Ապրիլ 03, 2017 16:01 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում  կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

 

Մեր հաղորդումը կսկսենք Եվրոպայի մասշտաբով տեղի ունեցած փոխայցելություններին: Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն Ռուսաստանի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով երկուշաբթի օրը մեկնեց Մոսկվա: Մոսկվայում նրա բանակցությունների առանցքում էին գտնվում միջազգային տարբեր հարցեր, այդ թվում Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները, Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքների սրվելը, Սիրիայի ճգնաժամն ու Լիբիայի իրավիճակը: Ալֆանոն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ միջազգային ահաբեկչությունը ժամանակակից ամենամեծ սպառնալիքն է և Ռուսաստանը մասնակից է  այդ վտանգի դեմ պայքարին: Լավրովն ընդգծեց, որ Ահաբեկչության դեմ պայքարի համար պիտի միավորված ճակատ ստեղծել: Իտալիայի ԱԳ նախարարի ներկա ժամանակահատվածում Ռուսաստան կատարած ուղևորությունը մեծ նշանակություն ունի: Իտալիան լինելով ԵՄ-ի կարևոր երկրներից մեկը ձգտում է Ռուսաստանի հետ այդ միության տարաձայնությունների շտապ կարգավորմանը: Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի օրը ուղևորվելով Շոտլանդիա տեղական իշխանություններին կոչ արեց Բրիտանիան առավել միավորված ժողովուրդ դարձնել: Թերեզա Մեյը նախքան Գլասկոյում Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենին  հանդիպելը կրկին ընդգծեց, որ մինչև նախքան ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացի ավարտվելը Շոտլանդիայում անկախության հանրաքվեի կազմակերպման արտոնություն չի տրվի: Թերեզա Մեյն ավելի վաղ ասել է, որ Brexit-ի գործընթացի մեկնարկը դրվելով Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի համար պահը հարմար չէ: Շոտլանդիայի առաջին նախարարն էլ վերջերս հայտարարեց, որ Բրիտանիայից այդ տարածքի անկախացման երկրորդ հանրաքվեն հավանաբար տեղի կունենա 2018 թվականի ամռան և 2019 թվականի գարնան միջև ընկած կտրվածքում:

----------------------

Եվրոպայում քննարկման առարկա մյուս առանցքներից էին կանաչ մայրցամաքում գումարված նստաշրջաններն ու համաժողովները: Դրանցից գլխավորը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջան էր, որ անցած ուրբաթ օրը գումարվեց այդ կազմակերպության կենտրոնավայրում: Նստաշրջանի քննարկման գլխավոր օրակարգերից էին Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի տարաձայնությունները: ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի ներքին հարցերին միջամտելու մեջ, սակայն Մոսկվայի իշխանությունները շարունակ հերքում են Ուկրաինայի արևելքում ընթացող բախումներին իրենց ցանկացած տեսակի մասնակցությունը: Իհարկե դա միայն ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները չեն, որ ընդգծում են Ուկրաինայի հետ կապված ու հատկապես Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելու ուղղությամբ Մոսկվայի քայլերի անօրինակությունն ու լարվածության հարուցումը, այլև ԱՄՆ-ն էլ լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ երկիրն իր եվրոպացի գործընկերների հետ ընդհանուր տեսակետ ունի այս հարցում: Այս շրջագծում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ նստաշրջանում խստորեն քննադատեց Ուկրաինայում ու աշխարհի այլ կետերում, այդ թվում Եվրոպայի արևելքում Ռուսաստանի հարձակողական քաղաքականությունները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունն էլ մի հաղորդագրություն հրապարակելով անընդունելի համարեց Ռուսաստանի վարած քաղաքականությունները լարվածություն հարուցող բնութագրող Թիլերսոնի արտահայտությունները: ՆԱՏՕ-ի նստաշրջանն իր հակակշռի տակ առած մյուս թեման այդ դաշինքի եվրոպացի անդամների ռազմական ծախսերի ավելացումն էր: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին կոչ արեց մինչև 2017 թվականի ավարտն իրագործել ռազմական ծախսերի բարձրացման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը: Չնայած իրենց ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելու հիմամբ ՆԱՏՕ-ի անդամների կողմից Ուաշինգտոնին տրված խոստումին, դրա իրագործումը լուրջ արգելքներ ու խոչընդոտներ է դիմագրավում: Անցած շաբաթ Եվրոպայում գումարված մյուս գլխավոր նստաշրջանը Եվրոպայի չափավորական աջակողմյան կամ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունների համագումարն էր, որը տեղի ունեցավ Մալտայում: Համագումարում քննարկվեցին տարբեր հարցեր, սկսած ԱՄՆ-ի նոր կառավարության հետ Եվրոպայի տարաձայնություններից մինչև ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը և փախստականների հարցը: Այս համագումարում ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկն աննախընթաց քննադատության ենթարկելով եվրոպական զուգամերձության կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնորոշումը, ով բացահայտ կերպով երկրներին կոչ է անում հրաժարվել ԵՄ-ից, ասաց, որ եթե Թրամփը շարունակի այլ երկրներին խրախուսել Brexit-ի օրինակին հետևելու հարցում, ինքն էլ կսկսի պաշտպանել ԱՄՆ-ից Օհայո և Տեխաս նահանգների անկախացման կոչերը:

---------------------

Ռուսաստանում հակակոռուպցիոն ցույցերը Պուտինը համեմատել է «Եվրամայդան»-ի և «արաբական գարնան» հետ: Այդ թեմային անդրադարձել է լրագրող Ազա Բաբայանը:

--------------------

Եվրոպայի զարգացումների մյուս առանցքը քաղաքական իրադարձություններն էին: Անկասկած Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալն էր, որի իրականացման գործընթացի մեկնարկը տրվեց մարտի 29-ին: Brexit-ի գործադրման ընթացքը սկսվելուց հետո երևան եկավ բանակցությունների ապագա ընթացքի շուրջ բրիտանացի ու եվրոպացի պաշտոնատարների միջև առաջին տարաձայնությունը: Եվրոպացի պաշտոնատարներ հայտարարեցին, որ դեմ են ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու բանակցություններին զուգահեռ ապագա հարաբերությունների ուրավգծման շուրջ բանակցություններին: Դա ի տես այն բանի, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը գործադրման հանձնվելու կապակցությամբ հղած նամակում պահանջել է այդ բանակցություններն անցկացնել զուգահեռ կերպով: Բրիտանիայի համար այդ բանակցությունների միաժամանակ անցկացվելը ճակատագրական նշանակություն ունի:Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն ցանկանում է, որ նախ հստակեցվի այդ միությունից Բրիտանիայի հրաժարման հարցը և ապա դրանից հետո նոր հարաբերությունների ուրավգծման կապակցությամբ բանակցություններ սկսվեն: Այս պահին Բրիտանիան Brexit-ի հավանական բացասական հետևանքները նվազագույնի իջեցնելու համար նպատակ ունի առավելագույն արտոնությունները ձեռք բերել բանակցություններից ու այդպիսով գոհ պահել դրա համար ընդդիմադիրներին: Սակայն թվում է, որ ԵՄ-ն փորձում է նվազագույնի իջեցնել  Brexit-ից Բրիտանիայի ձեռքբերումները: Այլ խոսքով այս պահին վեճը գնում է այն մասին, թե Brexit-ը պիտի օրինակ ծառայի ԵՄ-ի այլ անդամների համար, թե նրանց համար խրատ դառնա: Նույն շրջագծում քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի օգտին այդ տարածքի խորհրդարանի կողմ ձայնն էր: Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները 59 դեմ ձայների դիմաց 69 կողմ ձայներով հովանավորեցին Բրիտանիայից այդ տարածքի անկախացման երկրորդ հանրաքվեի կազմակերպումը: Շոտլանդիայի խորհրդարանի կողմ ձայնով Նիկոլա Ստորջենը լիազորվեց պաշտոնական բանակցությունների մեջ մտնել Թերեզա Մեյի կառավարության հետ և անկախության հանրաքվեն կրկնելու պահանջ ներկայացնել: Նիկոլա Ստորջենը «Գարդիան»-ում ստորագրած հոդվածում գրեց, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի և Brexit-ի գործադրումը Բրիտանիայի դեմ ուղղված սպառնալիք է: 2016 թվականի հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ընթացքում Բրիտանիայի ժողովուրդը 48.1 տոկոս դեմ ձայների դիմաց 51.9 տոկոս կողմ ձայներով իր ձայնը տվեց հօգուտ ԵՄ-ից հրաժարմանը: Այս հանրաքվեի ընթացքում Բրիտանիան ձևավորած անգլիացիների ու ուլեզցիների մեծամասնությունը կողմ քվեարկեցին Brexit-ին, մինչդեռ շոտլանդացիների ու իռլանդացիների գլխավոր մասը հակառակեց դրան: Այս հանրաքվեի ընթացքում շոտլանդացիների 62 տոկոսը ցանկություն հայտնեց մնալ ԵՄ-ի կազմում, իսկ 38 տոկոսն իր համաձայնությունը տվեց Brexit-ին:

------------------

Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր զարգացումներից էր նաև փախստականների ճգնաժամը: Անցած շաբաթ այդ կապակցությամբ հատկապես դիրքորոշվեցին գերմանացի պաշտոնատարները: Այդ շրջագծում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական աջակողմյան կուսակցությունների առաջնորդների համագումարում հաստատեց, որ ԵՄ-ն փախստականների հարցում թերացումներ է ունեցել: Նրա ընդգծմամբ պիտի ընդունել փախստականներին ու դրան զուգահեռ Եվրոպայի սահմանները պաշտպանելու համար Եվրոպոլը կամ Եվրոպայի ոստիկանությունն առավել ակտիվ դերակատարություն պիտի ունենա: Այդ արտահայտությունները կատարվեցին այն պայմաններում, երբ եվրոպական որոշ պետություններ վերատեսության են ենթարկել փախստականների ընդունման իրենց քաղաքականություններն ու որոշ եվրոպական երկրներում էլ փախստականների հանդեպ բռնարարքներ են գործադրվում, այնպես որ իրավապաշտպան շատ կառույցներ զգուշացրել են Եվրոպայում օտարամերժության հողի վրա տարհանվածների դեմ հակումների հզորացման կապակցությամբ:

----------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների վերջին առանցքը հասարակական ու ապահովական հարցերն էին: Այդ շրջագծում հատկապես ականատեսն ենք Եվրոպայում իսլամատյացության հողի վրա քայլերի իրականացման ու մուսուլմանների դեմ ճնշումների խստացման ականատես ենք: Այդ ուղղությամբ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերմի Քուրբինն ընդգծեց, որ Բրիտանիայում ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրի գործադրումը մուսուլման համայնքի հանդեպ մի տեսակ կասկածի առաջացման պատճառ է դարձել, մինչդեռ խտրականության ու ցեղապաշտության դեմ պայքար և ծայրահեղականության կանխման ու դիմակայման համար այդ երկրի կառավարությունն իր ուշադրությունը պիտի կենտրոնացնի Բրիտանիայի ողջ ժողովրդի վրա: Միևնույն ժամանակ Եվրոպայում մուսուլմանների ամենամեծ համայնքն ունեցող Ֆրանսիայում հարյուրավոր մուսուլմաններ բողոքելով իրենց աղոթքի դահլիճը փակվելու դեմ, իրենց ուրբաթ օրվա նամազն արեցին Փարիզի արվարձանում: Տեղի իշխանությունները փակել են այդ աղոթատեղին, որտեղ 300 երեխաներ մասնակցում էին արաբերեն լեզվի և Իսլամական պատմության դասընթացներին, որից արդեն զրկվել են այդ երեխաները: Ֆրանսիայում ապրում են մոտ 5 միլիոն մուսուլմաններ, և այդ երկրում, մզկիթների անբավարարության պատճառով, փողոցում աղոթելը դարձել է սովորական երևույթ:

 

 

 

Պիտակ