Մայիս 15, 2017 14:52 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի ընթացքում կփորձենք քննարկել Եվրոպայի մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձություններին: Այդ կապակցությամբ պիտի հիշատակել ձայների ավելի քան 66 տոկոսը շահելով Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահ ընտրվելը, հատկապես Մարին Լը Պենի կրած պարտությունից հետո Եվրոպայում աջ ծայրահեղականության ու պոպուլիզմի անտեսման վտանգի կապակցությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերի կատարած նախազգուշացումը, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության շարքերում պառակտումը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Գերմանիա կատարած ուղևորությունն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը, Բրիտանիայի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ռազմական ծախսերին հատկացնելու և դա մինչև 2023 թվականը տարեկան կես տոկոսով բարձրացնելու կապակցությամբ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի ստանձնած պարտավորությունը, Թրամփի քաղաքականությունների և աշխարհի համար դրա հետևանքների հանդեպ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի զգուշացումը, ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսերի և հատկապես ԱՄՆ-ի ընդգծած ռազմական լուծումները սխալ լինելու վրա Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի դրած շեշտը:

Եվրոպայի մայրցամաքի կարևոր իրադարձություններից էին նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ԱՄՆ կատարած ուղևորությունը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվեցին կողմերին հետաքրքրող հարցեր, այդ թվում Սիրիայի ճգնաժամը, Եվրագոտում ֆինանսական խնդիրների և այդ արժութային գոտում կանխիկության հետ կապված խնդրի կապակցությամբ Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի հայտած մտահոգությունը, եզրափակիչ հաղորդագրության շուրջ ծագած տարաձայնության պատճառով Վիեննայում գումարված միջուկային զենքերի ապատարածման պայմանագիր Էն Փի Թի-ի վերանայման 2020 թվականի համաժողովը նախապատրաստող կոմիտեի ապարդյուն նիստը, աշխարհի տարբեր երկրների և միջազգային ու ոչ-կառավարական կառույցների ավելի քան 3000 փորձագետների մասնակցությամբ Գերմանիայի Բոն քաղաքում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների 10-օրյա համաժողովի գումարումը, Մոսկվայում Հաղթանակի օրվա հանդիսության ժամանակ ահաբեկչության, ծայրահեղականության ու նեոնացիզմի դեմ պայքարի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դրած շեշտը, Արկտիկայի խորհրդի ԱԳ նախարարներ նիստը և այդ տարածաշրջանում անվտանգության հաստատման ու բախումներին խուսափելու կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդգծումը, մահապատժի վերականգնման և դա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարի ոչնչացման հետ համազոր լինելու մասին Եվրահանձաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերի կատարած զգուշացումը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Մերկելի կուսակցության տարած հաղթանակն ու կրկին անգամ նրա՝ Գերմանիայի կանցլեր դառնալու համար հույսերի մեծացումը և ի վերջո Մուգերինու ընդգծումն այն մասին, որ աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը ԵՄ-ի համար առիթ է համարվում:

------------------------ 

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները С-400 համակարգերի ձեռքբերման շուրջ; Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբուլցյանը:

--------------------

Այս բաժնում կանդրադառնանք Եվրոպայում քաղաքական զարգացումներին: Անկասկած այս շաբաթ Եվրոպայի քաղաքական գլխավոր իրադարձությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անկախ թեկնածու Էմանուել Մակրոնի տարած հաղթանակն ու ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենի կրած պարտությունն էր: Մարին Լը Պենի հավաքած 33.9 տոկոս ձայների դիմաց Մակրոնը շահելով ձայների 66 տոկոսը Ելիզեյան պալատ մուտք գործեց: 39-ամյա Մակրոնը համարվում է Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը: Նկատի առնելով Ֆրանսիայի գլխավոր կուսակցությունները համարվող չափավորական աջ և ձախ կուսակցությունների հայտարարած հովանավորությունը Մակրոնի հաղթանակն այնքան էլ անսպասելի չէր: Եվրոպայի քաղաքական մյուս իրադարձությունը Ռուսաստանի ԱԳ նախարարի ԱՄՆ կատարած ուղևորությունն էր, որն իր տեսակի մեջ կարևոր զարգացում է համարվում Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում: Թեև այդ այցի նպատակը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումն էր հայտարարվել, սակայն Լավրովին դիմավորումը Դոնալդ Թրամփի կողմից և նրանց բանակցությունը մեծ քննադատության արժանացավ ԱՄՆ-ում: Անցած շաբաթ տեղի ունեցած մյուս կարևոր ուղևորությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի այցն էր Գերմանիա, որը կարելի է այդ պաշտոնում նրա վերջին արտասահմանյան ուղևորությունը համարել: Ֆրանսիայում իշխանության փոխանցումը տեղի ունեցավ մայիսի 14-ին: Օլանդն այն պայմաններում ուղևորվեց Գերմանիա, երբ որևէ մեկը գերմանացի ավագ պաշտոնատարների չափ ուրախ չէ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներից: Եվրոպայում քաղաքական մյուս իրադարձություններից կարելի է հիշատակել Իտալիայում Մեծ Յոթնյակի էկոնոմիկայի նախարարների երկօրյա նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ին կոչ արվեց չվտանգել համաշխարհային տնտեսության և ազատ փոխանակումների քաղաքականության տասնյակ տարիների արդյունքները: Իտալիայի նախագահությամբ գումարված այս նիստում քննարկվեցին անհավասարությունների, միջազգային հարկերի, կիբերային անվտանգության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի չորս գլխավոր հարցերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունն էլ անցած կիրակի օրը հաղթեց այդ երկրի հյուսիսային Հոլզվիգ Հոլշթայն նահանգի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս հաղթանակը մեծացնում է առաջիկա սեպտեմբերին նախատեսված Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի կրկին Գերմանիայի կանցլեր դառնալու շանսը: Միևնույն ժամանակ դա Անգելա Մերկելի դիմաց Սոցիալ-դեմոկրատականների թեկնածու Մարտին Շուլցի համար մեկ այլ պարտություն էր համարվում:

---------------

Եվրոպայի իրադարձությունների մյուս առանցքը վերաբերում է փախստականների ճգնաժամի շուրջ զարգացումներին: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը սխալ համարեց ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսերի ու նաև ռազմական լուծումների վրա հատկապես ԱՄՆ-ի կողմից դրված չափից ավելի շեշտը: Գերմանացի պաշտոնատարներ անգամներ իրենց հակառակությունն են հայտնել անվտանգության նպատակով ԱՄՆ-ի ռազմամոլական կողմնորոշման հետ, որի դրսևորումներից է համարվում իրենց ռազմական բյուջեն ՀՆԱ-ի երկու տոկոսին բարձրացնելու համար ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրկնակի պահանջը: Գերմանացիների դիտանկյունից անվտանգությունը տարբեր ծավալներ ունի, որի միայն մեկ բաժինը կարող է իրականացվել ռազմական միջոցներով: Այդուհանդերձ ԵՄ-ի ու Գերմանիայի վրա Վաշինգտոնի սաստիկ ճնշումները պատճառ են դարձել, որ նրանք ընդունելով ԱՄՆ-ի պահանջը դա ընդունելի և ըմբռնելի համարեն: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց ընդհանուր սպառնալիքների դիմաց միջազգային հանրության միասնականության և դրանց դիմակայման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը: Նրա դիտանկյունից ահաբեկչության, ծայրահեղականության, նեոնացիզմի ու միջազգային այլ սպառնալիքների դիմակայման համար անհրաժեշտ է միջազգային հանրության միասնականությունը: Նկատի առնելով այն պարագան, որ Պուտինն այդ հայտարարությունը կատարել է Հաղթանակի օրվա հանդիսության ժամանակ, դա վկայում է Պուտինի և իրականության մեջ Ռուսաստանի համար այդ հարցի նշանակության մասին: Փախստականների հարցի հետ կապված ՄԱԿ-ի ապաստանյալների գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին անցած երկուշաբթի օրը հայտարարեց, որ վերջին օրերին Միջերկրական ծովում անհայտացած 1150 փախստականների ճակատագիրը անհայտ է մնում:  Նրա ընդգծմամբ Եվրոպա ապաստանելու համար ջանք գործադրող անձանց կյանքի փրկությունը պիտի դառնա առաջին գերակայությունը: Եվրոպայի սահմանների պաշտպանության գործակալությունը վերջերս դատապարտեց իրավապաշտպան կազմակերպությունների փրկության նավերի գործողությունները և հայտարարեց, որ դա ավելի է ծավալում փախստականների ալիքը: Միևնույն ժամանակ Գերմանիայի պետական կուսակցություններն ահաբեկչական սպառնալիքները դիմագրավելու նպատակով պահանջեցին առավել հարցաքննման ենթարկել փախստականներին: Գերմանիայի քրիստոնյա միավորված կուսակցություններն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պահանջում են, որպեսզի փախստականներն առավել հարցաքննման ենթարկվեն: Այդ կուսակցությունների դիտանկյունից ահաբեկչական սպառնալիքների, մարդու թրաֆիքինգի ու գաղթի ուղղությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու համար պիտի օգտվել բոլոր աղբյուրներից:

------------------

Մեր հաղորդման չորրորդ հատվածը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին մտահոգություն հայտնելով Եվրագոտում կանխիկության չափի կապակցությամբ, ընդգծեց, որ այդ գոտին դեռ չի նվաճել կանխիկության չափի կապակցությամբ իր նպատակին: Հակառակ աշխարհի շատ այլ տարածքներին, որոնք բացասական ինֆլյացիայի ու կանխիկության ծավալի մեծացման բարդություն են դիմագրավում, Եվրագոտում իրավիճակն այլ է: Այլ խոսքով արժութային ու ֆինանսական այս գոտում տնտեսական լճացման, գործազրկության ու ֆինանսական ճգնաժամի շարունակվելը նկատի առնելով, տնտեսական ակտիվության և արտադրական ու ծառայողական միավորների աշխատանքի համար հարկավոր կանխիկության ու ինֆլյացիայի բացակայությունը լուրջ բարդություն է համարվում, որը շարունակվում է 2008 թվականին ծագած ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից հետո: 

 

 

    

 

 

 

Պիտակ