Ապրիլ 24, 2017 15:38 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում,կփորձենք քննարկել Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

Մեր հաղորդումը սկսում ենք անցած շաբաթ եվրոպացի պաշտոնատարների ու պատվիրակությունների այցերի քննարկմամբ: Այս շրջագծում Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին ԱՄՆ ուղևորվեց: Ջենթիլոնին հինգշաբթի գիշեր հանդիպում ու զրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս հանդիպումից հետո Թրամփը մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պայքարում Հռոմը համարվում է Վաշինգտոնի կարևոր գործընկերը: Իտալիայի վարչապետի ուղևորությունն ԱՄՆ և Թրամփի հետ հանդիպումը տեղի ունեցավ Թրամփի հետ մոտիկից ծանոթանալու և նրա հետ կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ զրուցելու նպատակով եվրոպացի պաշտոնատարների Վաշինգտոն կատարած ուղևորության շրջագծում: Իրականության մեջ եվրոպացի ղեկավարներն ու այդ թվում Իտալիայի վարչապետը ԱՄՆ-ի նախագահի տեսակետների ու վերցրած քայլերի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն ու այդ պատճառով էլ ցանկանում են Թրամփի հետ անկեղծ զրույց ունենալով բացատրել իրենց դիրքորոշումներն ու միևնույն ժամանակ լսել նաև ամերիկացի կողմի տրամաբանությունը: Անկասկած Իտալիայի հետ կապված Թրամփի գլխավոր հարցերից մեկը ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված կոալիցիայում այդ երկրի դերակատարության ընդլայնումը և Իտալիայի կողմից ավելի մեծ թվով զորուժի ու զինտեխնիկայի հատկացումն է: Փոխադարձաբար Իտալիան ցանկանում է, որ ԱՄՆ-ն առավել դերակատարություն ունենա Լիբիայում: Իտալիայի մյուս մտահոգությունը վերաբերում է ԱՄՆ-ի ներքին շուկաներին եվրոպական երկրների հասանելիությունը սահմանափակելու հիմամբ Թրամփի տված խոստումների իրագործմանը, որից անկասկած տուժելու են իտալական ընկերությունները: Դա ի տես այն բանի, որ Թրամփն առկախելով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման կապակցությամբ բանակցությունները սրել է այս կապակցությամբ Հռոմի մտահոգությունները: Անցած շաբաթ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքըլ Ֆալոնն ուղևորվերց Բալթյան տարածաշրջան: Բրիտանիայի պաշտպանության նախարարի Բալթյան տարածաշրջան կատարած այցը կարելի է քննարկել երկու դիտանկյունից: Մի կողմից այդ այցը, որի ընթացքում Մայքըլ Ֆալոնը հանդիպեց Էստոնիայում տեղակայված բրիտանական ուժերին և ընդգծեց Բալթյան տարածաշրջանի երկրներում ու Լեհաստանում նրան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զորայինների առաքելության նշանակությունը, Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի առաքելություններին Բրիտանիայի մասնակցության ու դերակատարության ընդլայնման իմաստով կարելի է լինել: Միևնույն ժամանակ այդ այցը նպատակ ուներ Բալթյան տարածաշրջանի երկրներին վստահություն փոխանցել այն կապակցությամբ,որ Ռուսաստանի կողմից սպառնալիքների դեպքում ԱՄՆ-ն կատարելու է նրանց պաշտպանելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունները: Այս շրջագծում Բրիտանիայի պաշտպանության նախարարն ընդգծեց Ռուսաստանի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահի տեսակետների փոփոխման և նրան ոչ որպես մրցակից այլ թշնամի ընկալելու անհրաժեշտությունը:

--------------------

Անցած շաբաթ նաև համաժողովներ գումարվեցին կանաչ մայրցամաքում: Այս կապակցությամբ կարելի է ակնարկել Հաագայում Նիդերլանդների, Դանիայի ու Իռլանդիայի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որն ուրբաթ օրը կայացավ ապրիլի 29-ին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի սեմին: Այս նիստի ընթացքում Նիդերլանդների վարչապետ Մարք Ռութը Դանիայի վարչապետ Լարս Լուք Ռասմուսենը և Իռլանդիայի վարչապետ Անդի Քենին պահանջեցին ընդհանուր դիրքորոշում ընդունել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ և առջևում գտնվող Բրիտանիայի ու ԵՄ-ի բանակցություններում պաշտպանել եվրոպայի ընդհանուր շահերը: Նիդերլանդների վարչապետը Բրիտանիայում բնակվող եվրոպացի քաղաքացիների վիճակը, այդ երկրում հաստատված  եվրոպական ընկերությունների ճակատագիրը, Brexit-ի ծախսերն ու նաև սահմանների հարցը Լոնդոնի հետ ԵՄ-ի բանակցության գլխավոր օրակարգերից համարեց: Brexit-ի գործադրման ու նաև դրա հետ կապված ծախսերի շուրջ ԵՄ-ի ու Բրիտանիայի տարաձայնություններն այսօր գտնվում են նախնական փուլում: Ժամանակի ընթացքում պարզվելով Բրյուսելի հանդեպ Լոնդոնի պարտավորություններից յուրաքանչյուրի ճակատագիրը առավել բարդություններ են երևան գալու: ԵՄ-ն կողմ է Brexit-ի գործադրման հարցում Բրիտանիայի հանդեպ կոշտ վերաբերմունքին:

-------------------------

ԵՄ-ի մյուս զարգացումներից կարելի է առանձնացնել այդ տարածաշրջանի երկրների ներքաղաքական իրադարձությունները: Դրանից ամենագլխավորն ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի կայացումն էր: Այդուհանդերձ Փարիզի «Շանզելիզե» փողոցում ահաբեկչական հարձակման իրագործումը, ոչ միայն պատճառ դարձավ, որ այդ երկրում ապահովական մթնոլորտ ստեղծվի, այլև փոփոխություն առաջացնելով այդ ընտրություններ թեկնածուների վայելած համակրանքի չափերում առավել մշուշոտ դարձնի ընտրությունների հեռանկարը: Փարիզի ահաբեկչական հարձակումն ամենաշատ օգուտը բերեց Մարին Լըփենին: Նա ամենայն պատեհապաշտությամբ այս իրադարձությունը միջոց ծառայեցրեց իր քարոզարշավի ընթացքում և ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով գաղթականների ու հատկապես մուսուլմանների հանդեպ առավել կոշտ վերաբերմունք ցուցաբերելու և Ֆրանսիայի սահմաններն ամրապնդելու ուղղությամբ իր ընտրական ծրագրի առանցքները: Այդուհանդերձ Մարին Լըփենը կանգնած է Էմանուել Մաքրոնի նման համառ ու լուրջ մրցակցի դիմաց, ով սոցհարցումներով դեռ պահպանում է իր գերազանցությունը: Այդպիսով, թեև Փարիզում իրականացված հարձակումից հետո Լըփենի վայելած համակրանքի տոկոսը մեծացել է, սակայն, Մաքրոնը դեռ կարող է նախագահական ընտրությունների առաջին ու երկրորդ փուլում պարտության մատնել Լըփենին: Ընդհանուր առմամբ դրա արդյունքների ու հետևանքների հետ կապված Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարելի է 2017 թվականին Եվրոպայի գլխավոր քաղաքական իրադարձությունը համարել: Շաբաթվա քաղաքական երկրորդ խոշոր զարգացումը հունիսի 8-ին Բրիտանիայոմ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետ Թերեզա Մեյի կատարած հայտարարություն էր, որին մեկ օր անց կողմ քվեարկեց նաև խորհրդարանը: Բրիտանիայում վաղաժամկետ ընտրությունների կազմակերպումն արձագանք ունեցավ ԵՄ-ում: Այդ թվում ԵԽ-ն հայտարարեց, որ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրությունների կազմակերպումը որևէ փոփոխություն չի կարող առաջացնել Brexit-ի շուրջ ապագա բանակցություններում:  Թերերզա Մեյն անցած երեքշաբթի օրը չսպասված որոշում ընդունելով և հունիսի 8-ը վաղաժամկետ ընտրությունների թվական նշանակելով ընդդիմադիր կուսակցություններին մեղադրեց Brexit-ի գործադրման ընթացքը խափանելու մեջ: Թերեզա Մեյն ասաց, որ վաղաժամկետ ընտրությունները Brexit-ը ղեկավարելու նպատակով հզոր կառավարություն ձևավորելու համար միակ այլընտրանքն է համարում: Բրիտանիայի վարչապետը հույս ունի նկատի առնելով սոցհարցումներում Պահպանողական ու Լեյբորիստական կուսակցության միջև եղած խոշոր տարբերությունը, խորհրդարանական հզոր մեծամասնության տիրանալով կկարողանա հաջողությամբ առաջ տանել Brexit-ի ծանր բանակցությունները: Այդուհանդերձ Բրիտանիայի վարչապետը մեծ ռիսկի է դիմել: Ի դեպ Արդարադատության միջազգային ատյանը մերժեց Ուկրաինայի արևելքում հաստատված ընդդիմադիրներին Ռուսաստանի կողմից հովանավորություն ցուցաբերվելու մասին Ուկրաինայի կառավարության հավակնությունը: Այս դատարանը չորեքշաբթի օրը մերժեց ուկրաինացի ընդդիմադիրների հանդեպ ցուցաբերվող աջակցությանը վերջ տալու համար Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար Կիևի իշխանությունների պահանջը: Հիշյալ դատարանն ավելի վաղ մեկ այլ վճիռ ընդունելով Ռուսաստանից պահանջել էր հարգել Ղրիմի թերակղզու բնակչության իրավունքները:    

-------------------

«Վրացական երազանք»-ը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում: Այս մասին մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:

--------------------

Փախստականների ճգնաժամը շարունակում է հուզել Եվրոպան: ՄԱԿ-ին կից Միգրացիայի միջազգային կազմակերպությունն իր վերջին զեկույցում տեղեկացրեց այս տարվա առաջին երեք ամիսներում Միջերկրական ծովում խորտակված փախստականների թվի հավելման մասին: ՄԱԿ-ը հայտարարեց, որ Միջերկրական ծովը դարձել է աշխարհում փախստականների ամենամեծ գերեզմանոցը: Փախստականների ու միգրանտների հարցերին վերահասու միջազգային գերագույն կառույցը համարվող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը միգրանտների Եվրոպա մուտք գործելու համար օրինական հնարավորություն ստեղծելը համարում է Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովը կտրելու մահաբեր ու վտանգավոր քայլերին վերջ տալու լավագույն լուծումը: Սակայն դա լիովին հակասում է եվրոպական պետությունների որդեգրած քաղաքականությանը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ կիրակի օրը կատարած արտահայտություններում եվրոպացի ղեկավարներին կոչ արեց պահպանել եվրոպական սկզբունքները և թույլ չտալ, որպեսզի Եվրոպան ողողվի գաղթականների հեղեղով: Նա հավակնեց, որ Եվրոպան վերածվել է միգրացիայի շուրջ մղվող պատերազմի դաշտի: Օրբանն ասաց, որ եվրոպական երկրների անկախությունն ու ազատությունը վտանգվել է և միգրանտները հայտնվել են Եվրոպայում քաղաքական պայքարի կիզակետում: Սա առաջին անգամ չէ, որ Հունգարիայի վարչապետը դիրքորոշվում է փախստականների դեմ: Օրբանն այս անգամ փախստականներին հակառակելու պատճառները հասարակական ու տնտեսական մակարդակից բարձրացնելով հավակնել է, որ եվրոպական երկրներ, այդ թվում Հունգարիա մտնող փախստականները սպառնում են այդ երկրների սկզբունքները:

 

 

 

Պիտակ