Փետրվար 21, 2016 08:33 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է Եվրոպայի անցած մեկ շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը պահանջեց Բրիտանիայի միջուկային հրթիռային ռազմավարական համակարգի արդիականացումը: Քարթերը շաբաթ օրը նշելով, որ Վաշինգտոնը պահանջում է Բրիտանիայի կողմից «Թրայդենթ» միջմայրցամաքային հրթիռային համակարգի արդիականացումն, ասաց. «Լոնդոնն այդ քայլով կընդլայնի աշխարհում իր հեգեմոնիկ դերակատարությունը: ԱՄՆ պաշտպանության նախարարն ի դեպ, ընդգծել է, որ այդ քայլը հզորացնելու է ՆԱՏՕ-ին ու գտնվում է ԱՄՆ-ի շահերի ուղղությամբ: «Թրայդենթ» կոչվող Բրիտանիայի միջուկային համակարգի արդիականացման նախագիծը Բրիտանիայի նախորդ կառավարության շրջանից արծարծված սկանդալային ու մեծածախս նախագիծ է: Փորձագետների համոզմամբ միլիարդներ ֆունտ արժող այս նախագծի համաձայն Բրիտանիայի միջուկային սուզանավերն ու հրթիռները մինչև 2020 թվականը պիտի փոխարինվեն միջուկային սուզանավերի ու հրթիռների նոր սերնդով: Այս նախագծի գլխավոր քննադատներից է համարվում Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ներկա առաջնորդը:

-----------------------

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրբաթ՝ փետրվարի 12-ին, Համբուրգում, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի հետ հանդիպման ժամանակ պահանջեց ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շարունակվելը: Մերկելի համոզմամբ նկատի առնելով ԵՄ-ում որոշ բարեփոխումների անհրաժեշտությունը, Բրիտանիան պիտի ներկա լինի ԵՄ-ի կազմում: Քամերոնն իր հերթին ընդգծել է, որ Բրիտանիան, որպես եվրոպական մի ուժ ակնկալում է, որ ԵՄ-ն առավել ուշադրություն ցուցաբերի իր պահանջներին: Ուրբաթ կայացած Մերկելի և Լեհաստանի վարչապետ Բեաթա Շիդլոյի հանդիպման ժամանակ նույնպես կողմերն ընդգծեցին, որ ցանկանում են ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության շարունակվելը: Թվում է, որ ԵՄ-ի կազմում մնալու համար Լոնդոնի պահանջները քննարկելու համար Բրիտանիայի հետ ԵՄ-ի ղեկավարության նիստի կայացման թվականը մոտենալով, ինչը նախատեսված է փետրվարի 18-ին և 19-ին գումարել Բրյուսելում, ԵՄ-Բրիտանիա հարաբերությունների ճակատագրի շուրջ մտահոգությունները ընդլայնվում են: Այս շրջագծում Գերմանիան, որպես ԵՄ-ի ամենամեծ երկիր մասնավորապես մտահոգ է այդ միության կազմից Բրիտանիայի հրաժարմամբ, ինչն իրականություն դառնալու դեպքում անկասկած ծանր հարված է հասցնելու եվրոպական այս կառույցին: Թեև Բեռլինը ցանկանում է ԵՄ-ին Լոնդոնի անդամակցության շարունակվելը, սակայն ինչպես Մերկելն էլ ընդգծել է, ցանկանում է ԵՄ-ի սկզբունքների շուրջ համաձայնության գալ Բրիտանիայի հետ:

-----------------------------

Մոսկվայի և Համայն Ռուսիոյ պատրիարք ՝ Կիրիլը Կուբայում հանդիպել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ՝ Ֆրանցիսկոս Ա Պապին :

Սա վերջին հազար տարվա ընթացքում երկու եկեղեցիների առաջնորդների առաջին հանդիպումն էր: Վերջին տասնամյակի քաղաքական ու հասարակական սպառնալիքները վերացնելու անհրաժեշտությունից ելնելով , երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները քայլեր են նախաձեռնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ :

Պատրիարք Կիրիլի և Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ավարտին ստորագրված հռչակագրում ընդգծվել է Միջին Արևելքի երկրներում պատերազմի ու արյունահեղության պատճառով իրենց տնից ու երկրից տարհանված փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայում կրոնական տարաձայնություններին ու պառակտումին վերջ տալու և այդ երկրում ընդհանուր հաշտություն հաստատելու նշանակությունը: Երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև անընդունելի են համարել միասեռական ամուսնությունները և ավանդական ամուսնության հետ այդ երևույթի հավասար դասելը:

-------------------------

Մյունխենի անվտանգության համաժողովն ուրբաթ օրը աշխարհի տարբեր երկրների քաղաքական ու պաշտպանական ոլորտի 600 պաշտոնատարների ներկայությամբ աշխատանքն սկսեց: Համաժողովի օրակարգում էր Սիրիայի ճգնաժամի, փախստականների ճգնաժամի, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիմակայման և Ուկրաինայի ճգնաժամի քննարկումը: Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն այս նիստի սկզբում մատնանշելով այն կետը, որ միջազգային համակարգը գտնվում է ամենավատ պայմաններում, աշխարհի երկրներին կոչ արեց ճգնաժամերն իրենց ազգային դիտանկյունից կարգավորելու ուղղությամբ ջանք գործադրելու փոխարեն, առավել միասնականության ուղղությամբ քայլ վերցնեն և համատեղ հակազդեցություն ցուցաբերեն ճգնաժամերի հանդեպ: Նկատ առնելով համաժողովին մասնակցող պաշտպանական ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների թիվն ու նրանց նշանակությունը, ինչպես նաև համաշխարհային անվտանգության հետ կապված կարևոր հարցերի քննարկումը, Մյունխենի անվտանգության համաժողովը համարվում է աշխարհում կարևոր նիստերից մեկը: Ներկայումս այս համաժողովը վերածվել է համաշխարհային անվտանգության բնագավառում կարևոր միջազգային ֆորումներից մեկը և Տնտեսության համաշխարհային ֆորումի հետ իր ընդհանրությունների պատճառով նաև ստացել է Անվտանգության Դավոս անվանումը: Մյունխենի համաժողովում որոշումներ չեն ընդունվում և միայն կատարվում են քաղաքական խորհրդակցություններ և տեղի են ունենում հանդիպումներ ու մտքերի փոխանակում:

----------------------

ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկը չորեքշաբթի օրն ակնարկելով այն կետին, որ Շենգենյան պայմանագրի պաշտպանությունը դարձել է ԵՄ-ի դիմագրաված ամենալուրջ մարտահրավերն, ասաց, որ այս պայմանագրի պահպանումը առավել բարդացել է այն պայմաններում, երբ եվրոպական երկրները դիմագրավում են փախստականների ճգնաժամը: Թվում է, որպես եվրոպական ասոցացման խորհրդանիշներից մեկը Շենգենյան պայմանագրի ապագա ճակատագիրը այսօր միաձուլվել է փախստականների ճգնաժամին և այդ ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ի ցանկացած պատճառով ընդունած ցանկացած որոշում ուղղակի ազդեցություն է գործում Շենգենյան պայմանագրի վրա: Շենգենյան պայմանագրի անորոշ ապագան այսօր դարձել է ԵՄ-ի ղեկավարության, այդ թվում ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկի գլխավոր մտահոգությունը և այդ պատճառով էլ նրանք հաճախ ազդարարում են այդ կապակցությամբ: Իհարկե Շենգենյան պայմանագիրը վտանգված է երկու դիտանկյունից: Մի կողմից դա հեշտացրել է արտասահմանից դեպի Եվրոպա ու միևնույն ժամանակ ԵՄ-ի սահմաններից ներս էմիգրացիան: Դրան զուգահեռ և նկատի առնելով Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքների սրումը առկա է ահաբեկիչների կողմից այս պայմանագրի ընձեռած հնարավորությունների չարաշահման վտանգը: Այդուհանդերձ այսօր եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Դանիայի ու Շվեդիայի կողմից Շնգեյան պայմանագրի գործադրման առկախումը և սահմանային որոշ խստությունների գործադրումն առավելապես կապված են փախստականների ճգնաժամին:

----------------------

Անցած հինգշաբթի օրը Ֆրանսիայի կառավարության կազմում որոշ փոփոխություններ տեղի ունեցան: Նոր կառավարությունը բաղկացած է 18 նախարարներից ու 20 խորհրդատու նախարարներից: Դա ի տես այն բանի, որ նախկին կառավարության կազմում ներկա էին 32 նախարարներ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նոր կառավարության կազմում Ժան Մարկ Արյոն ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել է հրաժարական ներկայացրած նախկին նախարար Լոռան Ֆաբյուսին: Ֆրանսիայի նախագահը շրջակա միջավայրի պաշտպան կուսակցությունների՝ «կանաչներ»-ի երեք հայտնի անդամների նախարարի ու փոխնախարարի պաշտոններ է տվել: Օլանդն այդ քայլով նպատակ ունի 2017 թվականի նախագահական ընտրությունների սեմին հզորացնել իր քաղաքական կոալիցիան: Օլանդը հայտարարել է, որ իր նոր կառավարությունն ունի երեք գլխավոր գերակայություններ: Առաջինը Ֆրանսիայի ժողովրդի պաշտպանությունն է, որի շրջագծում հզորացվել են անվտանգության ապահովման ուղղությամբ պատասխանատու նախարարությունները: երկրորդ՝ աշխատատեղերի ստեղծումը, որն անհրաժեշտություն է համարվում և երրորդ՝ շրջակա միջավայրն կլիմայական փոփոխությունների կապակցությամբ ընդունված կարևոր պայմանագրի կետերի գործադրումը: Դա ի տես այն բանի, որ Ֆրանսիայի ժողովրդի մեծամասնությունը հուսադրված չէ գործազրկության տոկոսի կրճատման կապակցությամբ: Թեև Փարիզ ահաբեկչական դեպքերից հետո անվտանգության խիստ միջոցառումների գործադրումն ինչ-որ չափերով հանգեցրին Օլանդի վայելած համակրանքի տոկոսի բարձրացմանը, սակայն այդ ալիքը ժամանակավոր բնույթ էր կրում: Ֆրանսիայի նախագահի վայելած 20 տոկոսանոց համակրանքն ապացուցում է, որ նույնիսկ շատ սոցիալիստներ չեն պաշտպանում ընտրություններում նրա թեկնածությունը:

-----------------

Բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք խաղաղությամբ: 

Պիտակ