Դեկտեմբեր 19, 2016 17:07 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում քննարկելու են Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ համատեղ կողմնորոշում ընդունելու համար Մուգերինիի կողմից Ռուսաստանին ուղղված կոչը, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգումը, Իտալիայի նոր կառավարության վստահության ձայն ստանալը և Լեհաստանում ժողովրդային բողոքները:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին Ռուսաստանին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կապակցությամբ ԵՄ հետ ընդհանուր դիրքորոշում որդեգրել: Մոգերինին ընդգծել է, որ միջուկային հարցը վերանայելու  և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը  շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցություններ սկսելու  հնարավորություն գոյություն չունի: Նրա խոսքերով, ԵՄ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային համաձայնություն է համարվում:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին աջակցելու  ԵՄ և Ռուսաստանի համատեղ ու համադրված կողմնորոշման կապակցությամբ Մուգերինիի պահանջը հնչում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը  ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անտեսվելու և դրա լուրջ հետևանքների կապակցությամբ եվրոպացիների մտահոգության ֆոնին: Ընտրապայքարի ժամանակ Թրամփի գլխավոր խոստումներից մեկը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի  չեղարկումը և ԱՄՆ-ի նոր կառավարության առաջարկած կետերի ու պայմանների իրագործման համար Իրանի հետ նոր բանակցություններ սկսելն է եղել:

Նկատի առնելով Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ մեծ ցանկությունը եվրոպական երկրները հաստատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջագծում Իրանի վերցրած քայլերը դժգոհ են ԱՄՆ-ի խափանարարություններից: Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ ցանկացած քայլի կապակցությամբ զգուշացրել է ԱՄՆ-ին: Մուգերինին 2016 թվականի նոյեմբերի կեսերին Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Վաշինգտոնի ու Թեհրանի միջև երկկողմ համաձայնություն չէ, որ հնարավոր լինի չեղարկել, այլև դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջագծում հաստատված բազմակողմ համաձայնություն է:

------------------------

Անցած շաբաթ Բրյուսելում կայացել է Եվրամիության ղեկավարներից կազմված Եվրախորհրդի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրամիության արտաքին հարաբերությունների, միգրացիայի , անվտանգության ,տնտեսության և ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքզիթի հետ կապված հարցեր: Այնուամենայնիվ  գագաթնաժողովում ընդունված կարևորագույն որոշումներից մեկն այն է,որ ԵՄ անդամ երկրներն արդեն համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ։  Հակադարձելով ԵՄ-ի այդ որոշմանը, ՌԴ ԱԳ նախարարության Եվրոպայի հետ համագործակցության դեպարտամենտնի ղեկավար՝ Անդրեյ Կլինը  նշել է, որ ԵՄ-ի այդ քայլն անսպասելի էր և զարմանալի:

Եվրամիության ղեկավարները չնայած իրենց առջև ծառացած տարբեր խնդիրներին, միշտ փորձել են հետևել ԱՄՆ-ի քաղաքականություններին ու շարունակել ճնշումները ՌԴ-ի նկատմամբ: Չնայած այդ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի հարցով, բայց թվում է, որ այլ իրադարձություններ ևս դերակատար են եղել այդ որոշման կայացման մեջ: Սիրիայի զարգացումները , ռուսների մասնակցությամբ Հալեպ քաղաքի ազատագրումը ևս սրել են Եվրոպացի ղեկավարների հակառուսական դիրքորոշումները:

Չնայած արևմուտքի քաղաքականությունն է աջակցել Սիրիայի ընդդիմադիր խմբերին և  ամեն ինչ անել Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու համար, բայց  այժմ Սիրիայի կառավարությունը իր դաշնակիցների, այդ թվում ՌԴ-ի շնորհիվ կարողացել է մեծ հաղթանակ արձանագրել Հալեպ քաղաքում և պարտության մատնել զինված խմբերին,ինչը առթել է եվրոպացիների զայրույթը և պատճառ է դարձել, որ նրանք դատապարտեն այդ ուղղությամբ Ռուսաստանի քայլերը:

Ռուսաստանն էլ 2014 թվականին ԵՄ-ի կողմից այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո դատապարտելով այդ որոշումը դիմել է պատասխան քայլերի: Մոսկվան ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին հակադարձող վերջն քայլով 2016 թվականի հունիսի վերջերին 18 ամսով երկարաձգեց արևմուտքի դեմ կիրառած փոխադարձ պատժամիջոցները, որոնք ներառում են ԵՄ-ի անդամ երկրներից ու ԱՄՆ-ից սննդային արտադրանքի ու գյուղմթերքի ներկրման արգելքը:

-----------------

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ավելի քան հինգ ժամ շարունակված դռնփակ քննարկումից հետո այդպես էլ չկարողացան հաստատել միասնական հայտարարության տեքստը, որով առաջարկվում էր չընդլայնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների ձևաչափը` միաժամանակ հրաժարվելով այդ երկրի անդամակցության ողջ գործընթացը սառեցնելու գաղափարից: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Գեւորգ Ստամբոլցյանը:

-------------------------

Իտալիայի նոր վարչապետն անցած շաբաթ կարողացավ վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից: Նրանից հետո երբ Իտալիայի ներկայացուցիչների խորհրդարանը վստահության ձայն տվեց նախկին կառավարության մեջ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Պաոլո Ջենթիլոնեի վարչապետությանն, անցած չորեքշաբթի այդ երկրի Սենատն էլ կողմ քվեարկեց նրան: Այսպիսով Իտալիայի վարչապետի պաշտոնում Պաոլո Ջենթլիոնեին փոխարինում է Մաթեո Ռենցիին ով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում պարտություն կրելով վայր դրեց իր լիազորությունները: Չնայած ընդդիմադիր կուսակցությունների բողոքին Իտալիայի նախագահ Մաթառելան Ռենցիի կառավարության ԱԳ նախարարին ու նրա կուսակից ընկերոջը Իտալիայի նոր կառավարությունը ձևավորելու պարտականություն տվեց: Կառավարության ընդդիմադիր կուսակցություններն ընդգծում են, որ սահմանադրական բարեփոխումներում Ռենցիի կրած պարտությունից հետո խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ պիտի կազմակերպվեն: Դա ի տես այն բանի, որ կառավարության կողմնակից կուսակցությունների համոզմամբ դա կարող է հանգեցնել եվրոպական այդ կարևոր երկրում քաղաքական անկայունության սրմանը:

Վերջին 17 տարիների ընթացքում Իտալիան 63 կառավարությունների փորձ ունի և այդ պատճառով էլ եվրոպական ամենաանկայուն երկրի կոչումն է ստացել:Թվում է, որ Իտալիայի նախագահը փորձում է, որպեսզի սահմանադրական բարեփոխումներին տրված բացասական քվեն ու նաև Ռենցու կառավարության հրաժարականն քաղաքական ամենաքիչ լարվածությունների պատճառ դառնան: Ընդդիմադիրները հավատացած են, թե այդ քայլը նպատակ ունի իշխանության պահպանման հարցում օժանդակել Ժողովրդավարական կուսակցությանն ու նրա դաշնակիցներին: Իհարկե Իտալիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերջին արդյունքները պարզեցին, որ այդ երկրում ավարտին է մոտենում Ժողովրդավարական չափավոր աջակողմյան կուսակցության իշխանության շրջանը: Այդ ձախողումը պայմանավորված էր աջակողմյան մյուս կուսակցությունների, այդ թվում Հյուսիսային լիգայի և Հինգ աստղ շարժման քարոզչությամբ: Այդ կուսակցությունները շահագործելով Իտալիայի կառավարության ու նաև ԵՄ-ի գործունեության հանդեպ ժողովրդի դժգոհությունը կարողացան իրենց համաքայլ դարձնել հանրաքվեի մասնակիցների մեծամասնությանը:

--------------------

Լեհաստանում անհանդարտություններն էլ Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր լուրերից էին:

Անհատական ազատություններն ու ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ Լեհաստանի կառավարության ջանքերը վերջին ամիսներն հանդիպել են ժողովրդային ծավալուն բողոքները, որն անցած շաբաթ առավել մեծ ծավալներ ստացավ:

Հազարավոր քաղաքացիներ ուրբաթ գիշեր մայրաքաղաք Վարշավայում հանրահավաքի մասնակցելով բողոքեցին մամուլի ազատությունը սահմանափակող կառավարության նախագծի դեմ: Հանրահավաքը կազմակերպվեց Լեհաստանի խորհրդարանի շենք դիմաց:

Լեհաստանի վարչապետ հաջորդ օրը խայտառակություն համարեց այդ երկրի խորհրդարանի գլխավոր շենքի մուտքը փակելու ուղղությամբ կառավարության ընդդիմադիրների քայլը: Ի դեպ, ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսքը Լեհաստանի իշխանություններին կոչ արեց հարգել այդ երկրի Սահմանադրությունը:

Լեհաստանի ընդդիմադիրները կառավարությանը մեղադրում են Սահմանադրությունը չհարգելու մեջ: Այդուհանդերձ կառավարությունն ընդգծում է մամուլը սահմանափակող նախագծի շտապ գործադրումը: Այդ նախագծի վավերացմամբ Միայն հինգ հեռուստակայաններ թույլատրվում են մեկնաբանել խորհրդարանի վերաբերող լուրերը: Ի դեպ, սահմանափակվում է խորհրդարանի նիստերին մասնակցող լրագրողների թիվը:

Լեհաստանի նախագահ և «Օրենք ու արդարություն» կուսակցության հզոր առաջնորդ Յարուսլավ Կաժինսկին իշխանության ղեկն ստանձնելուց հետո բազմաթիվ նոր օրենքներ է վավերացրել ու գործադրման հանձնել:

Լեհաստանի զարգացումներն այդ երկրում վերջին տարիներին ծագած քաղաքական ամենալուրջ ճգնաժամ է համարվում:  

 

 

 

Պիտակ