Մայիս 01, 2017 14:45 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Հարգարժան բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձությունների քննարկմանը:

Անցած շաբաթ Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչն այցելեց Ռուսաստան, որտեղ նա հանդիպեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Այս հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին երկու երկրի միջև պաշտպանական ու ռազմական բնագավառում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Շոյգուի ընդգծմամբ Ռուսաստանի և Սերբիայի զինվորական պաշտոնատարների կանոնավոր հանդիպումները հաստատում են ռազմա-տեխնիկական բնագավառներում համագործակցությունների մակարդակի բարձրացման վրա երկու երկրի դրած շեշտը: Նկատի առնելով Սերբիայի բանակի արևելյան կառույցը, այդ երկրի պաշտպանական ու ռազմական ոլորտի պաշտոնատարները ցանկանում են գնելով ռուսական սպառազինություն ու զինատեսակներ վերակազմավորել բանակը: Միևնույն ժամանակ Բալկանյան թերակղզում Ռուսաստանի ու Սերբիայի պաշտպանական, ռազմական, նաև անվտանգության բնագավառում ընդհանուր շահերը պատճառ են դարձել, որ Սերբիայի հետ պաշտպանական ու սպառազինական ոլորտում հարաբերությունների ընդլայնման տնտեսական շահերից բացի Ռուսաստանը նաև ձգտի այդ երկրի հետ ռազմավարական համագործակցության:

Անցած շաբաթ Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն ուղևորվեց Եգիպտոս: Պապի Եգիպտոս կատարած ուղևորությունը համարվում է չափավորական իսլամի հետ երկխոսության շարունակությունը, որն անցած տարվանից սկսվել է Վատիկանի և Եգիպտոսի «Ալ-Ազհար» համալսարանի միջև: Չնայած իսլամն ու ծայրահեղականությունը համազոր ներկայացնելու ուղղությամբ արևմուտքի որոշ պաշտոնատարների ու ԶԼՄ-ների շարունակական ջանքերին, Ֆրանցիսկոս Պապը հստակ կերպով դիրքորոշվել է այդ տեսակետի դեմ: Ֆրանցիսկոս Պապը 2017 թվականի փետրվարի կեսերին մերժեց «իսլամական ահաբեկչություն» կոչված երևույթի գոյությունը և պաշտպանեց աշխարհի բոլոր կրոնները: Նա ընդգծեց, որ կրոնները խաղաղություն են քարոզում և ծայրահեղական համոզումներն առկա են բոլոր կրոններում: Պապի դիտանկյունից քրիստոնեական ահաբեկչություն գոյություն չունի հենց այնպես որ գոյություն չունի նաև հրեական ահաբեկչություն և կամ իսլամական ահաբեկչություն:

-----------------

Չեխիայի նախագահը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Այս թեմային անդրադարձել է լրագրող Հրաչ Մելքումյանը:

---------------

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների մյուս կարևոր առանցքների էին գումարված համաժողովները: Անցած շաբաթ կանաչ մայրցամաքը բազմաթիվ նստաշրջանների ու համաժողովների գումարման ականատես եղավ: Դրանցից գլխավորը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովն էր, որի գլխավոր նպատակն էր հայտարարել ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման կապակացությամբ այդ միության անդամ երկրների պաշտոնական դիրքորոշումը և վավերացնել դրա գործեղանակը: Դա Բրիտանիայի բացակայությամբ գումարված ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն էր, որը գումարվեց ԵՄ-ից այդ երկրի հրաժարման պաշտոնական գործընթացի մեկնարկը հայտարարվելուց ուղղակի մեկ ամիս անց: Նկատի առնելով այն փաստը, որ առնվազն մինչև այդ գագաթնաժողովը ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման ձևի շուրջ այդ միության անդամների միջև համաձայնություն գոյություն չուներ, հետևաբար Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն զգուշացրեց, որ ԵՄ-ի 27 անդամները Բրիտանիայի հետ ընթացող բանակցությունների ամբողջ ընթացքում պիտի միասնական լինեն:

ԵՄ-ի ԱԳ նախարարներն էլ անցած ուրբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ նիստ գումարեցին Մալթայում, որի գլխավոր թեման ԵՄ-Թուրքիա հարաբերությունների քննարկումն էր: Թուրքիայի ԱԳ նախարարը Մալթայում գումարված ԵՄ-ի ԱԳ նախարարների նստաշրջան էր հրավիրվել, որպեսզի նրան  փոխանցվի Անկարային ուղղված Բրյուսելի վերջնագիրը: Չնայած քաղաքական, հասարակական ու նաև անվտանգության հետ կապված գործընթացներում վերատեսություն կատարելու շուրջ Թուրքիային ուղղված ԵՄ-ի իշխանությունների զգուշացումներին, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարները շարունակում են իրենց նախկին ուղեգիծը: Անկասկած այս կողմնորոշումը հանգեցնելու է ԵՄ-ից Թուրքիայի հեռանալուն ու նաև խամրելու են եվրոպական այս մեծ կառույցին անդամակցելու համար Թուրքիայի հույսերը:

Անցած շաբաթ ԵՄ-ի պաշտպանության նախարարներն այդ միության արտաքին քաղաքականության պատասխանատուի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու նաև ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների պատվիրակության նախագահի մասնակցությամբ նիստ գումարելով Մալթայում քննարկեցին Լիբիայում Եվրոպայի վերցրած քայլերն ու նաև Եվրոպայի պաշտապանական նախաձեռնությունների հզորացան հարցը:

Եվրոպայում անցած շաբաթ կայացած մյուս կարևոր նստաշրջանը աշխարհի շուրջ 80 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ Մոսկվայում գումարված միջազգային անվտանգության համաժողովն է, որն իր աշխատանքը սկսեց անցած չորեքշաբթի օրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաժողովին հղած ուղերձում ընդգծեց, որ Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միասնական կողմնորոշում: Մոսկվայի համաժողովի օրակարգում էին որպես տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ու կայունության մեծ սպառնալիք ահաբեկչության դեմ պայքարը և դրան զուգահեռ Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում տարբեր բախումների քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորումը:

-------------------

Քաղաքական իրադարձությունների բաժնում կարելի է առանձնացնել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որը կայացավ ապրիլի 23-ին և դրա արդյունքում ընտրությունների երկրորդ փուլ անցան ձայների 24.01 տոկոսը շահած անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնը և 21.3 տոկոս ձայներ հավաքած ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը: Ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո սրվել են այս ընտրությունների վերջնական արդյունքների և Մարին Լը Պենի   հաղթելու  շանսը թեկուզ  մի քիչ   մեծանալու  հանդեպ մտահոգությունները:

Այժմ հայտնի դառնալով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հանդես եկող թեկնածուների անունները առավել հստակ են դարձել դիրքավորումները և չափավորական աջակողմյանների թեկնածու Ֆրանսուա Ֆիոնն ու սոցիալիստների թեկնածու Բենուա Ամոնը, նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին հայտարարել են, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու են Մաքրոնին: Դա նշանակում է Ֆրանսիայի երկու գլխավոր կուսակցությունների ձայներն ուղղվելու են Մաքրոնի կողմը, որ արդյունքում նրա ձայները ուշագրավ հավելում են կրելու: Այդուհանդերձ նախատեսվում է, որ ծայրահեղական ու նաև ժողովրդային շարժումների ու կուսակցությունների կողմնակիցները, որոնք պաշտպանում են պոպուլիստական գաղափարներ և դեմ են ԵՄ-ին ու Ֆրանսիայի քաղաքական ներկա գործընթացներին, իրենց ձայները տան Լը  Պենին:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն ու ԵԽ-ն, ինչպես նաև եվրոպացի որոշ ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացահայտ կերպով հովանավորություն են հայտնել անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնին: Իրականության մեջ ԵՄ-ում Ֆրանսիայի ապագան և եվրոպական այս խոշոր երկրի ապագա կողմնորոշումը կախում ունեն այս ընտրությունների արդյունքներից: Հենց սա էլ մեծացրել է այս ընտրության կապակցությամբ զգայնությունը և պատճառ է դարձել, որպեսզի եվրոպական կառույցներ ու նաև եվրոպացի պաշտոնատարներ ուղղակի կամ անուղղակի կերպով պաշտպանեն Մաքրոնին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրն ասաց, որ ԵՄ-ից հրաժարվելով Բրիտանիան այլևս չի կարող վայելել ԵՄ-ի մյուս անդամների արտոնությունները և երկու կողմերի միջև առևտրական հարաբերությունների շուրջ բանակցությունները կարող են սկսվել այդ երկրում սպասվող ընտրություններից հետո: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի առևտրի նախարար Վիլբեր Ռասը հայտարարեց, որ Brexit-ի գործադրումից հետո Բրիտանիայի հետ առևտրական ոլորտում համաձայնությունը նվազ գերակայություն կունենա  ԱՄՆ-ի համար: Նա Բրիտանիայում սպասվող ընտրություններն ու նաև Լոնդոնի ու Բրյուսելի միջև բանակցությունները բարդ հարցեր է համարել, որոնք նվազեցնում են Վաշինգտոնի ու Լոնդոնի միջև առևտրական ցանկացած համաձայնության նշանակությունը: Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնության կնքման շուրջ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը հակասում է Բրիտանիայի պահպանողական կառավարության ավագ պաշտոնատարների պատկերացումներին ու ակնկալիքներին:

-------------------  

Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների մյուս առանցքը փախստականների հարցն է: Այս կապակցությամբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Եվրոպայում փախստականների գաղթակայանները նմանեցրեց Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ նացիստների համակենտրոնացման ճամբարներին: Աշխարհի կաթոլիկների առաջնորդը պետություններին կոչ արեց փախստականներին ազատ արձակել նման կալանավայրերից: Պապի աննախընթաց քննադատությունն ուղղված եվրոպական երկրներում ու հատկապես Հունաստանում փախստականներ ընդունած գաղթակայանների անմարդկային ու ցավալի վիճակին ապացուցում է մարդու և հատկապես ապաստանյալների իրավունքների պաշտպանության կապակցությամբ եվրոպական երկրների խոսքի ու գործի միջև եղած մեծ տարածությունը:

 

 

Պիտակ