Դեկտեմբեր 26, 2016 18:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում»հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից կարելի առանձնացնել Գերմանիայի անվտանգության օրենքների վերատեսությունը, Եվրոպայում անվտանգության հետ կապված սպառնալիքները, Ռուսաստանի նախագահի վերջին հարցազրույցը և միջուկային կարողության ընդլայնման կապակցությամբ արձակած հրահանգը և ի վերջո Brexit-ի հետ Շոտլանդիայի հակառակության շարունակվելը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդ երկրի անվտանգության օրենքները վերանայելու և առկա թերությունները քննարկելու հրաման է արձակել:

Հիշեցնենք, որ վերջերս 24-ամյա թունիսցի Անիս Ամրին բեռնատարով հարձակվել էր Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառ այցելած ամբոխի վրա՝  խլելով 12 մարդու կյանք։  Դեպքի հետևանքով վիրավորվել է 48 մարդ: Այդ ահաբեկչական ակտի պատճառով Մերկելի դեմ քննադատությունների  ալիք է բարձրացել: Արձագանքելով այդ քննադատություններին՝ Մերկելը հանդես է եկել անվտանգության խիստ միջոցներ կիրառելու պահանջով:

Գերմանիան եվրոպական երկրների մեջ ամենաշատ փախստականներ ընդունող երկիրն է համարվում, ինչը բազում քննադատությունների տեղիք է տվել: Գերմանիայում անվտանգության կանոնները վերանայելու վերաբերյալ Մերկելի կարգադրությունն այն առումով է կարևորվում, որ Գերմանիայի կառավարությունն այդ քայլով փորձում է վերացնել այն թերությունները, որոնք ահաբեկիչներին հնարավորություն  են տալիս մտնել Գերմանիա և ահաբեկչական գործողություններ իրականացնել: Գերմանիայի  պաշտոնյաները հանրային կարծիքի  և ընդդիմադիր կուսակցությունների ճնշումների ներքո վերջին ահաբեկչական գործողության պատճառների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար փորձում են՝ անվտանգության կանոնների վերանայման խոստում տալով պակասեցնել իրենց դեմ ուղղված քաղաքական ճնշումները:

Հաշվի առնելով Գերմանիայի աջամետ կուսակցությունների ճնշումները, Գերմանիայի կառավարությունը ավելի խիստ դիրքորոշում կորդեգրի փախստականների նկատմամբ: Ի հավելումն դրան, ներկայումս Գերմանիայի կառավարության համար ահաբեկչական ակտը դարձել է առիթ, որպեսզի սկսի  այդ երկրից արտաքսել փախստականներին:

Եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են, որ Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտը չպետք է շահարկվի փախստականների վրա ճնշում գործադրելու համար։ «Բեռլինում ահաբեկչությունը չպետք է փակի փախստականների ուղին դեպի Եվրոպա»․նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

------------------------

Իտալիայի նոր վարչապետ Պաոլո Ջենթիլոնին պահանջել է առավել վերահսկողություն գործադրել Եվրոպայի սահմաններին: Ջենթիլոնին ուրբաթ օրը հայտարարեց, որ Եվրոպական երկրների սահմանների վերահսկողության խստացումը և ահաբեկչության դիմագրավման նպատակով անվտանգության ու իրավապահ ուժերի միջև համագործակցության ընդլայնումն անհրաժեշտություն է համարվում: Իտալիայի վարչապետը նաև ցանկացել է ընդլայնել միջազգային մասշտաբով եվրոպական երկրների միջև անվտանգության ու տեղեկատվական բնագավառում համագործակցությունները: Եվրոպական երկրներում ահաբեկչական դեպքերի կրկնվելն ու հատկապես Բեռլինում ահաբեկչական վերջին դեպքը կրկին անգամ ահազանգ են հնչեցրել Եվրոպայում «Միայնակ գայլ» անվամբ հայտնի դարձած թաքֆիրական ահաբեկիչների գործունեության ծավալման կապակցությամբ: «Միայնակ գայլ» են կոչվում ահաբեկչական խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի անդամներին կամ համակիրներին, ովքեր իրենք են որոշում ահաբեկչական հարձակման ժամանակն ու տեսակը: Իսկ հարձակումն իրագործվելուց հետո ԻԼԻՊ-ն իր վրա է վերցնում հարձակման պատասխանատվությունը: 2015 թվականի հունվար ու նոյեմբեր ամիսներին՝ Փարիզում, 2016 թվականի մարտին՝ Բրյուսելում, նաև Գերմանիայում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո եվրոպացի անվտանգության պաշտոնյաներ շարունակ ազդարարում են ահաբեկչական աճող սպառնալիքների կապակցությամբ: Միևնույն ժամանակ այդ պաշտոնատարները իրենց առջև ձգված են տեսնում մութ մի հեռանկար կապված ԻԼԻՊ-ի եվրոպացի անդամների իրենց երկրներ վերադառնալուն, ինչը կարող է առավել մեծացնել ահաբեկչական հարձակումների հավանականությունը: Հատկապես որ եվրոպական անվտանգության կենտրոնների զեկույցների համաձայն հազարավոր եվրոպացի քաղաքացիներ միացել են ծայրահեղական խմբերին:

Հակասական կետն այն է, որ եվրոպացի պաշտոնատարներ ու անվտանգության կառույցներ այն պայմաններում են արտահայտվում հատկապես ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքների սրման կապակցությամբ երբ ԵՄ-ի անդամ որոշ խոշոր երկրներ, այդ թվում Ֆրանսիան ու Բրիտանիան, ԱՄՆ-ի ու իրենց արաբ դաշնակիցների համագործակցությամբ կարևոր ու որոշիչ դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ու Սիրիայում ահաբեկչական այլ խմբերի ստեղծման ու հզորացման գործում: Այսօր նրանց այդ կողմնորոշման արդյունքը երկու ձևով երևան է եկել Եվրոպայում: Առաջինը Եվրոպա ուղղված փախստականների հոսքն է, որը ԵՄ-ին կանգնեցրել է իր հիմնադրման օրից ամենամեծ մարտահրավերի առջև, իսկ երկրորդը երևան է եկել եվրոպայի թաքֆիրական տարրերի վերադարձով Եվրոպայում ահաբեկչության տարածմամբ: Անցյալի փորձը ցույց է տվել, որ ահաբեկչական հարձակումներում նախաձեռնությունը պատկանում է ահաբեկչական խմբերին և նրանք են որոշում հարձակումների իրականացման ժամանակն ու ձևը, ինչը պատճառ է դարձել, որ շատ պարագաներում չնայած անվտանգության խիստ միջոցառումներին այդ երկրների ոստիկանության ու անվտանգության ուժեր հայտնվեն կատարված գործի առջև: Ի դեպ որոշ եվրոպական պետություններ սպառնալիքի գոյության պատրվակով փորձում են հակադարձել փախստականներին: Նրանց պատրվակներից մեկը փախստականների շարքերում ահաբեկիչների ներկայության հավանականությունն է: Իհարկե սահմանափակող քայլերի խստացման կապակցությամբ չի կարելի անտեսել ահաբեկչական խմբերի ծավալած քարոզչությունը: Այդ թվում ԻԼԻՊ-ը հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով իր անդամներին փախստականների տեսքով Եվրոպա է գործուղել:

---------------------

Կայացավ Պուտինի ամենամյա ասուլիսը: ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ առաջին իսկ հանդիպմանը կքննարկի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

-------------------

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ռազմական հրամանատարների հավաքում այդ երկրի միջուկային կարողության ընդլայնման հրաման է արձակել:

Պուտինն այդ նիստում ասել է, որ Ռուսաստանը կարիք ունի հրթիռների, որոնք կկարողանան ներթափանցել ցանկացած տեսակի հակահրթիռային վահան: Ռուսաստանը վերջերս ներկայացրեց միջմայրցամաքային «Սարմաթ» միջուկային հրթիռը, որը ըստ ռազմական պաշտոնատարների վկայության կարող է անցնել ցանկացած հրթիռային վահանից:

Ռուսաստանի միջուկային ռազմավարական կարողության ընդլայնման ուղղությամբ Ռուսաստանի բանակի հրամանատարներին ուղղված Պուտինի հրահանգն արձակվել է արևմուտքի սպառնալիքներին, ՆԱՏՕ-ի տարածամալությանը և Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայմանը դիմակայելու նպատակով: Ռուս բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեսանկյունից Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի սպառնալիքները դասակարգվում են երեք բնագավառներում: Առաջինը՝ տակտիկային միջուկային ռումբերի բարեկարգման ու դրանք Թուրքիայում ու ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում տեղակայելու ուղղությամբ  ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ ԱՄՆ-ի ջանքերն են: Երկրորդ առանցքը Ռուսաստանի մերձակայքում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գործունեության ծավալումն է: Այս կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական թռիչքները Ռուսաստանի սահմանների մերձակայքում աճել են գրեթե երեք անգամ, իսկ այդ երկրի հարավ-արևմտյան սահմաններում՝ ութ: Երրորդ առանցքը Ռուսաստանի սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորուժի ու զինասարքերի ներկայության ընդլայնումն է: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու, Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման, մարդու իրավունքների նման հարցերով Ռուսաստանի ներքին հարցերում միջամտելու և Ռուսաստանի դեմ արևմուտքի ոչ-բարեկամական քայլերի շարունակվելը Մոսկվայի ու Արևմուտքի տարաձայնության պատճառ են դարձել: Ռուսները գիտակցել են, որ արևմուտքը հիմնականում նպատակ ունի թուլացնել Ռուսաստանին:

---------------------

Չնայած ԵՄ-ն լքելուն հարցում Բրիտանիայի պնդումներին, Շոտլանդիայի տեղական իշխանությունները տեղեկացրել են եվրոպական այդ կառույցում ներկայությունը պահպանելու նախագծի ասին: Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ նպատակ ունի կանխել ԵՄ-ին Բրիտանիայի բարդ հեռացումից հետո սպասվող ազգային աղետը: Շոտլանդիայի տեղական կառավարության կազմում ԵՄ-ի հետ բանակցությունների նախարար Մայքըլ Ռասելն ազդարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը կարող է հառաջիկա տասնամյակում Շոտլանդիայում 80 հազար աշխատատեղերի ոչնչացման պատճառ դառնալ: Դա ի տես այն բանի, որ Բրիտանիայի կառավարությունը պահանջում է շտապ գործադրել Brexit-ը, ինչը կարող է առավել մեծացնել Լոնդոնի կենտրոնական իշխանության հետ Շոտլանդիայի վաղեմի տարաձայնությունները: Սոհարցումների արդյունքների համաձայն շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է ԵՄ-ից հեռանալուն և հանրաքվեում դեմ է քվեարկել դրան:

 

 

Պիտակ