Մարտ 27, 2017 15:31 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարով, որտեղ ինչպես միշտ թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին առանձնացնելով եվրոպացի պաշտոնատարների ուղևորությունները, Եվրոպայում գումարված նիստերն ու համաժողովները, Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ու ահաբեկչական սպառնալիքները:

Անցած շաբաթվա ուշագրավ իրադարձություններից էին եվրոպացի պաշտոնատարների ու պատվիրակությունների այլ երկրներ կատարած ուղևորությունները: Այս շրջագծում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմզ Մաթիսին հանդիպելու և  ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով եռօրյա այց կատարեց ԱՄՆ:  ՆԱՏՕ-ն հավակնում է, թե ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները պաշտպանելու և քուրդ ու իրաքցի զորայիններին վարժություններ փոխանցելու միջոցով ուշագրավ մասնակցություն է ունեցել այս կոալիցիային: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  Վաշինգտն կատարած նրա ուղևորության գլխավոր նպատակը ԱՄՆ-ի նախագահի ցանկության, այսինքն ՆԱՏՕ-ի բյուջեից այդ կազմակերպության եվրոպացի անդամների մասնաբաժնի ավելացման, ինչպես նաև նրանց ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելու իրագործման ուղիների քննարկումն էր: Նա այս այցի ընթացքում պահանջեց, որպեսզի ԱՄՆ-ի նոր կառավարությունը ՆԱՏՕ-ն հովանավորելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկի: Անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև ռուսական ու եվրոպական խորհրդարանական համատեղ մի պատվիրակության Սիրիա կատարած ուղևորությունը: Ռուսական ու եվրոպական խորհրդարանական համատեղ պատվիրակություն ձևավորելն ու դա Սիրիա գործուղելը աննախընթաց երևույթ է համարվում: Եվրոպական  խորհրդարանական պատվիրակության այցը կարելի է Սիրիայի կապակցությամբ ԵՄ-ի քաղաքականություններում բացահայտ շրջադարձ համարել: Դրա գլխավոր պատճառներից մեկը Սիրիայի օրինական կառավարության կործանման քաղաքականությունն արդյունավետ լինելու կապակցությամբ արևմուտքցիների ու այդ թվում եվրոպական երկրների հուսահատությունն է: Միևնույն ժամանակ կարելի է անդրադառնալ նաև Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների Ճապոնիա կատարած ուղևորություններին ու ճապոնացի պաշտոնակիցների հետ 2+2 ձևաչափով բանակցություններին: Թվում է, որ մի կողմ թողած Ճապոնիայի հյուսիսում գտնվող Կուրիլյան կղզիների շուրջ տարաձայնությունից Ռուսաստանն ու Ճապոնիան տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր հարցեր շուրջ համախոհություն ունեն և խորհրդակցություններ են կատարում: 2016 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված դեպի արևելք քաղաքականության շրջագծում Մոսկվայի իշխանությունները ջանք են գործադրում չնայած Կուրիելյան կղզիների շուրջ Տոկիոյի հետ վաղեմի տարաձայնության ընդլայնել Ճապոնիայի հետ հարաբերությունները:

-----------------

«Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան կապերը բարելավվելուց առաջ պետք է վատթարանան»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Արմեն Քոլոյանը:

----------------------

Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից կարելի է նաև առանձնացել կանաչ մայրցամաքում գումարված նիստերն ու համաժողովները: Նկատի առնելով մասնակիցների մակարդակն ու նաև քննարկված հարցերը Եվրոպայում անցած շաբաթ գումարված գլխավոր նիստերից մեկը Հռոմի համաձայնագրի ստորագրման 60-ամյակի առիթով անցած շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում գումարված ԵՄ-ի գագաթնաժողովն էր: Եվրոպացի ղեկավարներ այս նիստի ընթացքում ստորագրեցին «Հռոմի նոր հռչակագիր»-ը և ընդգծեցին համագործակցությունները շարունակելու ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորությունները: Այդուհանդերձ ԵՄ-ի անդամ երկրների միջև տարաձայնությունը նկատելի էլ նաև եվրոպական միասնականության խորհրդանիշը համարվող այս համաժողովի եզրափակիչ հաղորդագրության բովանդակության մեջ: Թեև ԵՄ-ի հիմնադրման նպատակը հատկապես ֆինանսական ու տնտեսական, քաղաքական ու ռազմական ոլորտներում անդամ երկրների զուգամերձությունն է, սակայն քաղաքական, հասարակական, տնտեսական ու ռազմական բնագավառներում անդամ երկրների միջև տարաձայնությունը թուլացրել է այս եվրոպական կառույցը: Մյուս կարևոր նիստը մարտի 20-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված ԵՄ-ի ու Աֆրիկայի հյուսիսի երկրների ՆԳ նախարարների համաժողովն էր: Այս համաժողովի առանցքը փախստականների ճգնաժամն ու դրանից փրկվելու ուղիների քննարկումն էր: Նիստին մասնակցեցին Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Մալտայի, Սլովենիայի ու Շվեյցարիայի ՆԳ նախարարները: Այս կարևոր համաժողովում Աֆրիկայի հյուսիսը ներկայացնում էին Ալժիրի, Թունիսի ու Լիբիայի պատվիրակությունները: Նիստին մասնակցեց նաև ԵՄ-ի ներքին, ինչպես նաև միգրացիայի հարցերով կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլիսը: Ի դեպ անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գերմանիայի անվտանգության ոլորտի պաշտոնատարների մասնակցությամբ գումարվեց Ռուսաստանի ու Գերմանիայի երկկողմ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի ռազմական ու անվտանգության ոլորտի կարևոր հարցեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն այս նիստում կողմերը մտքերի փոխանակում կատարեցին մի շարք կարևոր հարցերի, այդ թվում միջազգային անվտանգության, Եվրոպայի արևելքում տիրող անվտանգության իրավիճակի, այդ թվում Ռումինիայում ու Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ու մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ:

------------------------

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների թվականը մոտենալով ԵՄ-ի երկրորդ մեծ երկրում ընտրությունների հետ կապված լարվածությունները սրվում են: Այս ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ երկրի չափավորական աջ թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի դեմ աննախընթաց դիրքորոշում ընդունելով հստակ կերպով հայտարարեց, որ Ֆիոնը նախագահական ընտրությունների թեկնածու լինելու արժանավորությունը չունի: Միևնույն ժամանակ Ֆիոնը Ֆրանսիայի սոցիալիստական կառավարության մեջ իր ընդդիմադիրներին մեղադրեց, որ իր ընտրարշավին հարվածելու համար հոգեբանական լայնամասշտաբ պատերազմ են իրականացնում: Ավելի վաղ սոցհարցումներում առաջին տեղը զբաղեցրած Ֆիոնն այսօր անկախ ու չափավորական «Ան Մարշ» կուսակցությունը ներկայացնող Էմանունել Մաքրոնից և Ազգային ճակատ աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից հետո կանգնած է երրորդ տեղում: Դա ի տես այն բանի, որ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ֆինանսական սկանդալի պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրունո Լը Ռուի հաժարականը ծանր հարված է հասցրել այս ընտրությունների վավերականությանը:

Իսպանիայի քաղաքական բեմն էլ կարևոր մի իրադարձության  ականատես եղավ: Մինչ Կատալոնիայի նահանգի նախագահ Կառլոս Փոյդմոնթը կրկին ընդգծել է Իսպանիայից այդ տարածքի անկախացման անհրաժեշտությունը, Կատալոնիայի հազարավոր բնակիչներ ցույց կազմակերպելով իրենց հակառակությունը հայտնեցին այդ նահանգի անկախության նկատմամբ: Կատալոնիայի անկախության հանրաքվեն նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերին: Իսպանիայի կենտրոնական կառավարությունը խիստ դեմ է Կատալոնիայի անկախացմանը:

---------------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների մյուս գլխավոր առանցքը անվտանգության հետ կապված զարգացումները և հատկապես ահաբեկչական հարձակումներն ու այդ կապակցությամբ Եվրոպայի քաղաքականություններն էին: Այս ուղղությամբ կարելի է ակնարկել մարտի 22-ին Լոնդոնի «Վեսթ Մինսթեր»-ի կամրջի վրա և խորհրդարանի շենքի մերձակայքում իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվեց առնվազն հինգ և վիրավորվեց 40 մարդ: Հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեց ԻԼԻՊ-ը: Այս հարձակումից հետո Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատեց, որ ահաբեկչական հարձակման հեղինակ Խալեդ Մասըուդը ծնվել է Բրիտանիայում ու ճանաչված դեմք է եղել այդ երկրի անվտանգության կառույցների համար: Իհարկե կարելի է կանխատեսել, որ այդ հարձակման հետ կապված Բրիտանիայի կառավարությունը խստացնելու է այդ երկրի մուսուլմանների դեմ ճնշումներն ու սահմանափակությունները: Այսօր ոչ միայն բրիտանացի, այլև եվրոպացի մյուս պաշտոնատարներն էլ ԻԼԻՊ-ի սպառնալիքները լուրջ տեսք ստանալու մասին են արտահայտվում և սա վկայում է եվրոպական երկրներում անվտանգության մակարդակը նվազելու մասին: Դա մի երևույթ է որին եվրոպացիները սառը պատերազմից հետո առաջին անգամ է ինչ առճակատվում են: Եվրոպայում անվտանգության պայմանների վատթարացումը պատճառ է դարձել, որ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարներն այդ կապակցությամբ ազդարարեն: Այդ թվում Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին ԵՄ-ի անվտանգության ապահովման համար եվրոպական երկրների համագործակցությունն է պահանջել: Մյուս կարևոր կետը, որը նաև ընդգծել է Եվրոխորհրդարանի նախագահը, հավանական հարձակումները կանխելու նպատակով ահաբեկչության մեջ կասկածվողների մասին տեղեկությունների փոխանակման բնագավառում Եվրոպայի անվտանգության ու տեղեկատվական կառույցներ միջև համադրության բացակայությունն է: Չնայած սպառնալիքների լրջության, եվրոպական երկրների անվտանգության բնագավառում վերցրած քայլերն առավելապես անհատական բնույթ են կրում և նման ընթացքի շարունակվելն անկասկած կարող է աղետալի հետևանքներ ունենալ այդ երկրների համար:

 

 

 

 

Պիտակ