Մարտ 13, 2017 16:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից առանձնացրել ենք Ռուսաստանի և ԵՄ-ի գազի և անվտանգության հետ կապված խնդիրները, ԵՄ-ի անկախ քաղաքականությունների կապակցությամբ Մոգերինիի ընդգծումը, ԵՄ-ի գագաթնաժողովը և ԵՄ-ում տարաձայնության սրման շուրջ մտահոգությունները:

Տարվա ընթացքում եվրոպական երկրների կարիքների մեկ երրորդը ապահովող Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը մի նախապայմանի հստակեցմամբ «Հյուսիսային Հոսանք-2» խողովակագծի կառուցման համար ԵՄ-ի ճնշման տակ է հայտնվել: ԵՄ-ն այս խողովակագծի կառուցման ուղղությամբ  ցանկանում է պահպանել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ցանցը: «Հյուսիսային Հոսանք-2» խողովակագծի կառուցման համար ԵՄ-ի կողմից դրված նախապայմանը մեծ բարդության առջև է կանգնեցրել Ռուսաստանին: Ռուսաստանը դեպի Եվրոպա իր գազի արտահանման կեսն իրականացնում է Ուկրաինայի ճանապարհով: 2006 և 2009 թվականներին գազի հետ կապված երկու ճգնաժամերից հետո Մոսկվան հանգեց այն եզրակացության, որ Ուկրաինան գազի տարանցումը Ռուսաստանի դեմ ճնշման միջոց է ծառայեցնում և այդ պատճառով էլ գազի արտահանման համար այդ երկրից ունեցած կախվածությունը վերացնելու համար ծրագրավորում կատարեց: «Հյուսիսային Հոսանք-2» խողովակագիծը նախագծվել է տարեկան Ռուսաստանի 55 միլիարդ խմ գազը Բալթյան ծովի միջոցով Գերմանիա արտահանելու համար: Ներկա պայմաններում ԵՄ-ի կողմից ներկայացված նախապայմանի պատճառով Ռուսաստանը հայտնվել է բարդ իրավիճակում: ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու ուղղությամբ ճնշման տակ դնել Ռուսաստանին, որպեսզի «Գազպրոմ» ընկերությունը պարտավորվի Ուկրաինայի արևմտամետ կառավարության պարտադրած պայմաններով 2019 թվականին երկարացնել Կիևի հետ գազի տարանցման համաձայնագրի ժամկետը, ինչը Ռուսաստանի վնասին է լինելու:

------------------------

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն վարելու մասին տեղեկացրեց: Թեև Մոգերինին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը շարունակվելու ցանկություն է հայտնել, սակայն դժգոհել է ԵՄ-ի հետ առևտրական հարաբերություններում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականություններից: Թրամփն անգամներ հայտարարել, որ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև առևտրական հարաբերություններից եվրոպացիներն ավելի շատ են շահում և ինքը ցանկանում է վերատեսության ենթարկել դա: Թրամփը հավակնել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի կնքումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին: ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Մոգերինին վիճակագրական տվյալներ ներկայացնելով ապացուցեց, որ հակառակ Թրամփի համոզման ԱՄՆ-ն մեծապես շահել է ԵՄ-ի հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններից: Նրա ընդգծմամբ վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ եվրոպական ընկերություններն ԱՄՆ-ում աշխատանք են ապահովել 4 միլիոն ամերիկացիների համար և ավելի քան 2.5 միլիոն աշխատատեղեր կախում ունեն ԱՄՆ-ից ԵՄ կատարվող արտահանումներին: Եթե այդ թվին գումարեն նաև նրանց ընտանիքի անդամների թիվը պարզվում է, որ շուրջ 25 միլիոն ամերիկացիների կյանք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է ԵՄ-ի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունները շարունակվելուց: Մինչդեռ Թրամփն անտեսելով այս իրականությունները շարունակ փորձել է իրեն արդարացնող կողմնորոշում ընդունելով այնպես ձևանալ, թե դա մյուս երկրներն ու հատկապես եվրոպացիներն են, որ շահում են ԱՄՆ-ի հետ առևտրական ու տնտեսական կապերից:

Մոգերինին նաև ընդգծել է, որ ապարդյուն ու մեծածախս է լինելու Թրամփի միակողմանի կողմնորոշումը, որն անտեսելով տարածաշրջանային ու միջազգային իրականությունները փորձում է հայտարարել հասարակական, տնտեսական, առևտրական, ռազմական ու անվտանգության բնագավառներում իր քաղաքականությունները: Նա ընդգծել է, որ միակողմանի կողմնորոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ և այդ բնագավառում ԱՄՆ-ն կարիք ունի Եվրոպային: Նկատի առնելով ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի վարած միակողմանի քաղաքականությունների աղետալի հետևանքները ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի ֆինանսական ու մարդկային կորստի չափերը կրճատելու նպատակով փորձեց տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի կապակցությամբ ինչ-որ կերպով բազմակողմ քաղաքականություն գործադրել, սակայն Թրամփը հստակ կերպով արտահայտվել է իր նկատի ունեցած ծրագրերի մասին, որը նաև ներառում է Սիրիան, առանց այն որ այդ կապակցությամբ տեղեկանա Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների տեսակետների մասին: Դա իհարկե ԵՄ-ի ավագ պաշտոնատարների, այդ թվում Մոգերինիի կողմից ընկալվում է, որպես Բրյուսելի հանդեպ Վաշինգտոնի անուշադրություն, որի արդյունքում էլ Մոգերինին ընդգծել ԵՄ-ի անդամ երկրների ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը:

----------------

Հինգշաբթի օրը, Եվրոպայի տնտեսական ու պաշտպանական հարցերի քննարկման նպատակով Բրյուսելում մեկնարկեց ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը : Գագաթնաժողովի առաջին օրվա օրակարգում դրված էր երկու հարց՝ ԵԽ-ի նոր նախագահի ընտրությունը և արևմտյան Բալկաններում արտաքին միջամտությունները: Չնայած Լեհաստանի հակառակությանը, ԵՄ-ի խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Դոնալդ Տուսկը վերընտրվեց ԵԽ-ի նախագահի պաշտոնում: Կարելի է կանխատեսել, որ ԵԽ-ում Տուսկի նախագահությունը շարունակվելով, ԵՄ-ն կշարունակի եվրոպական այդ կառույցի առջև ծառացած հարցերի կապակցությամբ ներկա դիրքորոշումները: Այդուհանդերձ նկատի առնելով Տուսկի ընտրության հետ Լեհաստանի հակառակությունը, կարելի է ասել, որ Վարշավան կփորձի անազդեցիկ դարձնել տարբեր հարցերի հետ կապված նրա քաղաքականությունները: Նիստում ուշադրության արժանացած մյուս կետը արևմտյան Բալկաններում արտաքին միջամտության կապակցությամբ մտահոգությունն էր, ինչը նպատակ ունի սրել այս զգայուն տարածաշրջանում տարաձայնություններն ու պառակտումը: Եվրոպացի ղեկավարներն այդ ուղղությամբ որոշակիորեն ակնարկել են Ռուսաստանին: Այս շրջանակներում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է 2018 թվականին այդ երկրում՝ ղեկավարների մակարդակով նիստի ուղղությամբ ծրագրման մասին: Նիստը փորձելու է ջանքերը կենտրոնացնել այս կարևոր տարածաշրջանում կայունության հաստատման վրա, որը չափազանց խոցելի է համարվում Ռուսաստանի միջամտությունների դիմաց:

--------------------

Թուրք-գերմանական ճգնաժամն աստիճանաբար թափանցում է նաև Եվրամիության անդամ այլ երկրներ: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Գևորգ Ստամբոլցյանին:

--------------------

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը զգուշացրեց ԵՄ-ում տարաձայնությունների սրման բացասական հետևանքների կապակցությամբ: Յունկերի մտահոգության հիմքում ընկած են ԵՄ-ի վերջին զարգացումները, ինչն այդ միության համար լուսավոր ապագա չի ուրվագծում: Հատկապես ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հարցը ոչ միայն այդ միության որոշ անդամ երկրներում այդ թվում Ֆրանսիայում կենտրոնախույս ու անջատողական հակումների խստացման պատճառ է դարձել, այլև ԵՄ-ի արևելյան անդամների կողմից ընկալվել է Եվրոպայի արևելքի ու արևմուտքի միջև ինչ-որ բաժանում կատարելու նախաբանը: Այս երկրների դիտանկյունից ԵՄ-ից Բրիտանիայի անջատմամբ այդ եվրոպական կառույցի մեծ ու հզոր երկրները հետզհետե առանձին ուղղություն են որդեգրելու և փորձելու են իրագործել իրենց նախագծերը: Սա հենց այն նախագիծն է, որ վերջերս «Մուլտի-արագությամբ Եվրոպա» անվամբ ներկայացվել է Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից և դա հովանավորել են Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Նիդերլանդներն ու Լյուքսեմբուրգը: Եվրահանձնաժողովի նախագահն էլ ինչ-որ կերպով պաշտպանել է այդ գաղափարը: Այս գաղափարի շրջագծում ԵՄ-ի այն երկրները, որոնք զուգամերձության ամրապնդման ուղղությամբ դաշինք են կնքել, անուշադրության մատնելով այդ կապակցությամբ քայլ չվերցնող երկրներին, պիտի շարունակեն իրենց ուղղությունը: «Մուլտի-արագությամբ Եվրոպա» գաղափար առաջին հերթին ամրապնդում է արևմտյան Եվրոպայի երկրների բարեկեցությունը: Այդուհանդերձ արևելյան Եվրոպայի պաշտոնատարների հայտարարությունները վկայում են, որ նրանք վատատես են «Մուլտի-արագությամբ Եվրոպա» գաղափարին:

------------------- 

Մարտի 9-ին  ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Գերմանիայի  արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է.«Բեռլինին  լրջորեն անհանգստացնում է Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկը»: Գաբրիելը չորեքշաբթի օրը Կալինինգրադում Իսկանդեր հրթիռների մշտական տեղակայումը պարտություն է համարել Եվրոպայի անվտանգության համար: Ներկա ժամանակահատվածում Գերմանիայի ու Ռուսաստանի արտաքին քաղաքականության երկու բարձրաստիճան պաշտոնատարների հանդիպումը մեծ նշանակություն ունի: Հատկապես որ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև առճակատման սրման և Ռուսաստանի մերձակայքում ՆԱՏՕ-ի զորավարժությունների կազմակերպման ականատես ենք: Ուկրաինայի ճգնաժամն ուշագրավ կերպով փոփոխություն է մտցրել Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերություններում: Դա ի տես այն բանի, որ մինչև Ուկրաինայի ճգնաժամը ԵՄ-ն համարվում էր Ռուսաստանի առևտրական խոշոր գործընկերը և  Գերմանիան առևտրա-տնտեսական ամենամեծ շրջանառությունն ուներ Ռուսաստանի հետ, ինչն այսօր բացասական ազդեցություն է կրել:

 

 

 

 

Պիտակ