցն է:

---------------------------

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը ավարտեցին Բրյուսելում գումարված իրենց երկօրյա նստաշրջանը: Երկօրյա այդ նստաշրջանը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի ներկայությամբ գումարվեց քննարկելու համար Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինային օժանդակության և Աֆղանստանին ցուցաբերվող հովանավորության հարցերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի նստաշրջանում ասաց, որ այդ կազմակերպությունն  ու ՆԱՏՕ-ն կապերի խորացման ուղղությամբ են շարժվում: նա նշեց. «ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն մտադիր են կիբերային անվտանգության և հիբրիդային սպառնալիքների դիմագրավման, ծովային գործողությունների և հարևաններին պաշտպանության հարցերում օժանդակելու կապակցությամբ 40 առաջարկներ վավերացնել»: Ստոլտենբերգն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց պաշտպանական բյուջեներից քիչ հատկացումներ կատարելու պատճառով քննադատության էր ենթարկել եվրոպացիներին և պահանջել էր անվտանգության նախաձեռնություններում ՆԱՏՕ-ն առավել դերակատարություն ստանձնի: Այս հիման վրա եվրոպացիները մտահոգ են նրնաից, որ ԱՄՆ-ի հաջորդ կառավարությունը նրանց չպաշտպանի մեծ հարևան՝ Ռուսաստանի դիմաց: Բրյուսելի նստաշրջանում իհարկե ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն համաձայնեցին Ուկարինային Ռուսաստանի սպառնալիքների դիմաց պաշտպանելու հարցում, այդուհանդերձ Թրամփը ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները և դա մտահոգություն է պատճառում եվրոպացիներին: Հավանաբար հենց այդ պատճառով էլ եվրոպացիները մտադիր են ապագա սպառնալիքների, այդ թվում Ռուսաստանի ու նաև ահաբեկչության ու փախստականների ճգնաժամի դիմաց անվտանգության անկախ միություն ձևավորել: ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներ Եվրոպայի ֆինանսական խնդիրների ու նաև Ռուսաստանի դիմաց անկարողության պատճառով տարաձայնություններ ունեն իրենց անվտանգությունը ՆԱՏՕ-ի, թե անկախ պաշտպանական միության միջոցով ապահովվելու հարցում:

----------------------

Բրիտանական 200 ընկերությունների տնօրեններ երեքշաբթի օրը Բրիտանիայի վարչապետ Թրեզա Մեյին հղած նամակում պահանջեցին, որպեսզի մինչև 2017 թվականի ավարտը սկսվեն  Brexit-ի կապակցությամբ բանակցությունները: Բրիտանական ընկերությունների տնօրենները ԹԵրեզա Մեյից պահանջել են հավատարիմ մնալ մինչև հառաջիկա գարուն ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործադրման հանձնելու շուրջ իր խոստումին և այդպիսով վերականգնել տնտեսական բաժնում վստահությունը: Նամակի հեղինակները վստահություն են հայտնել, որ Brexit-տ Բրիտանիայի տնտեսության ծաղկման պատճառ է դառնալու: Այդուհանդերձ Բրիտանիայում Brexit-ի օրինականության հարցը և դա Բրիտանիայի գերագույն դատարաններում ընդդիմության կողմից բողոքարկվելը Brexit-ի գործադրման կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև վեճը հասցրել է զգայուն փուլերի:

 

    

 

 

Պիտակ