Ապրիլ 17, 2017 14:38 Asia/Yerevan

«Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:

Մեր այս շաբաթվա հաղորդումը կսկսենք եվրոպացի պաշտոնատարների ու պատվիրակությունների փոխայցելություններով: Այս ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ Ղրղզստանի մայրաքաղաք ժամանելով մասնակցեց ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին: Սա 2017 թվականին Ղրղզստան կատարած Պուտինի երկրորդ ուղևորությունն էր: Պուտինի Ղրղզստան կատարած ուղևորությունը կարելի է գնահատել Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի տնտեսական ու նաև ապահովական նկատառումների ու շահերի շրջագծում: Ղրղզստանը գտնվում է Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունեցող երկրների առաջին օղակում, ինչը հստակ կերպով ընդգծված է 2016 թվականի նոյեմբերին հրապարակված Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում: Կենտրոնական Ասիայի, այդ թվում Ղրղզստանի հետ կապված Մոսկվան տարբեր նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին Մոսկվան նպատակ ունի ընդլայնել այդ երկրների ու հատկապես ՀԱՊԿ-ի անդամների հետ անվտանգության ու ռազմական բնագավառներում հարաբերությունները: Տնտեսական բնագավառում էլ Ռուսաստանը հիմքը դնելով ԵԱՏՄ-ի վերջին քանի տարիների ընթացքում տնտեսական տարածաշրջանային այդ կազմակերպությանը Կենտրոնական Ասիայի երկրների անդամակցության ուղղությամբ մեծ ջանք է գործադրել և Կենտրոնական Ասիայի երկու երկրներ՝ Ղրղզստանն ու Ղազախստանն այդ տնտեսական կառույցի լիիրավ անդամ են դարձել: Ռուսների նպատակն է ԵՄ-ին ընդդիմանալով ԱՊՀ երկրների տարածքում առևտրական ու տնտեսական փոխանակումների ընդլայնմամբ  բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական ու առևտրական կապերի մակարդակը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը նպատակ ունի կանխել այդ երկրներում վերտարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդեցիկ ներկայությունը:

---------------------

Թուրքիայում կիրակի կայացած պատմական հանրաքվեն կարող է երկարաձգել Էրդողանի իշխանությունը ևս 12 տարով: Թեմային անդրադարձել է լրագրող Հեղինե Բունիաթյանը:

---------------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների մյուս առանցքը կանաչ մայրցամաքում գումարված նիստերն ու համաժողովներն էին: Այդ նիստերից էր Իսպանիայում գումարված ԵՄ-ի միջերկրականյան երկրների գագաթնաժողովը: Այս նստաշրջանում քննարկվեցին Բրիտանիայի հեռացումից հետո ԵՄ-ի ապագան ու նաև ԵՄ-ի տնտեսական, հասարակական ու պաշտպանական քաղաքականությունները: ԵՄ-ի միջերկրականյան երկրների գագաթնաժողովի նպատակն էր քննարկել ու լուծումներ գտնել տարածաշրջանի երկրների դիմագրաված հարցերի համար: Այս պահին հիշյալ երկրները դիմագրավում են տարբեր խնդիրներ, որոնց շարքում են ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի շարունակվելը, փախստականների ճգնաժամը և ահաբեկչական սպառնալիքների խստացումը: Միևնույն ժամանակ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացը սկսվելով դա նույնպես հայտնվել է հիշյալ երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում: Նաև չորեքշաբթի օրը Վարշավայում գումարված նիստում Լեհաստանից, Հունգարիայից, Չեխական Հանրապետությունից ու Սլովակիայից բաղկացած Վիզգրադի խմբի անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկեցին ԵՄ-ի ընդլայնման հարցը: Վիզգրադի խմբի նախաձեռնությամբ Վարշավայի նստաշրջանին մասնակցեցին նաև հետխորհրդային և Արևելյան գործընկերության ծրագրի անդամ վեց հանրապետությունների, ինչպես նաև Խորվաթիայի, Շվեդիայի ու Ռումինիայի ԱԳ նախարարները: Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի ճգնաժամերի հետ ԵՄ-ի առճակատումը թուլացրել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որը նպատակ ուներ ԵՄ-ն մոտեցնել Խորհրդային Միությունից անկախացած հանրապետություններին: Իսկ անցած երկուշաբթի և երեքշաբթի օրերի ընթացքում Իտալիայի Լուքա քաղաքում գումարվեց G7-ի անդամ երկրների, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի ԱԳ նախարարների նստաշրջանը: Նիստին ներկա գտնվեց նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին: Սիրիայի ճգնաժամը, Ուկրաինայի ճգնաժամը, Իրանի միջուկային հարցը, Լիբիայում տիրող իրավիճակը, Հյուսիսային Կորեայի քայլերը և ահաբեկչության դեմ պայքարը երկօրյա այս նստաշրջանի գլխավոր թեմաներից էին: Չնայած միջազգային կարևոր հարցերին ու ճգնաժամերին այս նստաշրջանում արծարծված գլխավոր թեման, որն ուշագրավ կերպով իր հակակշռի տակ առավ մյուս հարցերը Սիրիայում իրավիճակն ու վերջին զարգացումները, հատկապես Սիրիայի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը նկատի առնելով այդ երկրի ապագա հեռանկարն էր: Նաև ուրբաթ օրը Մոսկվայում գումարվեց Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանը: Այս նստաշրջանը Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման հարցը քննարկելու նպատակով գումարվեց փակ դռների ետևում: 2016 թվականից ի վեր այդ ձևաչափով երկրորդ եռակողմ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Սիրիայում տիրող վերջին իրավիճակը:

-------------------

Եվրոպայի իրադարձությունների մյուս առանցքն այդ մայրցամաքի երկրներում քաղաքական զարգացումներն էին: Անցած շաբաթ պաշտոնապես սկսվեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը: Ֆրանսիայի նախագահը ընտրվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ ժողովրդի ուղղակի քվեներով: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանում են քաղաքական տարբեր հոսանքների, այդ թվում չափավորական աջ, ծայրահեղ աջակողմյան, չափավոր ձախակողմյան, ռադիկալ ձախակողմյան և անկախ թեկնածուների մասնակցությամբ: Այս շրջանի ընտրությունները մեծ նշանակություն են ստացել կապված ԵՄ-ում մի շարք զարգացումներին, հատկապես ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուն, ինչպես նաև եվրոպական հասարակություններում պոպուլիզիմի տարածմանն ու նաև Ազգային ճակատ ծայրահեղական աջակողմյան կուսակցության և ծայրահեղական աջերի թեկնածու՝ Մարին Լը Պենի վայելած համակրանքի աճին, որը ընտրությունների առաջին փուլում հաղթելու մեծ շանսեր ունի: Այդուհանդերձ Ֆրանսիայի դատական իշխանությունը Եվրախորհրդարանից պահանջել է չեղարկել 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լը Պենի խորհրդարանական անձեռնմխելիությունը: Աշխարհի ու հատկապես եվրոպական շատ երկրներ աչք են հառել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներին և նույնիսկ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացահայտ կերպով զգուշացրել է Մարին Լը Պենի ընտրության ու դրա հետևանքների կապակցությամբ: Մարին Լը Պենի հաղթանակի կապակցությամբ սարսափը պատճառ է դարձել, որպեսզի ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնատարներ, այդ թվում Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ կերպով ժողովրդին կոչ անեն, որպեսզի իրենց ձայնը տան Լըփենի մրցակից թեկնածուներին: Միևնույն ժամանակ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետ կապված զարգացումների շրջագծում Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների մի կոմիտե մի նոր զեկույցում հայտարարեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հանրաքվեից ու դրա գործընթացը սկսվելուց հետո այդ երկրի կառավարության վերցրած քայլերը մեծացրել են հանրային անվստահությունը: Զեկույցում ընդգծվել է, որ Բրիտանիայի նախկին ու գործող կառավարությունները Brexit-ի հետ կապված չեն հարգել օրենքի պարտադրանքները: Ընդհանուր առմամբ այս կոմիտեի զեկույցը  Brexit-ի հետ կապված բացասական հայացք ունի: Միևնույն ժամանակ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը չեղարկելով Ռուսաստան կատարելիք ուղևորությունը պահանջեց շրջափակում գործադրել Ռուսաստանի ու Սիրիայի բարձրաստիճան հրամանատարների դեմ: Բրիտանիայի ԱԳ նախարարի այդ քայլը տարբեր արձագանքների արժանացավ և որոշ քաղաքական այրեր ու ԶԼՄ-ներ քննադատեցին Ջանսոնի այդ քայլը: Թվում է, որ Ռուսաստանի ու Բրիտանիայի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել: Հիշյալ երկու երկրները վերջին տարիներին տարբեր հարցերի, այդ թվում Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերի շուրջ տարաձայնություններ են ունեցել:

------------------

Փախստականների ճգնաժամը շարունակում է մնալ Եվրոպային հուզող հարցերից մեկը: ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիան անցած շաբաթ ԵՄ-ից պահանջեց մինչև նոր տնօրինում դադարեցնել ապաստանության համար դիմողների փոխադրումը Հունգարիա: ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիան ավելի վաղ խիստ մտահոգություն էր հայտնել Հունգարիայում ապաստանություն խնդրողների պայմանների կապակցությամբ: Հունգարիայի ազգայնական վարչապետ Վիկտոր Ուրբանն անցած մարտի վերջերին հրահանգեց սահմանային գաղթակայաններում կալանքի տակ պահել բոլոր ապաստանություն խնդրողներին: Մեծամասնությամբ սիրիացի համարվող ապաստանյալների հանդեպ Հունգարիայի կառավարության ու անվտանգության ուժերի վատ վերաբերմունքը հանգեցրել է շատ երկրների ու իրավապաշտպան կազմակերպություններին բողոքին: Միևնույն ժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շույբլեն անցած չորեքշաբթի օրը հայտարարեց, որ եվրոպական արժեքները չընդունող մուսուլման ապաստանյալները պիտի գիտակցեն, որ ԵՄ-ից դուրս նրանց բնակության համար առավել հարմար երկրներ գոյություն ունեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վաղեմի դաշնակիցներից համարվող Վոլֆգանգ Շույբլեն 2016 թվականին ասել էր, որ մեկ միլիոն փախստականների մուտքը Գերմանիա լուրջ մարտահրավեր է համարվում Գերմանիայի ներկա հասարակության մեջ լուսարարական հոսանքի համար: Նա ի դեպ, գերմանական մի օրաթերթում տպագրված հոդվածում վերջերս Գերմանիա մեկնած մուսուլմաններին կոչ է արել պաշտպանել լիբերալիզմի ու հանդուրժողականության վրա հիմնված գերմանական իսլամը:   

 

 

Պիտակ