Ապրիլ 10, 2017 15:11 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթ կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնց կանդրադառնանք մի քանի առանցքներում:

Անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից էին եվրոպացի պաշտոնատարների ու եվրոպական պատվիրակությունների այցելությունները: Այս շրջագծում Եվրոպայի արևելքի երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարներ՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և Չեխական Հանրապետության վարչապետ Բոհոսլավ Սոբոթքան Գերմանիա ուղևորվեցին: ԵՄ-ի հետ կարևոր հարցեր, հատկապես տնտեսական, նաև փախստականների ու «Բրէքզիթ»-ի հետ կապված հարցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այդ երկու երկրի պաշտոնատարների բանակցության գլխավոր թեմաներից էին: Այդուհանդերձ Մերկելը Չեխական Հանրապետության ու Սլովակիայի վարչապետների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նկատի առնելով «Բրէքզիթ»-ի նշանակությունը ընդգծեց ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման բացասական հետևանքները սահմանափակելու անհրաժեշտությունը: Նրա ընդգծմամբ «Բրէքզիթ»-ը ճեղքվածք է համարվում ԵՄ-ի համար և այդ պատճառով ԵՄ-ի անդամ երկրները պիտի միմյանց հովանավորեն ու այդ միության բարելավման ուղղությամբ քայլ վերցնեն: ԵՄ-ի պարագային «Բրէքզիթ»-ի բացասական հետևանքների վերահսկման ու դրանք սահմանափակելու անհրաժեշտության վրա Մերկելի դրած շեշտն իրականության մեջ արտահայտում է եվրոպական այդ կառույցի վրա «Բրէքզիթ»-ի բացասական հետևանքների հետ կապված եվրոպացի ղեկավարների մտահոգությունները: Անցած շաբաթվա կարևոր այցերից էր նաև Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի շրջայցը, ով 2017 թվականին իր միջինարևելյան առաջին ուղևորությունը ապրիլի 3-ին սկսեց Հորդանան կատարած այցով ու ապա մեկնեց Սաուդյան Արաբիա: Թերեզա Մեյի միջինարևելյան այցի պատճառներից մեկը տնտեսական նպատակներն են, որոնք հետապնդվում են տարբեր շրջանակներում: Առևտրական հարաբերությունների ընդլայնումը Թերեզա Մեյի Աման ու Ռիադ կատարած ուղևորության գլխավոր նպատակներից է հայտարարվել: Սաուդյան Արաբիան Միջին Արևելքում Լոնդոնի գլխավոր գործընկերն է: Նկատի առնելով այն պարագան, որ Միջին Արևելքը համարվում է Բրիտանիայում արտադրված սպառազինության գլխավոր շուկան, անվտանգության ու նաև սպառազինության բնագավառում համագործակցության ամրապնդումը Բրիտանիայի վարչապետի միջինարևելյան ուղևորության նպատակներից է համարվում: Թերեզա Մեյն անցած երեքշաբթի օրը պաշտպանելով Սաուդյան Արաբիայի կապակցությամբ իր կառավարության դիրքորոշումները հավակնեց, որ Լոնդոնը նաև մարդու իրավունքների հետ կապված իր մտահոգությունների մասին սաուդացի պաշտոնատարներին հիշեցում կատարելուց չի սարսափում: Բրիտանիայի վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ այդ կապակցությամբ Լոնդոնի քննադատությունները միայն խոսքի մակարդակում են մնացել ու Բրիտանիան ոչ միայն չի սահմանափակել սաուդական ռեժիմի հետ հարաբերություններն, այլև Եմենի դեմ Արաբիայի հարձակումից հետո առավել ընդլայնել է այդ հարաբերությունները:

-------------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների մյուս կարևոր առանցքը գումարված նիստերն ու համաժողովներն էին: Այդ շրջագծում ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի ապրիլի 3-ին Սիրիայի ճգնաժամի հարցով նիստ գումարեցին Լյուքսեմբուրգում: ԵՄ-ի ԱԳ նախարարներն այն պայմաններում մասնակցեցին այս նիստին, երբ Սիրիայում ճգնաժամ ու տնավեր պատերազմ ծագելուց տարիներ անցնելով դեռ այդ կապակցությամբ անկողմնակալ դիրքորոշում չեն ընդունել: Սիրիայի կապակցությամբ եվրոպացիների թշնամական կողմնորոշումը պատճառ է դարձել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այդ երկրի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականությունների կապակցությամբ բացասական դիրքորոշում ընդունի: Նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Գերմանիայի, Քուվեյթի, Նորվեգիայի, Կատարի ու ԱՄՆ-ի համատեղ նախաձեռնությամբ Բրյուսելում Սիրիայի հարցով երկօրյա համաժողով գումարվեց: Այս համաժողովին մասնակցած 41 երկրներ Սիրիային 9.7 միլիարդ դոլար օժանդակության խոստում տվեցին: Այս համաժողովում նկատվող հետաքրքիր կետն այն էր, որ որոշ երկրներ այդ թվում ԱՄՆ-ն, Կատարը և Ֆրանսիայի ու Բրիտանիայի նման եվրոպական որոշ երկրներ, որոնք անցած յոթ տարիների ընթացքում Սիրիայում ներքին պատերազմ հրահրելու ուղղությամբ ամենաշատ դերակատարություն են ունեցել, այս միջազգային նիստը հյուրընկալելով Սիրիայի ժողովրդին ու նաև այդ երկրի վերակառուցմանը օժանդակելու հավակնությամբ են հանդես եկել:

--------------------

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընդառաջ կայացան հերթական հեռուստադեբատները: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

----------------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններից էին նաև քաղաքական զարգացումները: Դրանց մեջ գլխավորներից էր Սերբիայի նախագահական ընտրությունների կազմակերպումը, որի ընթացքում ղեկավարող Առաջատար կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը շահեց ձայների շուրջ 60 տոկոսը: Անկուսակցական թեկնածու և քաղաքացիական իրավապաշտպան Սաշա Յանքովիչը ևս ձայների 16 տոկոսը շահելով կանգնեց երկրորդ տեղում: Ընտրությունների այս շրջանում Ալեքսանդր Վուչիչին տրված Սերբիայի ժողովրդի ձայներն իրականության մեջ մի քանի պատգամ էր պարունակում: Նախ այն որ այս պահին երկրի վարչապետի պաշտոնը վարող Վուչիչին ընտրելով Սերբիայի ժողովուրդն իր հովանավորությունն է հայտնել Սերբիայի ղեկավարող Առաջատար կուսակցության քաղաքական ու տնտեսական բնագավառներում վարած քաղաքականությունների հանդեպ: Բացի այդ ընտրությունների մյուս պատգամը Սերբիայի ժողովրդի կողմ ձայնն է համարվում ԵՄ-ին Սերբիայի անդամակցության ուղղությամբ Առաջատար կուսակցության գլխավորած ներկա կառավարության կողմնորոշմանը: Ավելի վաղ ծայրահեղ ազգայնական հակումներով Վուչիչն այսօր վերածվել է արևմտամետ և ԵՄ-ի հետ զուգամերձության պաշտպան քաղաքական գործիչի: Անցած շաբաթվա մյուս քաղաքական զարգացումը վերաբերում էր ԵՄ-ի նկատի ունեցած բարեփոխումների շուրջ Հունաստանի և այդ երկրի եվրոպացի վարկատուների միջև կայացած համաձայնությանը: Հույները կրկին անգամ պարտավորվեցին ընդունել եվրոպացի վարկատուների՝ Եվրահանձաժողովի և Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից ներկայացված ծանր պայմանները: Ուրբաթ օրը Հունաստանի և եվրոպացի վարկատուների միջև կայացած համաձայնությամբ այդ երկրի ձախակողմյան կառավարությունը պարտավորվել է հանրային ծախսերի կրճատման , հարկային համակարգի բարեփոխման և աշխատանքի շուկայի կարգավորման ու թոշակառության համակարգի բարեփոխմամբ բարելավել Հունաստանի բյուջեի վիճակը և կրճատել գոյություն ունեցող դեֆիցիտը: Այս պարագաների գործադրումը, որն իրականության մեջ տնտեսական ճգնության քաղաքականության գործադրումը շարունակվելու իմաստով է, ծավալուն բողոքների առիթ է տվել Հունաստանում:

------------------

Անցած շաբաթ Եվրոպայում ուշադրության կենտրոնում էր գտնվում նաև փախստականների հարցը: Այս շրջագծում Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը փախստականների մուտքը Եվրոպա կանխելու կապակցությամբ Լիբիայի հետ Իտալիայի համաձայնության հետևանքները վտանգավոր ու անմարդկային համարեց: Լիբիան անկայուն ու մասնատված երկիր է, որն այսօր Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրացիայի գլխավոր մեկնակետերից է համարվում: Իտալիան և Տրիպոլիում ՄԱԿ-ի հովանավորության տակ գտնվող կառավարությունը փետրվար ամսին համաձայնագիր ստորագրեցին, որը նախատեսում է  մարդու թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ վարժությունների փոխանցման, սարքավորումների ապահովման ու ֆինանսավորման հետ կապված հարցեր: Այս նախագծի իրագործման ու այդ թվում ծովային գվարդիայի ֆինանսավորման համար Լիբիան 200 միլիոն եվրո օժանդակություն է ստանալու:Դա ի տես այն բանի, որ միայն Լիբիայի մեկ բաժնի վրա վերահսկողություն ունեցող կառավարությունն անկարող է հարգել հումանիտար չափանիշներն ու վերահսկել դեպի Եվրոպա միգրացիան: Եվրոպական պետությունների համար կարևոր է դադարեցնել միգրացիայի հոսքը ու դրա գործադրման մեթոդը նրանց համար որևէ նշանակություն չունի: Հումանիտար հարցերն ու մարդու իրավունքի հետ կապված օրենքները նրանց համար միայն քարոզչական նշանակություն ունեն: Միևնույն ժամանակ միգրանտների հանդեպ վատ վերաբերմունքի դեմ ի նշան բողոքի ցույց կազմակերպվեց Լոնդոնում: Այդ ցույցը կազմակերպվեց մեկ շաբաթ նրանից հետո, երբ իրանցի 17-ամյա քուրդ մի պատանի Լոնդոնի հարավում գտնվող ավտոբուսի մի կանգառում 30 հոգանոց մի խմբի կողմից ծեծի ու բռնության ենթարկվեց: Ոչ-բրիտանացի միգրանտների ու քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքը ծայրահեղ աջակողմյան որոշ խմբերի գործունեության, ինչպես նաև Բրիտանիայի որոշ կուսակցությունների ու քաղաքական գործիչների հայացքների ու վարած քաղաքականության արդյունք է:   

------------------

Անցած շաբաթ Եվրոպայում գլխավոր իրադարձությունների առանցքում էին գտնվում նաև հասարակական ու ապահովական հարցերը: Այս շրջագծում Եվրոպան անցած շաբաթ կրկին ու  այս անգամ Շվեդիայում ահաբեկչական հարձակման ականատես եղավ: Ուրբաթ՝ ապրիլի 7-ի երեկոյան բեռնավտոյի վարորդը մայրաքաղաք Ստոկհոլմ գնման կենտրոնում մայթում վրաերթի ենթարկեց անցորդներին: Այդ ոճրագործության հետևանքով զոհվեց ու վիրավորվեց 20 մարդ: Դեպքից անմիջապես հետո Շվեդիայի ոստիկանությունն ու վարչապետը դա ահաբեկչական բնույթի համարեցին: Անցած տարի նման երկու հարձակումներ իրականացվեցին Բրյուսելում ու Նիսում: Շուրջ երկու շաբաթ առաջ էլ Լոնդոնի «Վեսթ Մինսթր» կամուրջի վրա նման մի հարձակման հետևանքով զոհվեց հինգ մարդ: Ահաբեկչական քայլերի մեթոդի փոխվելը մարտահրավեր է նետել ահաբեկիչների դիմակայման համար անվտանգության բոլոր նախաձեռնություններին և վկայում է այն մասին, որ իրենց անվտանգությունն ապահովելու համար եվրոպական պետությունները պարտավոր են փոփոխություն մտցնել ահաբեկչության դեմ պայքարի իրենց ծրագրերում:

 

 

 

Պիտակ