Մարտ 06, 2017 16:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից, որոնց միջի առանձնացրել ենք Բրիտանիայի միասնականությունը վտանգվելու մասին այդ երկրի վարչապետի ազդարարությունը, Ֆրանսիայի ընտրությունները, ԵՄ-ի կողմից փախստականներ չընդունող անդամ երկրների պատժվելը և եվրոպական երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ ՆԱՏՕ-իզգուշացումը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ազդարարել է այդ երկրի միասնականությունը վտանգվելու մասին: Մեյն անցած ուրբաթ օրը Գլասկո քաղաքում գումարված Պահպանողական կուսակցության համագումարում ընդգծեց, որ Բրիտանիայից անկախանալու վրա Շոտլանդիայի Ազգային կուսակցության դրա շեշտը Լոնդոնին մտահոգություն է պատճառում: Բրիտանիայի միասնականության անորոշ ապագայի կապակցությամբ Թերեզա Մեյի մտահոգությունը կարելի է բացատրել այդ երկրի անջատման ձգտող բաժիններում վերջին զարգացումների ոչ-այնքան հուսադրիչ հեռանկարով: Իրականությունն այն է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը Բրիտանիայից անկախանալու ուղղությամբ իրենց պահանջն առավել լրջորեն հետապնդելու ուղղությամբ նոր մղում է առաջացրել Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի մոտ: Այդ կապակցությամբ Շոտլանդիան առաջատար դիրքում է: Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլաս Ստորջենը հայտարարել է, որ նկատի առնելով «Բրէքզիթ»-ի հետ այդ տարածքի հակառակությունը Շոտլանդիան կրկին անկախության հանրաքվե կանցկացնի: Նրա ընդգծմամբ Բրիտանիայի կառավարությունը ուշադրություն չի դարձրել ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման ուղղությամբ իր առաջարկություններին: Միևնույն ժամանակ Շոտլանդիայում սոցհարցումների արդյունքների համաձայն անկախության հանդեպ ժողովրդային հովանավորությունը հասել է 49 տոկոսի: Սա վկայում է այն մասին, որ Շոտլանդիայում անջատողականության գործընթացը բացահայտ կերպով թափ է ստացել: 2014 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ ժողովրդի 55 տոկոսը դեմ քվեարկեց Շոտլանդիայի անկախությանը, սակայն այսօր անկախության ձգտողների թիվը զգալի չափերով մեծացել է: Միևնույն ժամանակ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում ուշագրավ կերպով հավելում են կրել Շին Ֆին կուսակցության ձայները, որի գլխավոր պահանջն է անջատվել Բրիտանիայից և միանալ Հարավային Իռլանդիային: Սա վկայում է այն մասին, որ անջատողական այս կուսակցությունը դեռ ուշագրավ թվով համակիրներ ունի Հյուսիսային Իռլանդիայում:

---------------------

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարության տեղակալ գեներալ Ադրիան Բրադշաուն այդ ռազմական դաշինքի անդամ երկրների ընտրություններին Ռուսաստանի կիբեր միջամտության հավանականությունը պատերազմի հայտարարում և ոտնձգողական քայլ է բնութագրել: Նրա ընդգծմամբ Ռուսաստանի կիբեր հարձակումներին ու ստահոդություններին ընդդիմանալու համար առավել քայլեր պիտի ձեռնարկել: Սա առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-ի մի բարձրաստիճան պաշտոնատար ուղղակի և աննախընթաց ոճով Ռուսաստանին ազդարարում է եվրոպական երկրներում ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով կիբեր  հարձակումների կապակցությամբ: Այդուհանդերձ ՆԱՏՕ-ի այս ավագ հրամանատարի դիրքորոշման ուշագրավ կետը վերաբերում է նրան, որ նա Ռուսաստանի կիբեր հարձակումները բացահայտ ոտնձգություն է համարել և պահանջել է դրան ընդդիմանալու համար գործադրել ՆԱՏՕ-ի դաշինքի կանոնադրության 5-րդ կետը: ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի համաձայն անդամ մի երկրի դեմ հարձակում բոլոր անդամների դեմ հարձակման իմաստով է և մյուս անդամներն այդ հարձակմանը դիմակայելու համար լուրջ քայլեր պիտի ձեռնարկեն: Եվրոպական երկրներում ընտրությունների գործընթացին Ռուսաստանի կիբեր  միջամտության հարցը հատկապես առաջ քաշվեց նրանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում կիբեր քայլերի դիմելու կապակցությամբ մեղադրանքներ ուղղեց Ռուսաստանի կողմը: Նկատի առնելով այն պարագան, որ 2017 թվականին կարևոր ընտրություններ են սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում ու Նիդերլանդներում, հիշյալ երկրների իշխանությունները նման մտահոգություններ են առաջ քաշել: Ռուսաստանի դեմ ուղղված արևմուտքցիների մեղադրանքներին ի պատասխան Մոսկվայի իշխանություններն անգամներ քննադատել են Ռուսաստանի ընտրություններին արևմուտքի ուղղակի միջամտությունները: Թեև արևմուտքցիները հավակնում են, որ Ռուսաստանի կողմից կիբեր հարձակումների են ենթարկվում, սակայն իրենք էլ միջամտություններ են կատարել Ռուսաստանի վերջին ընտրություններին:

----------------

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ասել է, թե մի քանի շաբաթից Վրաստանի քաղաքացիների համար կգործի Եվրամիության երկրներ այցելելու առանց վիզայի ռեժիմը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հրաչ Մելքումյանը:

----------------------

Երբ ընդամենը երկու ամիս է մնում մինչև Ֆրանսիայում նախագահական ընտրությունները, այդ երկրի ժողովուրդն ամենատարբեր ընտրապայքարներից մեկի ականատեսն է: Նախագահական ընտրություններում չափավորական աջ թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը հայտնվելով մի շարք ֆինանսական սկանդալների կենտրոնում, իր թեկնածությունը վայր դնելու համար սաստիկ ճնշման տակ է գտնվում: Ֆրանսիայի քաղաքական ու լրատվական շրջանակներում շարունակ ընտրապայքարից Ֆիոնի հրաժարումը հաստատող ու հերքող շշուկներ են տարածվում: Դա ի տես այն բանի, որ նա հերքելով այդ կապակցությամբ տարածված շշուկները հայտարարել է, թե շարունակելու է ընտրապայքարը: Ֆրանսուա Ֆիոնի ընտրական շտաբի երկու բարձրաստիճան անդամների հրաժարականը վկայում է չափավորական աջ թևի ընտրական շտաբում լուրջ ճգնաժամի գոյության մասին: Այս ճգնաժամը վերջին սոցհարցումներում Ֆրանսուա Ֆիոնի դիրքերի նվազման ու դրա փոխարեն ընտրությունների անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնի դիրքերի ամրապնդման պատճառ են դարձել: Այսպիսով Ֆրանսուա Ֆիոնը, որին մինչև երկու ամիս առաջ Ֆրանսիայի ապագա նախագահ էին համարում, ֆինանսական սկանդալի պատճառով հայտնվել է ընտրապայքարից դուրս մնալու սեմին: Ֆրանսիայի քաղաքական ու լրատվական շրջանակներում խոսք է գնում այն մասին, որ Ֆրանսուա Ֆիոնին կարող է փոխարինել Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն: Ճգնաժամը միայն չափավորական աջերի ճամբարով չի սահմանափակվել: Ծայրահեղական աջերի թեկնածու Մարին Լե Պենին էլ ֆինանսական չարաշահումների հետ կապված մեղադրանք է առաջադրվել և խորհրդարանական անձեռնմխելիությունը չեղարկվելով Լե Պենը դատարան է կանչվել: Թեև Մարի Լե Պենի  օգնականները հայտարարել են, որ նա մինչև ընտրապայքարի ավարտվելը չի ներկայանա դատարանում, սակայն հենց այդ մեղադրանքները պատճառ են դարձել, որ նրա վայելած համակրանքը 27 տոկոսից իջնի 25 տոկոսի և սոցհարցումներում առաջին տեղը զբաղեցնի Էմանունել Մաքրոնը:

----------------------------

Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրն ազդարարեց, որ ԵՄ-ի այն անդամ երկրները որոնք կհրաժարվեն փախստականներին ընդունելուց կպատժվեն: Եվրահանձնաժողովի ազդարարությունը կատարվել է ի տես այն բանի, որ ԵՄ-ի անդամ որոշ երկրներ հրաժարվել են գործադրել փախստականների ընդունման համար քվոտաների հստակեցման մասին հանձնաժողովի ընդունած որոշումը: Հունգարիան, Ավստրիան ու Լեհաստանը հրաժարվել են այդ նախագծին միանալուց, իսկ Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն մի քանի այլ երկրներ, այդ թվում Չեխական Հանրապետությունը, Բուլղարիան, Խորվատիան ու Սլովակիան սահմանափակ մասնակցություն են ունեցել այդ նախագծի գործադրմանը: Հենս այս հարցն էլ պատճառ է դարձել, որ Եվրահանձնաժողովն աննախընթաց սպառնալիք կատարի: Այսօր փախստականների հարցի հետ կապված երկու տարբեր կողմնորոշում կամ հոսանք գոյություն ունի եվրոպական պետություններում ու հասարակություններում: Առաջինն ընդգծում է վերջին երեք տարիների ընթացքում Եվրոպա ուղղված փախստականների հանդեպ դրական մոտեցում ցուցաբերելը, որի արդյունքում էլ միայն 2015 և 2016 թվականներին ավելի քան երկու միլիոն փախստականներ են Եվրոպա ուղևորվել:  ԵՄ-ի անդամ մի շարք այլ երկրներ, այդ թվում եվրոպական խոշոր երկրներ Ֆրանսիան ու Գերմանիան, նաև Իտալիան, Հունաստանը, Իսպանիան ու որոշ այլ եվրոպական երկրներ պահանջել են փախստականների ընդունման քվոտաներ որոշելով անդամ երկրների համար կառավարել այս ճգնաժամը: Եվրոպական երկրների մեկ այլ խումբ հենց սկզբից ոչ-բարեկամական ու երբեմն նաև թշնամական վերաբերմունք է ցուցաբերել փախստականների ու նրանց ընդունման հանդեպ և պահանջել է արգելել նրանց մուտքը: Այդ խմբի մեջ են մտնում Ավստրիան և Եվրոպայի արևելյան ու կենտրոնական երկրներն, այդ թվում Հունգարիան, Սլովակիան, Չեխական Հանրապետությունը, Լեհաստանը, Բուլղարիան, Սլովենիան ու Խորվատիան, որոնք դեմ են փախստականներին անդամ երկրներում բաժանելու համար Եվրահանձնաժողովի կողմից հստակեցված քվոտաներին: Եվրահանձաժողովն էլ հակազդելով այս հարցի բացահայտ կերպով հայտարարել է, որ փախստականներին ընդունելուց հրաժարվող երկրներին պատժելու հարցում չի տատանվելու: Այդուհանդերձ չի թվում, որ այս սպառնալիքը կարող է լուրջ փոփոխություն առաջացնել փախստականների ընդունման կապակցությամբ որոշ եվրոպական երկրների ընդունած կոշտ դիրքորոշումներում:

    

 

 

Պիտակ